Կարելի է քննարկել՝ միանգամի՞ց կուլ գնալ, թե՞ խեղդամահ լինել՝ նոր

23/12/2016 schedule13:43

Հայաստանի քաղաքական դաշտում դեպքերի հաջորդականությունն այնպիսին է, որ պարբերաբար թվում է` ինչ-որ ժամանակ առաջ դա քեզ հետ արդեն պատահել է:

Բոլորիս աչքի առաջ փոխվեց անգամ դարը` 20-րդը փոխարինվեց 21-րդով, սակայն այս փաստը չեն նկատում քաղաքական գործիչներն ու իշխանությունները. նրանք առանց ձանձրանալու, առանց իրենց ձախողումների համար անհարմար զգալու՝ անվերջ գայթակղիչ պտույտներ են անում քաղաքական ասպարեզում: Բոլորն էլ ցանկանում են ծառայել: Հասկանալի է՝ ժողովրդին, պետությանը:

Տակավին վերջերս երկրում առանցքային պաշտոնյաներից մեկը՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, արդարացիորեն դժգոհ գործող վարչախմբի աշխատանքից՝ պատրաստվում է մտնել ակտիվ քաղաքականություն եւ պայքարել ընդդեմ կամ հանուն իշխանությունների՝ մասնակցելով 2017-ի խորհրդարանական ընտրություններին:

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պալատի մատույցներում ժողովուրդը օրերով աղաչանք-պաղատանք է անում, որ նա վերադառնա քաղաքականություն:

Ասպարեզ է իջնում բոլորովին նոր որակի իշխանամետ կուսակցություն՝ «Քաղաքացիական ակտիվ քայլ» խորհրդավոր անվանմամբ՝ սարկազմով ցույց տալով հայաստանյան քաղաքական դաշտի ողջ աբսուրդը:

Եվ եթե «Քաղաքացիական ակտիվ քայլի»  առաջնորդը բացեիբաց հայտնում է, որ իր կուսակցությունն իշխանամետ է եւ իրեն տեսնում է բացառապես ՀՀԿ-ի կողքին, մյուսներն իրենց ընդդիմադիր ճամբարում են տեսնում: Բայց բարդ, չափազանց բարդ է գտնել ընդդիմության ու իշխանության սահմանն այսօր: Եվ չկա որեւէ ձեռնարկ, ուղեցույց, որը կօգնի հասկանալ՝ ով ով է:

Ֆազիլ Իսկանդերի «Վիշապներն ու ճագարները» ուտոպիան էլ ավելի է մոլորեցնում: Այսպես. վաղ ժամանակներում վիշապները ճագարներին ոչ թե խեղդամահ էին անում, այլ կուլ էին տալիս այնպես, որ վիշապի մեջ մշակվելիս` ճագարը դեռեւս ողջ էր մնում: Եվ, ի վերջո, վիշապի որովայնում մշակվող ճագարը, համաձայն տրամաբանության, նույնանում էր վիշապին. նա այլեւս վիշապ էր: Երիտասարդ մի վիշապ հետաքրքրվում է փորձառու, տարեց այլ վիշապից, թե ինչո՞ւ ճագարները վիշապներին տեսնելիս չեն փախչում, չէ՞ որ նրանք արագավազ են եւ այնքան կենսունակ, որ հաճախ շարժվում են անգամ վիշապների որովայնում: «Որովայնում կարելի է,- նկատում է տարեց փորձառուն՝ Շեղաչք մականունով,- որովայնում թույլ եմ տալիս ազատ լինել եւ անգամ ինձ սրիկա անվանել»:

Իհարկե, կարելի է մասնակցել 2017-ի խորհրդարանական ընտրություններին՝ վստահ, որ այս անգամ ամեն ինչ այնպես չի լինի, ինչպես 1995-ից այսկողմ: Որ այս անգամ պատահականություններ կլինեն:

Բայց իրերի դրությունը՝ ՀՀԿ-ին 7000 հոգու անդամակցությունը, ընդդիմադիր դաշտի դեռեւս ոչ այնքան հասկանալի գործողությունները գոնե այսօրվա դրությամբ ստիպում են պնդել, որ 2017-ի ԱԺ ընտրություններին ՀՀԿ-ն անպարտելի է:

