Ձերժինսկու արժանի զավակները. ոչ թե ԱԱԾ-ի, այլ «ՆԿՎԴ»-ի օր

21/12/2016 schedule13:39

Երեկ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը տարածեց հաղորդագրություն, որում գրված էր, որ «դեկտեմբերի 20-ին նշվում է ՀՀ ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրը»…

Անգամ ԱԱԾ-ում հանդիսություններ են եղել, իսկ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱԱԾ աշխատակիցներին: Սա սովորական բան կլիներ, եթե լիներ տարվա յուրաքանչյուր այլ օր, բացի դեկտեմբերի 20-ից:

Դեկտեմբերի 20-ը

Բանն այն է, որ 1917 թ. դեկտեմբերի 20-ին Ռուսաստանի Ժողկոմխորհի նիստում որոշում էր կայացվել Համառուսաստանյան արտակարգ հանձնաժողով ստեղծելու մասին, որի նախագահ էր նշանակվել Ֆելիքս Ձերժինսկին: Այս մարմինը հետագայում վերանվանվեց ՆԳԺԿ-ի (НКВД), իսկ էլ ավելի ուշ՝ ՊԱԿ-ի (КГБ):

Այսինքն, դեկտեմբերի 20-ը Ռուսաստանի բոլշեւիկյան իշխանությունների ստեղծած եւ միլիոնավոր մարդկանց կտտանքների ենթարկած, սպանած, աքսորած «ՆԿՎԴ»-ի ստեղծման օրն է: Այդ մարմնին զոհ գնացին նաեւ 7000 հայաստանցիներ, որոնց թվում էին Կաթողիկոս Խորեն Առաջինը, Գարեգին Նժդեհը,  Ակսել Բակունցը, Հայկ Բժշկյանցը (Գայը), Հովհաննես Հախվերդյանը, Սարդարապատում հաղթած Մովսես Սիլիկովը (Սիլիկյանը) եւ անգամ Եղիշե Չարենցը:

Ընդդեմ Հայաստանի

Անկախությունից հետո՝ 1991 թ. դեկտեմբերի 4-ին, ՊԱԿ-ը վերանվանվեց ԱԱՊՎ-ի, իսկ 2002 թ. դեկտեմբերի 17-ին ստեղծվեց ԱԱԾ-ն: Այլ կերպ ասած, ԱԱԾ աշխատողի օր կարող էր նշվել դեկտեմբերի 4-ին, կամ դեկտեմբերի 17-ին: Այդպես է վարվում ՊՆ-ն՝ մասնագիտական տոն համարելով 1992-ի հունվարի 28-ը:

Ոստիկանությունն իր մասնագիտական տոնը նշում է առաջին հանրապետության ՆԳՆ հիմնադրման օրով՝ 1918թ. ապրիլի 16-ով եւ  ԱԱԾ-ն կարող էր ընդօրինակել այս փորձը ու մասնագիտական տոնը նշեր առաջին հանրապետությունում արտերկյա հետախուզության հիմնադրման օրվա հետ:

Բայց ոչ, Նալբանդյան 104-ում նշում են հենց դեկտեմբերի 20-ը, քանի որ իրենք իրենց համարում են ոչ թե առաջին հանրապետության հետախույզների ու հակահետախույզների, այլ ծԽԹԺ-ի իրավահաջորդները… Մարմնի, որն ակտիվորեն աշխատում էր Հայաստանի առաջին հանրապետության դեմ:

Ընդդեմ մարդու իրավունքների

Եվ այստեղ հարցը միայն այն չէ, որ ԱԱԾ-ում իրենց համարում են բոլշեւիկյան Ռուսաստանի հատուկ ծառայության իրավահաջորդները: Հարցն այն է, որ իրենց ընկալում են որպես  Ձերժինսկու ավանդույթների ժառանգորդ:

Շատ ենք գրել, որ ԱԱԾ-ին քիչ է հուզում ՀՀ օրենսդրությունն ու սահմանադրությունը: ԱԱԾ աշխատակիցները չեն հարգում մարդկանց  բարոյական եւ սահմանադրական իրավունքները: Դա ապացուցող օրինակները շատ են եւ մեր ընթերցողը գիտի դրանք:

Եվ երբ երիտասարդ ու կրթված Գեորգի Կուտոյանը նշանակվեց ԱԱԾ տնօրեն, մենք հույս հայտնեցինք, որ դրանով կավարտվի սովետական ժառանգությունը… Բայց ոչ, երեկ ԱԱԾ-ում հաստատեցին, որ Ձերժինսկու արժանի զավակներն են:

Հ.Գ. Զավեշտալի զուգադիպությամբ հենց երեկ ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը քննարկում էր ԱԱԾ-ի կողմից քաղաքացիների անձնական տվյալների՝ ռուսական կողմին փոխանցելու օրինականությունը: Ընդ որում, ԱԱԾ ներկայացուցիչն այդ նիստին չէր եկել… Երեւի համարելով դա «մանր հարց»:

Դանիել Իոաննիսյան

Տպել
5007 դիտում

Ռեստորանում «Ջերմուկ»-ի շիշը կոտրվել է, ապակյա բեկորը վնասել է 32-ամյա երիտասարդի աչքը

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի