Որոնում

«Երկրի հակառակ կողմը». Շիրակի մարզպետը Լեռնակերտի գրադարանին ՀՀ վարչապետի հեղինակած գիրքն ու այլ գրականություն է նվիրել

Շիրակի մարզպետարանի կողմից գրադարանը համալրվեց այլ գրքերով՝ գրադարակներին դրվեց տարբեր ժանրերի գեղարվեստական գրականություն:

Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» կթարգմանվի մակեդոներեն. թարգմանության ցանկում է եւս 15 հեղինակ

Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ»-ը կկարողանան կարդալ 3 լեզվով՝ հոլանդերենով, լիտվերենով եւ գերմաներենով: Կոմիտասի «Նամակներ»-ն անգլերեն, Րաֆֆու «Խենթը» կթարգմանվի ալբաներեն:

Վարչապետի «Երկրի հակառակ կողմը» վեպի հիման վրա ներկայացում է բեմադրվել. հանդիսատեսը 7-րդ անգամ 7-րդ երկնքում էր

Երեւանյան բարձրահարկ շենքերից մեկի տանիքում ՝ Թատրոն տանիքում հանդիսատեսը եկել էր նայելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գրքի հիման վրա բեմադրված համանուն ներկայացումը:

Ստացված, դիպուկ, հուզիչ ներկայացում էր. վարչապետը դիտել է «Երկրի հակառակ կողմի» մոտիվներով բեմադրված ներկայացումը

Հիշեցնենք, որ «Երկրի հակառակ կողմը» գրքի հեղինակը հենց վարչապետն է:

«Երկրի հակառակ կողմը»-ը գործողության մղող հիմնական շարժառիթը դարձավ». Նիկոլ Փաշինյանը մասնակցել է իր գրքի քննարկմանը

Ինչպե՞ս ասել, որ Հայաստանից հեռացար, բայց չստացվի, որ Հայաստանից փախար: Միակ տարբերակն այն է, որ դու էլի Հայաստան ես գնում:

«Անտարես»-ը եւ «Լոֆթ»-ը հրավիրում են քննարկելու «Երկրի հակառակ կողմը» գիրքը

«Լոֆթ» կենտրոնը եւ «Անտարես» հրատարակչությունը տեղեկացնում են, որ փետրվարի 16-ին նախատեսվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գրքի քննարկումը։

Սեպտեմբերին Կալիֆոռնիայից մեծ պատվիրակություն է գալու. Գլենդելի քաղաքապետը Կոտայքում էր

Ռոմանոս Պետրոսյանը նաև Գլենդելի քաղաքապետին է նվիրել Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գիրքը:

Երկրի հակառակ կողմը (2008-07-31)

Սկիզբը` նախորդ համարներում 51. Վհուկների որս Ես նավ էի բարձրացել Խուլիոյի տված մի տոմսակով. նա ինձ ասել էր, որ ուղեւորության համար պետք է 1000 եվրո վճարեմ նավապետին եւ դա կարող եմ անել պատեհ մի ժամանակ։ Ահա մի օր որոշեցի մարել հաշիվներս եւ այցի գնացի նավապետին։ Նրա անունը Ռիկարդո էր, մոտ 40 տարեկան բարետես մի մարդ, բայց առանց միրուքի ու ծխամորճի. չնայած սիգար էր ծխում։ Փոքրիկ ծրարով փողը դրեցի նրա սեղանին, նա շնորհակալություն հայտնեց եւ ռոմ ու սուրճ առաջարկեց ինձ. չհրաժարվեցի։ Սուրճն ու ռոմը մեզ մատուցողը, պարզվեց, նավապետի կինն էր, որի ներկայության կապակցությամբ մի լավ զարմացա.

Երկրի հակառակ կողմը (2008-07-30)

Սկիզբը` նախորդ համարներում 47. Սեռական ակտի փոխարժեք Ես շատ արագ հասկացա, որ Կուբայից Ճապոնիա մեկնելը այնքան էլ հեշտ գործ չէ։ Մարդատար նավեր չեն աշխատում, իսկ Ճապոնիա մեկնող բեռնատարներ կարող են ամիսներով, նույնիսկ տարիներով չհանդիպել։ Ինձ ասում էին, որ եթե բրիտանական եւ ֆրանսիական վիզաներս ուժի մեջ են, իսկ դրանք ուժի մեջ էին դեռ, ամենատրամաբանականն այն է, որ մեկնեմ Մարտինիկա կղզի կամ Մեծ Կայման կղզի, որտեղից Ճապոնիա մեկնելը ավելի հեշտ կլինի։ Բայց անգամ այդ կղզիներ մեկնելը բարդ էր, տրանսպորտային կանոնավոր կապի բացակայության պատճառով, եւ այստեղ էլ պետք էր հույս դնել բեռնանավերի վրա, որոնք էլի հաճախ չէ, որ ելումուտ էին անում Հավանայի նավահանգիստ։

Երկրի հակառակ կողմը. Մղձավանջ եւ անուրջներ Լոզանում (2008-05-22)

Ու ցույց մի տվեք ինձ Հայաստանի ճանապարհը: Ես գնում եմ ի՛մ իմացած ճանապարհով, ես գնում եմ երկրի հակառակ կողմից:

Երկրի հակառակ կողմը (2008-07-29)

Սկիզբը` նախորդ համարներում 46. Դավադրություն ըստ Սեսիլի «Հավանա Ռիվեիրա» հյուրանոցը գտնվում էր ծովի, ավելի ճիշտ` Մեքսիկական ծոցի հենց պռնկին։ Իմ պատուհանից տեսարան էր բացվում դեպի ծովը, եւ բացի ծովից ուրիշ ոչինչ չէր երեւում։ Ծովը Սեսիլի զուգագուլպաների գույնն ուներ եւ թարմ էր նրա ազդրերի նման։ Նախաճաշից հետո Սեսիլը ինձ ծանոթացրեց իր ուղեկիցների հետ. նրա հայրը մոտ 45 տարեկան բարետես մի մարդ էր։ Հայացքը կենտրոնացած էր ու լուրջ, ժեստերը` ինքնավստահ ու կանոնավոր, եւ նրա հետ ծանոթանալուց հետո ես զարմացա, թե ինչ ընդհանուր բան կարող է ունենալ նա այդ ծիտիկի, այսինքն` Էլիզի հետ։ Հետագա շփումների ընթացքում հասկացա, որ Ռայմոնն ավելի լուրջ հարաբերություններ հաստատելու հնարավորություն չունի կամ էլ ցանկություն. նրա կինը` Սեսիլի մայրը, տարիներ առաջ մահացել էր։

Երկրի հակառակ կողմը (2008-07-26)

Սկիզբը` նախորդ համարներում 44. Արեւմտյան կիսագնդում Ինձ այլեւս ոչինչ չէր պահում Փարիզում եւ մտովի արդեն Հավանայում էի` Կուբայի մայրաքաղաքում։ Հաշվարկեցի, որ փողերս բավական չեն հետագա ճանապարհորդության համար եւ պարտք խնդրեցի Ֆրեդից` նրան բացատրելով, որ երբ ես այլեւս Ֆրանսիայում չեմ լինի, իր կրեդիտ քարտի վրա համապատասխան չափով փոխանցում կանեն, այսինքն` կմարեն իմ պարտքը։ Ֆրեդը, իհարկե, ինձ տվեց պահանջված գումարը, բայց, համենայնդեպս, հետաքրքրվեց, թե ո՞վ է մարելու իմ պարտքը.

Երկրի հակառակ կողմը (2008-07-25)

Սկիզբը` նախորդ համարներում 43. Ժողովրդի առաջնորդ Ազատությունը Իզաբելի ճառը ինձ ցնցեց` առաջին հերթին համոզչականությամբ։ Մի պահ Ֆրեդն ու Իզաբելը սկսեցին քննարկել` լեդի Դիի եւ Դոդի Ալֆայեդի վթարը սպանությո՞ւն էր, թե՞ դժբախտ պատահար. նրանք հարցաքննում էին Քվենտինին` իմանալու համար նրա կարծիքը` վստահ լինելով թերեւս, որ Ֆրանսիայի ղեկավարի թիկնազորի ծառայողը կիմանա ճշմարտությունը այս մասին։ Առիթից օգտվելով` ես կտրվեցի այդ ընդհանուր խոսակցությունից եւ մտքումս կրկնում էի Իզաբելի ասածները։ Գրողը տանի, նա իրավացի է։

Երկրի հակառակ կողմը (2008-07-24)

Սկիզբը` նախորդ համարներում 42. Երջանիկ լինելու իրավունք Քվենտինենց մոտ գնալուց առաջ մենք հագանք մեր վարձած գեղեցիկ կոստյումները` գեղեցիկ վերնաշապիկներով ու կոշիկներով. որոշեցինք փողկապ չկապել, եւ դա ճիշտ էր, որովհետեւ, ինչպես արդեն ասացի, Քվենտինն ու Իզաբելը մեզ դիմավորեցին սովորական տանու շորերով։ Ճանապարհին մենք նաեւ մտանք ծաղկի խանութ, եւ յուրաքանչյուրս մեր ճաշակով մի-մի փոքրիկ փունջ վերցրինք Քվենտինի ընկերուհու, այսինքն` Իզաբելի համար։ Եթե ձեզ հետաքրքրում է իմ կարծիքը ծաղկեփնջերի մասին` ընդհանրապես, ամենամեծ տպավորությունը ստացել եմ Էլդար Ռյազանովի «Ծառայողական սիրավեպ» ֆիլմի այն ծաղկեփնջից, որ հերոսը` Նովոսելցեւը, առավոտյան վաղ աշխատանքի գալով, փորձում է տեղադրել իր տնօրեն-սիրեցյալի` Լյուդմիլա Պրոկոֆեւնայի սեղանին։

Երկրի հակառակ կողմը (2008-07-23)

Սկիզբը` նախորդ համարներում 40. Ապրելու հետեւանքները Ճաշից հետո սենյակումս թերթում էի վան Գոգի նկարների կատալոգը, որ գնել էի ցուցահանդեսում։ Ֆրեդը եկավ` ինձ համար անսպասելի. - Մի միտք եմ հղացել,- ասացի։ - Մի միտք էլ Քվենտինն է հղացել,- խորհրդավոր ասաց նա։ - Ի՞նչ միտք։

Երկրի հակառակ կողմը (2008-07-22)

Սկիզբը` նախորդ համարներում 39. Սեւ խավիարը Երբ մոտեցանք Իմպրեսիոնիստների թանգարանի մուտքին, տոմս գտնելու հույսով ահագին մարդ էր հավաքվել, հիմնականում` երիտասարդներ։ Նրանք մոտենում էին իրար եւ հարցնում, թե արդյոք ավելորդ տոմս չունեն. մեզ էլ մոտեցավ մի զույգ. նրանք ակնհայտորեն նկարիչներ էին, թերեւս ուսանողներ։ Իհարկե, մոտակայքում կային վերավաճառողներ, բայց նրանց գները մատչելի չէին ուսանողների համար, այլ սպասում էին էլիտար կլիենտներին, ովքեր պատրաստ էին տոմսի համար վճարել 100-150 եվրո։

Երկրի հակառակ կողմը (2008-07-19)

Սկիզբը` նախորդ համարներում 37. Անկեղծութիւն անկեղծութեանց Երբ հասանք Մադելեն տաճարի մոտ գտնվող այդ սրճարան, Քվենտինը արդեն եկել էր։ Ես միանգամից նկատեցի նրա հայացքի սառնությունը. զգալի էր, որ նա այստեղ է եկել «թոկը վիզն ընկնելով»։ Ինքս կնախընտրեի ետ դառնալ առանց նրա հետ հանդիպելու, առանց բարեւելու, բայց չէր ստացվի։ Մենք մոտեցանք, նա շատ սառը բարեւեց, Ֆրեդը սիրալիր էր, բայց ես նույնպիսի դեմք էի ընդունել, ինչպիսին Քվենտինը։

Երկրի հակառակ կողմը (2008-07-18)

Սկիզբը` նախորդ համարներում 36. Ամեն ինչ լավ է լինելու Երկար ժամանակ լուռ նստած էինք Լուվրին մերձակա այդ սրճարանում. լուռ էինք, որովհետեւ էնքան էինք հոգնել, որ խոսելու ուժ էլ չունեինք. հազիվ գարեջուր պատվիրեցինք, հազիվ խմում էինք։ Մինչեւ Քվենտինի հետ հանդիպման գնալը մի չորս ժամ ունեինք ու որոշեցինք այդ սրճարանում անցկացնել այդ ժամերը։ Ընթացքում մի-մի սենդվիչ կերանք, մի քիչ վերականգնվեցինք, սկսեցինք կիսել Լուվրից ստացած տպավորությունները։ Խոսակցությունից արձանագրում էինք, որ երեք տպավորություն ենք ստացել` պուպուլիկով տիկինը, որին հիշելիս Ֆրեդը հիմա միայն ժպտում էր, որովհետեւ ծիծաղելու ուժ չուներ, Ջոկոնդան` Մոնա Լիզան, եւ Միլոսյան Վեներան` Կլոդի պատճառով։

Երկրի հակառակ կողմը (2008-07-17)

Սկիզբը` նախորդ համարներում 35. Պուպուլիկով տիկինը Ճաշից հետո հենց ռեստորանից Ֆրեդը զանգեց Քվենտինին։ Վերջինս ասել էր, թե մեզ հետ կարող է հանդիպել միայն հաջորդ օրը երեկոյան։ Նրանք պայմանավորվել էին Մադելեն տաճարի մոտ գտնվող ինչ-որ սրճարանում։ Ռեստորանից դուրս գալով` մենք մի քիչ էլ քայլեցինք, բայց շուտով զգացինք, որ ահագին հոգնած ենք, ու որոշեցինք վերադառնալ հյուրանոց։ Ես արդեն լոգանք էի ընդունել ու պառկած հեռուստացույց էի նայում, երբ Ֆրեդը զանգեց.

Երկրի հակառակ կողմը (2008-07-16)

Սկիզբը` նախորդ համարներում 34. Ծեծկռտուք Միլանում Ֆրեդը հետաքրքիր անձնավորություն էր։ Նա զբաղվում էր հին գրքերի առքուվաճառքով. բոլոր այն գրքերը, որ տպագրվել են 1950 թվականից առաջ, գտնվում էին նրա հետաքրքրության ոլորտում։ Հենց այսպիսի արժեքավոր գրքերի փնտրտուքն էր նրան հասցրել Եվրոպա, իհարկե` ոչ առաջին անգամ։ Ֆրեդին պատկանող ընկերությունը գտնվում էր ԱՄՆ-ում, գործում էր հիմնականում ինտերնետային աճուրդների ոլորտում եւ լավ եկամուտներ էր բերում նրան։ Ընկերության կառավարումը նա վստահել էր ուրիշներին, իսկ ինքը նախընտրում էր շրջել աշխարհով մեկ եւ հնաոճ գրքեր ձեռք բերել։

Երկրի հակառակ կողմը (2008-07-15)

Սկիզբը` նախորդ համարներում 33. Շառլն ու Վինսթոնը Ի՞նչ տեսարան է բացվում փարիզյան հյուրանոցի իմ սենյակի միակ պատուհանից. շատ պարզ տեսարան է` դիմացի շենքը, որ հեռու է ընդամենը 6-7 մետր։ Այս երկու շենքերի արանքով նեղ փողոց է անցնում` նեղ մայթերով։ Դեպի մայթ են բացվում զանազան խանութների, ռեստորանների դռներ։ Բայց այս մայթերով, փողոցով ո՛չ կարգին մարդ է անցնում, ո՛չ կարգին մեքենա. ամայություն է այստեղ։ Թերթերի մեջ փաթաթված, մայթի վրա անվրդով պառկած անտուն ծերուկի քունն էլ խանգարող չկա. ո՞ւմ համար են այս խանութները, ռեստորանները. «Մշտական հաճախորդների»,- բացատրում է բեռնակիր Քերիմը` ազգությամբ քուրդ։

Երկրի հակառակ կողմը (2008-07-12)

Սկիզբը` նախորդ համարներում 32. Խոնավ է Էդինբուրգը Նոր Կտակարանի մեր փնտրտուքը երկար չտեւեց. ծեր գրավաճառը ուրախությամբ եւ հանդիսավորությամբ մեզ տվեց մի-մի գրպանի Կտակարան։ Նա ափսոսանքով էր ասում, որ հիմա երիտասարդությունը քիչ է կարդում, իսկ Աստվածաշունչ կամ Նոր Կտակարան` առավել եւս։ Վիկտորը խոստովանեց, որ վերջին անգամ այս գիրքը ձեռքն է վերցրել 10 կամ 15 տարի առաջ, բայց մինչեւ վերջ չի էլ կարդացել։ Մինչ մենք կանգնած էինք գրախանութում, ես փնտրեցի-գտա ու բարձրաձայն կարդացի.

Երկրի հակառակ կողմը (2008-07-10)

Սկիզբը` նախորդ համարներում 31. Ի՞նչ են զգում հայրերը Զանգողը Վիկտորն էր. ասացի, որ ես ու Ֆրեդը ճաշում ենք միասին եւ իրեն էլ առաջարկում ենք միանալ։ Վիկտորը հաճույքով ընդունեց առաջարկը։ Երեքով հանդիպեցինք մեր հյուրանոցի նախասրահում։ Ես Վիկտորին ներկայացրի Ֆրեդին, Ֆրեդին ներկայացրի Վիկտորին։ Վերջինս ցավակցության խոսքեր ասաց, ապա նրանք իրար ամերիկյան տարբերակով մի երկու հարց տվեցին` «ուրդու տղա ե՞ս որ» տարբերակով։

Երկրի հակառակ կողմը (2008-07-09)

Սկիզբը` նախորդ համարներում 30. Can I help you? Մահճակալիս փռված մտածում էի Մարկոյի հետ ունեցած խոսակցության մասին։ Ավելի ճիշտ` չէի մտածում։ Լինում է, չէ՞, որ ինչ-որ բանի մասին ես մտածում, գիտես, թե ինչի մասին ես մտածում, բայց չես կարող ասել` ինչ ես մտածում։ Ես գիտեի, գիտակցում էի, որ մտածում եմ իմ ու Մարկոյի խոսակցության մասին, բայց ոչ մի կոնկրետ բան չէի մտածում. ուղղակի նայում էի առաստաղին, իմ ու Մարկոյի խոսակցության առիթով։ Սա, իհարկե, դժվար է բացատրել, բայց համոզված եմ` բոլորդ էլ ինչ-որ առիթով առաստաղին նայել եք. առանց առիթի էլ մենք առաստաղին նայում ենք, բայց մի բան է առաստաղին նայել ինչ-որ առիթով, եւ բոլորովին ուրիշ բան` նույնը անել առանց առիթի...

Երկրի հակառակ կողմը (2008-07-08)

Սկիզբը` նախորդ համարներում 29. Հայացք առաստաղին Իմ ով լինելու գաղտնիքը Քվենտինին բացելուց առաջ ես չէի հասցրել մի կարգին կշռադատել` արժե՞ արդյոք դա անել։ Եւ հիմա, երբ Քվենտինը վերադարձել էր Փարիզ` պահպանելու համար Ֆրանսիայի նախագահին, ես չգիտեի` կպահպանի՞ արդյոք նա իմ գաղտնիքը։ Եւ ուրեմն, ինձ տանջում էին տարակույսները` ճի՞շտ վարվեցի արդյոք։ Երբ իմացա, որ Քվենտինը Ֆրանսիայի ղեկավարի թիկնազորի ծառայող է, ինձ համար ակնհայտ դարձավ, որ նա չի կարող ինձ նման անծանոթի հայտնվելը իր կողքին անուշադրության մատնել։

Երկրի հակառակ կողմը (2008-07-02)

Սկիզբը` նախորդ համարներում 28. ուզում եմ իմանաք Վերջին մեկ ժամը ես ու Ֆրեդը լուռ նստած էինք սրճարանային սեղանի շուրջ. այս ընթացքում մի-մի սենդվիչ կերանք, որովհետեւ չէինք դիմանա մինչեւ ընթրիքը։ Սենդվիչը կերանք լուռ, հետո նստած էինք լուռ։ Ֆրեդը մեկ-մեկ վերցնում էր թերթը, մի քիչ կարդում ու մի կողմ դնում։ Ես ամփոփել էի հայաստանյան գերեզմանների մասին մտածումներս եւ միայն այդ ժամանակ նկատեցի, որ Ֆրեդը նույնպես մտատանջությունների մեջ է։ Ես նրան մի երկու հարց տվի` հասկանալու համար, թե ինչն է նրան տանջում.

Երկրի հակառակ կողմը (2008-07-01)

Սկիզբը` նախորդ համարներում 27. գերեզմաններ-գերեզմաններ Վիկտորի հետ հյուրանոց վերադարձանք շատ ուշ, մեզ հուզող բոլոր հարցերը քննարկելուց հետո։ Չնայած ուշ ժամին, ես Ֆրեդի համար հաղորդագրություն թողեցի իր հյուրանոցում։ Հաջորդ օրը կեսօրին նա զանգեց, երեկոյան հանդիպեցինք։ Ֆրեդի վիճակը ծանրանում էր նաեւ նրանով, որ Կետի ընտանիքը պրեսբիտերական եկեղեցու հետեւորդ էր, պուրիտանների ներկայացուցիչ։ Բայց չնայած դրան, Կետի ծնողները Ֆրեդին թույլ էին տվել, որ վաղը կայանալիք հոգեհանգստի ընթացքում Ֆրեդը իրենց հետ նստի առաջին շարքում եւ ցավակցություններ ստանա։ Սա շատ սփոփում էր Ֆրեդին։

Երկրի հակառակ կողմը (2008-11-29)

Սկիզբը` նախորդ համարներում 81. Հայաստանի բույրերը Ինչո՞ւ է աշունը այսքան թախծոտ Հայաստանում։ Ասում են` աշունը ամենուր է թախծոտ։ Բայց ես ոչ մի տեղ չեմ հանդիպել այսպիսի աշնան, այսպիսի թախիծի, որ թանձրացած լինի մթնոլորտի մեջ, ոչ մի տեղ չեմ զգացել, որ թախիծը բույր ունենա։ Իսկ Հայաստանում թախիծը բույր ունի, եւ այդ բույրը մեզ հասնում է ամենուր, ամենուր։ Սա փոխաբերություն չէ, սա իրականություն է. մլլացող խաշամից է թախիծը բուրում։

Տրեւոգա

ԱԱԾ օպերատիվ հետախուզության աշխատակիցները Փաշինյանի ընտանիքի անդամներին ուղեկցում են աշխատանքի վայր, սրճարաններ, խանութներ, հյուրընկալվելիս, գործնական հանդիպումների եւ այլն, եւ այսպես շարունակ։ Այս իրավիճակը ուշագրավ է այնքանով, որ ԱԱԾ-ն այս միջոցառումները նույն ջանասիրությամբ իրականացրեց մոտ վեց ամիս։ Ու, թերեւս հասկանալով, որ դա պետական բյուջեի անտեղի վատնում է, վեց ամիս անց այս ամենը դադարեցվեց։ Սակայն, փաստորեն, այս ընթացքում բյուջեում ավելցուկ է գոյացել, որն արագ պետք է սպառել։ Ի դեպ, ԱԱԾ-ի այս գործողությունների սկիզբը ուղղակիորեն համընկավ Նիկոլ Փաշինյանի` «Երկրի հակառակ կողմը» վեպի վերջին մի քանի գլուխների հրապարակման հետ, ըստ որոնց նա երկրի հակառակ կողմից մոտենում էր, ապա եւ հասավ Հայաստան։

Երկրի հակառակ կողմը (2008-11-22)

Սկիզբը` նախորդ համարներում 80. ուզում եմ ծիպուլ Մինչ կտեղավորվեինք մեքենայի մեջ, կարգի բերեցինք ողջ տարածքը։ Ոսկորները թողեցինք` մի անհայտ մոլորյալ շան համար։ Հետո լուռ նստեցինք մեքենան ու լուռ սկսեցինք ընթացքը։ Ապա Իմաստուն Ծերուկը զանգեց ինչ-որ մեկին եւ մի կարճ նախադասություն ասաց. «Գալիս ենք. ոնց պայմանավորվել ենք»։ - Փաստորեն, իմ «հիման» քեզ համար անակնկալ չէր,- դիմեցի ես Ծերուկին։ Նա նստած էր դիմացի նստատեղին եւ պատասխանեց առանց շրջվելու.

Երկրի հակառակ կողմը (2008-11-20)

Սկիզբը` նախորդ համարներում 79. Հարց չկա Սրտի մեծ կսկիծով արձանագրեցի, որ չնայած արդեն երկար ժամանակ Թիֆլիսում եմ, ոչ մի անգամ չեմ հարբել իմ սիրած վրացական գինիով։ Ոչ մի անգամ գինի չեմ խմել, էլ ուր մնաց` սպիտակ «Telyany valley»։ Երբ Զուրաբին այս մասին ասացի, նա սարսափով նայեց ինձ. - Ե՞րբ ենք մարդավարի հաց կերել, որ... Ե՞րբ ենք հաց ուտելու տրամադրություն ունեցել, որ։ Զուրաբի փախստական հարազատների հոգսը ծանրության նման կախված էր մթնոլորտում, եւ վրացական սպիտակ գինու մասին հիշեցի այն ժամանակ, երբ այդ հարցը արդեն լուծվել էր։

Երկրի հակառակ կողմը (2008-11-15)

Սկիզբը` նախորդ համարներում 78. Շորն ու Շորշորը Կատոյի հետ տեղի ունեցած միջադեպը Զուրաբին կանանց մասին խոսակցություն բացելու առիթ տվեց։ Երեկոյան, երբ արդեն տանն էինք, նա սկսեց հետաքրքրվել, թե ի՞նչ կանանց եմ ճանաչել իմ ճանապարհորդության ընթացքում։ Ես նրան պատմեցի Իզաբելի մասին, բաց թողնելով Քվենտինի եւ Ֆրեդի գոյության` ոչ այնքան կարեւոր փաստը, ապա պատմեցի Սեսիլի մասին, հետո պատմեցի, թե Պաուլան ոտքով ինչպիսի խաղեր էր տալիս, հետո պատմեցի Նովոսիբիրսկի խանութի վեց աղջիկների մասին։ Ես ոչ մի բան չէի հորինում, ուղղակի իմ պատմությունից դուրս էի թողնում «անպատեհ» մանրամասներ, պատմում էի այնպիսի տոնով եւ դեմքի արտահայտությամբ, որ Զուրաբը ինձ պատկերացնում էր, ասենք` ջակուզիի մեջ նստած, վեց աղջիկներով շրջապատված եւ հոգնած, հոգնած` փալաս դառած։ Իմ հայացքից նա հասկանում էր, որ պատշաճ չեմ համարում ինտիմ մանրամասներ պատմել. դա կովկասցի տղամարդկանց խոսակցություն չէր լինի։ Ցանկացած կովկասցի տղամարդ կհասկանա, թե ինչ է տեղի ունենում հետո, երբ վեց աղջիկների հետ մի շիշ «Մարտինի» ես խմում...

Երկրի հակառակ կողմը (2008-11-13)

սկիզբը` նախորդ համարներում 77. ցավդ տանեմ, Կատո Երբ Իմաստուն Ծերուկի տանը հաստատվելուց հետո առաջին անգամ հանդիպեցինք (զուգարանի դռան մոտ ունեցած մի քանի կիսաքնած հանդիպումները հաշիվ չեն), Զուրաբը ասաց, որ այդ իրադարձությունը պետք է նշել։ Այդ օրը ես ավելի վաղ էի արթնացել ու ջուր էի եռացնում սուրճ պատրաստելու համար։ Ու երբ Զուրաբը արթնացած, հագած, կապած եկավ, ես նրան հարցրի` խմում ես չէ՞ սուրճ։ Այստեղ նա անսպասելի առաջարկություն արեց. թե բա գնանք մեր «հանդիպումը» նշենք մի սրճարանում սուրճ խմելով։ Դա ինձ համար անակնկալ էր, որովհետեւ մտածում էի, թե Թիֆլիսում արդեն ամբողջովին կոնսպիրացիոն ռեժիմով պետք է ապրեմ։

Երկրի հակառակ կողմը (2008-11-01)

Սկիզբը` նախորդ համարներում 76. եւ տեսանելի դարձավ պատերազմը Մի քանի օր Զուրաբին չէի տեսնում, չնայած գտնվում էինք նույն տան մեջ։ Երբ արթնանում էի, նա նոր-նոր քնած էր լինում, իսկ երբ ես էի քնում, գալիս էր արթնանալու նրա ժամը։ Շուրջերկրյա ճանապարհորդությունը, ժամային բազմաթիվ գոտիների հատումը եւ, ի վերջո, սովորական հոգնածությունը ինձ ստիպում էին գամված մնալ անկողնուն, այնքան ժամանակ, մինչեւ թիֆլիսյան ցերեկները ինձ համար ստացան իրենց սովորական իմաստը` գիշերվա տեղը զիջելով գիշերներին։ Զուրաբը, այսուհանդերձ, զբաղված էր, եւ նրա առաջին հոգսը փախստական հարազատների վերադարձն էր իրենց բնակության վայրեր. նրանք անհամբեր սպասում էին, թե երբ պետք է ռուսական զորքերը հեռանան իրենց գյուղերից։

Երկրի հակառակ կողմը (2008-08-27)

Սկիզբը` նախորդ համարներում 66. սարերից իջան... Մինչ Նովոսիբիրսկ հասնելը Պավելը ինձնից խոսք վերցրեց, որ ես երկու-երեք օր նվիրելու եմ իրեն, այսինքն, որ այդ օրերը Նովոսիբիրսկում իրար հետ ենք անցկացնելու։ Ես սկզբից չեմուչում արեցի, բայց նա հիշում էր, որ խոստացել է ռուսական գլուբինկայում լինելու իմ երազանքը իրականացնել, եւ ասում էր, թե պետք է խոսքի տեր լինի։

Երկրի հակառակ կողմը (2008-08-26)

Սկիզբը` նախորդ համարներում 65. Ռուսաստանը` ժամանակից անդին Վագոն-ռեստորանում սուրճի ընթացքում մեր խոսակցությունը շարունակվեց։ Իմ վերջին դիտարկումը Պավելին, որքան էլ տարօրինակ է, կռվան տվեց։ Ու նա ասաց, որ մեռած հոգիներին ընտրությունների բերելով` ինքը երուսաղեմյան ամբոխի նման ընդամենը օգնում է, որ տեղի ունենա այն, ինչ պետք է տեղի ունենա։ Ես չհասկացա, թե ինչ նկատի ունի, եւ նա պարզաբանեց. - Ընտրություններում, միեւնույն է, հաղթելու են նրանք, ովքեր հաղթում են, եւ ես օգնում եմ, որ այդ հաղթանակը նրանք ձեռք գցեն անաղմուկ։

Երկրի հակառակ կողմը (2008-08-22)

Սկիզբը` նախորդ համարներում 64. ամբոխները խելագարված Երբ աչքերս բացեցի, Պավել Իվանիչը էլի նստած էր կուպեի նեղ սեղանի մոտ եւ ուռած աչքերով նայում էր իր առաջ դրած խոշոր բաժակին։ Այնպես էր նայում, որ չէիր հասկանում` այդ բաժակը իր բարեկա՞մն է, թե՞ թշնամին։ Այդպես երեւի նայում են սիրելի կանանց, որոնց կասկածում են դավաճանության մեջ. էդպես էլ հաստատ չես իմանա` էդ բաժակը բարեկա՞մ է, թե՞ թշնամի։

Երկրի հակառակ կողմը (2008-08-15)

63. Մեռած հոգիներ Մեր գնացքը ռուսական տրանսպորտային տերմինաբանությամբ կոչվում էր «Скорый», այսինքն` արագընթաց։ Այս անունը, սակայն, նա նվաճել էր ոչ թե իրապես, այսինքն` ճապոնական ու գերմանական գնացքների նման արագընթաց լինելու, այլ այն պատճառով, որ կանգ էր առնում միայն խոշոր քաղաքների կայարաններում։ Սկզբնական շրջանում ես ու իմ խցակիցը կատարյալ անտարբերություն էինք ցուցաբերում միմյանց նկատմամբ։

Երկրի հակառակ կողմը (2008-08-14)

Սկիզբը` նախորդ համարներում 62. եւ Աստված ասաց` լույս լինի Կիկուձի սանի ձեռքը սեղմեցի, Յուկիկո սանի ձեռքը համբուրեցի ու մի վերջին անգամ նայեցի նրա մաքուր աչքերին։ Նրանց հրաժեշտ տալով` վերադարձա հյուրանոց։ Հյուրանոցի ռեստորանում ճաշեցի, ապա մի բաժակ վիսկի խմելով` սկսեցի պատկերացնել, թե ըստ Կիկուձի սանի վարկածի` ինչպես է Աստված ստեղծել Երկիրն ու Երկինքը, Ադամին ու Եվային. «Տիեզերքում գոյություն ունի մի մոլորակ, որի անունը Երկիր է եւ որը պտտվում է իր առանցքի շուրջ։

Երկրի հակառակ կողմը (2008-08-13)

Սկիզբը` նախորդ համարներում 61. արարում եւ ծրագրավորում Ես ինձ հայտնաբերեցի անծանոթ մի զուգարանակոնքի գրկում. սակեի չարաշահման հետեւանքներն էին։ Երբ դուրս եկա իկեբանայի նմուշներ պատկերող սալիկներով այդ զուգարանից, ինձ ընդառաջ եկավ սեւ կիմոնոյով մի շատ սիրունատես կին. - Ես Կիկուձի սանի կինն եմ, իմ անունը Յուկիկո է,- ասաց նա։

Երկրի հակառակ կողմը (2008-08-12)

Սկիզբը` նախորդ համարներում 60. «Ո՛չ» ռոբոտացմանը Իր պատմությունը պատմելիս Կիկուձի սանը ահավոր հուզված էր։ Խոսելիս նրա ձեռքերը երբեմն դողում էին, աչքերը կարմրել էին, եւ թվում էր, թե ուր որ է դուրս կթռչեն կոպերից։ Ես աշխատում էի դեմքիս հուզված արտահայտություն տալ, եւ դա ինձնից որոշակի ջանք էր պահանջում. եթե այդ պահին լրիվ անկեղծ լինեի, Կիկուձի սանին պիտի ասեի` իմ սեւ սիրտ, քո ծաղկավոր տրուսիկ։

Երկրի հակառակ կողմը (2008-08-11)

59. նախագիծ «Կաեն-2» Երբ մարդը առօրյա պատկերացումներից ու մտահայեցումից դուրս ինչ-որ տեսարանի ականատես է դառնում, անպայման ուզում է կիսել տպավորությունները, ուզում է հասկանալ, թե արդյո՞ք ուրիշները տեսան այն, ինչ իր աչքին երեւաց, արդյո՞ք ուրիշները զգում են այն, ինչ ինքն է զգում։ Այդպես էլ ես «Սեքսը փոքրիկ մոլորակում» ներկայացումը նայելիս մեկ աջ, մեկ ձախ կողքիս նստած մարդկանց էի նայում` հայացքով կամ խոսքով ինչ-որ տպավորություն կիսելու համար։ Այդ երկուսից բացի ուրիշ դեմքեր ինձ համար հասանելի չէին, որովհետեւ դահլիճը կիսամութ էր, դիմացի նստածների գլուխներն էի տեսնում, դե, ետ շրջվելն էլ, հասկանալի է, գեղեցիկ չէր լինի։

Երկրի հակառակ կողմը (2008-08-08)

Սկիզբը` նախորդ համարներում 58. Ինստալյացիա Բայց, այնուամենայնիվ, հոգեւորն ու մարմնականը այնքան էլ անհաշտ ու հակոտնյա չեն, ինչպես թվում է առաջին հայացքից։ Հոգեւորի ու մարմնականի հաշտեցումը թերեւս մարդկային կեցության ամենամեծ հրաշքներից է, եւ այդ հրաշքը կոչվում է Սեր։ Եւ հետաքրքիր է, չէ՞. Աստված մարդկությանը տվել է մի փոքրիկ տարածք, որտեղ կարող են ծավալվել աննկարագրելի կրքեր, որտեղ մարդիկ կարող են տրվել ամենաանբռնազբոս մոռացման եւ միեւնույն ժամանակ չմեղանչել։

Երկրի հակառակ կողմը (2008-08-07)

Սկիզբը` նախորդ համարներում 57. ազատություն եւ կրքեր Ուզում էի Վարդանին ու նրա ընկերներին գարեջուր հյուրասիրել, բայց պարզվեց` դա հնարավոր չէ. սուպերմարկետ գնալ-գալու գործընթացը շատ երկար կտեւեր։ Ստիպված էի նրանց հրաժեշտ տալ առանց գարեջուր հյուրասիրելու։ Վերադարձա հյուրանոց, պատվիրեցի ընթրիք բերել սենյակ, ընթրելուց հետո մի քիչ հանգստացա. նախապես որոշել էի, որ կեսգիշերին կգնամ այն մեծ գովազդային ցուցանակով ստրիպտիզ-սրահ, որ գտնվում էր մեր հյուրանոցից մի քանի շենք այնկողմ։ Սա Տոկիոյից ստացած տպավորությունը հաղթահարելու միակ միջոցն էր այդ պահին թվում։ Դեռ չէի որոշել իմ հետագա երթուղին, ուստի ստիպված էի մեկ-երկու օր մնալ այս շնչակտուր քաղաքում։

Երկրի հակառակ կողմը (2008-08-06)

Սկիզբը` նախորդ համարներում 56. մի տնից չենք, մի հալի ենք Վարդանը, իրոք, աշխատում էր կորեացիների հետ։ Չոն, իրոք, նրանց ղեկավարն էր։ Յոմը նույնպես իրական կերպար էր։ Նրանք, իրոք, հասկանում էին իրար, հասկանում էին այնքան, որքան անհրաժեշտ էր համակեցության եւ համատեղ աշխատանքի համար։ Վարդանը, Չոն ու Յոմը այս շինարարական բրիգադի երեք մշտական անդամներն էին։ Կախված գործի ծավալներից, նրանք նոր աշխատողներ էին վերցնում կամ երեքով էին անում գործը։ Մեր ծանոթության պահին նրանք աշխատում էին մի բավականին մեծ տարածքում, որը, ըստ ամենայնի, գիշերային ակումբ էր լինելու կամ բար. եւս երեք կորեացիներ ներգրավված էին գործի մեջ։

Երկրի հակառակ կողմը (2008-08-05)

Սկիզբը` նախորդ համարներում 55. մոսիկի տակի Պաուլայի հետ հանդիպումը լուրջ հանգրվան դարձավ իմ երկարատեւ ճանապարհորդության ընթացքում։ Առաջին անգամ գայթակղությունը այսպես շոշափելիորեն կանգնած էր իմ առաջ եւ փոթորկում էր հոգիս։ Ես հիշում էի նրա` իրար սեղմված ազդրերը, հյուսված ոտքերը, եւ իմ մեջ ծվարած ինչ-որ մեկը ձգտում էր, ձգտում էր դառնալ այդ ամենի հեղինակը։ Եւ որքան գեղեցիկ է այն, ինչ կոչվում է գայթակղություն։ Հակառակ դեպքում գայթակղություն չէր լինի, այլ մի ցուցանակ, որի վրա գրված է` չմոտենաք, վտանգավոր է։

Երկրի հակառակ կողմը (2008-08-02)

Սկիզբը` նախորդ համարներում 53. երազանքների բարի փերի Յուրաքանչյուր ոք գոնե մի անգամ պետք է իրեն մենակ զգա` օվկիանոսի վրա։ Դա օգնում է, օգնում է ամենակարեւորում, որ մարդը նկատի ամենագլխավորը, հիմնականը։ Մենք այնքա~ն շատ բան չենք նկատում ու նկատելիս զարմանում։ Իսկ այն, ինչ օվկիանոսը պարտադրում է գիտակցել, առօրյա կյանքում չես էլ նկատի։ Օվկիանոսում էլ հեշտ չէ դա նկատել. պետք է մենակ զգաս քեզ եւ հեռու բոլորից` ազատ լինես կեղծելու որեւէ շարժառիթից, եւ օվկիանոսը քեզ կասի... Չէ, ոչինչ էլ չի ասի, դու ինքդ կնայես օվկիանոսին եւ կհասկանաս. - Չնչի~ն, չնչի~ն արարած, որքա~ն աննշան ես դու եւ որքա~ն ծիծաղելի։ Եւ գիտե՞ս ինչն է ծիծաղելի դարձնում քեզ։ - Չգիտեմ։

Երկրի հակառակ կողմը (2009-10-22)

Սկիզբը` նախորդ համարներում 75. այս հրապարակում դավաճան չկա Թիֆլիսի օդանավակայանը շատ ավելի լուսավոր ու բարեկարգ էր, քան Բիշքեկինը, բայց նույնպիսի դատարկություն էր տիրում այստեղ։ Գովազդային վահանակների գոյությունն իսկ անհեթեթ էր թվում, որովհետեւ համարյա ոչ մի հայացք նրանց չէր դիպչում։ Ինձ թվաց, որ եթե անգամ իմ իսկական անձնագրով լինեմ, հեշտությամբ կանցնեմ այս պարապ անցագրային ու մաքսային կետերը, որովհետեւ հատուկենտ սահմանապահներն ու մաքսավորները մի տեսակ մտքով ուրիշ տեղ էին, ուրիշ բան էին մտածում կամ էլ դադարել էին որեւէ բան մտածել։

Երկրի հակառակ կողմը (2009-10-21)

Սկիզբը` նախորդ համարներում 74. ինչո՞ւ է այսպես Մեր օդանավի հետ ոչ մի վատ բան չպատահեց եւ վայրէջք կատարեցինք Բիշքեկում։ Բայց երբ ինքնաթիռը հպվեց գետնին ու դանդաղեցնում էր երկնային ընթացքը, թռիչքուղու դարուփոսերը զգալ էին տալիս իրենց, ու միանգամից գլխի ընկա, որ տխուր տեղ է Բիշքեկի օդանավակայանը։ Դեպի Թիֆլիս թռիչքը եւս երկու ժամով հետաձգվել էր, եւ ես ստիպված էի սպասել։ Այստեղ ահագին տաք էր եղանակը. նստել էի մի մետաղե նստարանի, վերարկուս փռել կողքի նստարանին ու Նովոսիբիրսկից վերցրած թերթեր էի կարդում։ Շուրջս ոչ ոք չկար. միայն ժամանակ առ ժամանակ հավաքարարն էր անցնում` մի մաշած փալաս ետեւից քարշ տալով, ու մի ճմրթած ոստիկան, գլխի չափ ռացիան կողքից կախած, տասը րոպեն մեկ` իբր գործերով, անցնում էր դիմացովս` մուշտարու հայացքը թաքուն վրաս գցելով։

Երկրի հակառակ կողմը (2009-10-18)

Սկիզբը` նախորդ համարներում73. բոլոր հարցերի պատասխանը Առավոտյան արթնացա հաճելի զգացումով, որ վաղը այս ժամին օդանավակայանում եմ լինելու։ Բայց հեռուստացույցի վահանակի կոճակը սեղմելուն պես լսեցի «Բիշքեկ» բառը` մի տագնապալի շեշտադրմամբ. լուրերը հաղորդում էին, որ Բիշքեկի օդանավակայանում ավիավթար է տեղի ունեցել, հարյուրից ավել մարդ է զոհվել։ Այսպիսի լուրով սկսվեց օրը, եւ առաջին գործը, որ արեցի, ավիաընկերության գրասենյակ զանգել-ճշտելն էր, թե արդյոք մեր թռիչքը կարող է հետաձգվել։ Ասացին, որ այս պահին կոնկրետ բան ասել չեն կարող, բայց հետաձգման մասին տեղեկություն էլ չկա։ Լոգանք ընդունեցի` վատ տեղեկության տպավորությունը հաղթահարելու համար, հետո գնացի նախաճաշելու։ Ուզում էի այդ օրը Օբ գետի որեւէ ձուկ պատվիրել ճաշին, բայց զգացի, որ ախորժակ չունեմ։

Երկրի հակառակ կողմը (2009-10-16)

Սկիզբը` նախորդ համարներում 72. նա րեչկե~, նա րեչկե~, նա տոմ բերեժոչկե~... Սերգեյը ստացավ պահեստամասերը եւ հեռացավ` իր հետ տանելով Կլավդիայի զարմանահրաշ կոշիկները, Պավելը անհետացել ու չէր երեւում, իսկ ես ապրում էի Զուրաբին զանգելու օրվա սպասումով։ Այդ օրերը ծանր էին անցնում. փորձեցի գիրք կարդալ, բայց շուտով հասկացա, որ անհնար է։ Ասենք, կարդում էի տասը էջ ու մեկ էլ արձանագրում, որ կարդացածից ոչինչ չեմ հիշում եւ կարդալու ողջ ընթացքում մտածել եմ միայն այն մասին, թե ի՞նչ կասի Զուրաբը, Վրաստան հասնելու ի՞նչ երթուղի կառաջարկի եւ կառաջարկի՞ արդյոք։

Երկրի հակառակ կողմը (2009-10-15)

Սկիզբը` նախորդ համարներում 71. Մուտուն, Յուլյան, խնամախոսը 750 գրամանոց «Ընտիր» կոնյակը Սերգեյի հետ դնգեցինք։ Երրորդ բաժակից հետո բաժակները ավելորդ դարձան. ես շիշը գլխիս էի քաշում, փոխանցում Սերգեյին, Սերգեյը շիշը գլխին էր քաշում, փոխանցում ինձ։ Ա~խ, ինչ համեղ է էս կոնյակը, մեր կոնյակի գործարանի կոնյակը, այն գործարանի, որ մենք ֆրանսիացիներին վաճառեցինք մի Ադրիան Մուտուի գնով։

Երկրի հակառակ կողմը (2009-10-14)

Սկիզբը` նախորդ համարներում 70. Կլավդիայի կոշիկները Հարավային Օսեթիայում ծավալվում էր վրաց-ռուսական պատերազմը` ավելի անտանելի դարձնելով իմ ներկայությունը Նովոսիբիրսկում։ Դեռ քիչ էր, որ իմ ճանապարհին խցանում էր առաջացել, ես ստիպված էի ապրել համառուսական այն էյֆորիայի պայմաններում, որ առաջացրել էր ռուս զորքերի առաջխաղացումը դեպի Վրաստան։ Եթե սերբ լինեի ոչ միայն անձնագրով, գուցե թե այդ էյֆորիան այդքան անտանելի չլիներ, բայց չնայած սերբական անձնագիր ունենալուս, ռուսական հաղթական հայացքը ինձ ընկալում էր որպես «լիցո կավկազսկոյ նացիոնալնոստի»։ Երեւի, ի վերջո, շատերը կռահում էին, որ հայ եմ, բայց նրանց առաջին հայացքում զգացվում էր կասկածը` չլինի՞ վրացի է։

Երկրի հակառակ կողմը (2009-10-11)

Սկիզբը` նախորդ համարներում 69. Ոճիր եւ պատիժ Ոստիկանական «Վիլիսը» հեռացավ` իր հետ տանելով հարբած մուժիկին, զանգով մարդուն եւ Պավելին։ Շտապելով վերադարձա հյուրանոց` մի թաքուն ուրախություն սրտիս մեջ պահած։ Սիրում եմ, երբ Պավելի նման ինքնավստահ մարդիկ ստանում են իրենց մռութներին, բայցեւայնպես, չէի կարող ոչինչ չանել։ Վերցրի հեռախոսը եւ զանգեցի 02. հերթապահին բացատրեցի, որ ահա` այսպես ու այսպես, իմ բարեկամին տարել են ոստիկանական «Վիլիսով», եւ ինձ հետաքրքրում է նրա ճակատագիրը։ Հերթապահը հարցրեց, թե դա քաղաքի որ մասում է եղել, ես նրան մոտավորապես բացատրեցի, նա էլ ինձ հեռախոսի համարը տվեց` տվյալ շրջանի միլիցիայի բաժնի։

Երկրի հակառակ կողմը (2009-10-10)

Սկիզբը` նախորդ համարներում 68. զանգով մարդը Վրաց-ռուսական պատերազմը պայթեց իմ ճանապարհին։ Կարելի էր կարծել, որ այդ պատերազմը մտածվել է հենց իմ վերադարձը կանխելու համար, վերադարձը Հայաստան, վերադարձը երկրի հակառակ կողմից։ Շուրջերկրյա իմ պտույտի ընթացքում առաջին անգամ ես կանգնեցի ճանապարհը շարունակելու անհնարինության գիտակցման առաջ։ Թիֆլիս իմ վերադարձը հնարավոր չէր ծովով, հնարավոր չէր ցամաքով, հնարավոր չէր օդով. պատերազմի արդյունքում Ռուսաստանից օդանավեր չէին թռչում Վրաստան։ Կարող էի Նովոսիբիրսկից միանգամից Երեւան թռչել, բայց օդանավակայանից հաստատ չէի հասնի Ազատության հրապարակ, մի հանգրվան, որին հասնելու համար պտտվել եմ աշխարհի շուրջ։

Երկրի հակառակ կողմը

Սկիզբը` նախորդ համարներում 67. մի հատ պաչիկ Էս, ուրեմն, Ռուսաստան է, էս` Արեւմտասիբիրյան հարթավայրը, սա էլ` էդ հարթավայրի բազմաթիվ արտերից մեկը, էս էլ ես եմ` նստած էդ արտի պռնկին։ Ու եթե այստեղ ցորենի արտ կա, ուրեմն մոտակայքում, ասենք` մի 200-300 կիլոմետրից, կա նաեւ ռուսական գյուղ, որտեղ հյուրընկալվելը իմ վաղեմի երազանքն է, ու Պավելը իր խոստումն է կատարում` ինձ տանում է մի մոռացված գյուղ, որտեղ ինչպես ինքն է ասում` մեռած հոգիներն ավելի շատ են, քան կենդանի ձայները։ Էդ գյուղում մենք երեւի սեղան նստենք մուժիկների հետ, ճաշակենք զանազան ռուսական խորտիկներ, խմենք տնական գարեջուր ու արաղ։ Մուժիկները, է~, կպատմեն պատմություններ, որոնցից բան էլ չես հասկանա. ընթացքում պատմության ծերը կկորցնեն։ Բայց նրանց պատմածը, արաղի հետ անհոդաբաշխ ու անկապ դարձած, ավելի հաճելի կլինի, անսահմանորեն հաճելի ու մի քարե, բայց տաք ժպիտ կքանդակի դեմքիդ։

Երկրի հակառակ կողմը (2009-12-26)

Սկիզբը` նախորդ համարներում 85. ելույթ Ազատության հրապարակում Ուտելը, սիրելը, ստեղծագործելը. սրանք են զբաղեցնում առաջին երեք տեղերը` մարդկային հաճույքների հիթ-շքերթում։ Բայց ինքնին ծամելը ինչ-որ բան չի նշանակում։ Ինչպես միշտ չէ, որ քարի հսկայական կտորից հնարավոր է լինում դուրս բերել Ռոդենի «Մտածողի» մակարդակի ստեղծագործություն, այնպես էլ դեռ պետք է կարողանալ մթերքի օվկիանոսից ուտելիք դուրս բերել... Իսկ խաշը, մեր մեջ ասած, նման է անհաջող սեքսի. ուտում ես ու փոշմանում, որ կերել ես։ Բայց անհաջողության ծանրությունը հաղթահարելուց հետո շտապում ես նորից փորձել` հույս ունենալով, որ այս անգամ ամեն ինչ շատ ավելի լավ կդասավորվի։

Երկրի հակառակ կողմը (2009-12-20)

սկիզբը` նախորդ համարներում 84. գովազդային ընդմիջում Նստած եմ, ուրեմն, ու մտածում եմ. հիմա՞ գրեմ այս գլուխը, թե` ավելի ուշ։ Շատ դժվար է որոշել այս հարցը, շատ դժվար է որոշել` երբ է գրելու պահը։ Մի քանի անգամ ֆիլմերում տեսել եմ, թե ինչպես են արեւմտյան գրողները աշխատում։ Նրանց համար ամեն ինչ պարզ է. պետք է այսինչ օրը, այսինչ ժամին վեպը պատրաստ լինի. ունենա այսքան բառ եւ հրատարակչին հանձնվի ժամը այսինչին։ Արեւմտյան գրողների մասին կարդալիս` իմանում ես, որ նրանցից ոմանք գրում են օրը հազար հինգ հարյուր բառ, ինչ-որ մեկը` երկու հազար բառ, էն երրորդը առավոտյան ժամը վեցից մինչեւ 11-ը գրում է, էն մյուսը գրում է կեսգիշերից մինչեւ ժամը չորսը։

Երկրի հակառակ կողմը (2009-12-13)

Սկիզբը` նախորդ համարներում 83. կոնսպիրատիվ խաշ Պահարանի դուռը, սակայն, չէր բացվում ու ես նրա մեջ պառկած` փորձում էի կռահել` ինչու։ Հստակ լսել էի, թե ինչպես է դուռը բացվում, թե ինչպես են ինչ-որ մարդիկ ներս մտնում, ժամանակ առ ժամանակ ականջիս էին հասնում նաեւ ինչ-որ խոսակցության ձայներ։ Չէի հասկանում, իհարկե, թե ինչ են խոսում, բայց չէի հասկանում նաեւ, թե ինչու չեն բացում այն պահարանի դուռը, որի մեջ գտնվում է ավարը։ Կանգ առա այն վարկածի վրա, որ ԱԱԾ-ականները ի սկզբանե ֆայմած չեն եղել իրենց հետ հեռուստաօպերատոր վերցնել ու հիմա մարդ են ուղարկել տեսախցիկի ետեւից։

Երկրի հակառակ կողմը (2008-12-06)

Սկիզբը` նախորդ համարներում 82. պահարանի մեջ Իմաստուն Ծերուկը Թիֆլիսից վերադարձավ հաջորդ օրը կեսօրին։ Անհանգստացած էր. - Երեւանից ինձ շտապ կանչում են,- ասաց նա` պայուսակս ու կոստյումս բազմոցին դնելով։ Երեւանյան այդ կանչը նրան տարօրինակ էր թվացել, եւ մտավախություն ուներ, թե դա ինչ-որ ձեւով կարող է կապ ունենալ ինձ հետ։ Մենք մի փոքր քննարկեցինք նման հնարավորությունը եւ փորձեցինք վերլուծել այն շրջանակը, որ տեղյակ էր մեր հարաբերությունների մասին։ Դա չափազանց նեղ շրջանակ էր եւ սահմանափակվում էր այն մարդկանցով, ովքեր ինձ օգնել էին սահմանն անցնել Հայաստանից հեռանալիս։ Մարդկանց հաջորդ` վերադարձի խումբը արդեն հայտնի է` Վեզիրը, Սաքոն, Նորեկը, Զուրաբը։

ՀԱՏՈՒԿ ՆԱԽԱԳԾԵՐ

<ul> <h2> <li><a href="/category/ՀԱՏՈՒԿ_ՆԱԽԱԳԾԵՐ/Բանտային_օրագիր">Բանտային օրագիր</a></li> <li><a href="/category/ՀԱՏՈՒԿ_ՆԱԽԱԳԾԵՐ/Երկրի_հակառակ_կողմը">Երկրի հակառակ կողմը</a></li> <li><a href="/category/ՀԱՏՈՒԿ_ՆԱԽԱԳԾԵՐ/«Այլընտրանք»_ներդիր">«Այլընտրանք» ներդիր</a> </li> <li><a href="/category/ՀԱՏՈՒԿ_ՆԱԽԱԳԾԵՐ/Գեղարվեստական">Գեղարվեստական</a> </li>

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև