#ժամկետային զինծառայող

Ձերբակալված ադրբեջանցին հայտնել է, որ Ադրբեջանում իրեն նվաստացրել են, այդ պատճառով էլ հատել է սահմանը․ մանրամասներ

Ապրիլի 10-ին հայտնաբերված և ձերբակալված ադրբեջանցին քննչական գործողությունների ժամանակ հայտնել էր, որ Ադրբեջանում իրեն նվաստացրել են, այդ պատճառով էլ հատել է սահմանը:

Զինծառայողների կյանքին և առողջությանը հասցված վնասի հատուցման օրենքում փոփոխություններ են եղել

Այս փոփոխության հետևանքով 44-օրյա պատերազմի մասնակից 3-րդ խմբի հաշմանդամություն է սահմանվել 114 անձի, ովքեր նախկինում հանդիսացել են 2-րդ խմբի հաշմանդամներ:

Պապիկյանը տունդարձին սպասող զինծառայողներին հանձնել է վկայականները, պարգևատրել ժամացույցներով

Ավելի ուշ պաշտպանական գերատեսչության ղեկավարը առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպայակազմի հետ։

Պապիկյանը մասնակցել է զինծառայողներին դիրքեր ճանապարհելու արարողությանը (լուսանկարներ)

Մարտի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է մարտական հերթապահություն իրականացնող զորամասի ստորաբաժանումներից մեկի մշտական տեղակայման վայր:

Հրդեհից զոհված զինվորների դիերի դատաբժշկական եզրակացությունները ավելի մեծ հարցեր են առաջացրել. Նորիկյան

Բացի այդ, ըստ նրա, դեռևս ստացված չէ հրդեհատեխնիկական համալիր փորձաքննություն նշանակելու մասին որոշման եզրակացությունը

Ադրբեջանցիները կրակ են բացել իրենց մոտեցած ռուս զինծառայողների վրա, կան տուժածներ (լուսանկարներ)

Ըստ մեր տեղեկությունների՝ եղել է պայմանավորվածություն ռուսների ու ադրբեջանցիների միջև

Սահմանվել է պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը

Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների` փաստաթղթերն ընդունվում են ապրիլի 1-ից:

Հայաստանի սահմանները պահելու համար զինծառայողներին կփոխարինեն սահմանապահները, պլաններն ուժի մեջ են․ Պապիկյան

Նրա խոսքով՝ ներկայում Ադրբեջանի հետ սահմանը գրեթե լիովին պաշտպանում են պաշտպանության նախարարության զինծառայողները։

Կացարանի հրդեհից առաջ զորամասի առանձին զինծառայողների մոտ թմրամիջոցի հայտնաբերման առնչությամբ նախաձեռնվել է քրվարույթ

Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Զինծառայողի դին հայտնաբերվել է ծառից կախված վիճակում. նախաձեռնվել է քրեական վարույթ

Ժամկետային զինծառայող Անդրանիկ Օհանյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

ՊՆ-ն կոչ է անում ծնողներին սմարթֆոններ, արգելված իրեր չփոխանցել զինծառայողներին

ՀՀ պաշտպանության նախարարությունը հետամուտ է լինելու նմանօրինակ դեպքերի բացառմանը և կարգազանց զինծառայողներին ենթարկելու է պատասխանատվության:

Կառավարությունում ընդունեցին հրդեհից զոհված զինծառայողների ծնողներին․ նրանք դադարեցին ակցիան

Ծնողները հանդիպումից հետո դադարեցրին բողոքի ակցիան։

Պահանջում են արդար քննություն և հանդիպում. զորամասի կացարանում հրդեհված զինծառայողների ծնողները Կառավարության դիմաց են

Ըստ ծնողների՝ դեպքի վերաբերյալ տեղեկությունների հակասություններն իրենց մեծ սթրեսի են ենթարկում և ստիպում դիմել այլ քայլերի։

Կացարանի հրդեհից այրվածքներ ստացած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում․ Ավանեսյան

Պատասխանելով հարցին՝ այրվածքներ ստացած զինծառայողները պլաստիկ վիրահատության կարիք ունե՞ն, թե՞ ոչ, նախարարը նշեց՝ դա բժշկական գաղտնիք է։

Պատմում են, որ ռուս գեներալները համոզել են ընտրել Քոչարյանին, որ ռազմաբազան ՀՀ-ից դուրս չգա. Գարեգին Միսկարյան

Պետք է ինքնորոշվենք: Ինչպե՞ս: Առաջին հերթին թերևս ձեռք բերելով քաղաքակագիտական, հասարակագիտական այն գիտելիքը, որը թույլ կտա մեզ տարբերել թացը չորից:

Հեռուստաընկերության այդ քայլը քաղաքական պատվեր էր, այն կապակցված է Ռոբերտ Քոչարյանի հետ. Արթուր Սաքունց

«Ամեն դեպքում, ալիքի յութուբյան էջը նույնականացված է հեռարձակվողի հետ, այստեղ օրենսդրական կարգավորման հետ կապված հարց կա»:

«Այս պահին քրեական հետապնդում հարուցված չէ». ՀՀ քննչական կոմիտեն հերքում է դասակի հրամանատարի՝ ձերբակալման մասին լուրերը

Նշենք, որ, որոշ ճշտված լուրերի համաձայն, դասակի հրամանատարը Արթուր Վանեցյանի մտերմներից մեկի եղբայրն է, և հենց Վանեցյանի ցուցմամբ է հարցազրույց տվել լրատվամիջոցներին ու քննադատել իշխանությանը։

Պատուհաններից դուրս գալն անհնար էր, ճաղավանդակներ կան. զորամասի աշխատակից

Երբ իմացա դեպքի մասին, արդեն դիակները տարել էին, ռազմականն էլ՝ եկել:

ՀՀ ազգային հերոս Գարեգին Պողոսյանը նշանակվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատար

15 զինծառայողի կյանք խլած հրդեհի կապակցությամբ պաշտոնից ազատվել էին 2-րդ բանակային կորպուսի հրամանատարական կազմի մի մասը։

«Միակ տղան էր, վաղ տարիքում կորցել էր մորը»․ հրդեհից մահացած Համլետն այս տարի տուն էր վերադառնալու

«Դաժան է, ծանր ցավ է։ Յուրօրինակ, անթերի երեխա էր։ Գեթ մեկ անգամ դպրոցում չի արժանացել որևէ նկատողության, կատարյալ մարդ էակ էր։ Այսօրվա կյանքին պատրաստ էր, սովորող էր, բանիմաց»,- ասաց տնօերնը։

«Կարծես վաղը միշտ մեր գրպանում է, երբ ուզենանք, բարի լույսը դուրս կբերենք». Արամի զորացրվելուն օրեր էին մնացել

20-ամյա տղային համաքաղաքացիները բնութագրում են որպես համեստ, բարի, խելացի երիտասարդի։

Բոլորս ենք կրում քաղաքական պատասխանատվություն, չպետք է նոխազներ գտնենք, ամեն ինչ փաթաթենք մեկ մարդու վզին. պատգամավոր

Չի նշանակում, որ միանգամից պետք է փորձենք քավության նոխազներ գտնել և ամեն ինչ փաթաթել մեկ մարդու վզին:

Զորամասի հրդեհը սկսվել է վառարանն ավտոբենզինով վառելու ընթացքում, կա 7 վիրավոր. դատախազությունը մանրամասներ է հրապարակել

Հրդեհի հետևանքով անձնակազմից 15 պարտադիր ժամկետային զինծառայողներ մահացել են:

Ցանկանում է գրել իր կյանքի պատմությունը. բոլոր հնարավոր հարթակներով 20-ամյա Գոռի համար դրամահավաք է իրականացվում

Այժմ տղան տանն է, դեղեր է ընդունում, սակայն շտապ անհրաժեշտ է փոխպատվաստում, որը ՀՀ-ում չեն իրականացնում։

ՊՆ-ն հայտարարել է մրցույթ 2022թ․ ձմեռային զորակոչին ենթակա զորակոչիկների համար․ ինչպես և մինչ երբ է հնարավոր դիմել

2022թ. ձմեռային զորակոչին ենթակա զորակոչիկները մրցույթին կարող են մասնակցել «1991 ստորաբաժանման» արհեստական բանականության խմբում ծառայության անցնելու համար։

Հայրենադարձված գերիների հետագա ծառայության շարունակության հարցին լուծում գտնելու համար ՄԻՊ-ը դիմել է ՊՆ

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին ասել է Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը՝ անդրադառնալով հայրենադարձված գերիների հետագա ծառայության շարունակության վերաբերյալ խնդրին:

Արցախում նախատեսվում է պարտադիր զինծառայությունից ազատվելու հնարավորություն տալ 44-օրյա պատերազմի զոհերի եղբայրներին

Հարակից զեկուցողն է ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը:

Դեկտեմբերի 3-ին վիրավորում ստացած զինծառայողի մոտ դրական դինամիկա է նկատվում․ նա Կենտրոնական զինվորական հոսպիտալում է

«Վիճակը դեռևս գնահատվում է ծայրահեղ ծանր, սակայն կայունացել է, և նկատվում է որոշակի դրական դինամիկա»,- նշեց նա:

Կկայանա զինծառայության զորակոչից տարկետման դիմումների բողոքարկումը․ մասնակցությունը պետք է հաստատել այսօր՝ մինչև 18։00-ն

Հանձնաժողովի նիստին կարող է մասնակցել դիմում ներկայացրած քաղաքացին կամ նրա ծնողները կամ նրա կողմից նշված այլ անձինք, սակայն յուրաքանչյուր քաղաքացու մասով` մեկ անձից ոչ ավելի:

Հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած զինծառայողը վիրահատվել է, կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ

Երեկ հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած զինծառայողը զինվորական հոսպիտալում վիրահատվել է:

44-օրյա պատերազմում զոհվածների այն դիերի վերաբերյալ, որոնք ծնողները հրաժարվում են վերցնել, որոշում կկայացվի․ Ավանեսյան

Ծնողների ու հարազատների հետ աշխատելուց հետո որոշում կկայացնենք, որովհետև սանիտարահիգիենիկ ու այլ բազում հարցեր կան։

Հարցը միայն անպտղությունը չէ, նաև՝ քիչ երեխաներ ունենալը. ՀՀ-ում կարող են ինքնավերարտադրման խնդիրներ առաջանալ

Ամեն 10-րդ կնոջ մոտ պտղաբերության հետ կապված խնդիրներ կան, նրանցից 7-ի մոտ այդ խնդիրները բավական լուրջ են։

«Պաշտպան հայրենյացի» նախնական տարբերակում բաց կար, 24 մլն-ով ծառայությունից ազատվելու տարբերակը հանվել է. Հովհաննիսյան

Իդեալական պայմանագրային զինվորական ունենալու համար պետք է հենց այդ տարիքում ընդունել՝ 18-25 տարեկան, մինչեւ 30-35 տարեկան պայմանագրային ծառայություն անցնեն, հետո էլ գնան տուն:

Երբ ներկայացել է, ասել են 8 երեխա ունես, օրենքով ազատ ես. ինչպես է որոշել բազմազավակ հայրը մասնակցել վարժական հավաքներին

Արմավիրի մարզի Երասխահուն գյուղում ապրող Առաքելյանների ընտանիքում Հայկի սահման մեկնելու փաստը դժկամությամբ են ընդունել, բայց, միևնույն է, ընտանիքի հոր որոշում է եղել է անփոփոխ՝ պետք է գնա:

Առաջիկայում կունենաք բոլոր պատասխանները. Ավանեսյանը՝ զոհվածների ինքնությունները պարզելու մասին

Ավանեսյանի խոսքով՝ այս պահին որևէ անհրաժեշտություն չկա դիմել արտասահմանյան բժշկական կամ հետազոտական կենտրոններ։

Աննա Հակոբյանի նամակը՝ դեռ չծնված հայ աղջկան

Աննա Հակոբյանը նամակ է հղել հաջորդ սերունդներին, մասնավորապես՝ դեռ չծնված հայ աղջիկ երեխաներին:

Մոլորեցրել են հակառակորդին ու դուրս եկել շրջափակումից, ոչնչացրել են թշնամու մեծաթիվ ուժեր. նոր հերոսական դրվագներ

Ինչպես նախորդ պատերազմներում, սեպտեմբերի 13-ին իրականացված ադրբեջանական հարձակման ժամանակ էլ հայ զինծառայողներն աչքի են ընկել բացառիկ խիզախությամբ ու քայլերով:

Պլաստիկից՝ սինտեպոն, սինտեպոնից էլ՝ սահմանում կանգնած զինվորի համար անհրաժեշտ պարագաներ․ «Թափոնը զենք է»

Ռազմարդյունաբերությունը միայն ԱԹՍ-ն չէ, այլ բանակի համար ցանկացած անհրաժեշտ գույք։

Անհանգստացած եմ դրույթներով, 4,5 ամսում չեն կարող տիրապետել ռազմական գիտելիքի. փորձագետը՝ ՊՆ-ի առաջարկած նախագծի մասին

Ռազմական փորձագետը նկատում է՝ այս երկու նախագծերով այլընտրանք չի առաջարկվում, ուղղակի հարուստներն արտոնություններ են ստանում:

Մի քանի ամսով պարտադիր զինծառայություն՝ ՀՀ պետբյուջե 24 մլն դրամ գումար վճարելու պայմանով. ՊՆ-ն նոր նախագիծ է շրջանառել

Գործող օրենքով ներդրվել է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համակարգ:

Ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով զինծառայողը տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն, վիճակը ծայրահեղ ծանր է. ՊՆ

Զինծառայողը նույն օրը ռեանիմոբիլով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։

«Մաման ինչո՞ւ չի ուզում, որ ես նորից վերածնվեմ»․ ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված 18-ամյա Արշամ Մանուկյանի քույրը

Արշամի զինակիցներն ու ծառայակիցները ընտանիքին պատմել են, որ վերջիններիս որդին անձնվիրաբար պայքարել է հայրենիքի համար:

Պարտադիր ժամկետային զինծառայող Արսեն Արմենի Մանուկյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Նախնական տվյալներով Արմենի Մանուկյանը իրեն ամրակցված «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգից իրեն հասցրել է մահացու հրազենային վիրավորում:

Մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայողի դի՝ գլխի վիրավորումով

Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։

Հնարավո՞ր է՝ մեր հեռախոսահամարները հրապարակվեն, գուցե գեղեցիկ աղջիկները տեսնեն ու զանգեն. «Ջերմուկյան էսքիզներ»

Երեւանից 173 կիլոմետր հեռավորության վրա գտնվող շուրջ 9400 բնակչություն ունեցող կուրորտային համայնքը, հիշեցնենք, խոշորացվել է՝ ընդգրկելով Գնդեվազ եւ Կեչուտ բնակավայրերը։

44-օրյա պատերազմում զոհվածների հարազատները կարող են օգտվել պետության արտոնած բուժօգնությունից. փոխնախարար

Ամենից տարածված և կարևոր հետազոտություններն են համակարգչային տոնոգրաֆիան, մագնիսառեզոնանսային շերտագրությունը:

Ծնվել է 44-օրյա պատերազմում անհետ կորած Աշոտ Սարգսյանի քույրը. հայրը ամիսներ առաջ է մահացել

Նրանք իսկական հայ կնոջ ուժեղ և հզոր տեսակ են, Արեւիկի եղբայրը՝ Աշոտ Սարգսյանը, 44-օրյա պատերազմի մասնակից է եւ մինչ օրս համարվում է անհետ կորած։

Երբ ասում էին՝ նորից զավակ ունեցիր, թվում էր՝ նեղացնում են. ծնվել է պատերազմում զոհված Գևորգ Բաբայանի քույրիկը՝ Մարիամը

Դեռևս հստակ չեն որոշել, սակայն մեկ այլ երեխա ունենալու մասին ևս մտածում են. մայրը հույսով ու հավատով սպասում է Գևորգի վերածնվելուն:

Այդ կանայք գիտե՞ն՝ ինչպես են ապրում որդի կորցրած մարդիկ. զոհվածների մայրերը վրդովված են ընդդիմադիր պատգամավորների քայլից

Պատգամավորները չեն կարող պատկերացնել զավակ կորցրած ծնողի ցավը, հատկապես երբ այդ ծնողը տեսնի՝ ինչպես են իր երեխայի մասունքների լուսանկարները գետնին շպրտվում:

Եռաբլուրում՝ սեղանին, ծննդյան տորթն է, հնչում է նրան նվիրված երգից մի հատված. Գոռ Մելքոնյանն այսօր կդառնար 20 տարեկան

Հայրենիքի համար կյանքը տված զինվորը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի:

Դժվարանում եմ ինքնասպանություն համարել. համայնքի ղեկավարը՝ երեկ մահացած զինվորի մասին

Արգիշտի Եղյանը Սիսիանի շրջանի Շաքի գյուղից էր, մեկ տարի 4 ամսվա զինծառայող: Ընտանիքի երրորդ ու կրտսեր զավակը:

Ժամկետային զինծառայողը հատել է սահմանն ու գտնվում է ադրբեջանական կողմում. ՊՆ-ն մանրամասներ է հայտնում

Միջադեպի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն:

Ծրագրերի միջոցով ասում ենք՝ կյանք կա. պատերազմի մասնակիցները և նրանց հարազատները կարող են նոր մասնագիտություն ձեռք բերել

Տղաների առաջին ուսումնառության շրջանում այս տարվա ֆիլմը կվերաբերի «Հերոսների քաղաք վերականգնողական ծրագրի» կառուցման պատմությանը:

ԿԳՄՍՆ-ն առաջարկում է կրթության հիմքով տարկետման համակարգի փոփոխություն. նախագիծը հանրային քննարկման է դրվել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը իրավական ակտերի միասնական հարթակում հանրային քննարկման է ներկայացրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագիծ:

Զորամասերից մեկում մահացու հրազենային վնասվածքով հայտնաբերված զինծառայողի մահվան դեպքով ձերբակալվել է երկու անձ

Նրա փոխանցմամբ՝ ձերբակալվել են նույն գումարտակի մարտական դիրքի պարտադիր ժամկետային զինծառայող Ն. Չ.-ն եւ մարտական դիրքի պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Ա.-ն:

Պատերազմում զոհվածների մարմինները ծնողները հրաժարվում են վերցնել անգամ այլ երկրներում եռակի փորձաքննությունից հետո

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Լորիս Ճգնավորյանի որդին՝ Էմմանուել Ճգնավորյանը, ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից

Էմմանուել Ճգնավորյանը նվագում է Անտոնիո Ստրադիվարիի 1698-ին կերտած ջութակով, որը նրան տրամադրել է Լոնդոնի Beare’s International Violin Society-ի հովանավորը:

Մամ, «ամենավատ բանը» քեզ մերժել չկարողանալն է. օրեր շարունակ շրջափակման մեջ Հենրիկն ու ընկերները միայն նուռ են կերել

Երեք օր շրջափակման մեջ մնալու ժամանակ Հենրիկն ու զինակից ընկերները միայն նուռ են կերել...

Ճարտարի բնակչին սպանած Ադրբեջանի Հանրապետության զինծառայողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ԱՀ ՔԿ

Սեյրան Սարգսյանին սպանած անձը հանդիսանում է Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ զինծառայող, շարքային Ռահիմզադե Դավիթ Գաբիլ Օղլին:

Հայաստանն ունենալու է պրոֆեսիոնալ բանակ, և Կառավարությունն այդ աշխատանքը կատարելու է անհոգնել․ Նիկոլ Փաշինյան

2018 թվականից ՀՀ կառավարությունն սկսել է զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման գործընթացը, և այն կրելու է շարունակական բնույթ:

Այսօր ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձն է

Հայաստանի Հանրապետությունն այսօր՝ հունվարի 28-ին, նշում է ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձը:

Որդեկորույս ծնողներն անվճար օգտվելու են տարբեր ծառայություններից. «Հերոսների վերականգնողական քաղաքը» նոր ծրագիր է սկսում

Այն ընթանալու է երեք փուլով: Կենտրոնում ինչպես հոգեբանական աջակցությունը, այնպես էլ սոցիալական ծրագրերում ներառվելը լինելու են անվճար:

Նոր օրինագծով առաջարկվում է զինծառայությունից ազատել ընտանիքի զավակին, որն ունի պատերազմում զոհված եղբայր

Օրենքն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հունվարի 11-ին զոհված զինծառայողները պարգևատրվել են Մարտական ծառայության մեդալով

Հրաձգության հետևանքով հայկական կողմում կան նաև 2 վիրավոր զինծառայողներ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Երեկ զոհված Արթուր Մխիթարյանը Գյումրիից էր, հայրը նույնպես զինվորական է

Ամեն ինչից ելք էր գտնում, պատրաստակամ հաղթահարում բոլոր դժվարությունները: Բառերով աննկարագրելի է իրեն կորցնելու ցավը»,- ասում է կուրսղեկը:

Հայաստանի և հայերի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան մշտական պատերազմական հանցագործություն է. Թանկյան

Սա Ռուդիկ Ղարիբյանն է, Լոռու Ալավերդի քաղաքից. ադրբեջանական զինուժի կողմից սպանվել է այս 19-ամյա երիտասարդը:

Կառավարությունը պարտադիր զինծառայությունից ազատեց մինչև 21 տարեկանների ՀՀ ազգային հավաքականի 3 ֆուտբոլիստների

Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել նրանց ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից:

Մեր հրեշտակն է Անգելինաս. 44-օրյա պատերազմում որդի կորցրած Ղազարյանները աղջիկ են ունեցել

Մայրն ու դուստրը դեռ Արարատի մարզի Վեդու բժշկական կենտրոնում են, շուտով դուրս կգրվեն, և Անգելինայի զրնգուն ճիչը նորից կապրեցնի 44-օրյա պատերազմի հետևանքով որդեկորույս դարձած Ղազարյանների ընտանիքին:

Զորացրվել են պարտադիր ժամկետային ծառայությունն ավարտած զինծառայողները

Հրամանատարական կազմը հայրենիքին մատուցած ծառայության համար շնորհակալություն է հայտնել զորացրվողներին:

Թունյանների ընտանիքը որդուն՝ Հայկին, այդպես էլ զինվորական համազգեստով չի տեսել

Տղային բանակ ճանապարհելիս քաղաքացիական հագուստով գրկել և հրաժեշտ են տվել 2020 թվականի հուլիսի 8-ին:

ՀՀ-ն կունենա առաջին հոգեբանական վերականգման կենտրոնը. ամսական 100 զինվորի օգնություն կտրամադրվի

«Հերոսների վերականգնողական քաղաք»-ի կառուցման աշխատանքն սկսվել էր դեռևս 6 ամիս առաջ, այժմ լիարժեք պատրաստ է:

Դրանում սփոփող ոչինչ չկա․ հոգեբանը՝ որդեկորույս մայրերի՝ պատերազմից առաջ և հետո արված լուսանկարները համեմատելու մասին

Մասնագետն ասում է՝ լավ և վատ պահերը լուսանկարներով համեմատելն իր բացասական ազդեցությունն անպայման թողնելու է այդ մայրերի վրա:

«Իմ ուղղությամբ կրակված արկն իր վրա վերցրեց նռնենին». Սոնա Ռուբենյանը կկատարի պատերազմում զոհված Շանթ Նավոյանի մասին երգ

Վերջին հեռախոսազանգի ժամանակ Շանթը մորն ասել է՝ «Մի տեսակ հոգնած եմ մամ, գնամ, քնեմ»: Դա եղել է մոր և որդու վերջին զրույցը:

Մաթեմատիկոս Վազգեն Միքայելյանը և ռադիոֆիզիկոս Արման Աթանեսյանն ազատվեցին պարտադիր զինվորական ծառայությունից

Նրանց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելը պայմանավորված է մասնագիտական և հետազոտական գործունեությունը շարունակելու և գիտության մեջ իրենց ներդրումը ունենալու հնարավորությամբ:

Հայի ինքնության գինն ու մաքառող հավատը. հիշելով Սևակ Բալըքչիին

Զատկի տոնին ընդառաջ Սևակի մայրիկը որդու հետ զինվորություն անող տղաներին զատկական չորեկ՝ կարկանդակ էր պատրաստել և ուղարկել. փոխարենը նրան ուղարկել էին սպանված որդուն։

Զինծառայող Սուրեն Ավետիսյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է ծառայակիցը. ՔԿ

Նախնական տվյալներով՝ զինծառայողը գլխի շրջանում մահացու հրազենային վնասվածքն ստացել է ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:

Այդ օրը խոսել էր մոր հետ, բարձր տրամադրություն ուներ. երեկ հակառակորդի կրակոցից զոհված Սուրենը տան փոքր երեխան էր

Սկզբում ասել են՝ վիրավորոր է, հետո իմացել են՝ հիվանդանոց հասնելու ճանապարհին ստացած վիրավորմանը Սուրենը չի դիմացել և ճանապարհին մահացել է:

70 ադրբեջանցի զինծառայողի և մի քանի զինտեխնիկա են ոչնչացրել. մարտերի մասին պատմում են հրետանավորները (տեսանյութ)

ՀՀ զինված ուժերը դիպուկ կրակով պատասխան են տվել, ոչնչացրել հակառակորդի մեծ թվով կենդանի ուժ, տեխնիկա:

«Մենք անմահ ենք, մամ ջան». 20-ամյա Գարիկ Կիզիրանցը զոհվեց հրադադարից մեկ օր առաջ

Ամենաանհանգստացնող զանգը եղել է նոյեմբերի 8-ին. Գարիկն այդ օրը զանգահարել է ընտանիքի բոլոր անդամներին:

Պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել. ՔԿ

Նախնական տվյալներով՝ ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանում գտնվող մարտական դիրքում զինծառայողի կողմից խախտվել են մարտական հերթապահության իրականացման կանոնները:

Ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, երեխա չունենալու 22 պատճառ կա. անպտղության ցուցանիշները մեզ մոտ մտահոգիչ են

Հայաստանում 2 հազար արտամարմնային բեղնավորման փորձ է կատարվում, որի արդյունքում տարեկան 1000 երեխա է ծնվում այդ ճանապարհով:

Ամենադժվարը անհետ կորածների հարազատների դեպքում է. հոգեբանական աջակցության ծրագիրը ՀՀ-ում կգործի մինչև դեկտեմբերի վերջ

Ըստ ծրագիրը ղեկավարողների՝ մինչև դեկտեմբեր հնարավոր կլինի շուրջ 9000-ից ավելի ծառայություններ տրամադրել ծրագրի շահառուներին և հնարավոր կլինի աջակցել 300-ից ավելի շահառուի։

«Պիտի մեր պարտքը տանք այս երկրին». Սիրիայից Հայաստան եկած ընտանիքը պատերազմում զոհված որդու անունով հիմնադրամ է բացել

Ասում է՝ երբ արդեն Հայաստանի քաղաքացի էին, գիտեին, որ Կարոն մի օր պետք է ծառայի, գիտեր, որ դա իր պարտքն էր. «Մենք այս երկրում պետք է ոչ միայն ապրենք, այլ պետք է մեր պարտքը տանք այս երկրի հանդեպ»:

Ուզում եմ զոհված ընկերոջս նորից տեսնել․ գերությունից վերադարձած 19-ամյա Կարենն ուզում է աշխատել ու նպատակներն իրագործել

Ասում է՝ հիմա պետք է ապրի նաև զոհված տղաների փոխարեն, փորձի իր ներկայությամբ մահացած ընկերների բացը լրացնել։

Ջրականի շրջանում հայտնաբերվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն

Հայ զինծառայողների ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Գիշերը փոխհրաձգության հետեւանքով վիրավորված զինծառայողը վիրահատվել է. վնասվածքն ուսի շրջանում է

Փոխհրաձգության հետեւանքով վիրավորված հայ զինծառայողը վիրահատվել է, վիճակը նորմալ է: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Այս գիշեր զոհված 38-ամյա սպան 44-օրյա պատերազմի մասնակից էր, ունի երկու անչափահաս երեխա

38-ամյա սպան ամուսնացած էր, ունի երկու անչափահաս որդի:

Կորյունը շատ քաջ էր. այս գիշեր հակառակորդի կրակոցից զոհված 18-ամյա զինվորը 6 ամսվա ծառայող էր

18-ամյա տղան 15 օր առաջ մեկ շաբաթով եկել էր արձակուրդ: Նրա հետ կապ հաստատել հարազատները չեն կարողացել երեկ գիշերվանից:

Այսօր զոհված Դավիթը 44-օրյա պատերազմի մասնակից էր, Չինչին գյուղի 2020 թվականի միակ շրջանավարտը

Դավիթը Չինչի այս տարվա միակ շրջանավարտն էր, որի մասին շնորհավորանքները ողողել էին ամբողջ համացանցը։

20-ամյա Արամը Արցախի նախագահի ֆինանսավորմամբ բուժման համար տեղափոխվեց Մոսկվա, սակայն ընտանիքը դեռևս գումարի կարիք ունի

Մոսկվայի հիվանդանոցում պետք է դեռ հավելյալ հետազոտություններ անեն, բայց նախապես ասել էին, որ 20-ամյա տղայի վիճակը հնարավոր կլինի վերականգնել հինգ ամսում:

Պատերազմում 2 ձեռքից զրկված 18-ամյա Կարենն արդեն պրոթեզավորվել է

«Զինվորի տան վերականգնողական կենտրոն»-ում Կարենը անցնում է վերականգնողական փուլ, որտեղ նրան օգնում են սովորել կառավարել ձեռքի պրոթեզը:

Մայիսից «Քովիդ-19»-ի դեմ պատվաստվում են նաև զինծառայողները

Այս մասին ի պատասխան «Հայկական Ժամանակի» հարցմանը տեղեկացնում է պաշտպանության նախարարությունը:

Ծեծում են, նվաստացնում, բայց ինձ մոտ ամեն ինչ լավ է. ինչ են պատմում վերադարձած ռազմագերիները. BBC-ի անդրադարձը

Դեպքից հետո ռուս խաղաղապահներն արագ շտկել են իրենց քարտեզը. Նրանք իրենց պատասխանատվության գոտում ավելացրել են հենց Խինտագլար գյուղը (Հին Թաղեր):

Պատահել է՝ տղաների հետ շփվել ենք «Գուգլի» թարգամանության միջոցով. ԱՄՆ-ից ժամանած բժիշկը օգնում է վիրավոր զինծառայողներին

Զինվորների հետ եղել է, որ շփվել ենք Google-ի թարգամանության միջոցով, այն երբեմն սխալ է թարգմանում, բայց իրենք ինձ հասկանում էին։

Մեր մտահոգությունները ավելի շատ են, քան տրված խոստումները. գերեվարված շիրակցի աշխարհազորայինի եղբայրը նստացույց է սկսել

Աշխարհազորայինները գերեվարվել են 2020 թվականի դեկտեմբերի 13-ին Արցախի Հին Թաղեր գյուղից: Ադրբեջանը նրանցից մի քանիսի նկատմամբ հունիսի 21-ին սկսել է կեղծ դատավարություն:

Զինված ուժերի գլխավոր շտաբը դատապարտում է զինծառայողներին քաղաքական գործընթացներում ներգրավելու փորձերը

Զինծառայողներին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելը դատապարտելի է, և մեղավորները կպատժվեն օրենքով սահմանված կարգով։

Ասում էին՝ ի՞նչ հայ ես դու, 5 տեղից վիրավոր ես ու չես մեռել, հա՛, հայ եմ. 8 ամիս գերությունից հետո Նարեկն արդեն տանն է

Հայրն ասում է՝ Քաղսիում Նարեկին բոլորն են ճանաչում, բոլորն են սպասել նրա վերադարձին: Ընտանիքի անդամներն էլ մատաղ են արել:

Հայաստանի բոլոր մարզերում և քաղաքներում զենք կրելը պետք է ազատականացվի. «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար

Եթե մենք չձևավորենք ազգային համերաշխության Ազգային ժողով, մեր երկիրը ստիպված կլինի կանգնել 2-րդ արտահերթ ընտրությունների առջև:

Ծառայակցի արձակած կրակոցից ՀՀ ՊՆ զորամասերից մեկում զինծառայող է մահացել

Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ հավելելով, որ կատարվում է քննություն:

Զինծառայությունից խուսափածների նկատմամբ համաներում հայտարարելու նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Համաներումը չի կիրառվի 2020-ի սեպտեմբերի 27-ին հայտարարված զորահավաքային զորակոչից, ինչպես նաև վարժական հավաքից խուսափած անձանց նկատմամբ:

Զինծառայող Նարեկ Խաչատրյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ընդունվել է Քննչական կոմիտեի վարույթ

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար:

Այսօր ծառից կախված վիճակում հայտնաբերված զինծառայողը Թալին քաղաքից էր

20 - ամյա զինծառայողը զորակոչվել էր բանակ այս տարվա փետրվարին:

Քոլեջում 4 տարով սովորողները զինծառայությունից տարկետում կստանան մինչև 20 տարեկանը՝ անկախ առաջադիմությունից

Միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումնառությունը չավարտած քաղաքացուն մեկ անգամ կտրվի տարկետում մինչեւ նրա 20 տարին լրանալու օրը:

4-րդ զորամիավորման զորամասերից մեկում նորակոչիկները հայրենիքին ծառայելու երդում են տվել (լուսանկարներ)

4-րդ զորամիավորման զորամասերից մեկում ապրիլի 5-ին անցկացվել է նորակոչիկների զինվորական երդման հանդիսավոր արարողություն։

Արգելվել են ժամկետային պարտադիր զինծառայողների տեսակցությունները, արձակումները և արձակուրդները՝ մեկ բացառությամբ

Վերջին շրջանում «COVID-19»-ի հիվանդացության աճով պայմանավորված, ՀՀ զինված ուժերում իրականացվում են սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումներ։

Նոր նախագիծ՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատման վերաբերյալ

Առաջարկվող նոր կարգավորմամբ՝ նախկին նվաճումները բավարար չեն համարվի բացառիկ դեպք համարվելու համար: Քաղաքացին պետք է աշխատի, կատարելագործվի, նոր նվաճումներ ունենա:

Պատերազմում մեկ ոտքից զրկված զինծառայողը հենակներով մասնակցում էր վարչապետի հրավիրած հանրահավաքին, հետո էլ՝ երթին

«Ելակը... գիտեք ինչ, համազգեստից չեն խոսում, զենքից չեն խոսում: Այսօր իմ եղբայրն ասում է, որ զենքի պակաս չի եղել, ես իրեն եմ հավատում»:

Երեկ ՊՆ N զորամասում ծնողների դրդմամբ մի շարք զինծառայողներ դիմել են փախուստի. կհարուցվի քրգործ

Հարկ ենք համարում նշել, որ բոլոր այսօրինակ դեպքերում, երբ առկա կլինեն օրենքի խախտման հանգամանքներ, տարվելու են համապատասխան աշխատանքներ՝ այդ արարքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ:

Անհետ կորած զինվորի հորից խաբեությամբ կաշառք է վերցրել՝ տղայի վերադարձը իբր Բաքվից կազմակերպելու համար. ԱԱԾ (տեսանյութ)

Այս մասին հայտնում է ԱԱԾ լրատվական ծառայությունը՝ հավելելով, որ բռնվել է նույն պահին:

Դիվերսիոն խմբի ներթափանցումն են կասեցրել. արդյունավետ հետախուզում կազմակերպել. մերօրյա հերոսներ

Ռադիոկապը մարտական բարդ իրավիճակում հմտորեն կազմակերպել և առաջադրանքները բարձր մակարդակով է կատարել կապիտան Արման Վարդգեսի Դանիելյանը:

«Արցախի հերոսի» կոչումն ինձ մոտ ոչ մի բան չի փոխել, ես նույն Յուրան եմ. «Արցախի հերոս» Յուրա Ալավերդյան

Մեծ հպարտություն է, երբ զգում ես, որ դու էլ ես մտել Հայոց պատմության մեջ:

Շաբաթ օրը մեզ կընդունեն արդեն վարչապետի ֆորմատով. ավարտվեց ժամկետային զինծառայողների ծնողների հանդիպումը

Ժամկետային զինծառայողների ծնողները տևական ժամանակ պահանջում են, որ իրենց որդիները ծառայության անցենն ՀՀ-ում, իսկ Արցախի պարագայում իրենց տրվեն անվտանգության հստակ երաշխիքներ:

Ժամկետային զինծառայողների ծնողները հանդիպում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ

Նրանք պահանջում են անվտանգության երաշխիքներ:

Զինծառայող Ռադիկ Թաթոսյանի մահվան պատճառը պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն

Հունվարի 12-ին՝ ժամը 14։50-ին, «երկկողմանի թոքաբորբ, սուր միոկարդիտ, COVID-19 հարցական» ախտորոշմամբ ԱՀ բժշկական կենտրոն է ընդունվել N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ռադիկ Էդգարի Թաթոսյանը:

Ով երեխեքին տարավ Ղարաբաղ, իր կյանքով պատասխան կտա, կյանքը՝ կյանքի դիմաց, բողոքի ակցիա ռազմական համալսարանի դիմաց

Վերջիններս պահանջել են իրենց երեխաներին չտանել Արցախի զորամսեր, քանի որ չկան անվտանգության երաշխիքներ:

Հայրենիք են վերադարձել 70 օր անհայտության մեջ մաքառած 6 ժամկետային զինծառայողներ. անունները հայտնի են

Գտնվել են 70 օր անհայտության մեջ մաքառած 6 ժամկետային զինծառայողներ:

Ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով ՊԲ 19-ամյա զինծառայող է զոհվել

ԱՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

ՊՆ-ն պատասխանել է զինծառայողների ծնողների ու ընտանիքների դիմումներին՝ զինվորների հանգստի հնարավորության հետ կապված

Պաշտպանության նախարարությունն անվերապահորեն բարձր է գնահատում հայոց բանակի մարտիկների անձնազոհությունն ու հերոսական պայքարը պատերազմի ողջ ընթացքում և գիտակցում է բարձրացված խնդրի կարևորությունը։

Սերժանտը վիրավոր վիճակում, կրակահերթի տակ 50 այլ վիրավոր զինվորի է դուրս բերել, ցուցաբերել օգնություն. մերօրյա հերոսներ

Փառք մեր հերոսներին, որոնք հերոսանում են ճակատային գծի բոլոր հատվածներում:

Վարչապետը կեսգիշերն անց զանգահարել է առաջնագծի տարբեր տեղամասեր, զրուցել հրամանատարների, զինվորների հետ (տեսանյութ)

Վարչապետն իր հերթին խորին շնորհակալություն եւ խոնարհում է փոխանցել առաջնագծի բոլոր զինծառայողներին, նրանց ընտանիքներին ու ծնողներին:

Վստահ չեմ, որ ՊՆ-ի դիրքորոշումը դրական կլինի․ Հայրապետյանը՝ զինծառայության վերաբերյալ օրենքի նոր նախագծի մասին

Կա նաեւ մեկ այլ փոփոխություն, ըստ որի՝ այս հանցագործությունը մարդու վրա տարածվելու է 20 տարի նախկին 10 տարվա փոխարեն։

Ամեն ինչ լավ է լինելու, սիրում ենք ձեզ ու մեր հայրենիքը. ՊԲ զինվորներն ուղերձ են հղել (տեսանյութ)

«Խնդրում ենք լինել համբերատար: Ամեն ինչ լավ է լինելու, սիրում ենք ձեզ ու մեր հայրենիքը»:

Որքան ուշանում են մեր սպայի հետ ԿԽՄԿ հանդիպումները, այնքան մեծանում են զինծառայողի նկատմամբ ճնշումները. Տ. Աբրահամյան

Որքան ուշանում է մեր սպայի հետ ԿԽՄԿ հանդիպումներն ու շփումները, այնքան մեծանում է զինծառայողի նկատմամբ ճնշումներն ու համապատասխան կոնվենցիայով սահմանված իրավունքների իրացման հետ կապված խնդիրները:

27 տարին լրացած և զինծառայություն չանցած տղաները, զինծառայողի 2 տարվա աշխատավարձ վճարելով, կազատվեն պատասխանատվությունից

27 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, որոնք չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն և գտնվում են քրեական հետախուզման մեջ, պայմանագրային զինվորական ծառայողի երկու տարվա աշխատավարձ վճարելու դեպքում....

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին ժամը 13:00-ի դրությամբ փոխանցվել է շուրջ 13,000,000 դրամ՝ 20 երկրից

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է՝ այսօր՝ ժամը 13։00-ի դրությամբ, զինծառայողների ապահովագրության հիմնադրամին փոխանցված գումարների մասին հաշվետվություն:

Կառավարությունը փոփոխություններ է առաջարկել գույքահարկի մասին օրենքում

«Մենք ունենք տեղական ինքնակառավարման մարմիններ, որտեղ տարբեր ձեւով է կիրառվում օրենքը, եւ հիմա հստակեցնում ենք դա»,- ասաց Բալայանը։

Սահմանի երկայնքով տեղադրվել է 216 ժամանակակից տեսադիտարկման սարք. պայմանագրային զինծառայողների թիվն աճել է 4.1 տոկոսով

Փուլ-փուլ, շարունակաբար առաջնագծից 18 տարեկանները ետ են քաշվում, և ծառայության են անցնում պայմանագրայինները:

Բանակը ապաղաքականացված կառույց է, յուրաքանչյուր զինծառայող՝ ազատ իր ընտրության մեջ. հայտարարություն

Իսկ ինչ վերաբերում է առաջիկա ընտրություններին զինվորականության մասնակցությանը, ապա յուրաքանչյուր զինծառայող ազատ է իր ընտրության մեջ:

Այն հանձնարարականները, որ տրվել են վարչապետի կողմից, իրականացվում են. ՊՆ փոխնախարար

«Մենք երեկ հայտարարություն տարածեցինք նաև ծառայության հետ կապված որոշակի ոչ իրավաչափ իրեր վերցնելու հետ կապված, օրինակ` սմարթֆոնների»,– ասաց Բալայանը։

Վիրաբույժը 10 հազար դոլարով կազմակերպել է տղայի՝ զինծառայությունից 3 տարով տարկետումը. ԱԱԾ

Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, կաշառք ստանալուն օժանդակողը ձերբակալվել է։

ԱԺ-ն միաձայն ընդունեց զինծառայողին ինքնասպանության դրդելու համար նախատեսված պատիժը խստացնելու նախագիծը

Նախագծի զեկուցող Նաիրա Զոհրաբյանի պնդմամբ՝ ՀՀ զինված ուժերում տարիներ շարունակ խաղաղ պայմաններում արձանագրվող ինքնասպանությունների դեպքերը խոսում են ոչ պատշաճ կանոնադրական հարաբերությունների մասին։

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց զինծառայողին ինքնասպանության դրդելու համար նախատեսված պատիժը խստացնելու նախագիծը

Արժանապատվությունը նվաստացնելու միջոցով անուղղակի դիտավորությամբ ինքնասպանության հասցնելը մեկ այլ զինծառայողի կողմից պատժելու է ազատազրկմամբ՝ 3-8 տարի ժամկետով:

Խորհրդարանը քննարկում է զինծառայողին ինքնասպանության դրդելու համար նախատեսված պատիժը խստացնելու նախագիծը

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը հարցի քննարկման ժամանակ նշեց, որ ողջունում է նախաձեռնությունը եւ կողմ է քվեարկելու օրինագծին։

Ռուս զինծառայողի կողմից գյումրեցի կնոջ սպանության գործով դատական նիստը 3-րդ անգամ հետաձգվեց

Ռազգիլդեևը մեղադրվում է ոչ թե ռազմաբազայի զինվորականի, այլ ՀՀ քաղաքացու՝ գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի մահվան մեջ, սակայն պահվում է ոչ թե ՀՀ համապատասխան տարածքում, այլ ռուսական ռազմաբազայում:

7-8 օր անհետացած զինծառայողը գումարային խնդիրներ է ունեցել զորամասում. փաստաբան

Հիշեցնենք, որ խոսքը զորամասից 8 օր անհետացած զինծառայող Էրիկ Գասպարյանի մասին է, որին երեկ մեղադրանք է առաջադրվել զորամասը լքելու համար:

Զորամասը լքելու նախորդ օրը խոսել ենք հետը, լավ էր ամեն ինչ. զինծառայողի հարազատները 5 օր է՝ լուր չունեն նրանից

Վանաձոր քաղաքի բնակիչ, պարտադիր ժամկետային զինծառայող Էրիկ Գ.-ն արդեն 5 օր է, ինչ ինքնակամ լքել է զորամասը:

Այս տարվա 9 ամիսներին զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 648.8 մլն դրամ ավելի է փոխանցվել․ Փաշինյան

Վարչապետը պարզաբանեց, որ այդ գումարները ոչ թե ուղիղ գնում են հիմնադրամ, այլ մտնում են Պետական եկամուտների կոմիտե, հետո նոր գնում են հիմնադրամ։

Նախագիծ, որով զինծառայողն իրավունք կունենա իրեն տրված կարգապահական տույժը բողոքարկել. արդյո՞ք սա կգործի

Հարցին՝ տույժի դեմ բողոքարկելը աշխատո՞ղ գործիք կլինի, փոխնախարարը պատասխանեց. «Միանշանակ, մենք շատ դեպքեր ենք ունեցել: Բողոքարկման արդյունքում տույժը կարող է հանվել, տույժը կարող է ավելի ցածր լինել»:

Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովում լսել են Լելե Թեփեի հատվածում մարտական գործողությունների մասնակցած ավագ սերժանտի

Անդրանիկ Քոչարյանի փոխանցմամբ՝ հանձնաժողովի աշխատանքի հինգ ամիսների ընթացքում եղել են դեպքեր, երբ տարբեր հրավիրյալների հայտնած տեղեկություններ իրար հակասել են։

Զինծառայողների կարգավիճակի բարձրացումը իմ աշխատանքի առաջնային սկզբունքներից է․ Արման Թաթոյան

Հանդիպմանը մասնակցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները բարձրացրել են մի շարք խնդիրներ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ քննարկել խնդիրների լուծման ուղիները։

Տասնյակ ուսուցիչներ պարգեւատրվեցին համակարգիչներով, լավագույն զինծառայողների ուսուցիչները «Գարեգին ՆԺդեհ» մեդալ ստացան

Շնորհակալագրեր, պատվոգրեր եւ խրախուսական նվերներ ստացան բոլոր մարզերից, այդ թվում Երեւանից մի քանի տասնյակ ուսուցիչներ, դաստիարակներ եւ տնօրեններ։ 35 մանկավարժներ ստացան համակարգիչներ։

ՊՆ-ն 100 տոկոսով շարունակում է նախկին իշխանությունների կազմած քաղաքականությունը. փորձագետ

Մենք այսօր կարճաժամկետ լուծում ենք բերել՝ այսօրվա խնդրի համար, բայց 5-10 տարի հետո ինչ է կատարվելու՝ կարծես թե չենք ուզում նկատել:

Առաջարկելու եմ 30 մլն դրամ աջակցություն տալ զոհվածների, 15 մլն՝ հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին․ Մեսրոպ Մանուկյան

Առաջարկելու եմ 10 մլն դրամը տրամադրի հիմնադրամը՝ համաձայն որդեգրած քաղաքակության, տարբերությունը ՀՀ պետ բյուջեից։

«Կարմիր Խաչից ասել են՝ հնարավոր ամեն ինչ անում են եղբորս վերադարձի համար». Ադրբեջանում հայտնված զինծառայողի եղբայր

Օգոստոսի 19-ի այցելությունից հետո, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեռեւս չեն այցելել Ադրբեջանում հայնված հայ զինծառայող Արայիկ Ղազարյանին:

Խմբով սպային ծեծելու կասկածանքով ժամկետային զինծառայողներ են ձերբակալվել․ ՔԿ

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Արմեն Ղազարյանը պնդում է՝ Ադրբեջանում հայտնված զինծառայող եղբայրը սպաների հետ խնդիրներ է ունեցել

Հարցին՝ եղբոր մարմնին եղած հետքերի մասին տեղեկություն ունի՞, Ղազարյանը պատասխանեց. «Միայն մատի վերքը այստեղ են վիրահատել, ծառայության գնալուց վերք է եղել: Մնացածը չգիտենք ինչպես է եղել»:

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում հայտնված հայ զինծառայողին

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին փոխանցեցին ԿԽՄԿ-ի Հայաստանի պատվիրակությունից:

ԱԱԾ-ն բացահայտել է կաշառքի դիմաց պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու կազմակերպման դեպք

Հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացա­հայտ­վել է կաշառք ստանալու դիմաց մի խումբ զորակոչիկների պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու կազմակերպման դեպք:

Մի խումբ զորակոչիկներ եւ զինապարտներ գումարի դիմաց ազատվել են զինառայությունից կամ ստացել տարկետում․ կան կալանավորվածներ

Նախկին բարձրաստիճան սպայի հետ համագործակցող անձը զբաղվել է պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող երկու անձի առողջական մտացածին խնդիրների հիման վրա ծառայությունից վաղաժամկետ զորացրելու հարցերով:

Ավելացվեցին պարտադիր ժամկետային զինծառայողների դրամական ապահովության ամսական չափերը

Հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի անձնակազմի համար հավելումը կկազմի 2.000 դրամ, այլ զորամասերի համար՝ 1.000 դրամ:

Փոփոխման արդյունքում որոշ զինծառայողներ կզորացրվեն, մի շարք տղաներ էլ չեն զորակոչվի. Ա. Հովհաննիսյան

Այսօր ՀՀ կառավարության նիստում որոշում կայացվեց հայտնի 404 որոշման մեջ համապատասխան փոփոխություն կատարել։

Հայոց բանակն այն հիմնական տեղն է, որտեղ ՀՀ քաղաքացիներին սովորեցնում են հաղթելու արվեստն ու հմտությունը․ վարչապետ

Հայաստանի բանակը պետք է լինի տարածաշրջանի ամենամարտունակ բանակը, բայց դրա համար հայոց բանակը պետք է լինի տարածշրջանի ամենաինտելեկտուալ բանակը։

Զինծառայող Բրոյանի դեպքը. ՊՆ-ն խմբագրում է զինծառայության հետ առնչությունը որոշող հիվանդությունների ցանկի առաջին հոդվածը

Յուրի Բրոյանի հարցով պարզաբանենք, որ ՀՀ ՊՆ-ը հետևողական է, որպեսզի առողջական որևէ խնդիր ունեցող քաղաքացի չզորակոչվի ԶՈւ-եր, իսկ զինծառայողները որոնք ունեն առողջական խնդիրներ ծառայությունից վերադառնան

Ժամկետային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել` սպանության փորձ կատարելու համար

Ինչպես հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից, քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

ՊՆ-ն առաջարկում է բարձրացնել ժամկետային զինծառայողների դրամական ապահովության ամսական չափերը

Նշենք, որ ՀՀ զինված ուժերում ներկա պահին՝ պարտադիր ժամկետային ծառայողների համար նախատեսված են դրամական բավարարման հետեւյալ տեսակները.

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց զինծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություն կատարելու հարցը

Նախագծով առաջարկվում է «Պատիվ ունեմ» ծրագրի ժամկետը երեքից դարձնել 2 տարի, միջին մասնագիտական ուսհաստատություններում սովորող զինապարտ քաղքացիներին տրամադրել տարկետում՝ մինչեւ ուսումնառության ավարտը։

Երեւանաբնակ զինծառայողների ծնողները մեկնել են սահմանապահ զորամասեր

Նախարար Դավիթ Տոնոյանն իր հերթին կարեւորելով ծրագիրը՝ ընդգծել է, որ այն յուրօրինակ ուժ ու վստահություն է տալիս հայրենիքի պաշտպաններին:

20-ամյա զինվորը զոհվել է «Ուռալ-4310» ավտոմեքենայի կողաշրջվելու հետեւանքով

Ավտոմեքենայի կողաշրջվելու հետևանքով, ավտոմեքենայի հաշվարկի հրամանատար, պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արարատ Սիմոնի Խեչումյանը ստացած վնասվածքներից մահացել է

Պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու համար հայտագրվել է 300 դիմորդ․ հարցազրույցը մեկնարկել է

Հարցազրույցին մասնակցում է նախապես հայտագրված շուրջ 300 դիմորդից ձևավորված առաջին խումբը` 50 դիմորդ։

Հրազենային վիրավորում ստացած զինվորը ծնունդով Ողջիից է, ՌԴ-ից ինքնակամ է եկել ծառայության

Ագանիկ Գառնիկի Զորոգլյանը ծնունդով Շիրակի մարզի Ողջի գյուղից է: Տղան ընտանիքի հետ Հայաստանում վաղուց չի բնակվում: 10 տարեկան է եղել, երբ հեռացել է Հայաստանից եւ բնակություն հաստատել ՌԴ-ում

Անիմացիոն ֆիլմ՝ նվիրված ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներին (տեսնայութ)

Այդ օրը Ռոբերտ Աբաջյանը զանգահարում է հորը, շնորհավորում ծննդյան օրվա կապակցությամբ եւ բարի ու անփորձանք ծառայության մաղթանքներ ստանում նրանից:

Մարտական հերթապահությունից առաջ զինպատրաստության ժամկետը երկարաձգելու մասին նախագիծը չընդգրկեց ԱԺ նստաշրջանի օրակարգում

