Ով է սպանել ՌԴ դեսպանին. Գյուլենի պատասխանը` Էրդողանին

Իսլամական քարոզիչ, «Հիզմեթ» շարժման հիմնադիր Ֆեթհուլլահ Գյուլենը հերքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն մեղադրանքները, որոնց համաձայն` Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովին սպանած Մևլյութ Մերթ Ալթընթաշը կապ է ունեցել գյուլենական շարժման հետ:

«Այդ արյունարբու մարդասպանին ավելի քան 10 անգամ տեսել են Թուրքիայի նախագահի թիկնազորում, այդ մասին գրում են ԶԼՄ-ները: Ինչպես ինքն է հայտարարել, նա եղել է «Ան-Նուսրա» խմբավորումից, այնպես որ ակնհայտ է, որ մարդասպանը ո՛չ նախկինում, և ո՛չ էլ ներկայում որևէ առնչություն չունի մեր շարժման հետ:

Մենք մշտապես քննադատել ենք ահաբեկչությունը, ուստի այս համատեքստում կցանկանայի նշել, որ անկեղծորեն դատապարտում եմ ռուս դեսպանի սպանությունը», - հայտարարել է Գյուլենը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին Անկարայում տեղի ունեցած ռուսական ցուցահանդեսի ժամանակ թուրք ոստիկանը թիկունքից 8 անգամ կրակել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի վրա: Վերջինս ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:

Նշենք, որ ներկայում ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենն իր գլխավորած և իր անունը կրող հզոր կրոնական/հասարակական շարժումով Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության գալու հիմնական աջակիցներից է եղել, սակայն վերջին տարիներին Գյուլենի և Էրդողանի միջև ի հայտ եկած տարաձայնությունների պատճառով նախկին դաշնակիցները վերածվել են կատաղի հակառակորդների։ Գյուլենին Թուրքիային արտահանձնելու համար Էրդողանի կառավարությունը քանիցս դիմել է ամերիկյան կողմին, սակայն առայժմ որևէ դրական տեղաշարժ այս բանակցություններում կողմերը չեն գրանցել։

Հավելենք, որ Թուրքիայի իշխանությունները և, մասնավորապես, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գյուլենին մեղադրում են հուլիսի 15-ին հեղաշրջման փորձի «հրամանը տալու և ղեկավարելու» մեջ։

Տպել
10273 դիտում

Ադրբեջանցիները շփման գծի չեզոք գոտուց դուրս են բերել իրենց 5 զինծառայողների դիակները

Փետրվարի 25-ի ադրբեջանական դիվերսիայի գործողությունները | տեսանյութ

Դպրոցներում կլինեն ուսուցչի օգնականի հաստիքներ. ի՞նչ է դա տալու

Մեկնարկել է Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն

Մեր մարզում ուրիշ մարզադաշտ չկա, ստիպված ենք խաղալ Երեւանում. «Գանձասարի» գլխավոր մենեջեր

Ցանկացած ընտրությունից մեր պետությունը պետք է ավելի ուժեղացած դուրս գա. Շարմազանով

Այս տարվա ձմեռը զգալի վնասներ է հասցրել քաղաքային տնտեսությանը․ Տարոն Մարգարյան

Ադրբեջանը փորձում է ինֆորմացիոն աղմուկի մեջ ներքաշել հնարավորինս շատ կողմերի. քաղաքագետ

Հայաստանի վարչապետի հետ աբխազական երկաթուղու վերագործարկման մասին խոսք չի եղել․ Քալաձե

Հայաստանի ԱԳՆ-ն Ադրբեջանի հակահայ քայլերը չպետք է որակի «զավեշտ» եզրույթով. Արա Պապյան

«Վերջին 100 տարում նման բան չէր եղել». Սուրենյանը՝ մառախուղի եւ սպասվող ցիկլոնի մասին

Լապշինն Ադրբեջանի համար տրոյական ձի է լինելու. Արա Զոհրաբյան

Հայկական կողմը Թալիշի ուղղությամբ հարձակում չի ձեռնարկել․ Արցախի ՊՆ-ն հերքում է

26 պատգամավոր միացել է Հաց բերողի համար կազմակերպված ստորագրահավաքին (տեսանյութ)

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը՝ «Ստրանջա 2017»-ի ոսկե մեդալի մասին

ԵԽ պատգամավորների նկատմամբ քրեական գործ հարուցելով ՝ Ադրբեջանն անցնում է կարմիր գիծը

Թալիշները զանգվածաբար փախչում են Իրան․ Բաքուն թալիշների նկատմամբ նոր հետապնդում է սկսել

Հանրապետությունում կան փակ եւ դժվարանցանելի ճանապարհներ

Արտահանողները մարտի 1-ից հնարավորություն կունենան ստանալ ուղեկցող փաստաթղթերը նույն օրը

Իրանի ԱԳՆ-ն արցախյան հակամարտության կողմերին զսպվածության կոչ է արել