Երևան
16 °C
Տոնական օրերին պետք է զերծ մնալ հատկապես պահածոյացված սննդամթերքի օգտագործումից, քանի որ դրանք կարող են հանգեցնել ընդհուպ բոտուլիզմի: Բայց եթե անգամ այդպիսի սնունդ պետք է ընդունել, ապա միայն 15 րոպե եռացնելուց հետո: Պակաս կարեւոր չէ նաեւ զերծ մնալ 3 օր եւ ավելի հնության աղցաններից: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի ոչ վարակիչ հիվանդությունների եւ ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը՝ հավելելով, որ բոտուլիզմի դեպքերից խուսափելու դեպքում գոնե պետք է 15 րոպե եռացնել պահածոները:
Մասնագետը նկատեց, որ տոներին ավելորդ կիլոգրամներ չհավաքելու համար նախապատվությունը պետք է տալ սեւ կամ թեփով հացին, ինչպես նաեւ խուսափել յուղոտ մսամթերքից՝ նախապատվությունը տալով առավելապես թռչնամսին եւ ձկնամթերքին: Իսկ ահա սննդային թունավորումներից եւ ստամոքս-աղիքային տրակտի խնդիրներից խուսափելու համար պետք է չխառնել միանգամից մի քանի տեսակի սննդամթերքներ, ասենք՝ ճարպոտ խոզի բուդը եւ դժվարամարս մյուս սննդատեսակները: «Եթե ամբողջ օրվա ընթացքում նույնիսկ թարմ, ճիշտ պատրաստված խոզի ճարպոտ միս ուտեք, հավանականությունը մեծ է, որ առողջական լուրջ խնդիրներ կունենաք: Այդ է պատճառը, որ մսեղենը պետք է համադրել աղցանների հետ»,- ասաց Ռոմելլա Աբովյանը:
Իսկ ահա առօրյայում, ըստ բանախոսի, նախընտրությունը պետք է տալ բանջարեղենային ծագման սննդամթերքներին եւ սննդի ընդունման ժամերին: Ուտելիքը պետք է ընդունել քիչ քանակությամբ եւ հաճախակի: Հատկանշական է, որ պետք է սահմանափակել հատկապես աղի օգտագործումը: Դրա օրական չափաբաժինը չպետք է գերազանցի 5 գրամը: «Պետք է սահմանափակել նաեւ շաքարի օգտագործումը: Օրական անհրաժեշտ է օգտագործել ոչ ավելի, քան 50 գրամ շաքարավազ, այն է՝ 11 թեյի գդալի չափով: Համեմատության համար նշենք, որ 1 բաժակ Կոկա կոլայի մեջ պարունակվում է 10 թեյի գդալ շաքարավազ, շաքարավազ պարունակող լուծվող սուրճերի մեջ՝ 9 թեյի գդալ»,- ասաց Ռոմելլա Աբովյանը:
Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը
Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
© 2024 Հայկական ժամանակ