Շանսոն էր հնչում կորսված սիրո մասին. հասարակական տրանսպորտում դեռ երաժշտություն է հնչում

Երեւանում գործող հասարակական տրանսպորտում վերջին շրջանում բավականին քիչ է երաժշտություն լսվում: Այդ են վկայում թե՛ մեր դիտարկումները եւ թե՛ կանգառներում անցկացրած հարցումները:

Մեր շրջայցի ժամանակ երկու տասնյակի չափ երթուղայիններից միայն մեկում էր մագնիտոֆոն միացված: Բավական ցածր ձայնով ռուսական շանսոն էր հնչում միայնակ հոգու, կորսված սիրո մասին:

Ներքաղաքային երթուղիները սպասարկող մեքենաների մեծ մասում նույնիսկ մագնիտոֆոն չկար:

Տրանսպորտի սպասող ուղեւորներից ոմանք գոհունակություն էին հայտնում, որ երթեւեկում են խաղաղ մթնոլորտում, մյուսներն էլ երթուղայիններում հնչող երաժշտությանը սկզբունքորեն դեմ չէին՝ նշելով, որ այն հաճելի կամ տհաճ է՝ կախված այդ օրվա տրամադրությունից:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Երեւանում գործող հասարակական տրանսպորտում որեւէ տեսակի երաժշտություն չպետք է հնչի:

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, կրթության, մշակույթի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսին գրությամբ դիմել էր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ հիշեցնելով, որ ներքաղաքային տրանսպորտում երաժշտությունն արգելվում է գործող օրենքով:

«2006 թվականի դեկտեմբերի 5-ին ընդունված «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 12-րդ կետը սահմանում է, որ «Ավտմոբիլաբին կանոնավոր փոխադրումների ժամանակ արգելվում է ավտովարորդի եւ ուղեւորների կողմից ավտոբուսի ուղեսրահում երաժշտություն միացնելը ներքաղաքային եւ մերձքաղաքային փոխադրումներում...»,- մեջբերել էր ավագանու անդամը:

Քաղաքապետարանից ի պատասխան վստահեցրել էին, որ ուղեւորափոխադրումներ իրականացնող բոլոր տնտեսվարող սուբյեկտների տնօրեններին «Երեւանտրանս» ՓԲԸ ղեկավարության կողմից հանձնարարվել է վարորդական աձնակազմին հրահանգավորել տրանսպորտային միջոցներում բացառել երաժշտություն միացնելու դեպքերը:

Շանսոն էր հնչում կորսված սիրո մասին. հասարակական տրանսպորտում դեռ երաժշտություն է հնչում

1869 դիտում

Տեսանյութեր

Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա, Տավուշից ոչ ոք ոչինչ չի տալիս. Սարգիս Խանդանյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (տեսանյութ)

Լուրեր | Տեղադրվել է առաջին սահմանային սյունը. Ալիևը տարածքային պահանջ չունի Հայաստանից (տեսանյութ)

Վարչապետն ընդունել է Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի պատվիրակությանը (տեսանյութ)

Լուրեր | Տավուշում փորձում են իրավիճակը թեժ պահել. Հայաստանն ու Ադրբեջանը մտել են կարևոր փուլ (տեսանյութ)

Սրբություն պղծելը թշնամանք է խորացնում. Փաշինյան (տեսանյութ)

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան (տեսանյութ)

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան (տեսանյութ)

ՌԴ-ն առաջինն է Ադրբեջանի հետ դիվերսիֆիկացրել հարաբերությունները, միլիարդների զենք վաճառել. Փաշինյան․ տեսանյութ

ՀՀ-ն ձեռք է բերում Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը, չունենք համոզմունք, որ չեն հարձակվի․ վարչապետ

ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել, չգիտեմ՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տալիս բրիտանական լրատվամիջոցներին. ուղիղ

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վահագն Խաչատուրյանի հետ և շնորհավորել նրան ծննդյան օրվա առիթով (տեսանյութ)

Լուրեր | Ոսկեպարի եկեղեցին մնալու է Հայաստանի տարածքում. Պուտինն ու Ալիևը նոր «սիրախաղ են» սկսել (տեսանյութ)

Վիճաբանության ժամանակ դանակահարել էր 27-ամյա համագյուղացուն (տեսանյութ)

Վարչապետ Փաշինյանն ընդունել է Տոյվո Կլաարին (տեսանյութ)

Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունները զարգանում են. Պուտինն ընդունել է Ալիևին (տեսանյութ)

Լուրեր | Տավուշում խոչընդոտում են ականազերծման աշխատանքներին. Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել

բեռնել ավելին