«Արեւիկ» խմբի Մարիանան «Մանկական Եվրատեսիլ 2007»-ից հետո երաժշտությամբ չի զբաղվում

21/12/2016 schedule16:41

2007 թ. Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում «Արեւիկ» խմբի կազմում «Մանկական Եվրատեսիլին» մասնակցելուց հետո խմբի անդամ Մարիանա Ջավախյանն աստիճանաբար դադարել է երգով զբաղվել: Այն ժամանակ «Արեւիկը» «Երազանք» երգով հավաքեց 136 միավոր եւ 2-րդ տեղը զբաղեցրեց՝ 1 միավորով զիջելով բելառուսցի Ալեկսեյ Ժիգալկովիչին: Թեեւ սա հաղթանակ չէր, բայց արդյունքը գոհացրեց, քանի որ ՀՀ-ն 1-ին անգամ էր մասնակցում մրցույթին: «Արեւիկի» երեխաները մեծ ճանաչում ձեռք բերեցին եւ սիրվեցին: Ժամանակի ընթացքում, սակայն նրանցից յուրաքանչյուրը գնաց իր ճանապարհով: Մարիանա Ջավախյանն ընտրեց երաժշտությունից հեռու ոլորտ:

«Երեւանի պետական համալսարանում բակալավրում սովորել եմ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: Այնուհետեւ Հայաստանի Ամերիկյան համալսարանում Քաղաքագիտության եւ միջազգային կապերի բաժինն ավարտելուց քաղաքագիտության ոլորտում հետաքրքրություններիս դաշտն ուղղվել է դեպի զարգացման քաղաքականությունը, եւ այժմ աշխատանքս առնչվում է քաղաքականության մշակմանը: Աշխատում եմ իմ մասնագիտությամբ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում», - պատմեց նա armtimes.com-ի հետ զրույցում:    

Երաժշտությունից հեռու ոլորտ ընտրելն ինքնաբերաբար չի ստացվել: Դա Մարիանայի մտածված որոշումն է եղել, որի համար նա չի զղջում. իրեն այլ բնագավառում փորձելու մեծ ցանկություն է ունեցել եւ իրականացրել է այն: Իսկ երգով զբաղվել է մինչեւ 15 տարեկան եւ բարձրագույն երաժշտական կրթություն ստանալ չի ցանկացել:

«Կարելի է ասել՝ «Մանկական Եվրատեսիլից հետո այլեւս երգով չեմ զբաղվել՝ մոտ 10 տարի: Կարծում եմ՝ ցանկացած մարդ, որը կյանքի որեւէ ժամանակաշրջանում զբաղվել է երաժշտությամբ, եղել է բեմում, այդ ժամանակաշրջանը համարում է հետաքրքիր ու հիշարժան: Ես բացառություն չեմ: Իմ դեպքում դա պատանեկությունն էր, եւ պատանեկության իմ հիշողությունները շատ վառ են, պայծառ եւ հիմնականում կապված են բեմի հետ: Կարծում եմ՝ եթե մեծ ցանկություն ունենայի, կշարունակեի երգել: Եթե չեմ շարունակել, ուրեմն այլ ոլորտներում ինձ փորձելու ցանկությունն էլ է մեծ եղել»,- ասաց նա:   

Մարիանայի սերը երգի նկատմամբ եւ երգելու կարողությունը շարունակում են մնալ, սակայն նա երգում է ոչ մեծ լսարանների համար: Այժմ նրա ունկնդիրներն են հարազատներն ու ընկերները:

«Երգելու կարողությունը կամ երաժշտության հանդեպ սերը կարող է շատ տարբեր պահերի արտահայտվել՝ երբ մենակ եմ, երբ մոտ ընկերներիս կամ հարազատներիս հետ եմ, հատկապես, երբ իմ երգելու ու նրանց՝ ինձ լսելու ցանկությունները համընկնում են»,- ասաց նա:

Մինչեւ հիմա երաժշտության ոլորտ վերադառնալու եւ շոու բիզնես մտնելու ցանկություն Մարիանան չի ունեցել: Այդուհանդերձ զգուշանում է, չի ուզում միանշանակ պնդել, որ երբեք նման փորձ չի անի:

«Անկեղծ... ուզում էի ասել, որ հստակ գիտեմ, որ չեմ վերադառնա, բայց «Երբեք մի՛ ասա՝ երբեք» արտահայտությունն այստեղ շատ տեղին է»,- ասաց նա:

Մարիանան աշխատում է բաց չթողնել երաժշտության ոլորտում տեղի ունեցող իրադարձությունները, փոփոխություններն ու զարգացումները: Այժմ հետեւում է Հանրային հեռուստաընկերության «Դեպի Եվրատեսիլ» հաղորդմանը:

«Այլ երկրներ եւս ունեցել են նման ձեւաչափով «Եվրատեսիլի» մասնակից ընտրելու փորձ: Կարծում եմ՝ մասնակցի ընտրության շատ լավ տարբերակ է»,- ասաց նա:

«Դեպի Եվրատեսիլ» նախագծում մնացել է 2 մասնակից՝ Արծվիկը եւ Մարտան: Մարիանան կարծում է, որ ճիշտ կլինի, որ հաղթի այն երգչուհին, որն ավելի հզոր վոկալային կարողություններ ունի, քանի որ «Եվրատեսիլում» հզոր վոկալը կարող է էական դեր խաղալ հաղթանակի ապահովման հարցում:

Տպել
5530 դիտում

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի

Մեկ տարում մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին. դատախազ. 1Lurer

Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության և հասարակական կարգի ապահովման առաջնագծում է. Ղազարյան

Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի մի մասի գազամատակարարումը

ԱԺ պատգամավորի նկատմամբ խուլիգանություն կատարած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, վերջինս ձերբակալվել է

Ոչ իշխանության ժամանակ խելք հավաքեցին, ոչ ընդդիմության մեջ են պիտանի, շարունակեք քֆուր հավաքել. Սաֆարյան

Հրդեհ Արտենի գյուղում. տարհանվել են քաղաքացիներ

Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահմանի մի հատվածում ջրագիծը վթարվել է, ջուրը լցվում է ճանապարհի վրա (տեսանյութ)

ԱՄՆ-ը չի ցանկանում Իրանի հետ պատերազմ, սակայն հնարավոր բոլոր ձևերով կպաշտպանի Իսրայելին. Քիրբի

Հրդեհ Լոռու գյուղերից մեկում. այրվել է անասնագոմն ու կուտակված անասնակերը

Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Մկրտչյան

Ընթացքի մեջ են «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքները (տեսանյութ)

ԱՄՆ քաղաքացու նկատմամբ Պռոշյան փողոցում զինված ավազակային հարձակում կատարողը հայտնաբերվել է

Ամասիայի «Սնղ» հանդամասի գետում ավտոմեքենա է արգելափակվել

Ձերբակալվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի բուժքույրը․ ինչ է հայտնաբերվել նրա ներքնազգեստից (լուսանկար)

Եկեղեցուն դուր չի գալիս «զուգընկեր» տերմինը՝ դրա ետևում տեսնելով նաև միասեռականներին. իրականում ում է այն վերաբերում

Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար

Անչափելի է զգացողությունը, որն ունենում է այն մարդը, ով տալիս է այդ գումարը․ կայացել է «Իմ քայլ»-ի բարեգործական ընթրիքը

Քննչական գործողությունները կատարելուց հետո Սամվել Վարդանյանին տեղափոխելու են ՁՊՎ. Ռուբեն Մելիքյան

Կողմերը տեխնիկապես շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին», պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը․ Գերմանիայում ՀՀ դեսպան

«Կիա»-ն բախվել է քարե պարսպին․ 32-ամյա վարորդը հիվանդանոցում է, մեքենայում գտնված վերջինիս մայրը մահացել է

Սևանից՝ Չկալովկային հարող հատվածից, 184 հատ խեցգետնաորսիչ է դուրս բերվել

Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավորապես փակ կլինի

Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում վաղը քարաթափման աշխատանքներ կիրականացվեն

Տեղի կունենա Երևանի ավագանու նիստը․ ինչ հարցեր են օրակարգում

Շղթայական ավտովթար ԱՄՆ դեսպանատան դիմաց

ՄԻՊ-ը Վեսա Հակկինենի հետ հանդիպմանն ընդգծել է բռնի տեղահանված անձանց իրավունքների երաշխավորման անհրաժեշտության մասին

Ղազախստանի նախագահը Մատենադարանին է նվիրել Ալմա-Աթիում ծնված էդուարդ Ղազարյանի քանդակներից մեկը

Թուրքիայի և ԱՄՆ-ի օդային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել․ օգտագործվել են F-16 կործանիչներ

Վարչապետի որոշմամբ կստեղծվի Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե․ ովքեր են կազմում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում

ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29-ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը

ՀՅԴ անդամ Գագիկ Սարգսյանը կմնա կալանավորված

Լեպսը համերգի ժամանակ վերցրել և շպրտել է իրեն նկարող երկրպագուի հեռախոսը (տեսանյութ)

Մեր հանրության մեջ դեռ քիչ չեն այն լածիրակները, ովքեր սովոր չեն, որ ԱԺ պատգամավորը ավտոբուսով է երթևեկում. Խաչատրյան

Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի քննարկման ժամանակ (տեսանյութ)

Մկրտության արարողության մասնակիցները ռեստորանի հարակից տարածքում հայհոյել և փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

Հակոբ Ասլանյանի նկատմամբ խուլիգանական վարքագիծ դրսևորած անձը ձերբակալվել է

Ինչ-որ վարձու խառնակիչ, անհայրենիք իրեն նվիրյալ է կարծում, մեզ էլ՝ դավաճան. Ասլանյան