#Արսեն Թորոսյան

Մյուս տարի բժիշկների աշխատավարձը կբարձրացնենք. առողջապահության նախարար

«Խոսքը առողջության առաջնային պահպանման անձնակազմի աշխատավարձին է վերաբերվում, որի բյուջեն ավելացնում ենք, էս տարի էլ ենք աշխատավարձ բարձրացրել, մյուս տարի էլ կբարձրացնենք»,-ասաց Թորոսյանը:

Առաջադրվելու եմ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը շատ ձայներ բերելու համար. նախարար

Հիշեցնենք, որ թիվ 4-ն այն ընտրատարածքն է, որտեղ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ առաջադրվել էր Նիկոլ Փաշինյանը եւ ստացել 11513 քվե։

Մարզերում հակատուբերկուլյոզային բաժանմունքները կփակվեն. Արսեն Թորոսյան

Պատգամավորը նկատեց, որ երբ նման նախադեպ է եղել եւ մարզերում տուբդիսպանսերները փակվել են, վարակիչ հիվանդությունների աճ է գրանցվել: «Մտավախություն չկա՞, որ նույնը կկրկնվի»,- հարցրեց Օհանյանը:

Արա Մինասյանի հայցն ընդդեմ Արսեն Թորոսյանի վարույթ է ընդունվել

Ավելի վաղ Արա Մինասյանը մեկ այլ դատական հայց էլ է ներկայացրել՝ Արսեն Թորոսյանից պահանջելով հրապարակայնորեն ներողություն խնդրել եւ հերքել զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները:

Արսեն Թորոսյանն ընդունել է ««Էլսմեդ» առողջապահական լուծումներ» կազմակերպության գործադիր տնօրենին

Ավելի քան 20 տարվա փորձը թույլ է տալիս համագործակցել թե պետական, թե մասնավոր կազմակերպությունների հետ:

Վանեսյանը հրաժեշտ է տվել աշխատակազմին. նա հոգեկան առողջության զարգացման հիմնադրամ կստեղծի

Նրա ֆեյսբուքյան էջում հրապարակված լուսանկարից հասկանալի է դառնում, որ գնալուց առաջ Վանեսյանը կանանց ծաղիկներ է նվիրել:

Որ ուզենան մարդ փչացնել, լավ էլ կփչացնեն. հոգեբուժարանի փոխտնօրենը՝ Վանեսյանի ազատման մասին

Պացիենտի այդ պատմությունը ես գիտեմ: ՄԻՊ-ը խուժանություն է արել: Սուտ արձանագրությունը տարածում է, դե, բնականաբար, «Պանարմենիան գրուպն» էլ օդից բռնում է:

Առողջապահության նախարարի խոսնակն աշխատանքից ազատման դիմում է գրել

Առողջապահության նախարարության ու նախարար Արսեն Թորոսյանի շուրջ զարգացող իրադարձությունները չեն դադարում: Ճիշտ, չհաստատված ու հրահրված տեղեկությունները հաջորդում են մեկը մյուսին:

Արսեն Թորոսյանը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն

Այդ մասին որոշումը ստորագրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նման անտարբեր վերաբերմունք դեպի վիրավոր զինվոր դեռ չի գրանցվել. զինվորի մոր նամակը

Որոշել ենք, ասուլիս ենք անելու ծնողներով, որ խնդրենք ձեզ զբաղվեք մեր հերոս տղաների առողջական խնդիրներով, որ հանկարծ ձեր զբաղված օրակարգի պատճառով ճակատագրական հետևանքներ չգրանցվեն:

Բժշկական համալսարանը արձագանքում է առողջապահության նախարարին

Նպատակահարմար ենք գտնում նաև անդրադառնալ Արսեն Թորոսյանի ասուլիսի այն հատվածներին, որտեղ կոնկրետ մեղադրանքներ են հնչեցվում բժիշկ, նախկին նախարար, ներկա ռեկտոր Արմեն Մուրադյանի մասին

Խնդրում եմ չշահարկել ինձ հետ կատարված միջադեպը. բժիշկը՝ առողջապահության նախարարին

Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դասախոս, բժիշկ Հայկ Հովհաննիսյանն արձագանքել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությանը:

Իմ ոչնչանալը եւ ձեր թշնամին լինելը չի փոխելու քրգործի ընթացքը. Արսեն Թորոսյանը՝ Միքայել Մինասյանին

«Պարոն Մինասյան, դուք որ ձեր շրջապատում հայտարարում եք, թե Արսեն Թորոսյանը ձեր անձնական թշնամին է, ու պատրաստ եք ինձ «ոչնչացնել», ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ ես ձեզ իմ անձնական թշնամին չեմ համարում»:

Բժշկական համալսարանում ճանճը փիղ են սարքել, եւ դա սադրանք է նաեւ իմ դեմ. Արսեն Թորոսյան

Երբ ապրիլի 23-ին իրենց կոլեգային ծեծում էին Աբովյան փողոցի վրա, չեմ հիշում մի հատ այդպիսի կոչով դիմած լինեին գործող իշխանություններին, ասեին՝ ինչու եք մեր կոլեգային ծեծում, դա անթույլատրելի է:

Մենք ժպտում ենք. Արսեն Թորոսյանը՝ Արա Մինասյանի հայցադիմումների մասին

«Լսել եմ նաեւ, որ Ռուսաստանի հարավային մարզերից մեկում առողջարան են առել ու ինքը տնօրեն է, բայց դրանք բամբասանքների մակարդակի են: Դա մեզ ճիշտն ասած քիչ է հետաքրքրում, մենք մեր գործով ենք զբաղվում»:

Բուժհաստատություններին պետպատվեր տրամադրելու սկզբունքը կփոխվի. որոշները կարող են փակվել

Ու արդյունքում եթե լինեն պետական բուժհաստատություններ, որոնք չդիմանան այդ մրցակցությանը, ես ոչ մի խնդիր չեմ տեսնում, որ դրանք այս կամ այն կերպով դադարեցնեն իրենց գործունեությունը:

ՀՀ-ն կարող է լավ հարթակ լինել ՌԴ-ից Իրան դեղեր ու բուժտեխնիկա արտահանելու առումով. Ա. Թորոսյան

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը հանդիպել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարի առաջին տեղակալ Սերգեյ Ցիբին:

Ծխախոտի գովազդի համար՝ 800 000 դրամ տուգանք, ղեկին ծխելու համար՝ 10-50 հազար. նոր օրինագիծ

Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում կամ թեթեւ մարդատար-տաքսի ավտոմոբիլներում ծխելու համար առավել մեծ տույժ կնախատեսվի՝ 50 հազար դրամ:

Գերմանական կողմը կաջակցի ՀՀ հակաքաղցկեղային ռազմավարության իրականացմանը

Գերմանական կողմը պատրաստակամություն է հայտնել նաեւ խորհրդատվությամբ օժանդակել, որպեսզի երկիրը, կարեւորելով իր խնդիրներն ու առաջնահերթությունները, սեփական օրակարգը մշակի ու ծրագրերն ունենա:

ՀՀ դպրոցներում կուսումնասիրվեն սննդի անվտանգության հարցերը և դրանց կապը առողջական խնդիրների հետ

Ծրագրի նպատակն է ուսումնասիրել դպրոցներում սննդամթերքի անվտանգության հարցերը, սնուցման կազմակերպումը և բացահայտել տարրական դասարաններում սնուցման և ֆիզիկական զարգացման պատճառահետևանքային կապերը:

ՄԱԿ-ի ԳԱ-ում Թորոսյանը խոսել է ոչ վարակիչ հիվանդությունների խնդիրների եւ անելիքների մասին

Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելումն ու վերահսկումը, ինչպես նաև առողջ ապրելակերպի խթանումը ՀՀ կառավարության առողջապահական օրակարգում գերակայություն են:

Կառավարությունն ու ԿԳ նախարարությունը բուհերի խորհուրդներում նոր անդամներ կունենան

Բուհերին շրջաբերական է ուղարկվել այն մասին, որ հիմնադիրը՝ ի դեմս կառավարության, և լիազոր մարմինը՝ ի դեմս կրթության և գիտության նախարարության, պատրաստվում են փոփոխություններ իրականացնել խորհրդի կազմում

Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնը նոր տնօրեն ունի

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի տնօրեն է նշանակվել Լուսինե Քոչարյանը:

ՀՀ-ում բարեփոխումների բարենպաստ պայմաններ են ստեղծվում. նախարարի ելույթը` ԱՀԿ-նիստին

Թորոսյանը շեշտել է, որ Հայաստանում ստեղծված քաղաքական նոր իրադրության պայմաններում` ժողովրդավարության հաստատման ճանապարհին առողջապահությունը դիտվում է որպես գերակայություն:

Այդ պաշտոնում զբաղվելու եմ բժշկական ապահովման հարցերով. Արսեն Թորոսյան

Ինչպես տեղյակ եք, սեպտեմբերի 22-ին կայանալու է ՀՖՖ ԻԱՄ 17-րդ արտահերթ ժողովը եւ ՀՖՖ ՀԿ հիմնադիր ժողովը, որի ընթացքում կայանալու են ՀՖՖ նախագահի եւ Գործկոմի անդամների ընտրությունները:

Արա Մինասյանը կրկին դատարան է դիմել. նախարարից պահանջում է իրեն վերականգնել աշխատանքում

Խնդիրն այն է, որ աշխանաքից ազատման որեւէ հիմք գոյություն չի ունեցել, եւ հրամանում էլ աշխատանքից ազատման որեւէ հիմք վկայակոչված չէ:

«Թեյի» անալիզի պատմությունից հետո հարուցված քրեական գործը կարճվել է

Ինչ վերաբերում է նախկին տնօրենի ձեռք բերած ավտոմեքենային, որի դոլարային արժեքը, փաստորեն, ավելի քան 21 հազար է, այժմ այն սպասարկում է Մասիսի բժշկական կենտոնի նոր ղեկավարին:

Նոր պայմանավորվածություններ եւ անելիքներ` հայ-ռուսական գործակցության օրակարգում

Ռուսական կողմը կշարունակի Հայաստանին տեխնիկական աջակցությունը երկու հիմնական ուղղությամբ: Առաջինը` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ծրագրի շրջանակներում, որը նոր եռամյա փուլ կմտնի:

Ղեկավարության փոփոխությունից հետո Նորք ինֆեկցիոն կլինիկայի եկամուտներն աճել են 2,5 անգամ

Հույս ունենք, որ եկամուտների աճն ու ծախսային հոդվածների նվազումը, թույլ կտա առաջիկայում շոշափելի ձևով ավելացնել բժիշկների, միջին ու ստորին բուժանձնակազմի ֆիքսված աշխատավարձերի դրույքաչափերը:

Առողջապահության նախարարը հուսով է՝ Հայաստանը կկարողանա ուղղաթիռներով էվակուացիա կատարել

Հիշեցնենք, որ Հայաստանը համալրվել է շտապօգնության նոր մեքենաներով, որոնք, նախարարի խոստման համաձայն, կբաշխվեն բոլոր մարզերին:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից նամակ է ստացվել. աջակցում են ՀՀ ԱՆ-ին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (World Health Organization) աջակցում է ՀՀ-ում իրականացվող հակածխախոտային քաղաքականությանը:

Արա Մինասյանը նախարարից հերքում ու ներողություն է պահանջում. դրամական ակնկալիք չունի

Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանը դատի է տվել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին:

Ընտրվել է տուբկենտրոնի տնօրեն եւ արդյունքներն անմիջապես բողոքարկվել են

Հաղթողի անուն, սակայն, դեռեւս չի հրապարակվում: Բանն այն է, որ ընտրության արդյունքները բողոքարկվել են:

Մինչ սեպտեմբեր շտապօգնության մեքենաների, ռեանիմոբիլների պակաս Հայաստանում չի լինի. նախարար

Առողջաահության նախարարը նաեւ նշել է, որ կանոնակարգվելու է, թե որ դեպքերում մի բնակավայրից մյուս բնակավայրի բուժհաստատություն տեղափոխումը պետք է անվճար լինի:

Առաջնային օղակի 10 հազար բուժաշխատողները կստանան առողջության ապահովագրություն եւ բոնուսներ

Մենք մյուս տարի ունենալու ենք բյուջետային աճ, եւ դրա մեծ մասը նորից ուղղելու ենք դեպի ԱԱՊ օղակ:

«Սուր անկյուն»-ն աղավաղել է Արսեն Թորոսյանի՝ պատվաստման մասին խոսքերը. ԱՆ-ն հերքում է

Մանկական մահացության կրճատումը նաեւ հանրապետությունում պատվաստումների գործընթացի բարելավման արդյունքն է:

ԱՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին

Քննարկվել են առողջապահության ոլորտում հայկական երկու պետությունների համապատասխան գերատեսչությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Ով կփոխարինի Արա Ասոյանին. գլխավոր մասնագետների ինստիտուտը հիմնովին կփոփոխվի

Մայիսին նախարարի պաշտոնում Արսեն Թորոսյանի նշանակվելուց հետո գլխավոր մասնագետների փոփոխություն չի եղել, բացառությամբ արյունաբանի, երբ Սմբատ Դաղբաշյանին փոխարինեց Սամվել Դանիելյանը:

Առողջապահության նախարարը կմեկնի Քատարի Պետություն

Այդ մասին որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանում կանցկացվեն մարդու պապիլոմա վիրուսի տարածվածության հետազոտություններ. հուշագիր

Հետազոտվող նմուշները կհավաքագրվեն, կպահեստավորվեն եւ կտեղափոխվեն Լիոն, որտեղ եւ կստացվեն հետազոտությունների վերջնական արդյունքները:

Արսեն Թորոսյանը Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է դարձել

Մեր մյուս հարցին՝ արդյո՞ք այլ նախարարներ եւս ՔՊ-ական են դարձել, Թորոսյանը բացասական պատասխան տվեց:

Ստոմատոլոգները բաց նամակով դիմում են առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին

Մեր նոր իշխանությունները կոչված են երջանկության և ժպիտի երկիր ստեղծելուն: Մինչդեռ գաղտնիք չէ, որ այսօր վճարովի ստոմատոլոգիական ծառայությունները հասանելի չեն մեր բնակչության առնվազն 30 – 40%-ին:

8 հազար դրամանոց անալիզ է հանձնվել, բայց պետությունից 200 հազար դրամ է փոխանցվել. նախարար

Այն ամենամեծ պետական ֆինանսավորում ունեցող հիմնարկն է, համարվել է բյուջեից ամենամեծ բաժինը ստացողը՝ տարբեր հանգամանքների բերումով, բայց հիմնականում երևի պարզ է՝ որ հանգամանքի:

Արա Մինասյանը չի ծանուցվել պաշտոնից ազատվելու մասին. նա պատրաստ է վերադարձնել 545 միլիոնը

«Չգիտեմ՝ ինչի հիման վրա են ինձ ազատել, եթե ազատել են: Կարող է՝ խոսում են, չգիտեմ: Ինձ բան չեն ասել»:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ մոտ բողոքի ցույց է, այն գլխավորում է պատգամավոր Ս. Ֆարմանյանը

«Ես՝ որպես ԱԺ պատգամավոր, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին հրավիրում եմ այստեղ՝ իր կայացրած որոշումը նաեւ իմ օգնությամբ բժշկական համայնքին բացատրելու համար»:

Արա Մինասյանն ազատվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնից

Նա մանրամասնել է, որ կենտրոնի տնօրենն աշխատանքից հեռացվել է՝ հաշվի առնելով նախարարության ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված խախտումների ահռելի ծավալը եւ դրանց մինչ օրս կրկնվող բնույթը։

ԵՊԲՀ-ում տեղի է ունենում ապագա բժիշկների երդման արարողությունը, ներկա է վարչապետը

Այս պահին Երեւանի պետական բժշկակական համալսարանում տեղի է ունենում ապագա բժիշկների, ԵՊԲՀ ավարտականների երդման արարողությունը:

Արսեն Թորոսյանի աշխատանքային այցը հագեցած է եղել հանդիպումներով

Քննարկվել են համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը, հայաստանյան առողջապահական համակարգում սպասվող փոփոխություններին ԱՀԿ մասնագետների օժանդակությունը և այլ հարցեր։

Հաջորդ ուստարվանից դպրոցներում կիրականացվի նոր ծրագիր՝ ԿԳՆ եւ ԱՆ համատեղ նախաձեռնությամբ

«Առողջ ապրելակերպի՞ մասին կլինի»,- չնահանջեցինք: «Ամեն ինչի մասին, այո, առողջ ապրելակերպի, վնասակար սովորություններից զերծ մնալու»,- կարճ արձագանքեց նախարարը:

«Էրեբունի», «Աստղիկ», «Արմենիա» և այլ ԲԿ-ներում ստուգումներ կանցկացվեն այս տարվա ընթացքում

Սկսած 2017 թ. մայիս ամսից՝ նույն ծառայությունները մատուցվում են անհամեմատ ավելի ցածր գներով. առաջին տեսակի ծառայությունը` 4 անգամ, իսկ երկրորդ տեսակի ծառայությունը` 7 անգամ պակաս արժեքով:

Արա Մինասյանը նոր սկանդալի կենտրոնու՞մ. որ ԲԿ-ն է 280 միլիոն դրամի բանկում ավանդ ներդրել

«Կարո՞ղ եք գուշակել բուժհաստատության անունը մեկ անգամից»,- իր գրառումը եզրափակում է Թորոսյանը:

ՊՈԱԿ-ում գրանցված են եղել աշխատակիցներ, որոնք փաստացի չեն աշխատել այնտեղ. Արսեն Թորոսյան

Բացահայտվել են մի շարք աշխատակիցներ, որոնք գրանցված են եղել ՊՈԱԿ-ում, սակայն փաստացի չեն աշխատել այնտեղ: Վերոհիշյալ աշխատակիցներին վճարվել է շուրջ 30 մլն դրամ աշխատավարձ:

Համարյա ամեն օր կամ երկու օրը մեկ մի երեխա մահանում է. առողջապահության նախարար

«Մանկական մահացությունը՝ թե՛ մինչեւ 1, թե՛ մինչեւ 5 տարեկանի դեպքում աստիճանաբար իջնում է եւ շարունակում է իջնել»:

Միքայել Մինասյանի հոր ԲԿ-ն պետությունից 300 միլիոն դրամ է ստացել, բայց հիվանդ չի բուժել

Նրա փոխանցմամբ՝ խոսքը սոցփաթեթների վճարների մասին է, որ մարդիկ 2016 թվականին պետք է անցնեին կանխարգելիչ բուժքննություն, որի համար պետությունը վճարել է անձի համար տարեկան 8 հազար դրամ:

Ու ոչ մի ստորագրահավաք «չի փրկելու» սաբոտաժներ հրահրողներին. Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ բուժհաստատությունների աշխատանքային կարգապահությունը վերականգնվելու է:

Պոլիկլինիկայի բժիշկները շոյվել են աշխատավարձի սպասվող բարձրացումից, բայց ոգեւորված չեն

Պարզ չէ՞, որ փող չստանամ, պիտի դժգոհեմ: Որ ստիմուլ չի լինում, շատ ժամանակ զայրույթդ թափում ես հիվանդի վրա, նյարդայնանում ես՝ անկախ քեզնից:

Զորակոչիկները չպետք է վճարեն բուժօգնության համար. Արսեն Թորոսյան

Ծառայության հետ անհամատեղելի հիվանդություններին նախկինի նման կհետեւեն նաեւ զորակոչից հետո զորամասերում։ Նախարարն ավելացրեց, որ նման հիվանդություններ բացահայտելու դեպքում զինվորն անհապաղ կզորացրվի:

Կոչ եմ անում որևէ բուժաշխատողի նման պրոցեսում չներգրավվել. Թորոսյանը բացահայտումների մասին

Նախկինում եւս եղել են նման բացահայտումներ, բայց զայրանալին այն է, որ նույնիսկ նման փոփոխություններից հետո, երբ կատաղի պայքար է մղվում գումարով բանակից ազատվելու դեմ, էլի հայտնվում են նման բժիշկներ:

Պոլիկլինիկաների և ամբուլատորիաների բժիշկների ու միջին բուժանձնակազմի աշխատավարձը կբարձրանա

Բյուջետային միջոցների ներքին տնտեսումների հաշվին մենք կարողացել ենք հասնել նրան, որ օգոստոսի 1-ից բարացնելու ենք պոլիկլինիկաների եւ ամբուլատորիաների բժիշկների եւ միջին բուժանձնակազմի աշխատավարձը

Արսեն Թորոսյանը այցելել է Արմավիրի մարզպետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատություններ

Այնուհետև նախարարը պատասխանել է բժիշկներին հուզող հարցերին՝ տալով դրանց համապատասխան պարզաբանումներ:

Մարզերի հետ աշխատանքի մոտեցումը փոխվում է` անկախ նրանից` ով ով է. առողջապահության նախարար

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մարզային առողջապահության պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ինչպես կոնկրետ համայնքներին բնորոշ առանձին, այնպես էլ ընդհանուր խնդիրներին:

ԱԶԲ-ն 800 հազար դոլար կհատկացնի առողջապահության ու կրթության եւ գիտության ոլորտներին

Հատուկ անդրադարձ է կատարվել առողջապահական ապահովագրության ընդլայնմանը` ապահովագրվածների թվի կտրուկ ավելացմամբ: Կարևորվել է առողջապահական ծառայություններն առավել հասանելի դարձնելու հարցը:

Կարող ենք բերել, ախպեր ջան, ուզո՞ւմ ես. հակաքաղցկեղային դեղերի հայթայթման այս ձեւը կփոխվի՞

«Մարդիկ կան, որոնք կիսագրագետ են, օտար լեզվի չեն տիրապետում, տեխնիկական միջոցներից օգտվել չգիտեն: Իմ բախտը բերել է՝ կինս անգլերեն գիտի»,- փաստեց մեր զրուցակիցը:

Մարզպետարաններում առողջապահական խնդիրներով ինձ հետ անմիջական կապի մեջ եղեք. Արսեն Թորոսյան

Հանդիպումը կայացել է տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունում`նախարար Սուրեն Պապիկյանի մոտ ՀՀ մարզպետների հետ անցկացվող հերթական աշխատանքային խորհրդակցության շրջանակում:

«Տուբդիսպանսերը» նոր տնօրեն կունենա. նախկինի չարաշահումները կներկայացվեն դատախազություն

Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի նախկին տնօրենը ոգեւորված է եղել առողջապահության նախարարի պաշտոնում Արսեն Թորոսյանի նշանակմամբ, քանի որ վերջինս միառժամանակ աշխատել է այս հաստատությունում:

ԱԶԲ-ն հետաքրքրված է հայաստանյան առողջապահական համակարգում նախագծերի ֆինանսավորմամբ

Արսեն Թորոսյանի հետ քննարկում է ունեցել ՀՀ-ում Ասիական զարգացման բանկի գրասենյակի ղեկավար Շեյն Ռոզենթալը:

Բժշկական ասոցիացիաների հետ քննարկվել են միջազգային ուղեցույցների ներդրմանն առնչվող հարցեր

Հանդիպման մասնակիցները բարձրացրել են իրենց հետաքրքրող ու հուզող ամենատարբեր հարցեր, մասնավորապես, որքանով պետք է պարտադիր լինեն միջազգային ուղեցույցները և պացիենտի վարման գործելակարգերը:

«Տուբդիսպանսերում» հուլիսի 1-ից 25-30 տոկոսով կբարձրանան աշխատավարձերը. նախարար

Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնում բժիշկների աշխատավարձը հուլիսի 1-ից կբարձրանա:

Սերժ Սարգսյանի խնամու ղեկավարած բուժհիմնարկում հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ

Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում ուսումնասիրությունները չեն ավարտվել: Դրանք կտեւեն առնվազն 2 ամիս: Բայց այս ընթացքում արդեն արձանագրվել են բազմաթիվ խախտումներ:

Բուժաշխատողի օրը նախարար Արսեն Թորոսյանն ուղիղ եթերում պատվաստում է ստանում

Այսօր ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ծննդյան օրն է եւ այն համընկել է Բուժաշխատողների օրվա հետ։

Կլինեն ցավոտ միջամտություններ. Գյումրիում էր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը

Մենք չենք կարող թույլ տալ, որ լինի ծննդատուն, որը 3 օրը մեկ է ծնունդ է ընդունում

1 պացիենտի համար բյուջեից 6 անգամ գումար է գանձվել. ակնարկը Սերժ Սարգսյանի խնամու մասի՞ն է

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է մի լուսանկար՝ կից գրառմամբ. «Մեկ պացիենտի համար պետությունից 6 անգամ գումար է գանձվել»:

Շատ դեղատներում տեղյակ չեն, որ հակաբիոտիկները չպետք է վաճառեն առանց դեղատոմսի

Նախարարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ եւ մշտադիտարկում է իրականացվում՝ ամբողջությամբ պարզելու առկա խնդիրները, վերհանելու դրանք:

Առողջապահության նախարարին խորհրդական է պետք՝ ծանր աշխատանքի համար

«Կարիք ունեմ AUA MPH (or higher) ավարտած խորհրդականի՝ ծանր աշխատանքի համար, ով կուզենա օգնել մեզ՝ ուղղելու մեր նավի առագաստը դեպի փոփոխությունների ուժգին քամին։

ՅՈՒՆԻՍԵՖ-ը վերահաստատում է ՀՀ-ի հետ սերտորեն գործակցելու պատրաստակամությունը

Հանդիպման ժամանակ շեշտվել է Հայաստանում երեխաների մոտ տրավմատիզմի բարձր ցուցանիշը, որը համապատասխան ուշադրություն է պահանջում:

Քննարկվում է մարզերում բժիշկների թափուր հաստիքները լրացնելու նոր նախագիծ

Սա իրականացվում է ուսուցիչների վերապատրաստման, մարզերում նրանց կեցության հարցերի լուծման միջոցով, որպեսզի վերջիններս շահագրգռված լինեն աշխատել համայնքներում:

Առողջապահության նախարարը Օսիպյանին վատ վիճակի մեջ դրեց, Նիկոլ Փաշինյանը զայրացավ

Վարչապետ Փաշինյանն էլ արձագանքեց, որ եթե եղել է նման դիմում, ու այն քննարկման առիթ չի դարձել, ապա ոստիկանապետը պետք է պատժամիջոց կիրառի հենց այս ոստիկանական բաժանմունքի նկատմամբ:

Առողջապահության նախարարը պարզաբանում է, թե ինչպես է հազարավոր դոլարներ եւ եվրոներ կուտակել

«Վերջին 13 տարում 500 հազար դրամից ավելի աշխատավարձ եմ ստացել, վերջին 5 տարում 1 մլն-ից բարձր, վերջին 2-3 տարում մոտ 2 մլն»,- ասաց նա:

Մեկ դեպքի մասով առողջապահության նախարարությունը նյութեր է ուղարկել ԱԱԾ. նախարար

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խորհրդարանում ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ մեկ դեպքի մասով առողջապահության նախարարությունը նյութեր է ուղարկել ԱԱԾ։

Միջազգային կառույցները կհետազոտեն Հայաստանում մարդու պապիլոմավիրուսի տարածվածությունը

Հարցը հատկապես կարևորվում է հաճախ հնչող այն հարցի համատեքստում, որ Հայաստանում առկա վիճակը հստակ բնութագրող տեղեկատվություն չկա:

Ի՞նչ դրամական միջոցներ ունի առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը

Թորոսյանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմում են 21 հազար դոլար, 15 հազար եվրո եւ 1 մլն 700 հազար դրամ:

Պաշտոնը սեփականություն չէ, ռադիկալ փոփոխություններ են կատարվելու. առողջապահության նախարար

Մարդիկ կարծում են, որ իրենց զբաղեցրած պաշտոնն իրենց սեփականությունն է, իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում նշում է նախարարը:

Երեւի սկսեմ արդեն միլիոններ մսխած պաշտոնյաների անուններ տալ. Արսեն Թորոսյան

Հավանաբար կոլեգիալ համեստությունս է թույլ տվել նրանց «թպրտալ»: Երևի սկսեմ արդեն անուններ տալ զանազան ռազմավարական ծրագրեր տապալած և միլիոններ մսխած պաշտոնյաների: Դրա ժամանակն էլ կգա շուտով:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Հայաստանի հետ նոր ծրագրեր կիրականացնի

Հեպատիտի տարածման կանխարգելման և հիվանդացության վիճակի հետազոտության, անտիբիոտիկների անհարկի կիրառման դեպքերը կրճատելու ուղղությամբ նույնպես համատեղ քայլերի պայմանավորվածություններ են ձեռք բերվել:

Պատրաստ ենք շատ ավելին անել՝ ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարը` նախարար Թորոսյանին

Հայաստանյան առողջապահական համակարգը բարեփոխումների ուղու վրա է, եւ այս առումով Թորոսյանն առանձնացրել է ապահովագրական համակարգի ներդրումն ու լայն ծածկույթի ապահովումը:

Հորդորել եմ դադարեցնել հացադուլը. նախարարն այցելել է Գարեգին Չուգասզյանին

«Այցելել եմ նրան մի քանի օր առաջ: Անձամբ հորդորել եմ դադարեցնել հացադուլը: Չեմ ուզում մտնել քաղաքական հայացքների մեջ, բայց զուտ որպես բժիշկ՝ կարծում եմ, որ մարդու կյանքը շատ ավելի թանկ է»:

Քաղաքացին դիմել է առողջապահության նախարարին՝ առաջարկելով վարչապետի հազը բուժելու դեղամիջոց

«Դիմելով Ձեզ հայտնում եմ, որ ես եկել եմ առաջարկելու իմ օգնությունը պարոն Նիկոլ Փաշինյանին՝ առողջության (հազի) վերաբերյալ: Ես գիտեմ դեղամիջոց, որը կօգնի մեր վարչապետին»,- գրել է քաղաքացին:

Արսեն Թորոսյան. ՀՀ առողջապահության նախարարի կենսագրությունը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վերջին օրերին մի շարք քննադատությունների արժանացավ՝ ֆեյսբուքյան իր էջում արված գրառումների եւ պատվաստումներին կողմ լինելու հետ կապած:

Ես լինելով ոլորտում, լավ պատկերացնում եմ, որ ամեն ինչ նորմալ չէ. Առողջապահության նախարար

Եթե տվյալ կլինիկա կայցելի 10 պացիենտ, կստանան 10 պացիենտի ֆինանսավորում, կունենան 100 պացիենտ, 100 հոգու ֆինանսավորում, այսինքն՝ ըստ իրենց կատարած աշխատանքի:

Առողջապահության նախարարն այցելել է արդեն 23 օր հացադուլի մեջ գտնվող Գ. Չուգասզյանին

Սահմանեցինք շտապ օգնության անձնակազմի շուրջօրյա հերթապահություն:

Չմո երկրում չենք ապրում, Հայաստանը նոր երկիր է. առողջապահության նախարար (տեսանյութ)

«Հայաստանը նոր երկիր է: Ես արդեն պարզաբանել եմ, որ դա կոնտեքստից դուրս կտրված հայտարարություն է եղել»,- ասաց նա:

Ոստիկանության համակարգում իսպառ վերացել է «հանցագործությունը թաքցնելու» արատավոր գաղափարը. Օսիպյան

Զինվորների բնակարանի վարձերի եւ զինգրքույքների շուրջ բարձրացած աղմուկը՝ կառավարության նիստում

Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը վնասվածքից հետո վերսկսել է մարզումները

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը կոշտ կերպով արձագանքել է լրագրող Դորենկոյի քննադատությանը

Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը պատրաստ է. ի՞նչ է առաջարկվում

110 մլրդ դրամ. 2019 թ.-ի պետական բյուջեն ներկայացվել է Արցախի խորհրդարանին

Օսիպյանի ներկայացրած նախագիծը Փաշինյանին հայտնի անեկտոդ հիշեցրեց

Մոտ 460 մլն դրամ կտրամադրվի աղետի գոտու 44 բնակելի տան շինարարությունն ավարտելու համար

«Այո»-ն պոլիտեխնիկում. ձայնս գաղտնի թող մնա

Գործ. որդեգրել է շահադիտական նպատակով

Փակուղիներ. գժի կանխավարկա՞ծ, թե՞ անորակ փաստաթուղթ

Նախկին նախարարը 102 հազար դոլար եւ 45 հազար ֆունտ ստերլինգ ունի

Արամ MP3-ը միայն ձմռան վերջին կհասցնի նոր տեսահոլովակ ներկայացնել

Հանգիստ չեմ լինի մինչեւ ժապավենը չկտրենք. Մնջախաղի թատրոնին Մակունցը նոր տարածք է խոստացել

«Դուռ-լուսամուտ կփակենք, որ կռիսները եկեղեցի չմտնին». խնդիրներ Կումայրի պատմական միջուկում

Փաշինյանը Սեւանի հետ կապված Ավինյանին հատուկ հանձնարարական տվեց

Սպիտակում գողացված մոտ կես տոննա քաշ ունեցող բրոնզե արձանը գտնվել է

Վրաստանի նախագահն ափսոսում է, որ կառավարությունը չի ստեղծել Անվտանգության խորհրդին փոխարինող կառույց

Նույնիսկ նրանք, որ քննադատում են կառավարությանը, ՀՀԿ-ին չեն ընտրելու․ որ ուժերը կանցնեն խորհրդարան. քաղաքագետ

Գերմանիան Հայաստանին 13 միլիարդ դրամի դրամաշնորհ կտա. քննարկում կառավարությունում