Դպրոցներում անվճար սնունդ կտրամադրեն. գումար կհատկացնի ՌԴ-ն, կկանոնակարգի ՀՅԴ-ն

22/12/2016 schedule18:51

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամ ստեղծելու՝ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի ներկայացրած կառավարության որոշման նախագիծը: Ըստ նախագծի, հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվում Բագրատ Նորիկի Եսայանը, որը ՀՅԴ անդամ է: Հիշեցնենք, որ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը նախարար նշանակվեց ՀՅԴ-ՀՀԿ քաղաքական համագործակցության հուշագրի ստորագրման արդյունքում: Առայժմ մի կողմ դնենք գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման քաղաքական շարժառիթը եւ փորձենք հասկանալ, թե այս հիմնադրամն ի՞նչ նպատակ է հետապնդելու եւ ի՞նչ է կատարվել դպրոցներում կայուն սնունդ տրամադրելու ռազմավարության շրջանակում:

Պարզվում է՝ 2010 թվականից Հայաստանում իրականացնում է «Դպրոցական սնունդ» զարգացման ծրագիրը, որն իրականացվում է Ռուսաստանի Դաշնության կառավարության ֆինանսավորմամբ: ՌԴ-ն 2010-2017 թվականների համար կատարել է 24 միլիոն 682 հազար ԱՄՆ դոլարի ներդրում: Նշյալ գումարից 15.6 ԱՄՆ դոլար ծախսվել է սննդի եւ դրա ձեռքբերման հետ կապված խնդիրները լուծելու համար, իսկ մնացած գումարը՝ 8.9 ԱՄՆ դոլար, ծախսվել է կարողությունների զարգացման եւ ավելացման (1.890.970 ԱՄՆ դոլար) եւ ուղղակի ու անուղղակի ծախսերի (7.100.880 ԱՄՆ դոլար) համար: Այսինքն՝ ամբողջ ներդրման մոտ 60 տոկոսն է սննդին հատկացվել:

Ըստ փաստաթղթի, ներկայումս ՀՀ տասը մարզերի նախակրթարանների եւ կրտսեր դասարանների մոտ 83 հազար երեխա, շաբաթը 5 օր՝ տարեկան 180 օր, ստանում է դպրոցական տաք սնունդ: Յոթ մարզում, ՄԱԿ-ի ՊՀԾ միջոցով, մոտ 60 հազար երեխայի հաշվարկով դպրոցներին հատկացվում է յոթ տեսակի սնունդ (բրինձ, մակարոն, հնդկաձավար, ձեթ, ալյուր եւ այլն): ՀՀ կառավարությունն, իր հերթին, 2014թ. ֆինանսավորում է երեք մարզի (Արարատ, Վայոց Ձոր, Սյունիք) դպրոցների մոտ 23 հազար աշակերտի՝ տրամադրելով մեկ երեխայի հաշվարկով օրական 140 ՀՀ դրամ, որից 120 դրամն օգտագործվում է սնունդ պատրաստելու, իսկ 20 դրամը՝ խոհանոցային աշխատակիցների աշխատավարձի եւ կազմակերպական ծախսերի համար (Դպրոցական Սննդի Ազգային Ծրագիր):

Այս նպատակով ՀՀ կառավարության կողմից ներկայումս հատկացվում է տարեկան մոտ 500 միլիոն դրամ: ՀՀ կառավարությունը ֆինանսավորում է նաեւ ՄԱԿ ՊՀԾ տրամադրած օգնության պահեստավորման եւ երկրի ներսում փոխադրման ծախսերը հոգալու, որոնք կազմում են տարեկան 49 միլիոն ՀՀ  դրամ:

Վերը շարադրված թվերը եթե համեմատենք, ապա ՌԴ կառավարությունն ավելի շատ գումար է ծախսում ՀՀ դպրոցներում սովորող երեխաներին կերակրելու գործում, քան ՀՀ կառավարությունը:

Այսքանից հետո, ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը, ծրագրի շարունակականությունն ու կայունությունն ապահովելու համար, անհրաժեշտ է համարել ստեղծել «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամը, որին կփոխանցվի ՄԱԿ ՊՀԾ հայաստանյան գրասենյակի փորձը եւ գործառույթների մի մասը, ինչպես նաեւ Դպրոցական Սննդի Ազգային ծրագրի կառավարման գործառույթը: Պարզ ասած՝ այս հիմնադրամը կկառավարի ողջ ֆինանսական հոսքը, քանի որ բանակցությունների արդյունքում ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել գումարները հատկացնել ուղիղ հայկական կողմին, եթե նման հիմնադրամ ստեղծեն:

Նախարարությունում այս նախաձեռնությամբ ակնկալում են, որ հիմնադրամի ստեղծումը կբարձրացնի ծրագրի իրականացման արդյունավետությունը, եւ կապահովի ծրագրի կառավարման սահուն փոխանցումը ՊՀԾ-ից հայաստանյան կողմին: Եթե նկատեցիք, որեւէ թիվ, որեւէ կանխատեսում չկա նախարարության տեսլականում: Օրինակ՝ անվճար սնունդից օգտվող դպրոցականների թիվը կավելացվի՞, թե՞ ոչ եւ այլն: Ելնելով հիմնադրամի ստեղծման նպատակներից, կարելի է փաստել, որ կառավարությունն այսկերպ ընդամենը փորձում է ֆինանսական հոսքն իր ձեռքում պահել, ուրիշ ոչինչ:

Վերադառնալով հիմնադրամի գործադիրի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակմանը, ապա հարց է առաջանում, թե նման հիմնադրամ կառավարելու փորձ ունի՞ արդյոք Բագրատ Եսայանը, թե՞ ոչ: Այս հարցի պատասխան, իհարկե, ժամանակը կտա, բայցեւայնպես չենք կարող չնկատել, որ հիմնադրամը բավականին պատկառելի գումարներ է տնօրինելու, սննդամթերք մատակարարողների մրցույթներ է անցկացնելու եւ այլն:

Տպել
5920 դիտում

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչու՞ հազար տարի ղեկավարելով ժողովրդին` պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն