Տեղեկացրել ենք, որ օգոստոսի 19-ին ՀՀ վերաքննիչ դատարանը ժամը 17.00-ին վերացրել էր օգոստոսի 9-ին ձերբակալված, ապա կալանավորված ակտիվիստ Սարգիս Գեւորգյանի կալանքը եւ նրան ազատ արձակելու որոշում կայացրել: Չնայած որոշումը ուժի մեջ էր մտել հրապարակման պահից, Գեւորգյանը ազատ արձակվեց 5 ժամ հետո, այն էլ` երբ նրա փաստաբանը կարողացավ «Նուբարաշեն» ՔԿՀ ներկայացնել պահանջվող փաստաթղթերը: ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի ու լրատվության բաժնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Ղալեչյանի խոսքով, ՔԿՀ-ն Ս. Գեւորգյանին ազատ է արձակել անմիջապես այն բանից հետո, երբ փաստաբանը ներկայացրել է դատարանի որոշումը. «Մեզ համար կարեւոր է, որ կալանավորը ազատ արձակվի ինչքան հնարավոր է շուտ»: Հարցին, թե ով է պատասխանատու, որ դատարանի որոշումից հետո Ս. Գեւորգյանը 5 ժամ գտնվել է ապօրինի անազատության մեջ, Ղալեչյանը դժվարացավ պատասխանել. «ՔԿՀ-ն կալանավորին ազատ է արձակում անմիջապես, երբ ներկայացվում է համապատասխան փաստաթուղթը: Թե ինչու է Գեւորգյանի ազատ արձակումը ուշացել, պետք է ճշտել այն գերատեսչություններից, որոնք ուշացրել են փաստաթղթերի ձեւակերպումը»: ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Աիդա Հովհաննիսյանի գործավարուհին, պատասխանելով հարցին, թե ինչու է դատավորի որոշումը ուշ տրամադրվել Գեւորգյանի փաստաբաններին, ամենայն լրջությամբ ասաց, որ որոշումը փաստաբանին տրվել է ժամը 17.30-ի սահմաններում, եւ տեղյակ չէ, թե ինչու է փաստաբանը այն ուշ ներկայացրել ՔԿՀ: Հարցրինք, որ եթե Գեւորգյանը փաստաբան չունենար, ազատ չէ՞ր արձակվելու: «Դատարանի որոշումը համապատասխան ՔԿՀ հասցնելու համար մենք համապատասխան միջոցներ ենք ձեռնարկում: Եթե փաստաբան չլիներ, ՔԿՀ-ին դատարանի որոշումը կփոխանցեր գործով քննիչը»,- ասաց գործավարուհին:
Իսկ ում է պետք իմ կարծիքը:Մեկ է ինչ պետք է այն ել կանեն:
Ես չեմ հասկանում, հայաստանում էլ մարդ չի մնացել որ սրանից են ինտերվյու վերցնում...
Ստրկամտությունն ու ատորաքարշությունն է ծնում պալաչ, այլ ոչ հակառակը:
Տպավորություն էս ստանում,որ մեր, թե ներկա, թե անցած իշխանավորների պոչերը , մեկը մյուսի
Թատրոն է: Նույն սցենարն է -Ծառուկյանի ու Սերժ Սարգսյանի ներկայիս հարաբերություններն իրա
«Հայ ենք մենք,եղբայրներ՝ հայ ենք մենք...»
Այո,սա ենք եղել մենք՝ մեր ողջ պատմությա
Այո!