Ինչքան էլ ձեզ բերման ենթարկեն, մի մասնակցեք, հիվանդացեք. Փոստանջյանը՝ պատգամավորներին

Այսօր ԱԺ-ում ԵՏՄ հարցով քննարկման ժամանակ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ընթերցեց մի ռուս մտավորականի բնութագրում՝ Ռուսաստանում այսօր ստեղծված ծանր եւ բարդ իրավիճակի մասին:

Որոշ պատգամավորներ վրդովվեցին եւ սկսեցին տեղերում աղմկել՝ նկատելով, թե պատգամավորը խախտում է Լեզվի մասին օրենքը՝ ռուսերեն խոսելով Ազգային ժողովում:

«Մի մտահոգվեք, որ այսպես շարունակեք, շուտով դուք էլ եք այս ամբիոնից ռուսերեն խոսելու»,- գործընկերներին հանգստացրեց Փոստանջյանը:  

Այնուհետեւ նկատեց, որ Հայաստանը բռնակցվում է մի միության, որն ըստ էության տնտեսություն չունի:

«Փաստացի մենք այսօր հայտնվել ենք նույն իրավիճակում, ինչի մասին խոսել է Խրիմյան Հայրիկը: Երկաթյա շերեփը, որով մենք կարողացանք մեր հայրենիքը ազատագրել, այսօր այդ երկաթյա շերեփը փոխում ենք թղթե շերեփով»,- հայտարաեց Փոստանջյսանը՝ նկատելով, որ ցավ է ապրում, երբ այդ գործընթացին մասնակցում է նաեւ պատմություն ունեցող ՀՅԴ կուսակցությունը:

«Միգուցե անտարբեր եք կամ կարող եք ասել՝ բացակայում ենք, բայց պետք է պատկերացնել, թե ինչ է տեղի ունենալու մեզ հետ: Միանում ենք մի երկրի, որը գտնվում է  աշխարհի հետ առճակատման մեջ, որի տնտեսությունը գահավիժում է, եւ մենք նորից ընկնելու ենք ոտքի տակ»,- ասաց Փոստանջյանը եւ հավելեց. «Ինչքան էլ որ ձեզ բերման ենթարկեն, դուք մի մասնակցեք, հիվանդացեք, մնացեք տանը...»:

Վերջին խոսքը եւս որոշներին վրդովեցրեց:

«Այո, բերման են ենթարկում, դուք չունեք ձեր խղճի հետ հաշտ լինելու հնարավորությունը, դուք գալիս եք այստեղ եւ այդ պատվերի ներքո անում եք հայտարարություններ»,-պատասխանեց պատգամավորը: 

Տեսանյութեր

Ընդունելություն օդանավակայնում, Բագրատաշեն և ՀՀ այլ անցակետերում ծառայության անցնելու համար. ԱԱԾ (տեսանյութ)

Սվաճյան փողոցում 2 անձի դանակահարած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Հայաստանը մարդասիրական օգնություն կուղարկի Գազա (տեսանյութ)

Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի ազդակիր բնակավայրերում համայնքային մասհանումներ կիրականացվեն. տեսանյութ

Ամեն մեկը գնա մի բնակարան վարձի, ցուցանակը կպցնի, ասի՝ մենք էսինչի կառավարությունն ենք. վարչապետ (տեսանյութ)

ԼՂ-ից տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան (տեսանյութ)

Կառավարության հերթական նիստը. ուղիղ

Լուրեր | Ռուս սահմանապահների հարցը լուծված է. հայկական կողմը մերժել է ՀԱՊԿ-ի առաջարկը (տեսանյութ)

Սպորտային մեքենայով ու դանակով հայտնվեցինք ոստիկանությունում. հնդիկ գրողի արկածները Հայաստանում (տեսանյութ)

Հյուսիս-հարավից ի՞նչ կմնա, եթե ամեն տեղ ելք ու մուտք կառուցենք, թող գյուղացիները 2 կմ ավել քշեն (տեսանյութ)

Վերջապես ե՞րբ ենք սովորելու՝ մեքենայի միջից ճանապարհին աղբ թափել չի կարելի. Սանոսյան (տեսանյութ)

Շուռնուխի առանձնատների կառուցումը ե՞րբ է ավարտին հասցվելու, ուշացվում է. պատգամավորը՝ Սանոսյանին (տեսանյութ)

Խմելու ջրի կորուստը կազմում է 63%, որը թեև սարսափելի է, բայց 2022թ-ի համեմատ նվազել է 15%-ով (տեսանյութ)

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Բուենոս Այրեսի կառավարության ղեկավարի հետ (տեսանյութ)

Լուրեր | Մեզնից փորձելու են վրեժ լուծել. չենք կարող ասել՝ պատերազմը կսկսի՞, թե՞ ոչ (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Եվրանեսթ ԽՎ-ի 11-րդ լիագումար նստաշրջանին (տեսանյութ)

Հայաստանի և Արգենտինայի ԱԳ նախարարների հանդիպումը (տեսանյութ)

Մեզնից նախորդ 30 տարիների համար փորձելու են վրեժ լուծել, երկրի նկատմամբ կան նկրտումներ. Փաշինյան (տեսանյութ)

բեռնել ավելին