Այս կուսակցությունն ունի մեծ ներուժ. հասարակությունը հարուստ է մարդկային այն տեսակով, որը պատրաստ է սիրով համալրել ՀՀԿ-ի շարքերը: Այս կուսակցությունն ընտրություններին աշխատեցնում է թաղային խուժանի, լյումպենի հսկայական բանակ: Այս կուսակցությունն իշխանության մնալու համար պատրաստ է այլասերել նրանց, որոնք դիմադրելու գիտակցություն չունեն: Ընտրությունների օրը կայքերում տեղադրված նյութերն իսկական շոկ են. միջին տարիքի եւ տարեց կանայք խմբված են բակում: Դա կրկեսի շրջակայքը չէ, եւ տիկնայք էլ կարճ փեշերով եւ ցանցկեն զուգագուլպաներով չեն: Մոտենում է մի ջիփ, կանայք հերթով մտնում են մեքենա, քիչ անց դուրս գալիս՝ դեմքի գոհ արտահայտությամբ:

ՀՀԿ վերնախավում մարդիկ են, որոնք գիտեն` ինչն է լավ եւ ինչը` վատ: Նրանք իրենց զավակներին, ծնողներին, հարազատներին չեն ներգրավի այս մեքենայությունների մեջ. անպատվաբեր է: Որեւէ մեկի մայրն ընտրակաշառք չի վերցնի: Նրանց կանայք էլ երբեք իրենց թույլ չեն տա նստել անծանոթ մեքենա, ապա ստացած փողը տեղավորել ապահով մի տեղ: Նրանց զավակներն ընտրատեղամասերի հարեւանությամբ չեն հավաքվի, քանի որ անպատվաբեր է լյումպենի ընկերակցությունը: Այդ դեպքում ինչո՞ւ են նման քայլի դրդում այլոց զավակներին, կանանց, ամուսիններին, տարեց ծնողներին:

Անհասկանալի է նման ձեւով սեփական քաղաքացիների հետ վարվելու մոտիվացիան: Պատասխանը, կարծում եմ, այստեղ է` երկրի ղեկին մարդիկ են, որոնք իրենց ներկայությունը երկրում համարում են շնորհ, որին մեծահոգաբար արժանացնում են տգետ ու անգիտակից այս հասարակությանը: Նրանց կապիտալը եւս դրսում է, քանի որ այս երկրի կանոններն իրենք են գրել եւ իրենք էլ հասկանում են` սա ապահով երկիր չէ: Նրանցից շատերն իրենց զավակների, մերձավորների ապագան այս երկրում չեն պատկերացնում: Նրանցից շատերն այստեղ ուղղակի ունեն լավ աշխատանք, լավ վաստակում են, գեղեցիկ հագնվում՝ բարձրացնելու անճաշակ ու ոչ ֆոտոգենիկ հասարակության ճաշակը:

Նրանք անընդհատ վերարտադրվելու աշխատող հիմնավորում ունեն: Գալուստ Սահակյանի ոչ ադեկվատ մտքերն ենք ցիտում, բայց ահա թե ինչ է ասել նա 2012 -ի մայիսի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ. «Եթե պատերազմ չեք ուզում, քվեարկեք հանրապետականի օգտին»:

Երկրի անվտանգության համար անհանգիստ այս կուսակցությունը ենթադրում է, թե պատերազմ է գնալու համամասնական իր ցուցակի ողջ կազմով ու հաղթելու է թշնամուն, քանի որ կարողացել է գալ իր քաղաքացիների հախից: Ընտրությունից ընտրություն մարդկանց զայրույթը, անզորությունն արտահայտվում է մի քանի բառերում` ««Թուրք, թշնամի»: Այսինքն` ենթագիտակցորեն մարդիկ այն, ինչ կատարում է այս իշխանությունը, ասոցացնում են այն ամենի հետ, ինչ կատարել է մեր ժողովրդի գլխին թշնամին: Ընդդիմության հասցեին մեղադրանքներն էլ, թե չեն կարողանում ընտրատեղամասերը պահել, հիմնավոր չէ գոնե այնքանով, որ ընտրատեղամասում ունենալով անգամ վստահված անձանց մեծ բանակ, միեւնույն է, ընտրական գործընթացը վերահսկել այլեւս անհնար է:

Հետեւաբար, քաղաքական ուժերն ու կուսակցությունները, ելնելով այս իրականությունից, փորձում են ինչ-որ ձեւով ազդել քաղաքական գործընթացների վրա: Ոմանք՝ ձեւացնելով, թե այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, քաղաքական գործընթաց է, ոմանք էլ ստեղծելով «Քաղաքացիական ակտիվ քայլ» կուսակցությունը՝ ցույց տալով, որ տեղի ունեցող գործընթացը եթե ինչ-որ բանի հետ կապ ունի, ապա ամենեւին ոչ քաղաքականության հետ: Ինտերպրետացիայի հարց է…

Լիլիթ Ավագյան

Տպել
4177 դիտում

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան