#Ղարաբաղ

Արցախի ՊԲ-ն հակառակորդի ուժերի կուտակումների նոր տեսագրություն է հարապարակել

Այդ մասին հաղորդագրություն է տարածել Արցախի հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Արցախը հերքում է Բաքվի ապատեղեկատվությունը. Ադրբեջանի գյուղացի չի վիրավորվել

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները խստիվ հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին, շեշտում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Արցախում արտակարգ պատահարի հետեւանքով 20-ամյա զինվոր է մահացել

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը փակուղային է. քաղաքագետ

Հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորումն ինձ փակուղային է թվում։ Այդ մասին հայտարարել է իսրայելցի քաղաքագետ Յուրի Բոչարովը:

Ջիհադականները համալրում են Ադրբեջանի բանակի շարքերը. Լեւոնը Մնացականյանը` La Stampa-ին

Զատիկին նվիրված ժամերգություն՝ մեկուսացված Դադիվանքում` Արցախի լեռներում։ Հավաքվածները, թեկուզ եւ կարճ ժամանակով, բայց մոռանում են անդադրում, անվերջանալի կռվի մասին։

Ալիեւից հետո մյուս բոլոր թեկնածուները միասին 5% ձայն էլ չեն կարող ունենալ․ քաղաքագետ

Ադրբեջանում այսօր նախագահական ընտրություններ են։ Ալիեւի հաղթանակը կասկած չի հարուցում, չնայած պայքարն ընթանալու է 8 թեկնածուի միջեւ։

Ադրբեջանը ցանկանում է խաղաղ ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը. Ալի Ահմեդով

Ադրբեջանն ընդլայնելու է հարաբերություններն այն երկրների հետ, որոնք աջակցելու են ղարաբաղյան հարցի կարգավորմանը։

Չափազանց կարեւոր է Ռուսաստանի դերը ԼՂ հակամարտության կարգավորման գործում․ Արմեն Սարգսյան

Չափազանց կարեւոր է Ռուսաստանի դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում:

ՄԱԿ-ն ակնկալում է Մինսկի խմբից ջանքերի գործադրում՝ ԼՂ հակամարտության կարգավորման համար

Այս մասին ադրբեջանական Trend-ի հետ հարցազրույցում ասել է ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայի 72-րդ նստաշրջանի նախագահ Միրոսլավ Լայչակը:

Մոսկվան փորձում է զսպել Բաքվին, որ ԼՂ հարցում ռազմական լուծման չգնա. Deutsche Welle

2016-ին Ղարաբաղում ռազմական գործողություններին նվիրված կլոր սեղանի մասնակիցները համամիտ էին, որ ռազմական գործողությունների վերսկսման ռիսկ նախկինի պես կա, գրում է Deutsche Welle-ն:

Ղարաբաղում առկա ստատուս քվոն երբեք ընդունելի չի լինի. Մամեդյարով

Առկա ստատուս քվոն երբեք ընդունելի չի լինի: ԱՊԱ-ի հաղորդմամբ այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը:

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ֆրանսիային եւ սպառնացել հանդես գալ «փոխադարձության դիրքերից»

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությանը՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի Ֆրանսիա կատարած այցի կապակցությամբ:

ԼՂ խնդիրը Ալիևի ու Սարգսյանի համար ժողովրդավարությունը չզարգացնելու պատրվակ է. փորձագետներ

Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերներին էր նվիրված Վաշինգտոնում, Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների անվանի կենտրոնում անցած քննարկումը:

Ղարաբաղյան հակամարտությունը բարդ մարտահրավեր է Ադրբեջանի ու ՀՀ-ի համար. Կիսելյով

Ղարաբաղյան հակամարտությունը բարդ մարտահրավեր է Ադրբեջանի ու ՀՀ-ի համար։ Այդ երկրներում կան տաք գլուխներ, ովքեր պահանջում են ռադիկալ լուծումներ։

Բաքուն շարունակում է մերժել Մինսկի խմբի՝ ԼՂ խնդրի կարգավորմանն ուղղված առաջարկները. ԱԳՆ

Ադրբեջանը ակնհայտորեն նպատակ է հետապնդում շեղել ուշադրությունը երկու տարի առաջ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ագրեսիայից:

Ավագ լեյտենանտ Արգիշտի Գաբոյան. հրաձգություն է սկսվել, նա մինչեւ վերջին փամփուշտը կրակել է

Արգիշտի Գաբոյանի դին հանձնել են ամենավերջում. ադրբեջանական կողմը համոզված է եղել, որ նա կարեւոր բարձրաստիճան զինվորական է ու չեն տվել:

Շարքային Վահե Զաքարյան. նա իր տանկով հասավ մինչեւ հակառակորդի դիրքեր եւ խոցվեց

Բազում հաղթանակներ եւ մեդալներ ունի, բազմաթիվ միջազգային մրցույթների հաղթող է։ Հայաստանում մասնակցել է բազմաթիվ մրցույթների։ Հայաստանի հանրապետության երկակի չեմպիոն է, ունի երկու սեւ գոտի։

Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովից մինչեւ ԼՂ հակամարտություն. Նալբանդյանը խոսեց Լեմուանի հետ

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ժան-Բատիստ Լեմուանն ասել է, որ ուրախ է գտնվել բարեկամ Հայաստանում՝ ընդգծելով, որ իր պատվիրակության այցն ունի բավականին հագեցած օրակարգ:

ՀԱՊԿ-ում մտահոգված են ԼՂ շփման գոտում բարդ իրավիճակով. հատուկ որոշում է ընդունվել

ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովը հայկական կողմի առաջարկով ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հավաքական անվտանգության հնարավոր սպառնալիքի մասին որոշում:

Հայտնի են Արցախում ականի պայթյունից վիրավորվածների անունները. նրանք ԼՂ քաղաքացիներ են

Տուժածներն աս պահին բուժվում են Ստեփանակերտի հիվանդանոցում եւ HALO-ն կապ է հաստատում Լեռնային Ղարաբաղում գտնվող նրանց ընտանիքների հետ:

«Սմերչ»-ի հրթիռները կրակելիս չեն պայթում. Ադրբեջանը դժգոհ է ռուսական զենքի որակից

Ադրբեջանը դժգոհություն է հայտնել մատակարարվող ռուսական զենքի որակից՝ նշելով, որ Ռուսաստանը չի կատարում պայմանագրով ստանձնած բոլոր պարտավորությունները:

Իրանը ցանկանում է լինել Հայաստանի ու Ադրբեջանի հաշտեցման վկան. Հասան Ռոհանի

Կարծում ենք, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ եւ քաղաքական ճանապարհով: Այս մասին մարտի 28-ին հայտարարել է Բաքվում գտնվող Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

Շփման գծի չեզոք գոտում ականի վրա պայթել է Niva մակնիշի ավտոմեքենա. կա 3 զոհ, 2 վիրավոր

Մարտակերտ քաղաքի հարեւանությամբ գտնվող չեզոք գոտում Niva մակնիշի ավտոմեքենան ականի վրա պայթել է, ինչի հետեւանքով էլ կան զոհեր եւ վիրավորներ։

Հայերը Բաքվի համար անե՞ծք են, թե՞ հարեւան․ Փաշազադեն չի կողմնորոշվում

Հայերն անեծք են մեր գլխին: ԱՊԱ-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն:

Լեհաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է ԱԳ նախարարին ու խոսել ղարաբաղյան հիմնախնդրից

Ինչպես հայտնում են ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից, երկուստեք կարեւորվեց հետագա համագործակցության, բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման միջոցով երկխոսության զարգացումը:

ԼՂ շփման գծում հետաքննության մեխանիզմների ձևավորումը շատ կարեւոր է. Ազնավուր

Այս մասին հայտարարել է Շվեյցարիայում ՀՀ դեսպան, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը «UN Special» ամսագրում լույս է տեսած հարցազրույցում:

ԼՂ հակամարտության կարգավորման ջանքերը պահանջում են լավատեսական մոտեցում. ԵԱՀԿ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանքերը պահանջում են լավատեսական մոտեցում:

Խուսափել ԼՂ-ում սպառնալիքներից եւ ուժի կիրառումից. Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողով

Արտահայտում ենք մեր խորին մտահոգությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ եւ կոչ ենք անում կողմերին ստեղծելու բարենպաստ պայմաններ՝ կոնֆլիկտի բացառապես խաղաղ կարգավորման համար:

ՊՆ-ի փաստաթղթերից մեկի համաձայն՝ Գրիգորյանցը վաղուց զոհված ազատամարտիկ է, 2-րդով՝ ողջ է

Գրիգորյանցը զոհված ազատամարտիկ է համարվել եւ ՊՆ-ում միայն ՀՀ Անկախության օրը տեղի ունեցած զինհաշմանդամների եւ զոհված ազատամարտիկների պարգեւատրման արարողության ժամանակ են հայտնաբերել, որ նա ողջ է:

Ալիեւն օգտվում է միջազգային արձագանքի բացակայությունից եւ ավելի մեծ տարածքներ պահանջում

ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել.

Բանակցությունների առաջընթացի մասին դրական լուր չունեմ. Սերժ Սարգսյան

Մենք պետք է հետեւողական աշխատենք եւ մշտապես պատրաստ լինենք հակադարձելու ուժերի հավասարակշռությունը խախտելու հակառակորդի բոլոր` խոշոր եւ մանր փորձերին:

Ապրիլյան պատերազմում ընկածները՝ ծառայության մեկնելու օրը. (լուսանկարներ)

Ապրիլյան պատերազմի զոհերից Տիգրան Աբգարյանի եղբայրը՝ Ժորա Աբգարյանը, ֆեյսբուքյան իր էջում կիսվել է հիշողություններով: «Մեր քաջերը Հայոց բանակին զինվորագրվելիս». գրառված են լուսանկարները:

Ղարաբաղում իրավիճակը շատ վտանգավոր է. ՌԴ արտաքին հետախուզության նախկին պետ

Ղարաբաղյան հակամարտության պահպանումը սառեցված, ես անգամ կասեի՝ թեժ վիճակում շատ վտանգավոր է։ Այդ մասին հայտարարել է ՌԴ-ի արտաքին հետախուզության ծառայության նախկին պետ Վյաչեսլավ Տրուբնիկովը։

Նալբանդյանը զինվորականներին տեղեկացրել է ԼՂ հակամարտության լուծման ջանքերի մասին

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից, ԱԳ նախարարը ներկաներին տեղեկացրեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի շարունակական ջանքերի մասին:

Հայկական եկեղեցին իր ավանդական գորգերով. շուտով գորգով կապահովի Շուշիի եկեղեցիները

Այս մասին հայտնել է «Մեգերյան կարպետ» ընկերության արտադրության եւ կոմերցիոն գծով տնօրեն Լեոնիդ Անդրեասյանը, որ հուլիսին արդեն գորգերը պետք է ներկայացված լինեն դեսպան Մինասյանին, գրում է «Արմենպրես»-ը:

Լայնածավալ զորավարժություննե՞ր, թե՞ քարոզարշավ

Մարտի 12-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնեց «խոշորամասշտաբ» զորավարժության մեկնարկի մասին: Դրան, ըստ Ադրբեջանի ՊՆ-ի, ներգրավված է լինելու նոր զինտեխնիկա:

Համանախագահները ստեղծագործ գաղափարներ են առաջարկել, ինտենսիվ բանակցություններ են սպասվում

«Համանախագահների՝ տարածաշրջան կատարած վերջին այցի ժամանակ մենք համաձայնության եկանք, որ ընտրություններից հետո ինտենսիվ ձեւաչափով կշարունակենք բանակցությունները»:

Արցախում պարապմունքների ժամանակ, ավտովթարի հետեւանքով, զինծառայող է մահացել. ՊԲ

Այս մասին տեղեկանում ենք Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն, հարուցվել է քրեական գործ:

Բակո Սահակյանի այցը ԱՄՆ լայնորեն լուսաբանվում է սոցցանցերում, ավելի քիչ՝ ԶԼՄ-ներում

Մարտի 14-ին աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Բակո Սահակյանը այցելել է Կոնգրես, որտեղ հանդիպում է ունեցել արտաքին հարցերով հանձնաժողովի մի խումբ անդամների հետ:

Մարուքյանը «Կարնեգի» հիմադրամում ներկայացրել է ԵԼՔ-ի տեսլականը ԼՂ հիմնախնդրի շուրջ

Էդմոն Մարուքյանը «Կարնեգի» հիմադրամում ներկայացրել է ԵԼՔ դաշինքի տեսլականը ԼՂՀ հակամարտության կարգավորման վերաբերյալ:

Իլհամ Ալիեւը ՄԱԿ-ին կոչ է արել Հայաստանի դեմ պատժամիջոցներ կիրառել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վերստին հայտարարել է, որ ԼՂ համակարտությունը հնարավոր է լուծել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում եւ կոչ արել պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ:

ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացրել Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում

Դիտարկման առաքելությանն արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

Մարիա Զախարովան չի հերքել, որ ՌԴ-ն ԼՂ հակամարտությունը քննարկում է Թուրքիայի հետ

Ռուսաստանը քննարկում է ղարաբաղյան հակամարտությունը մի շարք գործընկերների հետ, այդ թվում նաև՝ տարածաշրջանի երկրների:

Բակո Սահակյանը Վաշինգտոնում այցելել է Ամերիկայի հայկական ազգային կոմիտե

Սահակյանը մարտի 14-ին Վաշինգտոնում այցելել է Ամերիկայի հայկական ազգային կոմիտե (ԱՀԱԿ), հանդիպել կառույցի ղեկավար կազմի եւ աշխատակիցների հետ:

ՀՀ-ում մեծացել է մի սերունդ, որը երբեք խաղաղություն չի տեսել եւ չի հավատում դրան. դեսպան

Վերջին երկու տարում Հայաստանում քիչ մարդկանց եմ հանդիպել, որ հավատում են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարին:

ԼՂ-ի հարցը դեռևս արյունահոսող վերք է, Թուրքիան Ադրբեջանի կողքին է. Թուրքիայի վարչապետ

Աղբյուրը հաղորդում է, որ Յըլդըրըմը հանդիպել է նաև Իլհամ Ալիևի հետ։

Արցախի Մարտունու շրջանում ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ դիտարկում կանցկացվի

Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հարավ-արեւելք։

ԵԱՀԿ ԽՎ նախագահը Բաքվում հայտարարել է՝ ԼՂ խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ գլխավոր նպատակներից է

Ծերեթելիի խոսքերով, ԵԱՀԿ-ն աշխուժությամբ ներգրավված է տարածաշրջանի բոլոր հակամարտությունների լուծման գործընթացում:

ԵՄ-ի հետ համաձայնագրից մինչեւ ԼՂ հակամարտություն. Նալբանդյանի օրակարգը Ստոկհոլմում

Ստոկհոլմում պաշտոնական այցելությամբ գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Շվեդիայի պետքարտուղար Մաց Անդերսոնի հետ։

Ադրբեջանական պարանոյա. Բակո Սահակյանի՝ ԱՄՆ կոնգրեսում գտնվելու ընթացքում ցույց է լինելու

Ինչպես տեղեկացնում է Արցախի նախագահի պաշտոնական կայքը՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 12-ին աշխատանքային այցով ժամանել է Վաշինգտոն:

ԵԱՀԿ ԽՎ նախագահն Ալիեւին կոչ է արել կրկնապատկել ԼՂ հակամարտության կարգավորման ջանքերը

Նա վերահաստատել է վեհաժողովի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի գրասենյակին:

Բաքվում ԱՄՆ դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ՝ Բակո Սահակյանի՝ Վաշինգտոն այցի հետ կապված

Ըստ Արցախի նախագահի աշխատակազմի լրատվական ծառայության, Բակո Սահակյանը Վաշինգտոն է մեկնելու այսօր:

Լեհաստանը ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ շահագրգռված է պահպանել հավասարակշռություն․ դեսպան

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մարտի 12-ին ընդունել է Հայաստանում Լեհաստանի Հանրապետության նորանշանակ, արտակարգ եւ լիազոր դեսպան Պավել Չելպակին:

Բաքուն խախտել է ԵԱՀԿ-ի առջեւ ստանձնած հանձնառությունները․ Տիգրան Բալայան

Ադրբեջանը խախտել է ԵԱՀԿ-ի առջև ստանձնած հանձնառությունները՝ երկրում իրականացվող զորավարժությունների մասին չտեղեկացնելով անդամ երկրներին:

ժամանակն է, որ միջազգային հանրությունը ողջունի Արցախը ազգերի ընտանիքում. Ջոն Էվանս

Արդեն ժամանակն է, որ միջազգային հանրությունը ողջունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը/Արցախն ազգերի ընտանիքում:

Արաբական Al Jazeera-ն հոդված է հրապարակել Ղարաբաղի կին սակրավորների մասին (լուսանկարներ)

Հոդվածում նշվում է, որ ամեն սակրավորուհին օրական ականազերծում է կատարում 10-11 քառակուսի մետր տարածքում։

ԱՄՆ-ի հետախուզությունը կանխատեսում է Ղարաբաղում իրավիճակի լուրջ էսկալացիա

Լարվածությունը վիճելի Լեռնային Ղարաբաղի շուրջ կարող է հանգեցնել լայնամասշտաբ պատերազմի Հայաստանի ու Ադրբեջանի միջև։

ԼՂ հակամարտության կարգավորումը կողմերից պահանջում է դժվար որոշումների ընդունում. Շեֆեր

Չնայած ներկայիս ստատուս-քվոն չի կարող երկարաժամկետ հեռանկարում պահպանվել, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ռազմական ճանապարհ չկա:

Ադրբեջանը շարունակում է խախտել սահմանված հրադադարը. այս շաբաթ՝ 250 անգամ

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են առաջնագծում մնալ թելադրողի դերում և իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

Պատերազմն անխուսափելի՞ է

Պատերազմի անխուսափելիության գաղափարը արագորեն տարածվում է ադրբեջանական հասարակությունում: «Ղարաբաղի ուժային վերադարձի» մասին են խոսում ադրբեջանցի արդեն նաև հասարակական գործիչները:

Ըստ միջազգային գիտնականների, Արցախը պետք է լինի խաղաղության գործընթացի սուբյեկտ, ոչ օբյեկտ

Արցախի ինքնակառավարվելու պահանջատիրությունը հիմնավորված է. միջազգային հանրությունը պետք է ավելի ակտիվորեն ներգրավվի Արցախում և խաղաղության գործընթացում՝ հակամարտության պատշաճ լուծում գտնելու համար:

Վաշինգտոնում ու Բեռլինում եւս տոնել են Ղարաբաղյան շարժման 30-ամյակը

Արցախի մշտական ներկայացուցիչը ներկայացրել է ազատագրական շարժման պատմությունը և ընդգծել Արցախի անկախության համար պայքարի և հանրապետության հետագա զարգացման գործում սփյուռքի կարևոր դերը։

Հազար անգամ կրկնած սուտը դառնում է ճշմարտությո՞ւն. Խոջալուի հարցում պարտվում ենք

Ամեն տարի, փետրվարի 26-ի մոտենալու հետ մեկտեղ Ադրբեջանում էլ ավելի են ակտիվանում «Խոջալուի ցեղասպանությանը» նվիրված միջոցառումները:

Ադրբեջանցիները կոտրել են Սպիտակի քաղաքապետարանի կայքէջը, Խոջալուի մասին գրություն թողել

Սպիտակի քաղաքապետարանի կայքէջի վրա ադրբեջանցիների կողմից հաքերային հարձակում կատարելու սա արդեն երկրորդ դեպքն է:

Սարգսյան-Ալիեւ հանդիպումը չի բացառվում, բայց ընտրություններից հետո. Մամեդյարով

Պաշտոնական Բաքուն չի բացառում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հերթական հանդիպումը Լեռնային Ղարաբաղի հարցով երկու պետություններում կայանալիք նախագահական ընտրություններից հետո:

ԵԼՔ-ում կոնսենսուս կա. ինչ է քննարկում դաշինքը փողոց դուրս գալու մասով

«Իսկ ո՞վ է ասում, որ մենք այսօր չենք քննարկում ճանապարհային քարտեզ, որ մենք առանց դրա Նիկոլ Փաշինյանին գործուղում ենք Ազատության հրապարակ: Դա դուք եք եզրակացրել»:

Փնտրվում է միջազգային պատշաճ արձագանք

Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը փետրվարի 22-23-ին աշխատանքային այցով գտնվում էր Հայաստանում:

Վրաստանի նախագահը հրաժարվել է հարգել «Խոջալուի ցեղասպանության» զոհերի հիշատակը

Հիշեցնենք, հայկական կողմը բազմիցս է հայտարարել, որ «Խոջալուն» պաշտոնական Բաքվի շահարկումների քաղաքական կապիտալն է:

Հայ մարդը պետք է ազատվի․ Ղարաբաղյան շարժման չիրագործված բաժինը․ Րաֆֆի Հովհաննիսյան

Ազգային-ազատագրական շարժման բոցը բռնկվեց փետրվարի 12-ի «կայծից»` Հադրութ ավանում մեկնարկած ինքնաբուխ հանրահավաքից, որի մասնակիցները պահանջում էին Հայաստանի հետ Արցախի վերամիավորումը:

Երեւանը գրավելը զառանցանք չէր. քաղաքագետը՝ Սարգսյանի մյունխենյան բացթողումների մասին

Ալիեւի խոսքը զառանցանք չէ, դա երազանք է, ազգային երազանք, որին ադրբեջանցիները ձգտելու են հասնել:

Հրդեհ Դադիվանքում. տանը 4 երեխա է եղել, 2-ին փրկել են, 7-ամսական զույգերը մահացել են

Դադիվանքի գյուղապետ Ալվարդ Օհանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ ընտանիքը բազմազավակ է եւ սոցիալապես անապահով:

Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում կաշկանդված էր, վերջում, սակայն, բացվեց

Տարածքների վերադարձը կարգավորման տարրերից մեկն է:

Միջազգային հանրությունը ձգտում է ոչ թե լուծել, այլ թույլ չտալ պատերազմ Ղարաբաղում. Վիգենին

Այս մասին Վիեննայում ԵԱՀԿ ԽՎ ձմեռային գագաթաժողովի ամփոփիչ հաշվետվության ներկայացման ժամանակ հայտարարել է Հարավային Կովկասում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը:

Այսօր զոհված Գրիգորը ձախ կողային շրջանում է վիրավորում ստացել՝ դիպուկահարի կրակոցից

Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող Գրիգոր Կարապետի Եղոյանի սպանության դեպքի առթիվ։

ԼՂ հիմնախնդրի որեւէ լուծում չի կարող խաթարել Արցախի ժողովրդի ազատությունը. Սարգսյան

Այս մասին հայտարարել է Սերժ Սարգսյանը իր նստավայրում Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ պաշտոնական բանակցություններից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ:

Բաքուն բավականին դյուրագրգիռ է արձագանքել Ֆրանսիայի ԱԳՆ-ի հայտարարությանը

Բաքուն բավականին դյուրագրգիռ է արձագանքել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի «Երեւանը վերադարձնելու» վերաբերյալ Ֆրանսիայի ԱԳՆ-ի հայտարարությանը:

Ինտերպոլում լռություն է. Բաքուն միջազգային հետախուզո՞ւմ է հայտարարել Կասպար Կարամպետյանին

Ինտերպոլի գծով հետախուզում է հայտարարել «Հանուն արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիայի»՝ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Կասպար Կարամպետյանի նկատմամբ:

Բաքուն Ինտերպոլով հետախուզում է հայտարարել Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ղեկավարին. Թուրան

Ինչպես փոխանցում է «Թուրան»-ը, «Կարամպետյանը 2014-2018 թվականներին այցելել է Լեռնային Ղարաբաղ, որտեղ Ադրբեջանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ կոչեր է հնչեցրել»:

ԱՄՆ-ն անում է հնարավորը ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման համար․ դեսպան

ԱՄՆ-ն հնարավոր ամեն ինչ անում է որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծման համար՝ կազմակերպելով կողմերի հանդիպումները:

Գոնե մի քիչ մեր ժողովուրդը զգար, որ ինքը այն մեկն էր, ոչ թե ներկա 10 հազարանոցը․ Մանուկյան

Արամ Մանուկյանը նշեց, որ միջոցառմանը ներկայացված բոլոր նկարներն ու պաստառները այն ժամանակվանից մինչեւ հիմա պահպանվածներն են։

Եվրախորհրդարանում Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառում կանցկացվի

Փետրվարի 28-ին Եվրոպայի խորհրդարանում Ղարաբաղյան շարժման 30-ամյակի առթիվ կազմակերպվելու է միջոցառում։

Մոնթեն ճիշտ էր ասում, եթե կորցնեինք Արցախը, կշրջեինք հայոց պատմության վերջին էջը․ Սարգսյան

Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա եւ Ղարաբաղյան շարժման 30-ամյակի առթիվ։

Բանակցային գործընթացն անարդյունավետ է, պատերազմը կարող է վերսկսվել ցանկացած պահի. Հասանով

Նշելով, որ երկու զինված բանակները շփման գծում կանգնած են դեմ-դիմաց՝ Հասանովը չի բացառել, որ պատերազմը կարող է վերսկսվել ցանկացած պահի:

Ադրբեջանը Ղարաբաղով չի սահմանափակվելու, նրանց նպատակը ՀՀ-ի ոչնչացումն է․ Դավիթ Բաբայան

Եթե Ալիեւը կարողանա իրականացնի այսպես կոչված հաղթական պատերազմ եւ «ազատագրի» իրենց «պատմական հողերը», Ալիեւը կսրբադասվի Ադրբեջանի համար, եւ նրա բոլոր չարաշահումները հասարակությունը պետք է ընդունի։

Ռուսաստանի համար հայ-ադրբեջանական պատերազմը մնում է ամենաշահավետ բիզնեսը, երբ փող է պետք

-Ակնհայտ է մի բան` Ադրբեջանը գտնվում է մեծ փնտրտուքի մեջ` ինչ ստրատեգիայով, ինչ եղանակով լուծի Արցախի խնդիրը: Ալիեւը փորձում է սեփական հասարակությանը հավատացնել, որ ինքն այս խնդիրը լուծող տղա է:

ԼՂՀ ղեկավարությունը հայտարարում է, որ Ադրբեջանի նպատակը ՀՀ-ի ոչնչացումն է

Արցախում ինչպես են ընդունել ԱՄՆ Ազգային հետախուզության վերջին զեկույցը, որի համաձայն՝ 2018 թվականին Արցախում լայնամասշտաբ գործողությունների վտանգ կա:

ԱՄՆ Ազգային հետախուզությունը 2016-ին վրիպեց. խմբագրական

Ստիպված ենք չհամաձայնել փոխարտգործնախարարի հետ, որովհետեւ 2016-ի ապրիլից հետո շատ բան է փոխվել եւ այս ընթացքում Հայաստանի եւ Արցախի ղեկավարությունը մեզ համոզել են, որ...

Ղարաբաղում պատերազմը լուռ է և սառը․ Al Jazeera-ն՝ ԼՂ հակամարտության մասին (լուսանկարներ)

Ղարաբաղում պատերազմը լուռ է եւ սառը: Այսպես է արաբական Al Jazeera հեռուստաընկերության կայքը բնութագրում ԼՂ հակամարտությունն խնդրի վերաբերյալ իր անդրադարձում:

Ճապոնիան հետաքրքրվել է ԼՂ-ի շուրջ վերջին զարգացումներով․ հանդիպում ԱԳՆ-ում

Փետրվարի 16-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ճապոնիայի արտգործնախարարի խորհրդարանական տեղակալ Մանաբու Հորիին: Այս մասին հայտնում է ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը։

Ինչո՞ւ է պաշտոնական Երեւանը պատերազմի խուճապ տարածում

Պարզվում է, սակայն, որ ԱՄՆ հետախուզությունը միշտ չէ, որ դիպուկ է: Դրանում համոզվելու համար արժե ուսումնասիրել ԱՄՆ Ազգային հետախուզության 2016-ի զեկույցը:

Երեւանի մասին Ալիեւի հայտարարությունը չի նպաստում լարվածության թուլացմանը. Զախարովա

Մոսկվայում, բնականաբար, տեսել են Ադրբեջանի նախագահ Ալիեւի հայտարարությունը՝ իշխող կուսակցության նիստին:

Բաքուն պատրաստ է հայ գերիներին փոխանակել ադրբեջանցի դիվերսանտների հետ. Իսմայիլ Ախունդով

«Նախկինում էլ փոխանակման մասին առաջարկներ եղել են: Ադրբեջանը կարող է քննարկել այդ հարցը: Մենք մտադիր ենք աշխատել եւ շարժվել այդ ուղղությամբ»,- Minval.az հաղորդմամբ ասել է նա:

Հայաստանը կարող է հայտնվել ԱՄՆ պատժամիջոցների տակ. կառավարությունում եւս ռիսկեր են տեսնում

Նման ռիսկեր տեսնում են նաեւ Հայաստանի կառավարությունում, քանի որ Ռուսաստանը հայկական բանակի սպառազինության հիմնական մատակարարն է:

Իլհամ Ալիեւը «վտանգավոր խելագար» է. Նեւզորով

Ռուս լրագրող Ալեքսանդր Նեւզորովը Երեւան վերադառնալու հայտարարության ֆոնին Ադրբեջանի նախագահին «վտանգավոր խելագար» է անվանել:

Ղարաբաղի խնդիրն առաջացել է, երբ այն միացվել է Ադրբեջանին. Հինշթեյն

Նա վերլուծել է ԽՍՀՄ փլուզման պատճառներն ու փորձել պատկերացնել Վլադիմիր Պուտինի ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչյովի տեղը:

Տագնապի 30 տարին Սեւ այգում. TA3 հեռուստատեսության եթերն Արցախի մասին

Սլովակիայի հեղինակավոր TA3 հեռուստատեսության ուղիղ եթերում հայտնի սլովակ ռեժիսոր-վավերագրող, լուսանկարիչ Լիբոր Շպիմրը խոսել է Արցախյան շարժման 30-ամյակի մասին: Այս մասին հայտնում է Արցախպրեսը:

2018-ին Ղարաբաղում կարող է սկսվել նոր լայնամասշտաբ պատերազմ. ԱՄՆ-ի ԱՀ հաշվետվություն

Ղարաբաղի շուրջ լարվածությունը կարող է Ռուսաստանին ներգրավել տարածաշրջանում իր համախոհին աջակցելու որոշմամբ:

Հանրահավաք Ստեփանակերտում՝ արցախյան ազատագրական շարժման 30-ամյակի առթիվ (լուսանկարներ)

Արցախի ԱԺ լրատվական ծառայությունը ներկայացնում է ֆոտոշարք՝ հանրահավաքից:

«Կարմիր խաչի» ներկայացուցիչներն այցելել են հայ եւ ադրբեջանցի ազատազրկվածներին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները փետրվարին այցելել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով ազգությամբ հայ և ադրբեջանցի ազատազրկվածներին:

ԼՂ հիմնախնդիրը կարող է կարգավորվել բացառապես բանակցություններով․ Բուլղարիայի վարչապետ

Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես բանակցությունների միջոցով։ Այդ մասին հայտարարել է Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը։

Երկկողմ տնտեսական կապերից մինչեւ ԼՂ հակամարտություն․ Սարգսյանն ու Ռադեւը բանակցել են

Սերժ Սարգսյանը և Ռումեն Ռադևը հանդիպման արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև հայտարարություններով:

Գտիր 3 տարբերություն. Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը՝ տոտալիտարիզմի ճանապարհին. խմբագրական

Երկու դեպքում էլ ընտրությունների ելքը կանխորոշված է, երկու դեպքում էլ կա իշխանության բացարձակ, անվերապահ կենտրոնացում մեկ մարդու ձեռքերում:

Միջնորդները կոչ են արել կողմերին ձեռնպահ մնալ սադրանքներից եւ կատարել համաձայնությունները

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանում ունեցած հանդիպումներից հետո հանդես են եկել հայտարարությամբ:

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շատ լուրջ մարտահրավեր է. Մոգերինի

Հիշեցնենք, որ այս օրերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային այցով գնտվում են Երեւանում: Մինչ այդ նրանք այցելել էին Բաքու:

Ադրբեջանը հեռու է բանակցային ճանապարհով ԼՂ հիմնախնդրի կարգավորումից. Սերժ Սարգսյան

Ինչպես հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից, համանախագահները նախագահ Սարգսյանին ներկայացրել են Բաքվում իրենց ունեցած հանդիպումների արդյունքները:

Մշակվել է ԼՂ հակամարտության կարգավորման առաջարկությունների մեծ փաթեթ. ՌԴ դեսպան

ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա: Այս մասին Sputnik-ի հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը:

Եռանախագաների ներկայությունը Երեւանում Ադրբեջանին չսաստեց. ապացույցը՝ երեկվա զոհը սահմանին

դրանով իսկ Ադրբեջանն ի ցույց է դնում իր արհամարհանքը համանախագահ երկրների նկատմամբ։

Ռուսաստանը ղարաբաղյան նոր պատերազմ թույլ չի տա. Ադրբեջանում վստահ են

Արշալույս Մղդեսյանն ի մի է բերել այս ընթացքում հնչած փորձագիտական կարծիքները, թե որն էր Ալիեւի նման որոշման պատճառը, եւ զրուցել ադրբեջանցի քաղաքագետներ Շահին Ռզաեւի եւ Նատիգ Ջաֆարլիի հետ:

Արցախում զոհված զինիծառայողը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

Արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Հայկ Քալանթարյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Ապատեղեկատվություն է. Պն-ն հերքում է 2 զինծառայողի ծանր վիրավորվելու մասին լուրերը

Շփման գծում երկու ծանր վիրավորների մասին ադրբեջանական կողմի հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում:

Բանակցությունները կշարունակվեն ՀՀ-ում եւ Ադրբեջանում ընտրություններից հետո. Բաքու

Ձեռք է բերվել պայմանավորվածություն շարունակել ինտենսիվ բանակցությունները Հայաստանում եւ Ադրբեջանում նախագահական ընտրություններից հետո:

ԱՄՆ-ն աջակցում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը. Պետդեպ

ԱՊԱ-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Բաքվում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի օգնականի խորհրդական Բրիջիթ Բրինկը:

Նազարբաեւի խնամին ֆինանսավորում է Շուշիի մզկիթի վերանորոգումը

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեիի խնամու կողմից Շուշիի Վերին մզկիթի վերականգնման մասին օրերս տարածված լուրն անհանգստացրել է ադրբեջանցիներին։

Ժամանել են Բաքու. Ալիեւն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Բաքվում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը:

Ղարաբաղյան շարժման 30 ամյակի միջոցառումները կսկսվեն փետրվարի 10-ին Մարտունուց ու Հադրութից

Գլխավոր միջոցառումը տեղի կունենա փետրվարի 13-ին Ստեփանակերտ քաղաքում:

Արցախում ոռոգման համակարգի կառուցման մեծածավալ աշխատանքներ են սկսել

Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի մոտ սկսվել են առաջին խորքային հորի հորատման աշխատանքները:

ԼՂ հիմնախնդրին կրոնական երանգ հաղորդելու փորձերը կձախողվեն․ Շարմազանովը՝ Իրանի դեսպանին

«ԼՂ հակամարտությանը կրոնական երանգ հաղորդելու բոլոր փորձերը կձախողվեն»,- ասել է Էդուարդ Շարմազանովը Իրանի դեսպանին։

ԼՂ ժողովուրդը իրավունք ունի ինքնուրույն որոշել իր ճակատագիրը․ Դոմինիկ դը Բյուման

Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահը նման հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանի Ազգային ժողովում ունեցած ելույթի ընթացքում:

Անջեյ Կասպրշիկը մեկնել է Արցախի ու Ադրբեջանի զինված ուժերի փշման գիծ

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկը եւ նրա դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա)։

ԼՂ հակամարտության լուծումը ՌԴ հետ միավորվելն է. Ժիրինովսկի

Այս մասին «Ռուսաստանը բոլորի համար» պորտալին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ, ՌԴ նախագահի թեկնածու Վլադիմիր Ժիրինովսկին:

ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացնելու Արցախի սահմանամերձ Սեյսուլան գյուղի մոտակայքում

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնականներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա)։

10 տարի առաջ Արցախին միայն օգնել էր պետք, այսօր այն բիզնես-միջավայր է. Վահրամ Բաղդասարյան

Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ իրենք տպավորված են Արցախի տնտեսության աճի բարձր ցուցանիշներով:

Հակառակորդը հրադադարը խախտել է 150 անգամ․ ՊԲ-ն ձեռնպահ է մնացել պատասխան քայլերից

Հունվարի 28-ից փետրվարի 3-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ-մարտավարական իրադրությունը եղել է հարաբերական հանգիստ:

Ղարաբաղն՝ ուշադրության կենտրոնում. Կասպշիկը Բաքվում հանդիպել է Զաքիր Հասանովի հետ

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Բաքվում հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստան կժամանեն փետրվարի 7-ին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստան կժամանեն փետրվարի 7-ին: Այս մասին հաղորդում է ԱՊԱ-ն:

4 երեխա ունեցող ընտանիքները Սամվել Կարապետյանի կողմից կստանան 4000-ական դոլար

Արդեն 2-րդ տարին է, որ բարերարը միացել է նաև Արցախում ծնելիության խթանման ծրագրին։

«Ղարաբաղի խրամատներում նույնիսկ հոգևորականերն են ուսերին ավտոմատներով»․ բուլղարական կայք

«Ամենահետաքրքիրը Ղարաբաղում մարդկանց ուրախությունն ու ժպիտներն են». գրում է բուլղարական Traffic News կայքը՝ ներկայացնելով պլովդիվահայ Կարո Ուզունյանի՝ Լեռնային Ղարաբաղ կատարած այցի տպավորությունները:

Ադրբեջանում «Հայկական օկուպացիայի» օրինագիծ են մշակում

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Ռոֆշան Ռզաեւը առաջարկել է օկուպացիայի օրինագիծ մշակել եւսահմանափակել համանախագահների այցերն Արցախ։

Մեծ ողբերգություն պետք չէ.Աշոտյանը՝ Կրեմլյան զեկույցում ընդգրկված հայերի մասին (տեսանյութ)

Հայաստանը պետք է շարունակի հեռու մնալ բախումային օրակարգից: ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի շահերը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակներում համընկնում են:

Համանախագահները տարածաշրջան կայցելեն փետրվարի 1-ին տասնօրյակում. Զախարովա

«Նախարարները սկզբունքորեն համաձայնություն են տվել միջնորդների մշակած փաստաթղթին: Մնացել են որոշ տեխնիկական մանրամասներ», - ասել է Զախարովան:

Ադրբեջանին նույնիսկ «ռագադկա» չի կարելի վաճառել. Դավիթ Բաբայան

Մենք կուզենայինք, որ ընդհանրապես դադարեցվեր զենքի վաճառքն Ադրբեջանի պես պետությանը՝ ում կողմից էլ լինի, որովհետեւ, կրկնում եմ, Ադրբեջանը ահաբեկչական պետություն է:

Մի օր կվերադառնամ ձեզ մոտ եւ կասեմ, որ մենք կարգավորել ենք ԼՂ հակամարտությունը․ Մակրոն

Ֆրանսիան շարունակելու է իր միջնորդական առաքելությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործում:

Մակրոնը պահպանել է չեզոքությունը ԼՂ հարցում եւ նշել Էրդողանի հետ երկխոսելու մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքի ժամանակ խոստացել է օրացույցում Հայոց ցեղասպանության հիշատակի օր ամրագրել:

Շուշիի Գյովհար Աղայի վերին մզկիթը կվերականգնվի ղազախ միլիոնատիրոջ ֆինանսավորմամբ

Այդ ծրագիրը հնարավորություն կտա ոչ միայն ներկայացնել շրջանի պատմա-մշակութային ժառանգությունը, այլեւ նոր զբոսաշրջային վայր կավելացնի Արցախի քարտեզում

Միջազգային գիտաժողովի կազմկոմիտեն մերժել է Արցախի մշակութային ժառանգության մասին զեկուցը

«Արցախը միջազգայնորեն ճանաչված չէ, բայց դա չի նշանակում, թե նրա ժողովուրդը մշակույթի իրավունք չունի», - մեկնաբանել է հնագետ Համլետ Պետրոսյանը

Արցախի զորամասերում ցուցադրական պարապմունքներ են անցկացվել

Պարապմունքներին մասնակցում էին նաև բանակի հրամանատարի տեղակալները, իսկ որպես ուսուցանվողներ ներգրավվել էին միավորումների և զորամասերի հրամանատարները

ՊԲ հրամանատարը հանդիպել է ‹‹Ես եմ›› ծրագրով բանակ զորակոչված նորակոչիկներին

Բանակի հրամանատարությունը կանի հնարավոր ամեն ինչ, մասնավորապես՝ ‹‹Ես եմ›› ծրագրի համաձայն բանակ զորակոչված զինծառայողների համար:

Հասունացել է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը վերանայելու ժամանակը. Սարգսյան

Սերժ Սարգսյանն արտաքին գործերի նախարարությունում այսօր հանդիպում է ունեցել ԱԳՆ ղեկավար կազմի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Հիշողությունը կարճ է. Փաշազադեն կոչ է արել բոլոր մահմեդականներին միավորվել հանուն Ղարաբաղի

Ալլահշուքյուր Փաշազադեն կոչ է արել բոլոր մահմեդականներին միավորվել հանուն Ղարաբաղի: Այս մասին նա հայտարարել է Ստամբուլում ընթացող միջազգային կոնֆերանսի ժամանակ:

Հայաստանի արտգործնախարարի ելույթը ոչ այլ ինչ է, քան կեղծավորություն. Հիքմեթ Հաջիեւ

Պաշտոնական Բաքուն արձագանքում է Էդվարդ Նալբանդյանի՝ երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ արած մի շարք հայտարարություններին։

«Արցախ թութ»-ի հայտնությունը ռուսական շուկայում զայրացրել է ադրբեջանցի լրագրողին

Մոսկվայի մի շարք խանութներում վաճառվում է «Արցախ թութ» ալկոհոլային խմիչքը, որն առաջացրել է ադրբեջանցի լրագրողի զարմանքն ու զայրույթը։

Ղարաբաղյան հակամարտությունը ԵԱՀԿ առաջնահերություններից է. Անջելինո Ալֆանո

ԵԱՀԿ-ում Իտալիայի նախագահության առաջնահերթություններից է ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծումը, ինչպես նաեւ ԵԱՀԿ գոտում երկարամյա այլ հակամարտությունների կարգավորումը:

Ցեղասպանության խնդրից մինչեւ ԼՂ հակամարտություն. Արա Բաբլոյանը Սլովակիայում է

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների հետագա համագործակցությանն առնչվող հարցեր, որոնք վերաբերել են միջպետական հարաբերությունների ողջ շրջանակին, այդ թվում խորհրդարանական երկխոսությանը:

Ս. Սարգսյանի՝ ԵԴ-ին ուղղված քննադատությունը բացասաբար կանդրադառնա ՀՀ-ի վրա․ Ս. Գրիգորյան

Ցավով պետք է ասեմ, որ ներքին քաղաքականության հարցերը շատ խոցելի են։

Նման դեպք բոլոր բանակներում լինում է. Վիգեն Սարգսյանը՝ Արցախում մահացած զինվորի մասին

Զենքի կանոնների խախտման հետեւանքով ՀՀ բանակում շարունակում են զինվորներ զոհվել, նման դեպքերը ո՞ր օղակի անգործության պատճառով են տեղի ունենում:

Հրադադարի խախտումներ, բազմաթիվ դիվերսիաներ Բաքվի կողմից․ ԱԳՆ-ն ամփոփեց 2017 թվականը

Նախարարությունն ամփոփել է իր գործունեությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ձեւաչափում՝ հիշեցնելով տարվա ընթացքում տեղի ունեցած զարգացումները:

ԼՂ հակամարտության շուտափույթ խաղաղ կարգավորման հույս ունեմ. ԵԽԽՎ նախագահ

Իմ դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության մասով համընկնում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիրքորոշման հետ:

Ադրբեջանը կես տարի է դիվերսիոն ներխուժում նախաձեռնելու ռիսկի չէր դիմում. ինչու գնաց դրան

Ադրբեջանը, կարծես թե, առանձնապես չէր փորձում դիմել դիվերսիոն գործողությունների: Անցած տարվա փետրվարին կորուստներ ունեցան, վիրավորներ: Հիմա երևի պետք էր ռիսկի դիմել:

Դիվերսիա՝ ճիշտ ժամանակին եւ ճիշտ ելքով. խմբագրական

Սա այն դեպքն էր, երբ բոլոր խոսքերը առ ոչինչ կլինեին, եթե փորձը հաջողությամբ ավարտվեր, հայկական կողմը վիրավորներ, զոհեր կամ այլ կորուստներ ունենար:

Էդմոն Մարուքյանը ԵԽԽՎ-ում պատասխանել է ադրբեջանցիների հակահայկական հայտարություններին

Էդմոն Մարուքյանը նրանց հորդորել է նախ և առաջ պայքարել Ադրբեջանում ժողովրդավարություն հաստատելու համար։

Կրակովից հետո․ միջնորդները կայցելեն Երեւան եւ Բաքու դիրքորոշումներ ճշտելու համար․ Պոպով

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովը, մեկնաբանելով Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների՝ Կրակովում կայացած հանդիպումը, ներկայացել այդ հանդիպման որոշակի մանրամասներ։

Արցախի ԱԳՆ-ում քննարկվել են մարդասիրական ականազերծման հարցեր

Հունվարի 26-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է «The HALO Trust» ոչ կառավարական կազմակերպության արցախյան ծրագրի ղեկավար Մայքլ Նյուտոնին։

ՀՀ-ի օգտին լրտեսողներին անզգայացում չի հասնում․ Լապշինը պատմել է՝ ինչպես է բուժվել Բաքվում

Այս մասին ադրբեջանական Turan TV հեռուստաալիքին Բաքվի բանտում անցկացրած օրերի մաին պատմել է Ալեքսանդր Լապշինը։

ԵԽԽՎ-ի ադրբեջանցի պատվիրակների դատարկ ելույթներն արժանի պատասխան ստացան. Ա. Հովհաննիսյան

Հայկական պատվիրակության հսկայածավալ աշխատանքի արդյունքում և ԵԽԽՎ գործընկերների աջակցությամբ հաջողվեց բանաձևի տեքստից հանել բոլոր ոչ հայանպաստ ձևակերպումները

Կանադայի կառավարությունը կոչ է արել իր քաղաքացիներին չայցելել Արցախ`«Ադրբեջանի հող»

տեղեկացված են Ադրբեջանի քաղաքականությունից՝ օկուպացված Լեռնային Ղարաբաղի շուրջ ու այդ ամենից ելնելով, կոչ են անում Կանադայի քաղաքացիներին չայցելել երբեւէ Ղարաբաղ, այլապես կենթարկվեն պատասխանատվության

Քանի՞ զոհ է տվել Ադրբեջանն այս գիշեր, եւ արդյո՞ք բեմադրված չէր դիվերսիան

Այս մանրամասներն է ներկայացրել, ինչպես նաեւ ձախողված դիվերսիոն ներթափանցման փորձի քաղաքական նշանակությունն է վերլուծել «Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանն իր խմբագրականում:

Արցախի ԱԺ նախագահն ու Անջեյ Կասպշիկը հանդիպել են, խոսել առաջնագծի իրավիճակի մասին

Հանդիպման ավարտին ձեռք է բերվել նման ձևաչափով հանդիպումների շարունակման երկուստեք պայմանավորվածություն:

Ադրբեջանը կես տարի է դիվերսիայի ռիսկի չէր դիմում. ի՞նչը ստիպեց գնալ այդ քայլին

Սերժ Սարգսյանի ելույթի՝ Ադրբեջանին հունից հանած հատվածները, ինչպես նաեւ ռազմական փորձագետի գնահատականը դիվերսիայի փորձի վերաբերյալ ի մի է բերել ՀայԱրփի Բաղդասարյանը:

Շփման գծում ԵԱՀԿ-ի դիտարկման ժամանակ կողմերի միջեւ հնարավոր չի եղել կապ հաստատել

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն խիտ մառախուղի պատճառով հնարավոր չի եղել տեսողական կապ հատատել շփման գծի երկու կողմերում դիտարկում իրականացնող խմբերի միջեւ։

Ադրբեջանն ակտիվացնում է իր գործողությունները եւ սա նորություն չէ. Շավարշ Քոչարյան

Որպես կանոն, հանդիպումներից առաջ, ընթացքում կամ հետո Ադրբեջանն ակտիվացնում է իր գործողությունները, եւ դա նորություն չէ:

Բաքվում չեն հանգստանալու, դեռ երկար ժամանակ պետք է զգաստ ու աչալուրջ լինենք. Արցախի ՄԻՊ

«Քանի դեռ Ադրբեջանում իշխում է համատարած հայատյացությունը, չեն հանգստանալու»,- Facebook-ի իր էջում գրում է Մելիքյանը։

Ադրբեջանի հատուկ ջոկատայինները դիվերսիոն ներթափանցման փորձ են արել եւ հետ շպրտվել. ԱՀ ՊՆ

Ըստ նախնական տվյալների՝ հակառակորդի կողմից կան կորուստներ: Մանրամասները ճշտվում են:

Հաստատվել է Ղարաբաղյան շարժման 30-ամյակի տարբերանշանը, միջոցառումների ծրագիրը

Հոբելյանական միջոցառումները կմեկնարկեն փետրվարի 10-15-ին` պահպանելով երեսուն տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների ժամանակացույցը:

Կավարտվի արդյո՞ք Արցախում Լեւոն Հայրապետյանի նախաձեռնած ռազմական ուսումնարանի կառուցումը

Մամլո ասուլիսին ասել է ԱՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը եւ ավելացրել, որ կարեւորում են այդ ուսումնարանի շահագործումը, սակայն այդ մասին դեռ վերջնական որոշում չի կայացվել:

Արցախն առանց հայերի երբեք չի լինելու. Սերժ Սարգսյանի սաստող պատասխանը՝ Սեիդովին

Ինչ վերաբերում միջազգային կառույցներում Հայաստանի ստանձնած պարտավարությունների չկատարման մասին պնդմանը, Սարգսյանն ասաց՝ ադրբեջանցի պատգամավորն այստեղ եւս սխալվում է:

Սերժ Սարգսյանը ԼՂ հիմնահարցի վերաբերյալ ՄԻԵԴ-ի վճիռներում քաղաքական ձեւակերպումներ է տեսել

Կշեռքի մի նժարում խորհրդարանի որոշումը եւ խաղաղ ցույցն էր, մյուս նժարում՝ բռնությունն ու կոտորածը:

Արցախի բանակն ի զորու է կանխել հակառակորդի ցանկացած ոտնձգություն. Լեւոն Մնացականյան

ՊԲ-ը ի զորու է կանխել հակառակորդի ցանկացած ոտնձգություն եւ պատվով կատարել իր առջեւ դրված մարտական խնդիրը:

ԵԱՀԿ-ն դիտարկում կանցկացնի Արցախի Թալիշ գյուղից դեպի հյուսիս ընկած հատվածում

Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը եւ ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։

Ստեփանակերտը չի ցանկանա, որ ապրիլին ՀՀ-ում ցնցումներ լինեն. Դավիթ Բաբայան

«Չենք կարող անտարբեր լինել, թե Մայր Հայաստանում ինչ է կատարվում, բայց ցանկանում ենք, որ ամեն ինչ քաղաքակիրթ ճանապարհով լինի, չենք ուզում ցնցումներ լինեն»,- մեկնաբանեց Արցախի նախագահի խոսնակը:

Արցախի ՊԲ ռազմական խորհրդի նիստ՝ 2017-ի զեկույցով. մասնակցել է նաեւ նախագահ Բակո Սահակյանը

Արցախի ռազմական գերատեսչության ղեկավարը, հանդես է եկել ծավալուն և համապարփակ զեկույցով, որում անդրադարձ է կատարվել 2017 թվականի ընթացքում զորքերի պատրաստության պլանով կատարված աշխատանքներին

ՌԴ փոխարտգործնախարարն ու ՄԱԿ ներկայացուցիչը քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը

Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել հակամարտությունների կարգավորման խնդրին: Հատուկ ուշադրություն է հատկացվել Հարավային Կովկասում անվտանգության եւ կայունության հարցերով ժնեւյան քննարկումներին:

Սահմանին ադրբեջանական դիպուկահար խմբեր են գործել, ադրբեջանցի գնդապետն էլ «շարքից հանվել է»

Պարզվում է, այս ընթացքում սահմանում անհանգիստ է եղել, ադրբեջանական կողմից առաջնագծում դիպուկահար խմբեր են գործել, իսկ հունվարի 20-ին զոհված ադրբեջանցի գնդապետը ոչ թե ականի պայթյունից է զոհվել, այլ...

Ադրբեջանական զինուժը գործողության մեջ է դրել հարվածային ԱԹՍ՝ ինքնաշեն ձեռքի նռնակով

Հակառակորդի նախահարձակ գործողության արդյունքում ՊԲ-ն որևէ կուրուստ չի ունեցել:

Ադրբեջանի զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1800 կրակոց. ԼՂ ՊԲ

Ինչպես հայտնում են Արցախի ՊԲ-ի մամուլի ծառայությունից, ՊԲ-ի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Արցախում զինծառայողն ընկել է բարձրությունից. ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է

Արցախի զորամասերից մեկից ծայրահեղ ծանր վիճակում հունվարի 18-ին ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել զինծառայող:

Մամեդյարովը հորդորել է արգելել արցախցիների մուտքը Ֆրանսիա. Արցախի ԱԳՆ-ն պատասխանում է

երկիր, որտեղ, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցների համաձայն, մարդու իրավունքների հետ կապված իրադրությունը վատթարագույններից մեկն է աշխարհում

2018-ին այդ արհեստածին երկրի ստեղծման հարյուրամյակն է, Բաքուն կարծր կմնա. Դավիթ Բաբայան

Եթե Բաքվում, Ստեփանակերտում կամ Երեւանում ավելանա նրանց քանակը, սա որեւէ էական փոփոխություն չի տա, քան եթե նրանք անմիջապես լինեն սահմանի մոտ:

ԱՄՆ պետքարտուղարությունը օրինականացնում է ԼՂ փաստաթղթերը. Բաքվի նոր հիստերիան

«Ինչ-որ մեկը կարող է ասել, թե Ղարաբաղի հայերին բարդ կլինի դիմել Բաքվում ԱՄՆ դեսպանատանը, բայց դա է պահանջում օրենքն եւ այն անտեսել չի կարելի»,- ասել է Կբիլցեղխաշվիլին:

«ԱՄՆ-Արցախ. ճամփորդություն և կապեր». ԱՄՆ կոնգրեսականը նոր բանաձև է առաջարկում

Բանաձևում ԱՄՆ կոնգրեսի անդամը նշել է ԱՄՆ պաշտոնյաներին Արցախ այցելելու թույլտվություն տալու անհրաժեշտության, արցախցի գործընկերների հետ ուղիղ կապեր հաստատելու մասին

Նալբանդյանն ու Մամեդյարովը սկզբունքային համաձայնության են եկել Կրակովում. ԵԱՀԿ ՄԽ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Հայտարարությունը հրապարակվել է ԵԱՀԿ պաշտոնական կայքում:

Ֆրանսիան մտահոգված է ԼՂ հակամարտության տեւականությամբ. դեսպանը Կրակովում հանդիպման մասին

Ֆրանսիան մտահոգված է ղարաբաղյան հակամարտության տեւականությամբ եւ մենք մշտապես հանդես ենք գալիս կոչով` գտնելու բանակցված որոշում:

Թրամփը Հարավային Կովկասին հատուկ ուշադրություն չի դարձնում. Բրայզա

Թրամփն իր արտաքին քաղաքականությունում Հարավային Կովկասին հատուկ ուշադրություն չի դարձնում, քանի որ այդ տարածաշրջանը նրան ծանոթ չէ։

Բաքուն ՅՈՒՆԵՍԿՕ-ին «գործուղում» է Արցախ. Ստեփանակերտը պատասխանում է նույն ոճով

Էլմար Մամեդյարովը ՅՈՒՆԵՍԿՕ-ին հրավիրել է միանալու Արցախում «ադրբեջանական մշակութային հուշարձանների» մոնիթորինգի անցկացմանը եւ ստացել Ստեփանակերտի պաշտոնական պատասխանը:

Ֆրանսիայի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հակամարտությունը

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է երկրի արտգործնախարար Ժան Իվ Լը Դրիանի հետ:

ԼՂ հակամարտության կարգավորումը ՄԱԿ-ի 2018 թվականի առաջնահերթություններից է. Գուտերեշ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ներկայացրել է կազմակերպության առաջնահերթությունները 2018 թվականի համար: Դրանց թվում նա ներառել է նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը:

Ադրբեջանը գնալու է կոնտակտային եւ ոչ կոնտակտային դիվերսիոն պատերազմի. հայացք Ստեփանակերտից

Ադրբեջանում տարվա գլխավոր հասարակական ու քաղաքական իրադարձությունը, թերևս Մեհրիբան Ալիեւիայի նշանակումն էր փոխնախագահի պաշտոնում:

Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է անում ՅՈՒՆԵՍԿՕ-ին միանալ Ղարաբաղում անցկացվելիք մոնիթորինգին

Մամեդյարովը հայտնել է, իբր հայերի կողմից ոչնչացվում են իրենց հնամյա մշակութային հուշարձանները այն տարածքներում, որոնք «օկուպացրել է Հայաստանը»

ԼՂ հիմնախնդիր. Բաքուն ողջունում է Լավրովի հայտարարությունը, Երեւանը՝ պարզաբանում

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորման վերաբերյալ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը:

ԵԱՀԿ դիտարկում է անցկացրել Արցախի եւ Ադրբեջանի սահմանին

Սահմանի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել է ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Գենադիե Պետրիկան (Մոլդովա)։ Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի։

Նալբանդյանն ու Մամեդյարովը կհանդիպեն Կրակովում

Հանդիպումը տեղի կունենա Լեհաստանի Կրակով քաղաքում՝ ԵԱՀԿ Մինսկի համանախագահների նախաձեռնությամբ։

Մոսկվային կարելի է, Կիեւին՝ ոչ. ԼՂ-ի երկակի չափանիշները Բաքվին զենքի մատակարարման հարցում

Հունվարի 13-ին հայկական ԶԼՄ-ները, հղում անելով livejournal-ում «diana_mihailova» հեղինակի բլոգին, հայտնեցին, որ Ադրբեջանը 50 միավոր հակատանկային հրթիռ է գնել Ուկրաինայից։

Դեմոկրատիան նահանջում է. Freedom House-ը Հայաստանը կրկին ճանաչվել է մասամբ ազատ երկիր

Դեմոկրատիան նահանջում է ամբողջ աշխարհում, ինչին նպաստում է Ամերիկայում դեմոկրատական չափանիշների արագ քայքայումը:

Ռուբեն Սադոյանը Վրաստանում Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է ԼՂ հակամարտությունը

Հունվարի 15-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Վրաստանում Գերմանիայի դեսպան Հայկե Պայչի հետ։

ԱԳՆ-ն արձագանքել է ԼՂ հիմնախնդրի փուլային կարգավորման վերաբերյալ Լավրովի հայտարարությանը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարբերակների վերաբերյալ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը:

ԼՂ հիմնախնդիրը լուծելու են կողմերը. Լավրովը Երեւանից եւ Բաքվից դրական իմպուլսներ է սպասում

Ղարաբաղյան հակամարտությունը մեկ փաստաթղթի ստորագրմամբ հնարավոր չէ լուծել: Այս մասին հունվարի 15-ին կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

Ադրբեջանական զինուժը կիրառել է խոշոր տրամաչափի գնդացիրներ եւ դիպուկահար հրացաններ

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաեւ պատասխան գործողությունների:

ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում է անցկացնելու Ակնա-Հինդարխ ճանապարհահատվածում

Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը եւ ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։

Այս շաբաթ հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց

հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ

ԼՂ հակամարտությունը շարունակում է մնալ Եվրամիության ուշադրության կենտրոնում

ԵԱՀԿ-ում ԵՄ ներկայացուցչի հայտարարություն է տարածել ու հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է մնալ Եվրամիության ուշադրության կենտրոնում:

«Մենք ընկերներ ենք». Ճոյտի նոր ֆիլմը հայի և ադրբեջանցու ընկերության մասին է. Փաստ

«Փաստ» թերթը գրում է. «Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) «Փաստ» օրաթերթին տեղեկացրել է, որ արդեն ավարտվել են նոր ֆիլմի աշխատանքները, և սպասում է հարմար առիթի, որ ֆիլմի առաջնային ցուցադրություն կազմակերպեն:

Պաշտպանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհդրի Մարդու իրավունքների հանձնակատարի հետ

Ուժեղ եւ հայրենասեր մարդու քայլ. Աշոտյանը Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին

Արմեն Սարգսյանը Լեւոն Ալթունյանին վերանշանակել է առողջապահության նախարար

Այս հաղթանակը քո ձեռքից ոչ ոք չի կարող խլել. Նիկոլ Փաշինյան

Վանաձորը ցնծության մեջ է

Գյումրին ցնծում է.

ՀՀ-ում իշխանափոխության ֆոնին ԱԳՆ-ն կոչ է անում ԵԱՀԿ ՄԽ-ին զսպել Բաքվին առաջանագծում

Ոստիկանությանը հավաքի մասնակիցներին զսպվածության կոչ է անում

Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. պաշտոնական

Ավանդական ջահերով երթն այսօր չի լինելու. «Երկիր Մեդիա»

ԲՀԿ-ն միանում է ՀՀ-ում ծավալված համաժողովրդական շարժմանը. քաղխորհուրդ

Հրամանատարը կոչ էր անում թողնել երթը, եւ վերադառնալ զորամաս

18:30-ին հաղթական հանրահավաք Հանրապետության հրապարակում. Նիկոլ Փաշինյան:

Սոցցանցերում չեն նվազում ատելության քարոզն ու բռնության կոչերը. ՄԻՊ-ը մտահոգված է

Գյումրի. ազատ արձակվեց նաեւ գյումրեցի դասախոս, քայլերթի մասնակից Կարեն Պետրոսյանը

Գյումրեցի Արամին բերման են ենթարկել ցուցապաստառի համար

Կրեմլում գտնում են, որ Հայաստանում զարգացումները ՀՀ-ի ներքին գործն են. Պեսկով

Զինվորները երթից առանձնացան. նրանց տանելու են զորամասեր  

Գյումրի. երթին միացել են բուհերը, դպրոցները, Լենտեքսը, Տրիկոտաժի ֆաբրիկան

ՀՐԱՏԱՊ. Քիչ առաջ ազատ արձակվեցին Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը եւ Արարատ Միրզոյանը