Մենք միշտ ուզում ենք ականատես լինել «մեծ տեսարանների». Արփինե Հովհաննիսյան

22/12/2016 schedule13:49

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր կառավարության մամուլի կենտրոնում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփեց իր ղեկավարած գերատեսչության կատարած աշխատանքները վերջին մեկ տարում:

Խոսելով կոռուպցիայի դեմ պայքարի հարցում կառավարության քաղաքական կամքի մասին, նա ասաց. «Քաղաքական կամքի բացակայության մասին խոսելը ճիշտ չէ, ազնիվ էլ չէ, որովհետեւ «Ապօրինի հարստացման դեմ պայքարի» օրենսդրական նախագծի անհրաժեշտության մասին շատ երկար է խոսվել, շատերը թերահավատ էին, որ նախագիծը կհասնի խորհրդարան եւ կընդունվի: Երաշխիքներ են պետք, որ նախագիծը կիրագործվի: Ինստիտուտը պետք է դառնա կենդանի ու շնչող, մենք միշտ ունենք այդ խնդիրը, մենք միշտ մտածում ենք, որ պայքարը որեւէ երեւույթի դեմ պետք է լինի սուր: Որպես ՀՀ քաղաքացի եմ ասում, որ նախագիծն իր բաղադրիչներով հսկայական կանխարգելիչ նշանակություն է ունենալու»:

Պատասխանելով Armtimes.com-ի հարցին՝ եթե քաղաքական կամք կա կոռուպցիայի դեմ պայքարի հարցում, ապա ինչպե՞ս է ստացվում, որ նոր կառավարության ձեւավորումից հետո վարչապետի, ՊԵԿ նախագահի հետ փոխկապակցված անձինք եւ այլք մինչ օրս չեն ներկայացրել իրեն եկամուտների, ունեցվածքի հայտարարագիրը, նախարարն ասաց, որ որոշակի տեղեկատվության պակաս ունի, թե որն է հայտարարագիր չներկայացնելու պատճառը եւ չի կարծում, թե քաղաքական կամքի բացակայության հետ է կապված մատնանշված երեւույթը:  

Անդրադառնալով վերջին 1 տարում կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում տեղի ունեցած ձերբակալություններին եւ կալանավորումներին, որոնք միջին օղակում են եղել, Արփինե Հովհաննիսյանն ասաց. «Մենք միշտ գնահատական ենք տալիս «միջին օղակ», մենք միշտ ուզում ենք ականատես լինել «մեծ տեսարանների»: Ես համարում եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարն իրավապահ համակարգի տիրույթում է: Մենք կոռուպցիայի դեմ պայքարին կարող ենք միշտ մոտենալ թերահավատությամբ: Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է ինստիտուցիոնալ լինի»:

Նախարարն իր ղեկավարած գերատեսչության կողմից 2016 թվականին կատարված աշխատանքների մասին խոսելիս առանձնացրեց պրոբացիոն համակարգի ներդրումը, տեղեկատվություն ստանալու միասնական համակարգի ներդրումը, ԴԱՀԿ համակարգում կատարված փոփոխությունները, որի համաձայն քաղաքացին չի զրկվի իր միակ սեփականություն բնակարանից կամ տնից: Նախարարը կարեւորեց կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ կատարված միջոցառումները: Դրանցից առանձնացրեց «Ապօրինի հարստացման դեմ պայքարի» օրինագիծը, որն ուժի մեջ կմտնի 2017 թվականի հունիսից: Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ իր փոխարեն ով էլ լիներ նախարար, չէր կարող այդ օրենքին հետադարձ ուժ տալ, իսկ օրենսդրական փաթեթը ենթադրում է նաեւ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացվող հայտարարագրերում պաշտոնյայի հետ փողկապակցված անձանց կազմի ընդլայնում:

Տպել
1223 դիտում

Ստեփանավանի թիվ 1 հիմնական դպրոցում վարչապետը ծանոթացել է խնդիրների վերացման աշխատանքներին (տեսանյութ)

Մեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին, հայտնվել ձորակում. ընտանիքի 3 անդամ հիվանդանոցում է

Սահմանազատման մասին պայմանավորվածությունը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհի մեծ խոչընդոտը․ Գերմանիայի ԱԳՆ

Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի ինքնությունը կամ պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Փաշինյան

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ձեռք բերած համաձայնությունը

Վերին Ծաղկավանի անտառում շունը ընկել է մոտ 15 մ խորության ձորը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնվել Սողոմոն Թեհլիրյանին առնչվող բացառիկ ընտանեկան մասունքներ

Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան