8 մլրդ դոլար ներդրում ՀՀ էներգետիկ ոլորտում. ի՞նչ երաշխիքներ են պետք ԱՄՆ դեսպանին

Ամերիկյան ընկերությունները հետաքրքրված են Հայաստանի վերականգնվող էներգետիկայի բնագավառում ներդրումներով եւ շուրջ 8 մլրդ դոլար ներդրումային համագործակցության հնարավորություն կա: Այս մասին ԱՄՆ դեսպանատան Կոնտուր Գլոբալ ընկերության նախաձեռնությամբ մայիսի 17-ին կազմակերպված վերականգնվող էներգետիկայի զարգացման համաժողովին հայտարարել է ՀՀ-ում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսը:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ՀՀ  Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և Կոնտուր Գլոբալ ընկերության հետ համատեղ կազմակերպել է մեկօրյա համաժողով, որի ընթացքում վերականգնվող էներգետիկայի մի քանի առաջատար ամերիկյան ընկերությունների ներկայացուցիչներ և շուրջ 70 հայկական ընկերություններ պետք է քննարկեն վերականգնվող էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավոր տարբերակները:

Համաժողովին մասնակցում է ամերիկյան 7 խոշոր ընկերություն, որոնք հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ անելու հարցով: ԱՄՆ դեսպանը նախ իր ելույթում նշեց, որ անկախության 25 տարիների ընթացքում Հայաստանը մեծ ճանապարհ է անցել այս ոլորտում:

«Հայաստանը հպարտությամբ կարող է նշել այն ճանապարհը, որն անցել է 25 տարիների ընթացքում, թե ինչ հեռուն է գնացել: Վերջին 5 տարիների ընթացքում էներգիայի արտադրության ծավալները Հայաստանում 20 տոկոս աճ են արձանագրել: Այսօր Հայաստանում կան էներգաարտադրության կարողություններ, և դա նշանակում է, որ հայաստանյան շուկան ընդլայնվում է, արդեն տարածաշրջանային հարցեր կարելի է այստեղ քննության առնել», - ասաց դեսպանը:

Դեսպանը նշեց, որ առաջնորդվելով վերականգնվող աղբյուրների օգտագործմամբ էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացման և էներգախնայողական ծրագրերին ուղղված աշխատանքները՝ ՀՀ կառավարությունը մշակել և ներդրել է մեխանիզմներ և ծրագրեր, որոնք թույլ են տալիս զարկ տալ վերականգնվող և արևային էներգետիկայի աճին Հայաստանում: «Իսկ ԱՄՆ  կառավարությունը պատրաստ է շարունակել գործակցությունը Հայաստանի հետ, ինչպես եղել է վերջին 25 տարիների ընթացքում»,- ասաց նա:

Առկա հնարավորությունները, նշում է դիվանագետը, ներառում են թե ավանդական էներգաարտադրությունը, թե նոր` վերականգնվող էներգիայի աղբյուրների կիրառումը: «Այս պատճառով, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը կազմակերպել է այս համաժողովը, որպեսզի ամերիկյան ներդրողներին ներկայացնի վերականգնվող էներգետիկայի ոլորտում առկա հնարավորությունները», - ասաց Միլսը:

Միեւնույն ժամանակ Միլսը նշեց, որ ներդրումները խրախուսող ԱՄՆ դեսպանությունը չի կարող արդյունքների մասով որևէ երաշխիք տալ: «Մեր խնդիրն է մեկ հարկի տակ հավաքել ամերիկյան գործարարներին, ներկայացնել Հայաստանի հնարավորությունները, օգնել, որպեսզի հայաստանյան կողմի հետ այս երկխոսությունը ձևավորվի ու ընթանա: Այսօրվա համաժողովն էլ հենց նման մի քայլ է», - ասաց նա՝ հավելելով, որ այս համատեքստում հայաստանյան գործարարների, Հայաստանի կառավարության խնդիրն է, որպեսզի ձևավորեն ու ներկայացնեն, թե ինչով է հրապուրիչ Հայաստանն ամերիկյան ներդրողների համար:

«Առավելապես կարևոր է, որպեսզի Հայաստանի կառավարության կողմից երաշխիքներ լինեն, որ հավասար խաղի կանոններ կլինեն բոլորի համար», ասաց Միլսը:

Դեսպանը նաև հավելեց, որ ամերիկյան ընկերությունների կողմից մեծ հետաքրքրություն է ցուցաբերվել այս նախաձեռնության նկատմամբ, ավելին, քան դեսպանատունն ակնկալում էր երկու ամիս առաջ, երբ պլանավորում էր այս համաժողովի անցկացումը:

Նա անկեղծացավ՝ նշելով, որ ավելի շատ ամերիկյան ընկերություններից են հետաքրքրություն ստացել, որ մասնակցեն, քան կարող էին ապահովել: «Ես կարծում եմ, որ սա նաև պայմանավորված է նրանով, որ էներգետիկ ոլորտում արդեն նման գործունեության նախնական քայլեր եղել են, խոսքը Կոնտուր Գլոբալ ընկերության կողմից արված ներդրումն է», - ասաց նա` հավելելով, որ Կոնտուր Գլոբալի կողմից Որոտանի կասկադի ձեռքբերման ու ներդրումային գործընթացը շատ հաջող է ընթացել:

Այս հարցում, նշում է դեսպանը, ՀՀ կառավարությունը աջակցություն է ցուցաբերել, և Կոնտուր Գլոբալի հաջողությունը խթան ու ոգևորող գործոն է հանդիսացել մյուս ընկերությունների համար:

8 մլրդ դոլար ներդրում ՀՀ էներգետիկ ոլորտում. ի՞նչ երաշխիքներ են պետք ԱՄՆ դեսպանին

2026 դիտում

Տեսանյութեր

Լուրեր | Տավուշից պաշտոնապես սկսվեց սահմանազատումը. հրապարակվել է քարտեզ. մանրամասներ (տեսանյութ)

Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ միջոցառումները շարունակվում են (տեսանյութ)

Հանդիպակած երթևեկող «Մերսեդեսը» տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք (տեսանյութ)

Լուրեր | Բրյուսելում գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանը կեղծ փաստաթուղթ է շրջանառում (տեսանյութ)

Փողոցային առևտրի խնդիրը մնում է չլուծված. ինչ է առաջարկում քաղաքապետարանը (տեսանյութ)

Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկերության պատվիրակությանը (տեսանյութ)

Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին (տեսանյութ)

«Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրենց մեքենային, հագել ԱԱԾ աշխատակցի հագուստ. մանրամասներ. տեսանյութ

Լուրեր | 74 և 66 տարեկան հայ տղամարդիկ բռնաբարել են 13-ամյա աղջկա. ովքեր են նրանք (տեսանյութ)

Կայծակը հարվածել է Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռին, դիմապակին վնասվել է, խուճապ է սկսվել (տեսանյութ)

Լուրեր | Որ հիվանդությունների դեպքում այսուհետ ծառայությունը կլինի պարտադիր. նախարարը մանրամասնում է

Համոզվա՞ծ եք, որ ԼՂ-ից տեղահանված բոլոր երեխաները ներգրավված են դպրոցներում. Փաշինյանը՝ նախարարին (տեսանյութ)

Լրիվ նոր դպրոց ենք մտնում, մեկ էլ խեղճացած ասում են՝ դասարանները չի հերիքում. վարչապետ (տեսանյութ)

Լեռնային Ղարաբաղից ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումը շարունակվում է (տեսանյութ)

Տավուշում հարցերը պիտի լուծենք, եթե չէ` տարածաշրջանային պայթյուն ա լինելու. Փաշինյան (տեսանյութ)

Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս մասին ինչ ասես՝ ասվեց, ես արժանապատվություն չունե՞մ. վարչապետ (տեսանյութ)

Մենք էլ, Ադրբեջանն էլ 30 տարի բեսպրեդելի մեջ ենք եղել, հիմա ասում ենք՝ պետք ա դա վերացնենք (տեսանյութ)

Նախատեսվում է փոփոխություն զինծառայողի պիտանելիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում (տեսանյութ)

բեռնել ավելին