Վանաձորի ծննդատանը 24 ժամում 12 երեխա է ծնվել. 6-ը աղջիկ է, 6-ը` տղա

Վանաձորի բժշկական կենտրոնի ծննդատանը հունիսի 20-21-ը՝ 24 ժամվա ընթացքում, ծնվել է 12 երեխա:

Այս հաստատության համար սա աննախադեպ ցուցանիշ է առնվազն վերջին տասը տարվա ընթացքում:

«Ծանրաբեռնվածությունն առաջին 11 ժամում է եղել` առավոտյան ժամը 11-ից մինչեւ երեկոյան 10:20 րոպե: Երեխաներից 9-ը ծնվել են այդ ընթացքում»,- մեր զրույցում տեղեկացրեց ծննդատան տնօրեն Արամ Ավալյանը:

12 ծննդաբերությունից 3-ը եղել է կեսարյան հատումով, 9-ը` բնական ճանապարհով: Երեխաներից 6-ը աղջիկ է, 6-ը` տղա: Թե ծննդաբերությունը եւ թե հետվիրահատական շրջանն անցել են առանց խնդիրների ու բարդությունների:

«Վաղը պատրաստվում ենք դուրսգրմանը: Ամեն ինչ նորմալ է. ե´ւ երեխաները, ե´ւ մայրիկները առողջ են, լավ են, հանգիստ են, ուրախ են»,- ասաց Ավալյանը:

Պատասխանեց, որ ստեղծված արտակարգ իրավիճակում աշխատելիս մասնագետների պակաս չի առաջացել. «Մենք 8 մանկաբարձ-գինեկոլոգ ունենք, ծննդաբերություններին մասնակցել են 4 բժիշկ` ինձ հետ միասին: Այնպես որ մենք մասնագետների կամ այլ բանի կարիք չենք զգացել»:  

Վանաձորի բժշկական կենտրոնի ծննդատանը, տնօրենի տեղեկացմամբ, գրանցվում է օրական միջինը 3.5 ծնունդ:

Վանաձորի ծննդատանը 24 ժամում 12 երեխա է ծնվել. 6-ը աղջիկ է, 6-ը` տղա

3012 դիտում

Տեսանյութեր

Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ միջոցառումները շարունակվում են (տեսանյութ)

Հանդիպակած երթևեկող «Մերսեդեսը» տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք (տեսանյութ)

Լուրեր | Բրյուսելում գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանը կեղծ փաստաթուղթ է շրջանառում (տեսանյութ)

Փողոցային առևտրի խնդիրը մնում է չլուծված. ինչ է առաջարկում քաղաքապետարանը (տեսանյութ)

Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկերության պատվիրակությանը (տեսանյութ)

Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին (տեսանյութ)

«Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրենց մեքենային, հագել ԱԱԾ աշխատակցի հագուստ. մանրամասներ. տեսանյութ

Լուրեր | 74 և 66 տարեկան հայ տղամարդիկ բռնաբարել են 13-ամյա աղջկա. ովքեր են նրանք (տեսանյութ)

Կայծակը հարվածել է Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռին, դիմապակին վնասվել է, խուճապ է սկսվել (տեսանյութ)

Լուրեր | Որ հիվանդությունների դեպքում այսուհետ ծառայությունը կլինի պարտադիր. նախարարը մանրամասնում է

Համոզվա՞ծ եք, որ ԼՂ-ից տեղահանված բոլոր երեխաները ներգրավված են դպրոցներում. Փաշինյանը՝ նախարարին (տեսանյութ)

Լրիվ նոր դպրոց ենք մտնում, մեկ էլ խեղճացած ասում են՝ դասարանները չի հերիքում. վարչապետ (տեսանյութ)

Լեռնային Ղարաբաղից ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումը շարունակվում է (տեսանյութ)

Տավուշում հարցերը պիտի լուծենք, եթե չէ` տարածաշրջանային պայթյուն ա լինելու. Փաշինյան (տեսանյութ)

Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս մասին ինչ ասես՝ ասվեց, ես արժանապատվություն չունե՞մ. վարչապետ (տեսանյութ)

Մենք էլ, Ադրբեջանն էլ 30 տարի բեսպրեդելի մեջ ենք եղել, հիմա ասում ենք՝ պետք ա դա վերացնենք (տեսանյութ)

Նախատեսվում է փոփոխություն զինծառայողի պիտանելիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում (տեսանյութ)

ՀՀ կառավարության հերթական նիստը. ուղիղ

բեռնել ավելին