Սիփան Փաշինյանն ասաց, որ ուսուցման ծրագիրը նախագծով եւս 7 ամսով երկարաձգելը կհանգեցնի ուսուցման ծրագրի անհիմն ընդլայնման։

Մեղրու ԲԿ տեղափոխված 20 զինծառայողից 4-ը հոսպիտալացվել է, 16-ը՝ զորամասի հոսպիտալում է

երկու զինծառայողներից մեկը դաստակի բաց կոտրվածք ունի եւ սալջարդներ, մյուսի մոտ տարածուն սալջարդներ են: Այսօր որոշում է կայացվել, որ նրանք երկուսն էլ տեղափոխվելու են Երեւան՝ հոսպիտալ:

Մեսրոպ Մանուկյանը պնդում է իր տեսակետը, իսկ ՊԵԿ-ը՝ պարզաբանում

- Հոգաբարձուների խորհրդի մնացած անդամները նման մտահոգություն ունե՞ն, թե չունեն: - Երբ խնդիրը ներկայացնում ես, բոլորն էլ գիտակցում են, որ այդ խնդիրը կա:

Պարտադիր ժամկետային զինծառայող Ա.Գ-ին մեղադրանք է առաջադրվել երկու անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու համար

Քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է տուժողների ծառայակիցը:

Կառավարությունը Հայաստանի ազգային հավաքականի վեց ֆուտբոլիստի ազատեց պարտադիր զինվորական ծառայությունից

Կարեն Իսրայելյան, Աշոտ Սարդարյան, Սարգիս Բալոյան, Նորայր Մամեդով-Ասլանյան, Վարդան Պողոսյան, Գեղամ Ղադիմյան։

Գործադիրը մերժեց զինծառայողների առողջական համալիր փորձաքննությանը վերաբերող՝ ԼՀԿ խմբակցության պատգամավորների նախագիծը

Հաշվի առնելով նախագծի հեղինակների մտահոգությունը՝ ՊՆ-ն փոփոխություններ կնախաձեռնի։

ՊՆ-ի նախագծով կշատանա կամավոր մարտական հերթապահություն իրականացնելու գնացող տղաների թիվը. փորձագետ

- Այո, կարծում եմ, տվյալ դեպքում առավել կշատանա այն տղաների թիվը, ովքեր կամավոր կգնան մարտական հերթապահություն իրականացնելու:

Կառավարությունը որոշեց՝ մի շարք բնագավառներում նշանակալի ներդրում ունեցած անձինք կազատվեն պարտադիր զինծառայությունից

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց բացառիկ դեպքերում կրթության, գիտության, մշակույթի, արվեստի, սպորտի բնագավառներում նշանակալի ներդրում ունեցած անձանց ազատել պարտադիր զինվորական ծառայությունից։

Նախապատրաստվում են նյութեր՝ շարքային զինծառայող Ֆրունզիկ Թամազյանի մահվան դեպքով․ ՔԿ

Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ։

34-ամյա պայմանագրային զինծառայողի սպանության գործով ժամկետային զինծառայող է ձերբակալվել

Ժամկետային զինծառայող, շարքային Ա.Կ.-ն, ավագ լեյտենանտ Մեսրոպ Ռուբիկի Գրիգորյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրեն ամրակցված գնդացրից կրակահերթ է արձակել վերջինիս ուղղությամբ:

Այսօր մահացած 34-ամյա պայմանագրային զինծառայողը Կոտայքից էր՝ մանկատանն է մեծացել. զինկոմի տեղակալ

Նույն այդ տեղեկություններով, Մեսրոպ Գրիգորյանի եւ զինծառայողի միջեւ վիճաբանություն է ծագել բջջային հեռախոսի պատճառով, որն էլ ավարտվել է կրակոցով:

Վաղաժամ զորացրված 3 զինծառայողներ առողջությանը հասցված վնասի փոխհատուցում են պահանջում դատարանում

Վ. Հ.-ի և Ա. Բ.-ի վերաբերյալ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու միջնորդությունները Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննարկման փուլում են:

Զինծառայողը զորակոչվելուց 1.5 տարի անց զինծառայությանը ոչ պիտանի է ճանաչվել և վաղաժամ զորացրվել. ՀՔԱՎ

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2018թ. հուլիսի 6-ին կրկին դիմել է ՀՀ պաշտպանության նախարարություն, այս անգամ՝ նախարար Դ. Տոնոյանին:

Զորակոչվելուց հետո բռնության է ենթարկվել հրամանատարի կողմից. Զինծառայողը շտապ բուժօգնության կարիք ունի

Բանակ է զորակոչվել «թույլ մտավոր հետամնացություն ախտորոշմամբ»:

ՀՀ վարչապետի կոչից հետո ամառային զորակոչին 140-ից ավելի մարդ վերադարձել եւ զորակոչվել է ԶՈՒ․ ՀՀ զինկոմիսար

ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը հավելեց, որ այս տարվա տվյալները կլինեն զորակոչից հետո:

Կան զինվորներ, որ պահանջում են ծնողներից այս կամ այն իրը՝ անկախ նրանից, դա իրենց պետք է, թե ոչ. ՀՀ ՊՆ ԳՇ պետ

Նա ընդգծեց, որ զինվորները ստանում են գումար, որով գնում են իրենց անհրաժեշտ հիգիենայի պարագաներ՝ օճառ, ատամի խոզանակ, մածուկ եւ այլն:

Ժամկետային զինծառայողները կարող են իրենց հետ հեռախոս վերցնել՝ միայն մի պայմանով․ ՀՀ զինկոմիսար

Զինկոմիսարն ասաց, որ առողջական լուրջ խնդիրներ ունեցողներն անպայնման ստուգվում են՝ հասկանալու համար պիտանի՞ են զինվորական ծառայության, թե ոչ:

Ըստ նախնական վարկածի՝ Արցախում զինծառայողը վիրավորվել է համածառայակցի արձակած ազդանշանային հրթիռից

Պարտադիր ժամկետային զինծառայող, չիմանալով, որ ազդանշանային ատրճանակի մեջ ազդանշանային հրթիռ է տեղադրված, սեղմել է ձգանը, ինչի հետեւանքով արձակված հրթիռը վնասել է համածառայակցի աչքը:

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը զինգրքույկի լրացման կարգը սահմանելու մասին հրաման է ստորագրել

Նոր նմուշի զինվորական գրքույկները տրվելու են հին նմուշի առկա զինվորական գրքույկները սպառվելուց հետո:

Կուսումնասիրվի պարտադիր զինծառայությունից տարկետում ստանալու 17 դիմում. մրցութային գործընթաց՝ ԿԳՆ-ում

ԿԳ նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովում ընդգրկված են ՀՀ կրթության և գիտության և պաշտպանության նախարարությունների, ինչպես նաև գիտության և կրթության բնագավառների հեղինակավոր մասնագետներ:

Ձնահյուսի տակ մնացած պայմանագրային զինծառայողին մահացած են գտել. Փաշինյանը՝ վարդենիսցիներին

Փաշինյանը վարդենիսցիների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ Գեղարքունիքի մարզի Կախակն գյուղի մոտակայքում ձնահյուսի տակ մնացած պայմանագրային զինծառայողին մահացած են գտել:

Դավիթ Տոնոյանն ու ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հուշագիր են ստորագրել

Մասնավորապես՝ այսուհետ ընթացք կտրվի ռազմաբժշկական հաստատություններում զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման գործընթացին:

Իմ երեխան, իմանալով, որ մեքենան անսարք է, ասել է՝ ես չեմ վարի. զինծառայողի ծնողները մանրամասներ են պատմում

Դեպքի նախորդ օրը Հունանյանը ծնողներին տեղեկացրել է, որ չի ցանկանում վարել մեքենան, քանի որ զինծառայողների է տեղափոխում:

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա