Բռնցքամարտիկ Արամ Ավագյանը պրոֆեսիոնալ ռինգում դեբյուտի մասին. լավ մեկնարկը միշտ կարեւոր է

21/12/2016 schedule14:59

Բռնցքամարտի ՀՀ հավաքականի նախկին անդամ, Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Ռիո 2016-ի մասնակից Արամ Ավագյանը ոգեւորված է պրոֆեսինալ ռինգում իր 1-ին մենամարտից հետո: Դեկտեմբերի 18-ին Վորոնեժում տեղի ունեցած իր նորամուտի մենամարտում նա 6 ռաունդներում մեծ առավելությամբ հաղթել է Բելառուսը ներկայացնող Անդրեյ Նուրչինսկուն: Armtimes.com-ի հետ զրույցում մարզիկը նշեց, որ այս հաղթանակը կառաջնորդի իրեն դեպի նոր հաջողություններ:

«Շատ ուրախ եմ հաղթանակի համար, քանի որ լավ մեկնարկը յուրաքանչյուր ասպարեզում շատ կարեւոր է: Դա հետագայում ավելի մեծ ոգեւորությամբ սկսածս գործը շարունակելու խթան կհանդիսանա»,- ասաց նա:

Արամ Ավագյանը գովեստի խոսքեր ասաց մրցակցի հասցեին: Նա նշեց, որ Նուրչինսկին մեծ փորձ ունի, եւ իրեն բելառուսցուն հաջողվել է հաղթել նախապես լավ պատրաստվելու ու մարզչի առաջադրանքները ճիշտ կատարելու շնորհիվ:

«Բավականին փորձված բռնցքամարտիկ է, պրոֆեսիոնալ ռինգում բավականին շատ մենամարտեր է անցկացրել: Այս մենամարտում իմ առջեւ դրված խնդիրը համարում եմ կատարված, որովհետեւ այն, ինչի շուրջ աշխատել էինք, կարողացա կիրառել», - ասաց նա:

56 կգ քաշային Արամ Ավագյանը փոխել է քաշային կարգը: Պրոֆեսիոնալ ռինգում նա հանդես է գալու 130 ֆունտում (58,9 կգ): Նրան մարզում է Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը: Վերջինս հավաքական վերադառնալուց հետո նշել էր, որ ցանկանում է, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտ տեղափոխված մարզիկները մնան ազգային ընտրանու կազմում: Արամ Ավագյանը դեմ չէ մնալ:

«Պրոֆեսիոնալ ռինգում մինչեւ 15 մենամարտ անցակցրած մարզիկները կարող են մասնակցել Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին: Եթե ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը եւ գլխավոր մարզիչը նպատակահարմար գտնեն, որ մնամ, ապա կլինի այնպես, ինչպես նրանք են ցանկանում»,- ասաց նա:

Դեռ հայտնի չէ, թե երբ է տեղի ունենալու Արամ Ավագյանի հաջորդ մենամարտը եւ ով է լինելու նրա մրցակիցը:

Ինչպես հայտնի է, Արամ Ավագյանի նման պրոֆեսիոնալ ռինգ է տեղափոխվել նաեւ Նարեկ Աբգարյանը: Արամի հետ նույն օրը նա անցկացրել է իր 2-րդ մենամարտը եւ 2-րդ հաղթանակն է տոնել: Նրա մրցակիցը եղել է Ռուսաստանը ներկայացնող Անտոն Մեժուեւը:

Տպել
1527 դիտում

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան