Գագիկ Խաչատրյանին չեն ստիպի Ֆիննախի ուսումնական կենտրոնը գնել. Արման Սահակյան

21/12/2016 schedule13:27

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն այսօր իր ղեկավարած գերատեսչությունում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփ ներկայացրեց պետգույքի կառավարման վարչության ընթացիկ տարվա հաջողությունները:

Պատասխանելով Armtimes.com-ի հարցին, թե հնարավո՞ր է ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին իշխանությունները ստիպեն գնել Դիլիջանի գերշքեղ ուսումնական կենտրոնը, Արման Սահակյանը պատասխանեց. «Մեր երկրում ստիպողաբար ոչինչ չի արվում, քաղաքական նման որոշում չկա»: Պետգույքի կառավարման վարչության պետը նշեց, որ ուսումնական կենտրոնի գնման-հանձնման աշխատանքները շարունակվում են:  

«Կընդունենք ՊԵԿ-ից, բոլոր տարբերակները քննարկելի են՝ վարձակալությունը, հավատարմագրային կառավարումը եւ գույքի օտարումը, բոլոր դեպքերում մինչեւ լուծում ստանալը պետությունը որեւէ լումա չի կորցնի: Գնորդ, վարձակալող այս պահին չկա, պետությունն այդ գործարքից չի տուժի երբեւէ»,- ընդգծեց պետական գույքի կառավարման վարչության պետը:

Անդրադառնալով կապի, տրանսպորտի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքի վաճառքի գործընթացին, նա ասաց, որ 28 միլիոն դոլար մեկնարկային գնով հայտարարված աճուրդը չի կայացել, քանի որ գնորդ չկա այս պահին: Մեր հարցին՝ եթե գնորդ լինի, շենքում ի՞նչ չպետք է փոխվի, Արման Սահակյանն ասաց, որ շենքի արտաքին տեսքի հետ կապված ոչ մի տեսակի փոփոխություն չի կարող իրականացվել: Նրա խոսքով՝ ցանկալի է, որ ապագա գնորդներն առաջարկեն հյուրանոցային համալիր կառուցել նախարարության շենքի տեղում:

Հարցին էլ, թե 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների մասնակցելո՞ւ է, նա այսպես պատասխանեց. «Եթե լինի քաղաքական որոշում, ապա ես ռեյտինգային ընտրակարգով կմասնակցեմ»: Հիշեցնենք, որ Արման Սահակյանը ՀՀԿ անդամ է եւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդին:

Խոսելով իր ղեկավարած գերատեսչության հաջողությունների մասին, Արման Սահակյանն ասաց, որ 2016 թվականին պետական գույքի օտարումից ստացված միջոցները կազմել են 6 միլիարդ 859 միլիոն դրամ՝ 2015 թվականի համեմատ ավելացել են 4 միլիարդ 422 միլիոն դրամով, իսկ պետական գույքի վարձակալությունից պետական բյուջե է մուտքագրվել 221 միլիոն 227 հազար դրամ՝ նախատեսված 192 միլիոն 400 հազար դրամից: Ընթացող տարում պետական գույքի մասնավորեցումից ստացած միջոցները կազմել են շուրջ 50 միլիոն դրամ: Ըստ պետգույքի կառավարման վարչության պետի, 2016 թվականին հարուցված դատական հայցերի եւ բանակցությունների արդյունքնում պետական բյուջե է վերադարձվել 18 միլիոն 844 հազար դրամ, որից 15 մլն 462 հազար դրամը՝ մասնավորեցման, իսկ 3.3 մլն դրամը՝ վարձակալական գործերով:

Տպել
2032 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին