«Հաց բերողին սպանել են». միջադեպ՝ ի հիշատակ Հաց բերողի անցկացվող երթում | տեսանյութ

Ազատության հրապարակում այսօր հիշատակի փոքրիկ միջոցառում էր կազմակերպվել՝ ի հիշատակ Հաց բերող Արթուր Սարգսյանի: «Մեզ համար Արթուրը երբեք չի մահացել, չհավատաք, որ Արթուրը մահացել է: Ինչքան որ հաց ուտեք, կհիշեք Արթուրին»,- իր խոսքում ասաց հրապարակում գտնվող մի կին:

Կարճ ելույթներից հետո սկսվեց բողոքի երթ՝ դեպի Արդարադատության նախարարություն: Մինչ այդ միջադեպ տեղի ունեցավ ՀՅԴ ներկայացուցիչների եւ հրապարակում հավաքվածների միջեւ: Բանն այն է, որ ՀՅԴ ներկայացուցիչները Ազատության հրապարակում անձրեւանոցներ էին բաժանում, ինչը դուր չեկավ հավաքի մասնակիցներին:

Միջադեպը հարթելուց հետո երթը սկսվեց. երթի մասնակիցները քայլում էին անձրեւի տակ եւ վանկարկում «Արթուր, Արթուր»:

Մաշտոցի պողոտայում՝ Օպերայի շենքի մոտ, եւս մեկ միջադեպ տեղի ունեցավ՝ այս անգամ երթի մասնակիցների եւ Մաշտոցի պողոտայով անցնող մեքենաների վարորդների միջեւ: Պատճառն այն էր, որ երթի մասնակիցները փակել էին պողոտան՝ խոչընդոտ ստեղծելով երթեւեկության համար: Վարորդները սկսեցին ազդանշաններ տալ՝ խնդրելով բացել փողոցը: Երթի մասնակիցները չլսեցին նրանց: Խառնվեցին ոստիկանները: Սկսված հրմշտոցի ընթացքում վնասվածք ստացավ ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը: 

Ոստիկանների միջամտությունից հետո ճանապարհը բացվեց, երթը շարունակեցին մայթով՝ «Հաց բերող», «Արթուր», «Սերժիկ, ս...», «Սերժիկ, մարդասպան», «Հաց բերողին սպանել են» վանկարկումներով:

Հասնելով Արդարադատության նախարարության շենքի մոտ՝ երթի մասնակիցները փորձեցին սեւ ժապավենով կապած հաց դնել Արդարադատության նախարարության շենքի դիմաց: Ոստիկանությունը թույլ չտվեց դա անել: Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն առաջարկում էր խումբ կազմել՝ Արդարադատության նախարարություն գնալու համար, սակայն երթի մասնակիցները պնդում էին, որ իրենք մի խմբի անդամ են: 

«Մեզ համար Արթուրը երբեք չի մահացել, չհավատաք, որ Արթուրը մահացել է». Ազատության հրապարակում այսօր հիշատակի փոքրիկ միջոցառում էր կազմակերպվել՝ ի հիշատակ Հաց բերող Արթուր Սարգսյանի:

16594 դիտում

Տեսանյութեր

Էրեխեքը թող տենան` կառավարությունը ոնց ա արագ արձագանքում իրենց բարձրացրած հարցերին (տեսանյութ)

Կրիպտոարժույթից խոսում ես, խուճապային նամակներ են գրում՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Փաշինյանը դժգոհեց (տեսանյութ)

Դպրոցի քննությունների միավորները կկիրառվեն բուհ ընդունվելու դեպքում․ նախարարը մանրամասնում է (տեսանյութ)

ՀՀ կառավարության նիստը. ուղիղ

Լուրեր | ԱԺԲ-ի անդամները պղծել են Ծիծեռնակաբերդը, վիրավորել ու սադրել Աննա Հակոբյանին և նրա դստերը (տեսանյութ)

Լուրեր | Ինչ են ասել Նիկոլ Փաշինյանն ու Էրդողանը իրենց ապրիլիքսանչորսյան ուղերձներում (տեսանյութ)

Աննա Հակոբյանը դստեր՝ Արփիի հետ այցելել է Ծիծեռնակաբերդ (տեսանյութ)

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է շատ ավելի բացասական երևույթների․ Անահիտ Մանասյան (տեսանյութ)

ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (տեսանյութ)

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (տեսանյութ)

Հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. ուղիղ

Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա, Տավուշից ոչ ոք ոչինչ չի տալիս. Սարգիս Խանդանյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (տեսանյութ)

Լուրեր | Տեղադրվել է առաջին սահմանային սյունը. Ալիևը տարածքային պահանջ չունի Հայաստանից (տեսանյութ)

Վարչապետն ընդունել է Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի պատվիրակությանը (տեսանյութ)

Լուրեր | Տավուշում փորձում են իրավիճակը թեժ պահել. Հայաստանն ու Ադրբեջանը մտել են կարևոր փուլ (տեսանյութ)

Սրբություն պղծելը թշնամանք է խորացնում. Փաշինյան (տեսանյութ)

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան (տեսանյութ)

բեռնել ավելին