#դեսպաններ

Գրիգոր Մինասյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է իրավական փոխօգնության ու դատապարտյալների հանձնմանն ուղղված հարցերը

Անդրադարձ է կատարվել նաև մայիս ամսին Սանկտ-Պետերբուրգում կայանալիք իրավական 11-րդ ֆորումի՝ հայկական պատվիրակությանն առնչվող հարցերին:

Նիդերլանդների դեսպանը հիշեցրել է, որ Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի տարածքը (տեսանյութ)

Միջոցառմանը ներկա են եղել մեր երկրում հավատարմագրված գրեթե բոլոր դեսպանները։

Ռուս-ամերիկյան հարաբերությունները գտնվում են ամենացածր կետերից մեկում. Լին Թրեյսի

Նա հավելել է, որ ԱՄՆ-ը ռուսներին թշնամի չի համարում։

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Նիդերլանդների Թագավորի օրվան նվիրված միջոցառմանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ապրիլի 27-ին մասնակցել է Նիդերլանդների ազգային տոնի՝ Թագավորի օրվան նվիրված միջոցառմանը, որի ընթացքում հանդես է եկել ելույթով:

Գալուզինը Ադրբեջանի և Հայաստանի դեսպանների հետ քննարկել է Լաչինի միջանցքում առկա իրավիճակը

ՌԴ ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Լաչինի միջանցքում և ամբողջ Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի զարգացումները։

Վահագն Խաչատուրյանն ու Նիդերլանդների դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունները

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Նիդերլանդների միջև առկա սերտ համագործակցության վերաբերյալ հարցերի լայն շրջանակ:

ՀՀ նախագահը կարևորել է ԵՄ դիտորդական առաքելության դերը սահմանային անվտանգայնության բարձրացման հարցում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպան Թոմաս Մյուլմանը (նստավայրը՝ Թբիլիսի):

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանն այցելել է Մատենադարան

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել է Մատենադարան։

Հայ-հնդկական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են. Ալեն Սիմոնյանն ընդունել է դեսպանին

Կողմերը փաստել են, որ հայ-հնդկական հարաբերություններն առավել քան երբևէ գտնվում են բարձր մակարդակի վրա և շահագրգռված են խորացնելու փոխգործակցությունը բոլոր ոլորտներում:

ԱՄՆ-ում՝ ՀՀ դեսպանությունում, կազմակերպված միջոցառմանն անդրադարձել են ցեղասպանության կանխարգելմանը

Աղոթքին հաջորդել է ծաղիկների խոնարհման արարողությունը։

«Ֆեյսբուք»-ը հեռացրել է Ժոնաթան Լաքոտի՝ Հայոց ցեղասպանության հիշատակի գրառումը

«Ֆեյսբուք»-ը հեռացրել է Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ժոնաթան Լաքոտի՝ Հայոց ցեղասպանության հիշատակի մասին գրառումը:

«Այս օրը մենք սգում ենք հայ ժողովրդի հետ». ՌԴ դեսպանատուն

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը և ՌԴ դեսպանության պաշտպանական հարցերով կցորդ Իգոր Շչերբակովը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Օտարերկրյա դեսպանները ծաղիկներ են խոնարհել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում (լուսանկարներ)

Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանները ծաղիկներ են խոնարհել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։

«Բայց հին ու նոր քո վերքերով կանգնած ես դու կենդանի». Նիդերլանդների դեսպանը հայերենով ուղերձ է փոխանցել (տեսանյութ)

Սխերմերսն իր ուղերձն ավարտել է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի «Հայրենիքիս հետ» բանաստեղծությունից մի հատվածով:

Մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱՄՆ դեսպան

«Ցանկացած բռնության կիրառում, ցանկացած սադրիչ գործողություն խաթարում է խաղաղության գործընթացը»:

Օտտավայում անհայտ անձը կարմիր ներկ է լցրել Ռուսաստանի դեսպանատան ցանկապատի վրա

Միաժամանակ Կանադայի ԱԳՆ-ին նոտա է ուղարկվել՝ պահանջելով ապահովել ՌԴ դիվանագիտական ​​առաքելության անվտանգությունը դիվանագիտական ​​հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի համաձայն:

Եվրամիությունը Հայաստանում նոր դեսպանի թեկնածու է առաջադրել

Ավելի վաղ նա զբաղեցրել է Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության բաժնի ղեկավարի պաշտոնը:

Սուրեն Պապիկյանը Բրազիլիայի դեսպանին ներկայացրել է ԶՈՒ բարեփոխումների ընթացքը (լուսանկարներ)

Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը Երևանում է

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը Երևանում է: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվիենը

Լեհաստանի դեսպանն ավարտում է առաքելությունը ՀՀ-ում. Մհեր Գրիգորյանն ընդունել է Պավել Չեպլակին

Մհեր Գրիգորյանը մաղթել է Պավել Չեպլակին նորանոր հաջողություններ իր հետագա գործունեության մեջ:

ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Կանադայի դեսպանները հրավիրվել են ՌԴ ԱԳՆ. պատճառը հայտնի է

Ռուսաստանում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Կանադայի դեսպանները հրավիրվել են երկրի ԱԳՆ, որտեղ նրանց բողոք են հայտնել՝ դիվանագետի կարգավիճակին չհամապատասխանող գործունեություն վարելու կապակցությամբ։

Հայ-հնդկական հարաբերություններն ամենաբարձր մակարդակի վրա են. ԱԽ քարտուղարն ընդունել է Հնդկաստանի դեսպանին

Հայ-հնդկական բարեկամական հարաբերությունները դարերի պատմություն ունեն, ինչի վառ ապացույցն է Կալկաթայի հայ համայնքը:

ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է ԿԸՀ

Սա դեսպանի առաջին այցն է ԿԸՀ նոր կազմի ձևավորումից հետո։

Սանոսյանն ու Իմանբաևը քննարկել են էներգետիկ, տրանսպորտի, ավիացիոն ոլորտներում համագործակցությունը

ՏԿԵՆ-ից հայտնում են, որ նախարար Սանոսյանը նկատել է, որ երկու երկրները բազմաթիվ ոլորտներում ունեն չիրացված մեծ ներուժ, և այդ ուղղությամբ պետք է աշխատանք տանել։

Լիլիթ Մակունցը ծանոթացել է Յուտա նահանգի բարձր տեխնոլոգիական ոլորտի հնարավորություններին

Ապրիլի 6-7-ը Յուտայի Համաշխարհային առևտրի կենտրոնի հրավերով ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը երկօրյա աշխատանքային այցով գտնվել է Սոլթ Լեյք Սիթի քաղաքում:

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման քայլերը ձեռնարկվում են Ադրբեջանի հետ խորհրդակցությունից հետո. Չավուշօղլու

Թուրքիայում Հայաստանի դեսպանության բացումը մոտ ապագայում օրակարգում չէ, սակայն երկրներն աշխատում են սահմանային անցակետերի բացման ուղղությամբ։

Կառավարությունում հայ-ամերիկյան երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր են քննարկվել

Սյսօր կառավարությունում ընդունել են ԱՄՆ առևտրի դեպարտամենտի արտահանման վարչարարության հարցերով փոխքարտուղար Թեա Ռոզման Քենդլերի գլխավորած պատվիրակությանը և Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին:

Միրզոյանն ու Հնդկաստանի նորանշանակ դեսպանը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Նախարար Միրզոյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու առթիվ և հաջողություն մաղթել կարևոր առաքելության իրականացման ընթացքում:

Հայկական կողմի պատրաստակամության դեպքում ՀԱՊԿ առաքելությանը պատրաստ է գալ Հայաստան. Կոպիրկին

Նա ասել է, որ ՀԱՊԿ առաքելության պատրաստակամության մասին խոսվել է նաև ավելի բարձր մակարդակում:

Հայաստանը Մալայզիայում նոր դեսպան ունի

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել:

Սակուրաները տարեցտարի աճում ու ծաղկում են այնպես, ինչպես զարգանում են հայ-ճապոնական հարաբերությունները. դեսպան

Ճապոնիան Հայաստանի համար շատ կարևոր գործընկեր է․ Հայաստանը մեծապես կարևորում է Ճապոնիայի հետ հարաբերությունների զարգացումն ու համագործակցության ընդլայնումը:

Սիրիայում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգային միջավայրը

Կողմերը մտքեր են փոխանակել նաև միջխորհրդարանական ամենատարբեր հարթակներում հայ և սիրիացի խորհրդարանականների համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ:

Բաքվում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ. Ադրբեջանն արտաքսում է Իրանի դեսպանատան 4 աշխատակցի

Բաքվում Իրանի դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին այսօր կանչվել է Ադրբեջանի արտգործնախարարություն,

ԱՄՆ-ի կողմից գունավոր հեղափոխությունների կիրառումը հանգեցրեց Ուկրաինայի հակամարտությանը. Վլադիմիր Պուտին

Վլադիմիր Պուտինը մեղադրել է ԱՄՆ-ին՝ գունավոր հեղափոխություններին աջակցելու իր քաղաքականությամբ ուկրաինական ներկայիս ճգնաժամը հրահրելու մեջ։

ՊԵԿ նախագահը Ճապոնիայի դեսպանին է ներկայացրել ներդրված արհեստական բանականության համակարգը և զարգացման միտումները

Ռուստամ Բադասյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային:

Մեր ժողովուրդները այսօր դժվար շրջան են ապրում. Սերգեյ Կոպիրկին

Հայրենական մեծ պատերազմի հիշատակի առիթով «Հաղթանակ» զբոսայգում 100 բարդու տնկման արարողության ժամանակ ելույթով հանդես է եկել ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Կարևորվել են հայ-վրացական հարկային ու մաքսային ոլորտներում առկա ներուժի լիարժեք իրացմանն ուղղված նախաձեռնությունները

Կողմերը բարձր են գնահատել երկու երկրների միջև արդյունավետ աշխատանքային հարաբերությունները և համատեղ ջանքերը` միտված հայ-վրացական երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը։

ՀՀ նախագահը նոր դեսպան է նշանակել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել:

ՌԴ-ում ՀՀ դեսպանը համագործակցության հարցեր է քննարկել Կրասնոդարի երկրամասի ղեկավարի հետ

Երկուստեք ընդգծվել են, որ բոլոր բնագավառներում կուտակված ներուժն ընձեռում է նոր հնարավորություններ համագործակցության հետագա խորացման համար։

Սիրիայում Իրանի նախկին դեսպանը նշանակվել է Հայաստանում

Սիրիայում Իրանի նախկին դեսպան Մեհդի Սոբհանին նշանակվել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նոր դեսպան։

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման մասին Կոնջորյանը պատմել է Շվեյցարիայի դեսպանին

Կարեւորվել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ միջխորհրդարանական կապերի հետագա խորացումը:

Հայաստանն ամրապնդում է կապերը Հունաստանի հետ. ռազմական համագործակցության նոր ծրագիր է ստորագրվել

Այն ներառում է 21 գործողություն, որից 15-ը տեղի կունենա Հունաստանում, 6-ը՝ Հայաստանում:

Գերմանիայում ԱԺ նախագահը հանդիպել է հայ համայնքի հետ (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Գերմանիա ամփոփվել է ՀՀ դեսպանատանը հայ համայնքի հետ հանդիպմամբ:

ՀՀ հակակոուպցիոն կոմիտեն Ճապոնիայի հետ համատեղ ծրագրեր կիրականացնի

Սասուն Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային:

Տիգրան Խաչատրյանն Անդրեա Վիկտորինի հետ քննարկել է ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերը

Անդրեա Վիկտորինը շնորհավորել է փոխվարչապետին նշանակման առթիվ եւ հայտնել ԵՄ դրական դիրքորոշումը Կառավարության վարած քաղաքականության վերաբերյալ:

Քննարկվել են ՏԿԵ նախարարի՝ առաջիկայում Վրաստան կատարելիք այցի մանրամասները

Քննարկվել են նաև տարածաշրջանային, ենթակառուցվածքների, շինարարության ոլորտների վերաբերյալ հարցեր։ Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Ռոբերտ Խաչատրյանն ԱՄՆ դեսպանի հետ համագործակցության ծրագրեր է քննարկել

Անդրադարձ է կատարվել նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում ԱՄՆ ՄԶԳ և ԱՄՆ-ում հայկական սփյուռքի ունեցած դերակատարությանը:

Վրաստանի դեսպանը ՀՀ ՆԳՆ ոստիկանության հետ փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել (տեսանյութ)

Վահե Ղազարյանը, բարձր գնահատելով Հայաստանի և Վրաստանի ներքին գործերի նախարարությունների միջև ձևավորված սերտ հարաբերությունները:

Ֆրանսիայի դեսպան Էրվե Մագրոն կանչվել է Թուրքիայի ԱԳՆ

Ֆրանսիայի Սենատում քրդական կազմավորումների անդամներին պարգևատրելու համար, որոնց Անկարան համարում է ահաբեկիչներ:

Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության հաստատման իր դիրքորոշմանը. ՀՀ նախագահը՝ Հունաստանի դեսպանին

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հունաստանի սերտ համագործակցության խորացման վերաբերյալ հարցերի լայն շրջանակ:

Ռուբինյանը Իսպանիայի դեսպանին ներկայացրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ընթացքը

Դեսպանի խնդրանքով՝ Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկայիս վիճակը:

Տավուշի մարզպետը ՌԴ դեսպանի հետ միջտարածաշրջանային երկկողմ համագործակցության հարցեր է քննարկել

Քննարկվել են նաև փոխշահավետ համագործակցության հեռանկարները։

ԱՄՆ-ը կշարունակի արդյունավետ գործընկերությունն ու կաջակցի ՀՀ ներքին գործերի նախարարությանը

Արտակարգ և լիազոր դեսպանը կատարված աշխատանքներից առանձնացրել է պարեկային ծառայության ստեղծումը, որն արդեն դրական արդյունքներ է արձանագրում։

Գերմանիան բարձր է գնահատում օրենքի գերակայության հաստատմանն ուղղված ՀՀ կառավարության քաղաքականությունը

Գրիգոր Մինասյանն ընդունել է Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետն ու Վրաստանի դեսպանը կարևորել են առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու երկկողմ համաձայնագրի ստորագրումը

Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին երկկողմ համաձայնագրի ստորագրման կարևորությունը:

ԱՄՆ դեսպանատան և ՀՀ քննչական կոմիտեի միջև ձևավորվել են սերտ համագործակցության ավանդույթներ. Քվին

Տիկին դեսպանին ներկայացվել է ԱՄՆ աջակցությամբ հզորացված՝ ՀՀ ՔԿ-ում գործող համակարգչատեխնիկական լաբորատորիան։

ՊԵԿ նախագահն ու ԱՄՆ դեսպանը հարկային և մաքսային ոլորտներում փոխգործակցության հարցեր են քննարկել

Ռուստամ Բադասյանը մարտի 23-ին հյուրընկալել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին:

Հայաստանը Բրազիլիայի համար կարող է բրազիլական արտադրանքի արտահանման կամուրջ հանդիսանալ. Քերոբյան

Վահան Քերոբյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային:

Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ. պատճառը կապված է Լաչինի միջանցքի փակման հետ

Խորհրդարանին ուղղված նամակում արտգործնախարարն ընդգծում է, որ միջազգային դատարանի որոշումներն իրավականորեն պարտավորեցնող են,

Վրաստանի դեսպանը համագործակցության հեռանկարներ է տեսնում նաև բարձրագույն կրթության ոլորտում

Վրաստան կատարած այցի շրջանակում համագործակցության երկու հուշագրեր են կնքվել հայկական և վրացական երկու դպրոցների և երկու բուհերի միջև:

Աննա Վարդապետյանն ԱՄՆ դեսպանին է ներկայացրել դատախազության բարեփոխումների օրակարգը

Դեսպան Քվինը շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազին ընդունելության համար և մի շարք ուղղություններով փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել:

Հայաստանը Բրազիլիայում նոր դեսպան ունի

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել

Վրաստանը դժվար է պատկերացնել առանց հայկական հարուստ մշակույթի․ Վրաստանի դեսպանը՝ Ալեն Սիմոնյանին

Կողմերը պատրաստակամություն են հայտնել ջանքեր ներդնել երիտասարդության շրջանում հայ-վրացական պատմական բարեկամությունն ու հարեւանային ներուժն ամրապնդելու հարցում:

Հայ-ղազախական հարաբերությունները զարգացման մեծ հեռանկար ունեն․ Վահե Հովհաննիսյան

Կողմերը կարևորել են ինստիտուցիոնալ համագործակցության, ինչպես նաև ֆիսկալ ռիսկերի կառավարման և հարկային ոլորտներում փորձի փոխանակմանն ուղղված աշխատանքների շարունակականության ապահովումը:

Ֆրանսիան պատրաստակամ է աջակցելու ՆԳ նախարարությանը․ Վահե Ղազարյանն ընդունել է դեսպան Անն Լույոյին

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության ընդլայնմանն ուղղված այլ հարցեր։

Հայաստանի և Արցախի աջակցությանն ուղղված ջանքերը լինելու են շարունակական․ ԱՄՆ կոնգրեսականը՝ դեսպան Մակունցին

Դեսպանը կոնգրեսականին է ներկայացրել Արցախում և Հայաստանի շուրջ անվտանգային իրավիճակը՝ շեշտելով, որ արդեն 3 ամսից ավել է Լաչինի միջանցքը արգելափակված է։

Արամ Ա-ն և Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկել են Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը

Վեհափառն ընդգծել է հայկական օրակարգի առաջմղման նպատակով համայն հայության ջանքերի ուղղորդման կարևորությունը:

Ադրբեջանը շարունակական սադրանքներով մարտահրավեր է նետում տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերին․ ԱԳ նախարար

Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային:

Մահացել է Հայաստանում ՌԴ նախկին դեսպան Անատոլի Դրյուկովը

2005 թվականին Անատոլի Մատվեևիչը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով՝ երկու պետությունների միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում ունեցած վաստակի համար։

Վահե Ղազարյանն ու Շվեդիայի դեսպանը վիզաների ազատականացմանը, քաղպաշտպանությանը և միգրացիային վերաբերող հարցեր են քննարկել

Դեսպան Սվենսոնը պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը։

Հայաստանի ներդրումային գրավչությունը մեծացնելու հարցում կարևոր է մասնավոր և հանրային հատվածների երկխոսությունը. Քվին

Հայաստանում ԱՄՆ դեսպան Քվինը «ԴիջիԹեք էքսպոյի» շրջանակում մասնակցել է պանելային քննարկման։

Արայիկ Հարությունյանը Վրաստանի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության մասին հարցեր

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ:

Հայաստանը Նեպալում նոր դեսպան ունի

Յուրի Բաբախանյանը նշանակվել է Նեպալում ՀՀ դեսպան։

Մենք սխալ չենք արել, ակնկալում ենք ազնվություն. Իրանում մեկնաբանել են՝ ինչու է Բաքվում իրենց դեսպանը հրավիրվել ԱԳՆ

Նա նշել է, որ դեսպանի հրավերը Ադրբեջանի ԱԳՆ կապված է եղել Իրանի տարածքում ինքնաթիռի թռիչքի հետ։

Իրանի ռազմական ինքնաթիռը պտտվել է Արցախի օկուպացված տարածքներին հարակից հատվածում․ Ադրբեջանը կատարվածը սադրանք է որակել

Ադրբեջանի ռազմական և արտաքին գերատեսչություններն Իրանի գործողությունները գնահատել են որպես սադրանք։

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է Գեղարքունիքի մարզ, ծանոթացել ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին

Կողմերը նշել են ռուս-հայկական հարաբերությունների զարգացման բարձր դինամիկան՝ այս համատեքստում ընդգծելով անվտանգության ոլորտում համագործակցությունը։

Անհամբեր սպասում եմ՝ տեսնելու ավելին․ ԱՄՆ դեսպանը բացահայտում է Հայաստանը

Սյունիք և Վայոց Ձոր ճամփորդելիս հնարավորություն ունեցա զգալու, վայելելու Հայաստանի բնության գեղեցկությունը և յուրահատուկ մշակութային ժառանգությունը։

Դեսպան Քվինն առիթ ունեցավ տեսնել Հայաստանի վեհասքանչ լեռները, այցելել ճարտարապետական ժառանգության եզակի կոթող՝ Նորավանք

Վայելեց հայկական հյուրասիրություն «Հին կամուրջի» հյուրընկալ հարկի տակ և զմայլվեց Գորիսի «Կանանց ռեսուրս կենտրոնի»՝ բրդից արվեստ ստեղծող վարպետների անկրկնելի աշխատանքներով։

Արգիշտի Քյարամյանն ընդունել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին

Քննարկվել են նաև 2 երկրների՝ քրեական վարույթներով անցնող քաղաքացիների վերաբերյալ համապատասխան տեղեկատվության փոխանակման, քննչական հարցումների կատարման օպերատիվության բարձրացման հնարավորությունները։

ԱՄՆ դեսպանը Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավարի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակը

«Միացյալ Նահանգներն աջակցում է Եվրամիության առաքելությանը Հայաստանում»,-ասված է ԱՄՆ դեսպանության հաղորդագրության մեջ։

ՌԴ դեսպանն աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում է. նա ծանոթացել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքներին

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ, տեղեկանում ենք մարզպետ Կարեն Սարգսյանի «Ֆեյսբուք»-ի էջից:

Գրիգոր Մինասյանը Վրաստանի դեսպանի հետ քննարկել է դատական, իրավական, հանրային կառավարման բարեփոխումներին առնչվող հարցեր

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին։

ՀՀ դեսպանությունը հերքում է Հայաստանից Վրաստան հատուկ ջոկատայիններ ուղարկելու մասին լուրերը

«Կոչ ենք անում և հորդորում ԶԼՄ-ներին զերծ մնալ նմանատիպ ստահոդ տեղեկատվության տարածումից, ինչպես նաև չտրվել սադրանքների»։

ԱԽ քարտուղարն ընդունել է Վրաստանի նորանշանակ դեսպան Գիորգի Շարվաշիձեին

ԱԽ քարտուղարը շնորհավորել է դեսպանին նշանակման առթիվ և հույս հայտնել, որ դեսպանի նշանակումը նոր շունչ կհաղորդի հայ-վրացական երկկողմ բազմաոլորտ համագործակցությանը

Անկարան Վաշինգտոնից պարզաբանում է պահանջել․ ԱՄՆ դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ

Վաշինգտոնից Անկարան այցի առթիվ պարզաբանում է պահանջել։

Օտարերկրյա դիվանագետներին է ներկայացվել մարտի 5-ի ադրբեջանական դիվերսիայի տեսանյութը և դրա նախապես ծրագրավորված լինելը

Ընդգծվել է նաև, որ դիվերսիոն գործողությունն իրականացվել է ոչ ռազմական թիրախի դեմ:

Հայ-վրացական կողմերը համատեղ Ջավախքի տարածքի սեյսմիկ ռեժիմի ուսումնասիրություն կիրականացնեն

Կողմերը պայմանավորվել են ակտիվացնել համագործակցությունը սեյսմիկ անվտանգության դաշտում և որպես պիլոտային նախագիծ իրականացնել Ջավախքի տարածքի սեյսմիկ ռեժիմի ուսումնասիրություն:

ՔՊ խմբակցության ղեկավարը ՌԴ դեսպանի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի իրականացրած դիվերսիոն հարձակման վրա

Նա նշել է, որ դեսպանի ուշադրությունն է հրավիրել Մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված դիվերսիոն հարձակման վրա, որի հետևանքով զոհվել են ԼՂ ոստիկանության երեք ծառայո

Հայաստանում Մեքսիկայի նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Էդուարդո Վիլյեգաս Մեխիասը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Խոստանում եմ անել հնարավորը հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

Հայաստանն արժանի է ապրել խաղաղ ու անվտնագ պայմաններում և հետամուտ լինել իր ընտրած քաղաքական և տնտեսական ուղեգծին։

Գրիգոր Մինասյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է դատական և իրավական բարեփոխումների ընթացքը

Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը ոլորտը զարգացնելու ուղղությամբ:

ԿԳՄՍՆ-ում քննարկվել են հայ-նիդերլանդական համագործակցության հեռանկարները

Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել նաև երկու երկրների երիտասարդների շրջանում համատեղ ճամբարների, օլիմպիադաների և այլ փոխանակման ծրագրերի իրականացման հնարավորությունը:

ՀՀ-ում Ռումինիայի դեսպանն ու լիազոր նախարարը հյուրընկալվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան, Ն.Գ. պարոն Կորնել Իոնեսկուին և լիազոր նախարար Իոնել Իվանին:

Վահե Ղազարյանը Իմանբաևի հետ քննարկել է Ղազախստանի քաղաքացիների կողմից ՀՀ-ում մեքենաների հաշվառման հետ կապված որոշ հարցեր

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ղազախստանի քաղաքացիների կողմից Հայաստանում տրանսպորտային միջոցները հաշվառելու և հաշվառումից հանելուն վերաբերող մի շարք հարցեր։

Ֆինանսների նախարարը ԱՄՆ դեսպանի հետ զրույցում կարևորել է հայ-ամերիկյան փոխադարձ ներդրումային միջավայրի բարելավումը

Դեսպան Քվիենն արժևորել է հայ-ամերիկյան համագործակցության խորացումն ու դրա շարունակական ընդլայնումը:

Լիլիթ Մակունցը կոնգրեսական Սեթ Մեգըզայների հետ քննարկել է Լաչինի միջանցքի փակման հումանիտար հետևանքները

Ձեռք է բերվել պայմանավորվածություն առաջիկայում դեսպան Մակունցի՝ Ռոդ Այլընդ այցելության վերաբերյալ։

Հայաստան-Մեքսիկա բարեկամական խմբի անդամները հանդիպել են ՀՀ-ում Մեքսիկայի նորանշանակ դեսպանի հետ

Բարեկամական խմբի անդամները կարեւորել են միջխորհրդարանական համագործակցությունը՝ նշելով, որ խորհրդարանական բարեկամական խմբի գործունեությունը նոր երանգներ կհաղորդի հայ-մեքսիկական հարաբերություններին:

Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարևանների նկատմամբ և հավատարիմ է խաղաղության հասնելու օրակարգին․ Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյանը մարտի 1-ին ընդունել է Հայաստանում Մեքսիկայի նորանշանակ դեսպան Էդուարդո Վիլյեգաս Մեխիասին:

Կաթողիկոսն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է գերեվարված հայորդիների ազատ արձակման հարցը

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ՝ Նորին սրբությունն իր շնորհավորանքներն ու արդյունավոր առաքելության մաղթանքներն է հղել դեսպանին։

Արուսյակ Ջուլհակյանը Ֆրանսիայի փոխդեսպանի հետ քննարկել է Հայաստանի բարեփոխումների օրակարգը

Զրուցակիցների քննարկման առանցքում են եղել նաեւ Հայաստանում ֆրանսերենի տարածմանն ուղղված աշխատանքները:

Մհեր Գրիգորյանն ԱՄՆ նորանշանակ դեսպանի հետ քննարկել է առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ:

Ռուբեն Ռուբինյանը ԱՄՆ դեսպանի հետ զրույցում շեշտել է Ադրբեջանի ագրեսիվ և ռազմատենչ քաղաքականությունը զսպելու հրամայականը

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Նախագահն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպանին․ քննարկվել է երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար դեսպան Ռինա Կալյուրանդն ընդգծել է, որ Հանրապետության նախագահի այցելությունն Էստոնիա մեծապես խթանել է երկու երկրների հարաբերությունների սերտացումը։

Ալեն Սիմոնյանը Քրիստինա Քվինի հետ հանդիպմանը կարևորել է ԱՄՆ օժանդակությունը մեր երկրում իրականացվող բարեփոխումներին

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Միացյալ Նահանգներն առանցքային տեղ է զբաղեցնում Հայաստանի քաղաքական եւ տնտեսական կյանքում, իսկ հայ-ամերիկյան երկխոսությունը կրում է ռազմավարական բնույթ:

ԱՄՆ դեսպանը ներկա է գտնվել «Նաղաշ» անսամբլի համերգին

Երեկ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում դեսպան Քվինը ներկա է գտնվել «Նաղաշ» անսամբլի անզուգական համերգին, հայտնում է ԱՄՆ դեսպանատունը:

ԱՄՆ դեսպանն այցելել է Մեծամոր․ հանդիպման ավարտին ժենգյալով հաց է պատրաստել (լուսանկարներ)

Դեսպանն իր այցի շրջանակներում եղել է նաև Մեծամոր քաղաքի հյուրանոցում, հանդիպել 2020 թվականին ռազմական գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքներին և զրուցել նրանց հետ:

Վրաստանի դեսպանը ծանոթացել է տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման ՀՀ կառավարության ջանքերին

Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպան Գիորգի Շարվաշիձեին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:

ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայաստանում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը փետրվարի 24-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Պապիկյանն ԱՄՆ դեսպանի հետ պաշտպանական ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր է քննարկել

Անդրադարձ է կատարվել նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին:

Մինչ օրս ադրբեջանական պատանդառության մեջ է առնվազն 33 հայ ռազմագերի․ Ալեն Սիմոնյանը հյուրընկալել է Ժան Ասելբորնին

ՀՀ ԱԺ նախագահը հյուրընկալել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին եւ եվրոպական գործերի նախարար Ժան Ասելբորնի գլխավորած պատվիրակությանը:

Կառավարությունը կարևորում է Չեխիայի հետ քաղաքական և տնտեսական փոխգործակցությունը․ վարչապետն ընդունել է Պետր Պիրունչիկին

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն ապօրինի շրջափակելու հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին։

Ժաննա Անդրեասյանը Վենետիկում ՀՀ պատվո հյուպատոսին պարգևատրել է ԿԳՄՍ նախարարության մեդալով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Վենետիկում ՀՀ պատվո հյուպատոս Գագիկ Սարուխանյանին:

Լեռնային Ղարաբաղում հազարավոր կյանքեր են վտանգված. դեսպան Ներսեսյանի հոդվածը՝ The Irish Times պարբերականում

Վարուժան Ներսեսյանը հոդվածում նաև թվարկում է տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների, որոնք կոչ են արել անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը:

Չեխիան զորակցում է խաղաղության հաստատման ԵՄ ջանքերին և պատրաստակամ է աջակցել գերիների վերադարձի հարցում․ Պետր Պիրունչիկ

Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին:

ԼՂ հիմնահարցը զուրկ է միջկրոնական անհանդուրժողականության տարրերից․ ՀՀ նախագահը ընդունել է Քուվեյթի դեսպանին (տեսանյութ)

ՀՀ նախագահն անդրադարձել է նաև միջազգային տարբեր հարթակներում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հարցին կրոնական երանգ հաղորդելու փորձերին։

Լյուքսեմբուրգը Հայաստանում ոչ ռեզիդենտ դեսպան է նշանակում

Մենք որոշել ենք ձեր երկրում նշանակել ոչ ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցիչ՝ դեսպան։

Կոռուպցիոն հանցագործություններում ներգրավված անձանց նկատմամբ արդարադատությունը գործելու է՝ անկախ անձերից․ Վարդապետյան

Աննա Վարդապետյանը փետրվարի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Մոսկվայում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կանչվել է ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի դիվանագիտական ​​գերատեսչությունը նշել է, որ ամերիկյան զենքն ու անձնակազմը Ռուսաստանի Զինված ուժերի օրինական թիրախն են։

Վահագն Խաչատուրյանն ԱՄՆ նորանշանակ դեսպանի հետ քննարկել է հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ

Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինը։

Պետր Պիրունչիկը մասնակցել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության պաշտոնական մեկնարկին

Եվրամիությունն այսօրվանից Հայաստանում սկսում է առաքելության աշխատանքը:

Ադրբեջանական կողմն առանց որևէ նախապայմանների պետք է վերականգնի Լաչինի միջանցքի ռեժիմը․ Արարատ Միրզոյանը՝ ԱՄՆ դեսպանին

Հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր:

Դեսպան Կոպիրկինի գլխավորած պատվիրակությունը Գյումրիում է. մարզպետի հետ քննարկել են նոր նախաձեռնությունների մասին հարցեր

2022-ին մեծ շուքով նշեցինք հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանը։ Ես, որպես Շիրակի մարզպետ, կարևորում եմ նաև ապակենտրոնացված համագործակցությունը։

Հայ-չեխական համատեղ մի շարք ծրագրերի ուղղությամբ առկա է մեծ առաջընթաց․ ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Պետր Պիրունչիկի հետ

Դեսպանը ևս կարևորել է երկու երկրների և համալսարանների միջև կապերը, վստահեցրել, որ պատրաստ են օժանդակել դրանց ամրապնդմանն ու ընդլայնմանը:

Հնդկաստանի դեսպանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ նախագահի հետ

Հնդկաստանի դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել Հանրապետության նախագահին բարձր գնահատականի համար և շեշտել, որ իր բոլոր ջանքերը ներդրել է հայ-հնդկական հարաբերությունների զարգացման համար:

Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի անդամներն ու նորանշանակ դեսպանը հանդիպել են

Խոսեցինք նաև ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացման կարևորության մասին և պայմանավորվեցինք համատեղ աշխատել այդ ուղղությամբ։

Հանդիպել են ՀՀ-ում Ճապոնիայի ռազմական կցորդն ու Սուրեն Պապիկյանը

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային վերջին զարգացումներին։

Խաղաղության օրակարգի առաջմղումը ՀՀ սկզբունքն ու ռազմավարությունն է. Ալեն Սիմոնյանը՝ Լատվիայի դեսպանին

Նա հավելել է, որ չնայած բոլոր մարտահրավերներին՝ խաղաղության օրակարգի առաջմղումը Հայաստանի Հանրապետության սկզբունքն ու ռազմավարությունն են:

Լիլիթ Մակունցը կոնգրեսական Ադամ Շիֆին է ներկայացրել Լաչինի միջանցքի շուրջ վերջին զարգացումները

Շիֆը հավաստիացրել է, որ հարցը շարունակելու է մնալ իր ուշադրության կենտրոնում։

Անահիտ Ավանեսյանը Չեխիայի դեսպանին է ներկայացրել Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված առողջապահական իրավիճակը

Նախարարը դեսպանին է ներկայացրել Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված առողջապահական իրավիճակը՝ կոչ անելով եվրոպացի գործընկերոջը տարբեր ատյաններում բարձրաձայնել խնդրի մասին:

Իտալիայում ՀՀ դեսպանը սենատոր Կրաքսին ներկայացրել է Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը

Քննարկվել են հայ-իտալական երկկողմ քաղաքական, տնտեսական և մշակութային հարցեր։

Պլանավորում ենք Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահի այցը ՀՀ․ Պետր Պիրունչիկը հանդիպել է ԱԺ նախագահի հետ

Փոխադարձ հարաբերություններից բացի, նախագահ Սիմոնյանի հետ խոսեցինք տարածաշրջանում առկա աշխարհաքաղաքական և անվտանգության իրավիճակի մասին։

Հայ-լիտվական հարաբերությունները զարգացման հնարավորություն ունեն․ ԱԽ քարտուղարն ընդունել է Լատվիայի նորանշանակ դեսպանին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Էդիտե Մեդնեին:

ՀՀ ֆինանսների նախարարն ու ՌԴ դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցության հետագա զարգացման հնարավորությունները

Վահե Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:

ՀՀ վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հնդկաստանի դեսպանի հետ

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-հնդկական հարաբերությունների զարգացման դինամիկայի և երկկողմ օրակարգի շուրջ:

Տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր են քննարկել ԱԳ նախարարն ու Հնդկաստանի դեսպանը

Հանդիպման ընթացում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի:

Իրավիճակի կարգավորմանը զուգընթաց՝ պետք նաև համագործակցության հեռանկարները դիտարկել. Անդրեասյանը՝ ՀՀ-ում Սիրիայի դեսպանին

Դեսպանի խոսքով՝ Սիրիայի Լաթաքիա, Հալեպ, Համա նահանգներում երկրաշարժի հետևանքով ավերվել և վնասվել են պատմամշակութային մի շարք կարևոր կոթողներ, փլուզվել կամ վնասվել է շուրջ 250 դպրոց:

Ադրբեջանի գործողությունները վտանգում են Հարավային Կովկասում խաղաղության հասնելու հնարավորությունը․ Պարույր Հովհաննիսյան

Պարույր Հովհաննիսյանը զրուցակցին մանրամասն ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով մարդկանց և բեռների ազատ տեղաշարժի արգելափակման, Լեռնային Ղարաբաղի գազամատակարարման խափանման հետևանքները։

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հնդկաստանի դեսպանին

Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել պաշտպանության նախարարին համագործակցության համար և վստահություն հայտնել, որ այն կշարունակի զարգանալ:

Չեխիայի Հանրապետությունը պատրաստակամ է շարունակելու աջակցել Ներքին գործերի նախարարությանը. դեսպան (տեսանյութ)

Հանդիպմանը քննարկվել են նաև ոստիկանության, միգրացիայի և քաղաքացիության, փրկարար ծառայություններին վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Իրանը և Հայաստանը թույլ չեն տա, որ միջանցք ստեղծվի. դեսպան Զոհուրի

Հայաստանի և Իրանի ղեկավարները ուշադիր հետևում են տարածաշրջանային զարգացումներին:

Չնայած դժվարություններին՝ հայ-իրանական առևտրատնտեսական շրջանառությունը զգալի աճ է ունեցել. դեսպան Զոհուրի

Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվել է բարձր մակարդակի շփումների ակտիվացման անհրաժեշտությունը:

Հայաստանը շահագրգռված է՝ խորացնելու հարաբերությունները Հնդկաստանի հետ բոլոր ոլորտներում. Ալեն Սիմոնյանը՝ դեսպան Դեվալին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին

Իրանը դեմ չէ հայ–ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդների կամ ֆրանսիացի ժանդարմների տեղակայմանը. դեսպան

Հիշեցնենք՝ ԵՄ քաղաքացիական առաքելության դիտորդներն իրենց աշխատանքը կսկսեն փետրվարի 20-ից։ Նրանց կազմում Ֆրանսիայից 8 ժանդարմ է լինելու։

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը վտանգում է տարածաշրջանի անվտանգությանն ուղղված մեր ջանքերը. Ալեն Սիմոնյան

Միջխորհրդարանական ձեւաչափով համագործակցության շրջանակում կարեւորվել է բարեկամության խմբերի դերը:

Կարևոր է հալեպահայ համայնքի բոլոր կառույցների համատեղ աշխատանքը․ Սիրիայում ՀՀ դեսպանն այցելել է Բերիո Հայոց թեմ

Տիգրան Գևորգյանը փետրվարի 8-ին այցելել է Բերիո Հայոց թեմի առաջնորդարան և հանդիպում ունեցել առաջնորդ տեր Մակար եպիսկոպոս Աշգարեանի հետ։

Հալեպի նահանգապետն ընդունել է Սիրիայում ՀՀ դեսպանին ու հայկական պատվիրակությանը

Նրա խոսքով՝ օգնություն տեղափոխող ինքնաթիռը շուտով կժամանի՝ նահանգում մարդասիրական ջանքերին նպաստելու համար:

Փոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է Միացյալ Թագավորության դեսպանի հետ. բարձր են գնահատվել ՀՀ կառավարության բարեփոխումները

Միացյալ Թագավորությունը ուշադրությամբ հետեւում եւ բարձր է գնահատում Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները:

Շվեդիան պատրաստ է շարունակել աջակցել ՀՀ արդարադատության ոլորտի բարեփոխումներին. նախարարն ընդունել է Պատրիկ Սվենսոնին

Գրիգոր Մինասյանը ներկայացրել է առաջիկայում իրականացվող բարեփոխումների տեսլականը և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Հայաստանում Չեխիայի նորանշանակ դեսպանը ցավակցություն է հայտնել Թուրքիայի երկրաշարժի կապակցությամբ

Երևանում Չեխիայի նորանշանակ դեսպան Պետր Պիրունչիկն իր ու դեսպանության անունից ցավակցություններ է հայտնել Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի կապակցությամբ:

Լիլիթ Մակունցը ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահի հետ քննարկել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը

Քննարկվել են Լաչինի միջանցքում առկա իրադրությունը, հումանիտար ճգնաժամը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Լիլիթ Մակունցը կոնգրեսական Ջուդի Չուի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը

Դեսպանը բարձր է գնահատել կոնգրեսականի աջակցությունը ՀՀ համար կարևոր հարցերին։

ՌԴ դեսպանը Ջերմուկում դիտարկել է քաղաքին հարակից այն հատվածները, որտեղ այժմ տեղակայված է Ադրբեջանի ԶՈՒ-ն

Դիտարկվել են Ջերմուկ զբոսաշրջային քաղաքին հարակից այն հատվածները, որտեղ (սեպտեմբերյան ագրեսիայի ընթացքում ներխուժելով ՀՀ ինքնիշխան տարածք) այժմ տեղակայված են Ադրբեջանի զինված ուժերը:

ՀՀ կառավարությունը գնահատում է Ֆրանսիայի հանձնառությունը՝ Հայաստանի հետ տնտեսական համագործակցության զարգացման հարցում

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյին:

ԿԳՄՍ նախարարը և Շվեդիայի դեսպանը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև մշակույթի ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունը:

Արցախի արտգործնախարարը նամակներ է ուղարկել Հայաստանում հավատարմագրված մի շարք երկրների դեսպանների

Մինչդեռ ակնհայտ է, որ Ադրբեջանի վերոնշյալ բոլոր գործողությունները հետապնդում են միայն մեկ նպատակ՝ Արցախի հայաթափում։

Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին

Փետրվարի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին:Փետրվարի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Գրիգոր Մինասյանը Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանին ներկայացրել է արդարադատության ոլորտի բարեփոխումները

Դեսպան Ֆուկուշիմա Մասանորին շնորհավորել է Գրիգոր Մինասյանին՝ արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Տարբեր ոլորտներում նախագծեր իրականացնելու գործում հայ համայնքի դերի մասին են խոսել Ալմաթիի քաղաքապետն ու ՀՀ դեսպանը

Այս համատեքստում երկուստեք ընդգծվել է Ալմաթիի հայ համայնքի դրական դերակատարությունը։

Երուսաղեմում հայերի վրա հարձակված մի քանի ծայրահեղականները չեն ներկայացնում իսրայելական հասարակությունը․ Իսրայելի դեսպան

Երուսաղեմում հայերի և Հայոց պատրիարքարանի վրա հարձակումներն իրականացրած մի քանի ծայրահեղականները ոչ մի կերպ չեն ներկայացնում իսրայելական բազմակարծ և բազմազան հասարակությունը:

Արմեն Ղևոնդյանը համատեղության կարգով Ղրղզստանի Հանրապետությունում նշանակվել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Արմեն Ղևոնդյանը Ղրղզստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել։

Վերաբացվել է Երևանի էներգաարդյունավետության ծրագրով հիմնանորոգված թիվ 71 մանկապարտեզը (լուսանկարներ)

Այս մանկապարտեզի վերակառուցման արժեքը շուրջ 552 մլն ՀՀ դրամ է:

Միացյալ Թագավորությունը պատրաստակամություն է հայտնել աջակցել ՆԳ նախարարությանն այն ուղղություններով, որոնք առաջնահերթ են

Քրեական ոստիկանության կազմում ձևավորվել է համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բավական արդյունավետ գործող ստորաբաժանում։

Ցեղասպանության տարիներին նա փրկեց հազարավոր հայ մանուկների կյանքեր․ Մարիա Յակոբսենի անվամբ փողոց է բացվել Երևանում

Փողոցի պաշտոնական անվանակոչումն ազդարարվել է Մարիա Յակոբսենի անունը կրող անվանատախտակի բացումով

ԵՄ-ն կշարունակի աջակցել արդարադատության ոլորտի բարեփոխումներին. Գրիգոր Մինասյանն ընդունել է դեսպան Անդրեա Վիկտորինին

Երկուստեք կարևորվել է նաև Ոստիկանության ոլորտի բարեփոխումների շրջանակներում ԵՄ-ի կողմից ցուցաբերած աջակցությունը, մասնավորապես՝ Պարեկային ծառայության համար ավտոմեքենաների ձեռքբերման աշխատանքը։

Հանդիպել են ՌԴ փոխարտգործնախարարն ու Ադրբեջանի դեսպանը

ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հանդիպել է ՌԴ-ում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի հետ։

Լիլիթ Մակունցը կոնգրեսական Դուարտեին է ներկայացրել Հարավային Կովկասում և Հայաստանի շուրջ անվտանգային իրավիճակը

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, դրանց հեռանկարներին առնչվող հարցեր։

«Պատերազմը ԱՄՆ-ի բիզնեսն է». Լին Թրեյսիին փորձել են սադրել ՌԴ դեսպանատուն մտնելիս (լուսանկարներ)

Դեսպանին իր գրասենյակի մոտ սպասում էին մի խումբ ակտիվիստներ՝ վանկարկելով «Ինչո՞ւ եք եկել», «Պատերազմը ԱՄՆ-ի բիզնեսն է», «Ամերիկան ահաբեկիչ երկիր է»:

Մարտական եղբայրությունը դարեր շարունակ ամրապնդել է հայ-ռուսական սերտ կապերը․ ՀՀ-ում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ:

Վահե Ղազարյանն ընդունել է Սերգեյ Կոպիրկինին․ կողմերը համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն են հայտնել

Դեսպանը նույնպես կարևորել է սերտ համագործակցությունն ինչպես ՀՀ և ՌԴ ներքին գործերի նախարարությունների, այնպես էլ ՀՀ ներքին գործերի նախարարության և ՀՀ-ում ՌԴ դեսպանատան միջև։

Գոհունակությամբ փաստում ենք ՀՀ զինված ուժերի հետ մեր խորացող փոխգործակցության մասին․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Բանակի օրվա առիթով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն իր երախտիքն է հայտնել հանուն հայրենիքի պաշտպանության ծառայած Հայաստանի բոլոր քաղաքացիներին։

Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ՌԴ դեսպանի հետ և կարևորել Լաչինի միջանցքի անհապաղ վերագործարկումը

Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:

Քրիստինա Քվինը երդմամբ ստանձնել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնը

Տեղի է ունեցել Քրիստինա Քվինի երդմնակալության արարողությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում:

Գերմանիան Հայաստանի լավագույն գործընկերն է․ Հակոբ Սիմիդյանն ընդունել է Վիկտոր Ռիխտերի գլխավորած պատվիրակությանը

Անդրադարձ է կատարվել նաև սպասվող միջկառավարական բարձրաստիճան բանակցությունների ժամանակ շրջակա միջավայրի վերաբերյալ օրակարգի ներկայացմանը․ կողմերը պատասխանատուներ են նշանակել

Նիդերլանդների դեսպանը ՀՀ դատախազության հետ համագործակցելու հնարավորությունները քննարկելու պատրաստակամություն է հայտնել

Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին և դեսպանի հետ քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ:

Հայաստանը և Դանիան համագործակցության խորացման մեծ ներուժ ունեն․ նախագահին հավատարմագրերն է հանձնել նորանշանակ դեսպանը

Երկուստեք կարևորվել է տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության հաստատման անհրաժեշտությունը։

Հայաստանի հակառակորդները Ֆրանսիայի հակառակորդներն են. Ֆրանսիայի ՆԳ նախարար

«Հայաստանի հակառակորդները Ֆրանսիայի հակառակորդներն են»:

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ժամանել է Մոսկվա

Նա մինչև վերջերս ղեկավարում էր Հայաստանում ԱՄՆ դիվանագիտական ​​առաքելությունը։

Լեռնային Ղարաբաղի ապօրինի շրջափակումը դադարեցնելու գործուն քայլեր են անհրաժեշտ․ Պարույր Հովհաննիսյանը՝ Դանիայի դեսպանին

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Դանիայի նորանշանակ դեսպան Անն Թովթ Սորենսենին։

Ֆրանսիայի ժողովրդի և կառավարության անունից փոխանցում եմ աջակցության մեր ուղերձը․ Ֆրանսիայի դեսպանը՝ Ժաննա Անդրեասյանին

Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանին։

Վրաստանը Հայաստանում նոր դեսպան ունի. նա արդեն սկսել է աշխատանքը

Շարվաշիձեն Հայաստանում Վրաստանի դեսպանի պաշտոնում փոխարինել է Գիորգի Սագանելիձեին, ում լիազորությունների ժամկետն ավարտվել է 2021 թվականին:

ՀՀ դեսպանն Իտալիայի խորհրդարանում ներկայացրել է Բաքվի նկատմամբ միջազգային հանրության քայլերի անհրաժեշտությունը

Իտալիայում Հայաստանի դեսպան Ծովինար Համբարձումյանը հունվարի 24-ին մասնակցել է խորհրդարանական լսումների:

ԱՀ-ում խախտվել է շուրջ 30.000 երեխայի հիմնարար իրավունքները, այդ թվում՝ կրթության․ Անդրեասյանը հանդիպել է Գալագերի հետ

Նշելով, որ բարձրաձայնված խնդիրը գտնվում է Մեծ Բրիտանիայի կառավարության ուշադրության կենտրոնում՝ դեսպան Ջոն Գալագերը հույս է հայտնել, որ խնդիրը կստանա դրական լուծում:

Ադրբեջանի ոչ կառուցողական մոտեցումները խոչընդոտում են տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատմանը․ Աղաջանյան

Էդուարդ Աղաջանյանն ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրացին:

Չեխիայի նորանշանակ դեսպան Պիրունչիկը սկսում է աշխատանքը. նա հավատարմագրերն է հանձնել նախագահին

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել փոխադարձ այցելությունների և բարձր մակարդակի քաղաքական շփումների կարևորությանը:

Վրաստանում ՀՀ դեսպանը Կախա Կալաձեի հետ զրույցում անդրադարձել է Երևանի և Թբիլիսիի միջև համագործակցությանը

Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հետ։

Նախարար Նարեկ Մկրտչյանն ու Իտալիայի դեսպանը քննարկել են սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության մասին հարցեր

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Րիզոյին։

ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանը ցավակցել է 15 զինծառայողի մահվան կապակցությամբ

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Շատ վշտացած եմ 15 զինծառայողների զոհվելու կապակցությամբ․ ՀՀ-ում Իսրայելի դեսպանը ցավակցություն է հայտնել

Հայաստանում Իսրայելի դեսպան (նստավայրը՝ Երուսաղեմ) Յոել Լիոնը ցավակցել է ՀՀ զորամասերից մեկում հրդեհի հետևանքով 15 զինծառայողի մահվան կապակցությամբ:

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» է այցելել Հայաստանում Չինաստանի դեսպանության ռազմական կցորդ Ան Ցյանը

Ճանաչողական այցով հունվարի 18-ին «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» է այցելել Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ Ան Ցյանը։

ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը ՌԴ-ին և Ադրբեջանին կոչ է արել անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով երկկողմ ու անխափան տարանցումը

ԵԱՀԿ բոլոր մասնակից պետությունները պարտավոր են պաշտպանել իրենց տարածքում գտնվող անձանց անվտանգությունը՝ անկախ էթնիկ պատկանելությունից։

Հնդկաստանը Հայաստանում նոր դեսպան է նշանակել

Նիլակշի Սահա Սինհան նշանակվել է Հայաստանում Հնդկաստանի նոր դեսպան:

Կարելի՞ է իմանալ՝ երբ է ավարտվելու այս խեղկատակությունը, ե՞րբ են համակարգից վռնդվելու ապիկար մակաբույծները. Բաբաջանյան

Հունվարի 14-ին Վատիկանում Ադրբեջանի դեսպան Իլգար Յուսիֆ օղլու Մուխտարովը հանդիպել է Հռոմի սրբազան քահանայապետի հետ։

Թուրքիայում Շվեդիայի արտակարգ ու լիազոր դեսպանը կանչվել է ԱԳՆ

Մասնակիցները սոցիալական ցանցերում տարածել են տարբեր տեսահոլովակներ, որոնք, ինչպես գրում է թուրքական մամուլը, «սպառնալիքներ են պարունակել» Էրդողանի հասցեին։

Նախարար Նարեկ Մկրտչյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են սոցիալական պաշտպանության ոլորտի խնդիրները

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկումները շարունակել աշխատանքային հանդիպումների, փոխադարձ այցերի ձևաչափով՝ բանավոր պայմանավորվածությունները տեղափոխելով գործնական փուլ։

Իսպանիայում ՀՀ դեսպանը Կոնգրեսի հանձնաժողովի նախագահի հետ հանդիպմանն ընդգծել է Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը

Հունվարի 12-ին Իսպանիայում Հայաստանի դեսպան Սոս Ավետիսյանը հանդիպել է Իսպանիայի Պատգամավորների Կոնգրեսի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Պաու Մարի-Կլոսեի հետ։

Արցախը հումանիտար ճգնաժամի սպառնալիքի առջև է․ Պարույր Հովհաննիսյանը Չեխիայի դեսպանին է ներկայացրել շրջափակման հետևանքը

Պարույր Հովհաննիսյանը հանգամանորեն ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով մարդկանց և բեռների ազատ տեղաշարժի արգելափակման հետևանքները։

Կոչ եմ անում թուլացնել լարվածությունը, ապահովել միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը․ Ֆուկուշիմա Մասանորի

Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորին մտահոգ է Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող զարգացումների կապակցությամբ։

Միջազգային իրավունքը պետք է հարգվի՝ անկախ նրանից, թե որքան գազ և նավթ ունեք. Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ կրկին անդրադառնալով Լաչինի միջանցքի շրջափակմանը:

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Փաշինյանի՝ Տավուշ այցի ժամանակ. մանրամասներ (լուսանկարներ)

Ես չեմ վիրավորում, ասում՝ «գյադեն հերդ ա», քոքից բռնվեք, կհանդիպենք․ Հովհաննես Դավթյանը՝ Արզաքանցյանին

Մենք պետք է թույլ չտանք պատերազմի սկսում․ ինչ է ասել վարչապետը տավուշցիների հետ հանդիպմանը

Պուտինն իրեն լեգիտիմություն տվեց՝ այլանդակությունները շարունակելու համար, ՌԴ-ին բարի ճանապարհ դեպի գերեզման. Սուքիասյան

Երևանն այս տարի կունենա 20 հա տարածք զբաղեցնող տնկարան, կտնկվի 2000 ծառ

ԱՄՆ-ն մտադիր չէ շնորհավորել Ռուսաստանի նախագահին ընտրություններում հաղթելու համար․ Պատել

Ամեն խաղի պետք է պատրաստվենք, ինչպես վերջինի․ Հարոյանը՝ Կոսովոյի հավաքականի հետ խաղի մասին

Հայաստանի և Մալթայի ԱԳՆ պաշտոնյաների խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը

ՌԴ ԿԸՀ-ն ավարտել է ձայների հաշվարկը․ ընտրողների 87,28% քվեները Վլադիմիր Պուտինինն է

Նռնակ, պայթուցիչ ու փամփուշտներ․ Կապանի բնակիչը փրկարարական ջոկատում հանձնել է ԼՂ-ից բերված զինամթերքը

Վրաստանի ԱԺ կրթության հանձնաժողովի նախագահը գալիս է Հայաստան․ մանրամասներ

Մկրտչյանը ԱՄՆ ՄԶԳ փոխկառավարչի հետ քննարկել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցության հարցում համագործակցությունը

Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին ժամը 20։00-ի դրությամբ

Վրաստանը պետք է ավելին անի Ռուսաստանին զսպելու համար․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Երկու երիտասարդ վիճել են տաքսու վարորդի հետ, ապա դանակահարել ուղևորին

Պուտինը հանդիպել է ՌԴ նախագահի թեկնածուների հետ, առաջարկել շարունակել ակտիվ համատեղ աշխատանքը

Հայաստանը հստակ դիրքորոշում ունի հասնել խաղաղության․ նախագահը հանդիպել է ֆրանսիացի մտավորականների հետ

Բորիս Բախշինյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

Իսակովի պողոտայում՝ ռուսական եկեղեցու դիմաց, «ԿամԱԶ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին

ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական միության Արևելյան գործընկերության Ավագ պաշտոնյաների հանդիպմանը

Բայրամովը Լուիս Բոնոյի հետ հանդիպմանը վերահաստատել է Ադրբեջանի հանձնառությունը խաղաղության գործընթացին

Արտուր Հարությունյանը նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

Հակոբ Բալայանն ու Երևան քաղաքի ավագանու անդամ Միքայել Խաչատրյանը շրջայց են իրականացրել Էրեբունի վարչական շրջանում

Գորիսում 3 անձի նկատմամբ մահափորձի վարույթով հետախուզվող տղամարդը հայտնաբերվել է. մանրամասներ

ԱԺ-ում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստը․ քննարկվել են տեղահանվածներին տրամադրվող ծրագրերը

Հռոմի Պապը չի շնորհավորել Պուտինին նորից վերընտրվելու համար․ Սուրբ Աթոռից հերքում են տեղեկությունները

Շիրակի մարզպետարանի կալանավորված պաշտոնյաների լիազորությունները կասեցվել են

Ինչ իրավիճակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին

Դուք շարունակում եք շարժվել Բուխարեստի գագաթնաժողովի որոշմամբ, Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ․ Ստոլտենբերգ

Քանաքեռավանի գազալցակայանում «Պեժո»-ի լիցքավորման պահին տեղի ունեցած պայթյունի հատկանիշներով նախաձեռնվել է քրվարույթ

Նիկոլ Փաշինյանը մանրամասնել է, թե ինչ խոսակցություն է ունեցել տավուշցիների հետ

Հասանովը Ստոլտենբերգին զեկուցել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին

Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահը եվրոպական դրոշ է փոխանցել Սիմոնյանին

Աբովյանում ուղևորափոխադրման հարցի շուրջ տեղի ունեցած խուլիգանության գործով երեք անձի մեղադրանք է ներկայացվել

Երևանյան 28 փողոցներում վերգետնյա մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով

Անդրանիկ Քոչարյանը ՆԱՏՕ ԽՎ նստաշրջանից առաջ հանդիպում է ունեցել ՀՀ ԱԳ փոխնախարարի հետ

Բաքվում Պուտինի օգտին քվեարկել է ռուսաստանցիների 77%-ը, ռեկորդային քվեարկությունը գրանցվել է Չեչնիայում՝ 98,99 տոկոս

Կալանավորվել է Շիրակի մարզպետարանի Քաղաքաշինության վարչության պետը և ևս մեկ հոգի

36-ամյա երիտասարդը հարվածներ է հասցրել ընկերուհուն, 26-ամյա աղջիկն էլ դանակահարել է նրան

Աշխարհի Գավաթում Հայաստանը կներկայացնի 5 ծանրորդ