Այս նկարում ոչինչ չի փոխվում. պտտվիր, պտտվիր կարուսել

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է այս տարվա առաջին 11 ամիսների ընթացքում բյուջեի եկամուտների հավաքագրման պաշտոնական տեղեկանքը: Սա միայն թվերից բաղկացած աղյուսակ չէ: Սա մի կտավ է, գլուխգործոց: Եվ այդ բնորոշումը ամենեւին էլ չափազանցություն չէ: Հիմա այդ մասին՝ մանրամասն:

Այս տարի մեր պետական բյուջեի եկամուտները թերակատարվելու են, ու այդ մասին պաշտոնապես հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը իր վերջին ասուլիսի ժամանակ: Նա հայտարարեց, որ այս տարվա կտրվածքով բյուջեի հարկային եկամուտները կկազմեն 1 տրիլիոն 72 միլիարդ դրամ, այնինչ բյուջեով նախատեսված էր 1 տրիլիոն 129 միլիարդ: Այսինքն հարկային եկամուտները կթերակատարվեն 57 միլիարդ դրամով:

Հրապարակված տեղեկանքի համաձայն՝ ամեն ինչ գնում է այդ ուղղությամբ: Բայց սա չէ այդ տեղեկանքի հմայքը: ՊԵԿ-ի պաշտոնական տվյալներով, նոյեմբերին հաջողվել է հավաքագրել 96.7 միլիարդ դրամի հարկային եկամուտներ: Սա լավ, շատ լավ թիվ է: Անցած տարվա նոյեմբերին հավաքվել էր ընդամենը 90.7 միլիարդ դրամ: Այսինքն, հավաքագրումը ավելացել է 6.5 տոկոսով, ինչը հրաշալի, չքնաղ ցուցանիշ է: Ու եթե հաշվի առնենք, որ ընդամենը մեկ ամիս առաջ` հոկտեմբերին հավաքվել էր ընդամենը 91 միլիարդ, որը անցած տարվա հոկտեմբերի ցուցանիշից պակաս էր, ապա կարելի է ասել, որ հարկերի հավաքագրման բնագավառում գործերը պարզապես հոյակապ են, աննման են...: Բայց չշտապենք:

Հիմա ամեն ինչ՝ հերթով: ՊԵԿ ներկայիս նախագահ Վարդան Հարությունյանը այդ պաշտոնում նշանակվել է հոկտեմբերի 8-ին: Դե հոկտեմբերը մի կողմ ենք թողնում: Նոյեմբերը նրա աշխատանքային գործունեության առաջին ամբողջական ամիսն է, եւ այդ ամսվա ընթացքում հարկերի հավաքագրումը մեծանում է 6.5 տոկոսով: Այս իրավիճակը ոչինչ չի՞ հիշեցնում: Եթե ոչ, հիշեցնենք: ՊԵԿ նախագահի պաշտոնում Վարդան Հարությունյանը փոխարինեց Հովհաննես Հովսեփյանին: Հովսեփյանը այդ պաշտոնում նշանակվել էր այս տարվա մարտի 3-ին: Այսինքն ապրիլը Հովսեփյանի համար աշխատանքային գործունեության առաջին լիարժեք ամիսն էր: Ի՞նչ ցուցանիշներ է ապահովել Հովսեփյանը այս տարվա ապրիլին: Միանգամից ասենք՝ աննախադեպ: Ապրիլին բյուջե հավաքագրվեց ավելի քան 97 միլիարդ դրամ:  Նման ցուցանիշ այդ ամսվա համար չէր եղել երբեք: Նույնիսկ Սերժ Սարգսյանը մի առիթով խոսեց այդ մասին:

Բայց ինչ եղավ հետո: Մեկ-երկու ամիս էլ բյուջեի եկամուտները ավելի շատ հավաքվեցին, քան անցած տարվա նույն ամիսներին, ու ՊԵԿ-ի «փուքսը» նստեց: Արդեն հուլիսից սկսած՝ հարկային եկամուտները ոչ միայն թերակատարվում էին, այլեւ ավելի քիչ էին հավաքվում, քան անցած տարվա նույն ամիսներին: Միայն հուլիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում ավելի քան 12 միլիարդ դրամով քիչ հարկ հավաքվեց, քան 2015 թվականի նույն ժամանակահատվածում: Եվ ուրեմն ինչ էր տեղի ունեցել: Նշանակվելով ՊԵԿ նախագահ, Հովհաննես Հովսեփյանը փորձեց ցույց տալ, որ օրինակ ստվերից ավելի շատ հարկեր կհավաքի, ու ապրիլին արձանագրվեց հավաքագրման ռեկորդային ցուցանիշ: Բայց հետագայում պարզվեց, որ ավելի շատ հավաքված մասը եկել է ոչ թե ստվերից, այլ, ինչպես ասում է Կարեն Կարապետյանը, «սպիտակ» դաշտից: Տնտեսվարողներից ուղղակի գերավճարներ էին հավաքվել: Հետագա ամիսներին նրանցից արդեն պետք է ավելի քիչ հարկ գանձեին, ու արդյունքում հարկային եկամուտները շեշտակի նվազեցին:

Ճիշտ նույն բանը տեղի ունեցավ նաեւ Վարդան Հարությունյանի նշանակվելուց հետո: Նոյեմբերին հավաքվել է 6 միլիարդ դրամով ավելի, դեկտեմբերին, պետք է ենթադրել, կհավաքվի նույնքանով ավելի գումար, հունվարին էլ թերեւս շատ հավաքվի ու... վերջ: Փետրվարից նորից կսկսվի արդեն հաջորդ տարվա բյուջեի թերակատարումը:

Սխեման շատ պարզ է: Որպեսզի հարկերը աճեն, պետք է տնտեսությունը աշխուժանա, եւ նաեւ ստվերը կրճատվի: Տնտեսությունը չի աշխուժանում, եւ դա ակնհայտ է բոլորի համար: Ստվերի դեմ պայքարի ռեալ դրսեւորումներ չկան: Եվ ուրեմն, ՊԵԿ-ը հարկերի ավելացումը ապահովում է ընդամենը «սպիտակ դաշտից» լրացուցիչ հավաքագրումներ կատարելու հաշվին: Իսկ դա ոչ պաշտոնական գերավճարներն են: Ինչպես են դրանք հավաքագրվում: Հարկայինի աշխատակիցները տնտեսվարողին խնդրում են մի քիչ ավելի հարկ վճարել, քան այդ ամիս նախատեսվում էր, խոստանալով, որ հետագայում ավել վճարվածը կհաշվանցեն, այսինքն ավելացվածի չափով հետագայում չեն գանձի: Այնպես չէ, որ ձեռքերը ոլորելով պարտադրում են, բայց շատ են «խնդրում», տնտեսվարողն էլ գլուխը ազատելու համար վճարում է: Ընդամենը սա:

Բայց դա անսպառ ռեսուրս չէ: «Սպիտակ դաշտում» աշխատող տնտեսվարողները իրենց չեն կարող այդպիսի շռայլություն թույլ տալ , որովհետեւ մի կերպ են «ծայրը ծայրին» հասցնում: Հարկայինի աշխատակիցներն էլ դա գիտեն եւ մեծ մասամբ պահում են պայմանավորվածությունը գերավճարները հետագայում «մաշեցնելու» շուրջ: Հակառակ պարագայում «սպիտակ դաշտում» աշխատող բիզնեսը ուղղակի շնչահեղձ կլինի:

Եվ ուրեմն Վարդան Հարությունյանի գլխավորության ներքո պետեկամուտների կոմիտեն աշխատում է ճիշտ նույն կերպ, ինչ օրինակ Հովհաննես Հովսեփյանի օրոք: Հարկային մուտքերի ավելացման դինամիկան ճշգրտորեն կրկնվում է` ՊԵԿ ղեկավարի նշանակումից հետո հաջորդ ամիս հարկային հավաքագրումների կտրուկ աճ է արձանագրվում: Իսկ սա նշանակում է որ ՊԵԿ-ի աշխատաոճը մնացել է նույնը մասնավորապես հարկերի հավաքագրման իմաստով: Սրանից ի՞նչ հետեւություն կարող ենք անել: Մյուս հարցերում ՊԵԿ -ը աշխատելու է ուրի՞շ ոճով:

Տպել
7611 դիտում

Ասֆալտի ֆիդայականությունը շատերին նողկալի է. Սաֆարյանը՝ Ծիծեռնակաբեդում Աննա Հակոբյանի և դստեր հետ տեղի ունեցածի մասին

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