Եկել եմ՝ վարչապետի համար պարեմ, որ մեզ լավ նայի | տեսանյութ

Եկել եմ, որ վարչապետի համար պարեմ. Գյումրեցի կանանց հետաքրքրում է վարչապետը, ոչ թե ՀՀԿ-ի ծրագիրը.տեսանյութ

Մարտի 26-ին Գյումրիում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության գլխավոր նախընտրական քարոզարշավը: ՀՀԿ-ի տարածքային ռեյտինգային թեկնածուների խումբը գլխավորել են վարչապետ Կարեն Կարապետյանը, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը եւ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

ՀՀԿ էլիտայի եւ աղքատ գյումրեցիների հանդիպման վայրը Գյումրու թատերական հրապարակն էր: Այն բազմամարդ էր: Armtimes.com-ը ՀՀԿ-ի քարոզարշավին եկած առաջին շարքի կանանցից հետաքրքրվեց, թե ի՞նչ նպատակով են մասնակցում այս հավաքին: Պարզվեց, որ գյումրեցի կանանցից շատերին չեն հետաքրքրում ՀՀԿ-ի նախընտրական ծրագրերը, նրանք ցանկանում էին հնարավորինս մոտ գտնվել վարչապետ Կարապետյանին:

«Եկել եմ, որ վարչապետին մոտիկից տեսնեմ: Մեր վարչապետը ախր շատ սիրուն է»,- Armtimes.com-ին ասաց ներկաներից մեկը:

ՀՀԿ-ի քարոզարշավը ուղեկցվում էր համերգային ծրագրով: Մեկ այլ գյումրեցի կին, որը համերգի անբողջ ընթացքում պարեց, իր ներկայությունը այսպես մեկնաբանեց. «Եկել եմ, որ վարչապետին լավ դիմավորեմ, նրա համար պարեմ, որ նա էլ մեզ լավ նայի: Պաշտոնավորներին պետք է ղայդով դիմավորել»,- նշեց կինը:

Ի դեպ, մեր տեղեկություններով այս կինը ապրում է սոցիալական վատ պայմաններում: Նա Գյումրու ավտոկայանում չնչին վարձատրության դիմաց մաքրում է ավտոբուսների եւ միկրոավտոբուսների հատակները:

Վարչապետ Կարեն Կարապետյանի այցից հետո թատերական հրապարակը միանգամից դատարկվեց, չնայած համերգային ծրագիրը շարունակվում էր: Ներկա գյումրեցիները, աջ ու ձախ գցելով ՀՀԿ-ի դրոշները, շտապեցին հեռանալ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան

Վարչապետ Կարեն Կարապետյանը կիրակի օրը եղել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում: Ելույթից առաջ հավաքված կանանցից մեկը սկսել է պարել, ասելով. «Եկել եմ՝ վարչապետի համար պարեմ, որ մեզ լավ նայի»:

8279 դիտում

Տեսանյութեր

Լուրեր | Ինքնահռչակ Շահրամանյանը ուզում է «ծիլեր» տա Երևանում. վարչապետը խիստ նախազգուշացնում է (տեսանյութ)

Տավուշի ռուսական ռազմաբազայում նկատվել են տաջիկներ, ղրղզներ. գուշակեք ինչ կազմ է, ինչի են սպասում․ (տեսանյութ)

Ընդունելություն օդանավակայնում, Բագրատաշեն և ՀՀ այլ անցակետերում ծառայության անցնելու համար. ԱԱԾ (տեսանյութ)

Սվաճյան փողոցում 2 անձի դանակահարած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)

Հայաստանը մարդասիրական օգնություն կուղարկի Գազա (տեսանյութ)

Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի ազդակիր բնակավայրերում համայնքային մասհանումներ կիրականացվեն. տեսանյութ

Ամեն մեկը գնա մի բնակարան վարձի, ցուցանակը կպցնի, ասի՝ մենք էսինչի կառավարությունն ենք. վարչապետ (տեսանյութ)

ԼՂ-ից տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան (տեսանյութ)

Կառավարության հերթական նիստը. ուղիղ

Լուրեր | Ռուս սահմանապահների հարցը լուծված է. հայկական կողմը մերժել է ՀԱՊԿ-ի առաջարկը (տեսանյութ)

Սպորտային մեքենայով ու դանակով հայտնվեցինք ոստիկանությունում. հնդիկ գրողի արկածները Հայաստանում (տեսանյութ)

Հյուսիս-հարավից ի՞նչ կմնա, եթե ամեն տեղ ելք ու մուտք կառուցենք, թող գյուղացիները 2 կմ ավել քշեն (տեսանյութ)

Վերջապես ե՞րբ ենք սովորելու՝ մեքենայի միջից ճանապարհին աղբ թափել չի կարելի. Սանոսյան (տեսանյութ)

Շուռնուխի առանձնատների կառուցումը ե՞րբ է ավարտին հասցվելու, ուշացվում է. պատգամավորը՝ Սանոսյանին (տեսանյութ)

Խմելու ջրի կորուստը կազմում է 63%, որը թեև սարսափելի է, բայց 2022թ-ի համեմատ նվազել է 15%-ով (տեսանյութ)

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Բուենոս Այրեսի կառավարության ղեկավարի հետ (տեսանյութ)

Լուրեր | Մեզնից փորձելու են վրեժ լուծել. չենք կարող ասել՝ պատերազմը կսկսի՞, թե՞ ոչ (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Եվրանեսթ ԽՎ-ի 11-րդ լիագումար նստաշրջանին (տեսանյութ)

բեռնել ավելին