Դավիթ ՔիրամիջյանSyndicate content

Նիստը հետաձգվեց

Տիգրանը ընտրելու է Կոնգրեսին

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետք է շարունակվեր Հայ ազգային կոնգրեսի 4 ակտիվիստների վերաբերյալ դատավարությունը, որը վերաբերում է անցած տարվա օգոստոսի 9-ին Խնկո-Ապոր գրադարանի մոտ տեղի ունեցած միջադեպին, որը, սակայն, հետաձգվեց:

Նախատեսվում էր, որ երեկվա նիստի ժամանակ կշարունակվի մեղադրական կողմի ներկայացրած վկաների հարցաքննությունը, սակայն որեւէ վկա նիստին չներկայացավ: Վկաներից բացի, նիստին չներկայացավ նաեւ պաշտպան Ստեփան Ոսկանյանը, ինչի պատճառով էլ դատական նիստը հետաձգվեց, հաջորդը տեղի կունենա ապրիլի 27-ին, ժամը 12.00-ին:

Նիստի ավարտից հետո արդեն 8 ամիս անազատության մեջ գտնվող Տիգրան Առաքելյանն ընկերներից հետաքրքրվեց, թե ինչպես է ընթանում Հայ ազգային կոնգրեսի նախընտրական քարոզարշավը, կատակով ասաց նաեւ, որ  հաջորդ նիստին իրեն բերեն Կոնգրեսի թռուցիկներից` իր խցում դրանք փակցնելու համար:

Ամեն ինչ լավ է լինելու

Կոնգրեսականն ուժեղ է սամբիստից

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ շարունակվեց Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ Սարգիս Գեւորգյանի, Արտակ Կարապետյանի, Դավիթ Քիրամիջյանի, Տիգրան Առաքելյանի վերաբերյալ դատաքննությունը:

Երեկվա դատական նիստը մեկնարկեց ժամը 12.00-ին, ավարտվեց` 18.00-ին:

Օգոստոսի 9-ին Երեւանի կենտրոնում` Խնկո-Ապոր գրադարանի մոտ բռնության ենթարկվելուց հետո Կենտրոնի ոստիկանություն բերման էին ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի յոթ ակտիվիստներ: Ոստիկանության բաժնում եւս նրանց նկատմամբ բռնություն էր գործադրվել: Մի քանի օրվա ընթացքում երիտասարդներից վեցը ազատ էին արձակվել, իսկ Տիգրան Առաքելյանը մինչ այժմ կալանավորված է: Յոթ երիտասարդներից երեքի վերաբերյալ քրեական գործը առանձնացվել էր եւ դեռեւս գտնվում է ՀՔԾ-ում: Մյուսների գործն էր երեկ դատարանում քննվում:

Օրվա լրահոսից

Խեղճ քննիչ Գեւորգյան

Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թեւի ներկայացուցիչներ Վահագն Գեւորգյանը, Սահակ Մուրադյանը եւ Դավիթ Քիրամիջյանը երեկ կեսօրին ծանուցագրով հրավիրվել էին Հատուկ քննչական ծառայություն` օգոստոսի 9-ին Կարապի լճի մոտի միջադեպի հետ կապված քննչական գործողության մասնակցելու: Վերադառնալով ՀՔԾ-ից, երիտասարդները լրագրողներին պատմեցին, որ այնտեղ բռնության են ենթարկվել: Վահագն Գեւորգյանը հայտարարեց, որ հենց սկզբից, երբ մտել են քննիչ Գեւորգ Գեւորգյանի սենյակ, նա սկսել է իրեն լկտի պահել եւ գողական տոնով հետաքրքրվել է, թե էդ ոնց չեն ուզում մասնակցել քննչական գործողություններին, երբ ինքը ասում է, որ պետք է մասնակցել: Մինչ այս, երիտասարդները, օգտվելով իրենց իրավունքից, հրաժարվել էին գործողությանը մասնակցել, մանավանդ որ ծանուցագիր ստացած չէին եղել:

Պատմում են կոնգրեսի ակտիվիստները

Հարվածում էին եւ նկարահանում

Ալիկ Սարգսյան
Օգոստոսի 9-ին ձերբակալված Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ 7 ակտիվիստներից երեքը` Արեգ Գեւորգյանը, Դավիթ Քիրամիջյանը եւ Սահակ Մուրադյանը օգոստոսի 12-ին Երեւանի ՁԱՊՎ- ից ազատ արձակվեցին:

Տիգրան Առաքելյանին մեղադրանք առաջադրվեց ոստիկանին դիմադրություն ցուցաբերելու եւ խուլիգանություն կատարելու, Սարգիս Գեւորգյանը, Արտակ Կարապետյանը եւ Վահագն Գեւորգյանը մեղադրվեցին խուլիգանություն կատարելու մեջ, Վահագն Գեւորգյանը դատարանի դահլիճից ստորագրությամբ ազատ արձակվեց, իսկ մյուս երեք երիտասարդների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց երկամսյա կալանքը:  Երեկ մեզ հետ զրույցում ազատության մեջ հայտնված երիտասարդները պատմեցին իրենց հետ տեղի ունեցածի մանրամասները:

Բերման է ենթարկվել յոթ ակտիվիստ

Երեկ երեկոյան ժամը 21.30-ի սահմաններում Երեւանի Կարապի լճի մոտ ՀՀ ոստիկանության կարմիր բերետավորների մի խումբ դաժան ծեծի է ենթարկել Հայ ազգային կոնգրեսի 7 երիտասարդ ակտիվիստների, ինչից հետո նրանց բերման ենթարկել Երեւանի Կենտրոնի ոստիկանություն: Բերման ենթարկվածներն են Սահակ Մուրադյանը, Արեգ Գեւորգյանը, Արտակ Կարապետյանը, Տիգրան Առաքելյանը, Դավիթ Քիրամիջյանը, Վահագն Գեւորգյանը եւ Սարգիս Գեւորգյանը: Բերման ենթարկված Արեգ Գեւորգյանը մեր թղթակցի հետ հեռախոսազրույցում հայտնեց, որ ոստիկանությունում «իրավապահները» շարունակել են իրենց նկատմամբ բռնություն գործադրել, եւ իր, Տիգրան Առաքելյանի եւ Դավիթ Քիրամիջյանի դեմքերի վրա բաց վերքեր կան: Ոստիկանություն ժամանած շտապօգնության բժիշկները յոթ երիտասարդների մոտ էլ ուղեղի ցնցում են արձանագրել:

Սեւերն ընդդեմ սպիտակների

Քաղաքական շախմատ. քայլ 7

քաղաքական շախմատ7սկիզբը նախորդող համարներում

1. Ձf3  d5
2. d4   Ձf6
3. c4   e6
4. Փg5  Փe7
5. Ձc3  c6
6. e3  d:c
սպիտակներ / Փ: c4  - ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` հուլիսի 4-ից 5-ը Երեւան կատարելիք այցին ընդառաջ շարունակվում են երիտասարդական ակցիաները` ի պաշտպանություն ընդդիմության ձերբակալված ակտիվիստ Դավիթ Քիրամիջյանի, որը ձերբակալվել էր մայիսի 31-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով: Հուլիսի 2-ի ակցիայի ժամանակ մասնակիցները անսպասելի լուր են ստանում, որ Դավիթ Քիրամիջյանը ազատ է արձակվել: Ընդդիմությանը, այսպիսով, հաջողվում է բացատրել իշխանությանը, որ քաղբանտարկյալների թիվը ավելացնելու որեւէ տարբերակ գոյություն չունի: Սպիտակների` փիղը վերցնում է c4-ի զինվորը քայլը, սակայն, առավել ամբողջանում է նույն շրջանում տեղի ունեցած մեկ այլ իրադարձությամբ. հուլիսի 17-ին տեղի է ունենում ՀՀՇ համագումարը, որտեղ Հայ ազգային կոնգրեսի նկատմամբ կենտրոնախույս տրամադրություններ ունեցող ուժերը պարտություն են կրում:

Սեւերն ընդդեմ սպիտակների

Քաղաքական շախմատ. քայլ 4

քաղաքական շախմատ4սկիզբը նախորդող համարներում

1. Ձf3  d5
2. d4   Ձf6
3. c4   e6

սպիտակներ / Փg5  - 2010թ. հունիսի 2-ին «Հայաստանի ժողովուրդն ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի» հայցն ուղարկվում է Հաագայի դատարան: Հայցադիմումը ստորագրել են  հազարավոր քաղաքացիներ, բայց խնդրի իրավական եւ քաղաքական աջակցությունն իրականացնում է Կոնգրեսը: Տվյալ քայլն ի սկզբանե ընկալվում էր իբրեւ միմիայն քաղաքական նշանակություն ունեցող, որովհետեւ Հայաստանը թեեւ ստորագրել է, բայց չի վավերացրել Հռոմի ստատուսը, որով հիմնադրվում էր միջազգային քրեական դատարանը: Այսուհանդերձ, Հաագայի դատարանի դատախազի գրասենյակից Կոնգրեսին ուղարկված նամակ-ծանուցագրում ասվում է, որ «Հայաստանի ժողովուրդն ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի» հայցը պատշաճ կերպով գրանցվել է գրասենյակի հաղորդումների ռեգիստրում, եւ որ դատարանը այն կուսումնասիրի ինչպես հարկն է` համաձայն միջազգային քրեական դատարանի` Հռոմի ստատուսի դրույթների: Մասնագետները նշում են, որ առանձին դեպքերում Միջազգային քրեական դատարանը կարող է վարույթ սկսել նաեւ Հռոմի ստատուսը չստորագրած երկրների քաղաքացիների դիմումների համաձայն:

Սեւերն ընդդեմ սպիտակների

Քաղաքական շախմատ. քայլ 3

քաղաքական շախմատ31. Ձf3  d5
2. d4   Ձf6

Քայլ 3

սպիտակներ / c4 - 2010թ. մայիսի 28-ին Հայ ազգային կոնգրեսի համակիրները   մուտք են գործում Ազատության հրապարակ եւ այնտեղ փոքրիկ ակցիա իրականացնում: Նույնը տեղի է ունենում նաեւ մայիսի 30-ին եւ 31-ին: Ակցիաները, չնայած իրենց ոչ այնքան մեծ մասշտաբներին, քաղաքական եւ քաղաքացիական լայն արձագանք են ստանում եւ ըստ էության կանխորոշում քաղաքական առաջիկա շրջափուլի օրակարգային կարեւորագույն հարցերից մեկը. պայքար Ազատության հրապարակի համար: Իշխանությունը հաշվարկել էր, որ Հայ ազգային կոնգրեսը տվյալ ժամանակաշրջանում Ազատության հրապարակի համար պայքարելու խնդիր չունի, քանի որ նրա օրակարգի առաջնային տեղում են ներքին կազմակերպչական հրատապ հարցեր, որոնք հարուցվել էին ոչ առանց իշխանական մասնակցության: Ներքին խժդժություններ մտցնելու փորձեր անելով, իշխանությունը հույս ուներ Կոնգրեսին հետ պահել փողոցային պայքարի մեթոդներից եւ ներքաշել գրասենյակային պայքարի ոլորտ:

Ձայնագրությունը ուսումնասիրել են

Բազազը` կոնտեքստից դուրս

Ոստիկանությունը ուսումնասիրել է երեկ համացանցում հայտնված այն ձայնագրությունը, որտեղ լսվում է, թե ինչպես են Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը` Բազազը եւ Կենտրոնի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանը սպառնալիքներ հնչեցնում ոստիկանության բաժին ապօրինի կերպով բերման ենթարկված Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների հասցեին:

Ոստիկանությունից երեկ մեզ հայտնեցին, որ ուսումնասիրության արդյունքում ոստիկանության բարձրադիր պաշտոնյաների խոսքերում եւ գործողություններում որեւէ ապօրինություն չի հայտնաբերվել:

Երեկ հայտնել էինք, որ հունիսի 25-ին ժամը 20.45-ի սահմաններում Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ Սարգիս Գեւորգյանին, Վահագն Գեւորգյանին, Սարգիս Խաչատրյանին եւ Դավիթ Քիրամիջյանին Երեւանի Պուշկին-Մաշտոց պողոտայի խաչմերուկից բերման էին ենթարկել Կենտրոնի ոստիկանության բաժին միայն այն բանի համար, որ հունիսի 30-ին կայանալիք հանրահավաքի իրազեկման ընթացքում վանկարկել էին «Սերժիկ, հեռացիր» կարգախոսը: Արդեն ոստիկանության բաժնում Մելքոնյանը եւ Մարտիրոսյանը երիտասարդներին սկսել էին ապօրինի պահանջ ներկայացնել, մասնավորապես, որպեսզի երիտասարդները Սերժ Սարգսյանին Սերժիկ չանվանեն եւ այլն: Հակառակ դեպքում, ոստիկանները սպառնացել էին «արձագանքել համապատասխան ձեւով»:

Սպառնում են ոստիկանները

Բազազի կոչը. Սերժ, հեռացիր

Ռոբերտ Մելքոնյան (Բազազ)
Հունիսի 25-ին ժամը 20.45-ի սահմաններում Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ Սարգիս Գեւորգյանին, Վահագն Գեւորգյանին, Սարգիս Խաչատրյանին եւ Դավիթ Քիրամիջյանին Երեւանի Պուշկին-Մաշտոց պողոտայի խաչմերուկից բերման էին ենթարկել Կենտրոնի ոստիկանության բաժին, որտեղ Բազազ մականունով հայտնի Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը երիտասարդների հասցեին սպառնալիքներ էր հնչեցրել եւ մի քանի ուշագրավ հայտարարություն արել:

Երիտասարդները հունիսի 30-ի հանրահավաքին ընդառաջ բաժանելիս են եղել Հայ ազգային կոնգրեսի թերթերը, երեկոյան ժամը 20.00-ի սահմաններում Հյուսիսային պողոտայում վանկարկել էին «Սերժիկ, հեռացիր» կարգախոսը: Դրանից 45 րոպե անց երիտասարդներին մոտեցել են Կենտրոն վարչական շրջանի փոխոստիկանապետ Արայիկ Պետրոսյանը եւ Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը, որը հրամայել էր Պետրոսյանին բերման ենթարկել երիտասարդներին: «Երբ մեքենայի մեջ հետաքրքրվեցինք, թե ուր են մեզ տանում, ասացին, որ Կենտրոնի ոստիկանապետը (Սարգիս Մարտիրոսյանը.-հեղ.) ուզում է մեզ հետ խոսել: Մտանք ոստիկանապետի մոտ, նա իրեն ոչ պատշաճ ձեւով պահեց,- տեղի ունեցածի մասին մեզ պատմեց Սարգիս Գեւորգյանը: - Փորձեց գոռգոռալ, մենք բոլորս նրան սթափության կոչ արեցինք: Փորձեցինք նրան վստահեցնել, որ ինքը առաջին անգամ է մեզ հետ առնչվում ու դեռ չգիտի, թե ոնց է պետք, չգիտի, որ խոսելիս միայն օրենքի տառով պետք է շարժվի»:

Լուր

Կբողոքարկվի

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը երեկ մերժեց ՀԱԿ անդամներ Սարգիս Գեւորգյանի եւ Դավիթ Քիրամիջյանի փաստաբանների ներկայացրած վերաքննիչ բողոքը, միեւնույն ժամանակ կիրառեց ԱԺ ընդունած համաներման ակտը, ինչի նշանակում, է որ ընդդիմադիր երիտասարդները համաներվեցին: Գեւորգյանը եւ Քիրամիջյանը դատարանի դահլիճում հայտարարեցին. «Մենք հանցագործ չենք, որ մեզ ինչ-որ մեկը համաների»: Դատավճռի հրապարակումից հետո փաստաբան Ստեփան Ոսկանյանը մեզ ասաց, որ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավճիռը բողոքարկելու է ՀՀ Վճռաբեկ դատարանում: Երիտասարդները ձերբակալվել էին 2010թ. մայիսի 31-ին այն բանի համար, որ ցանկանում էին մուտք գործել Ազատության հրապարակ: Նույն օրը Սարգիսին մեղադրանք էր առաջադրվել իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու, իսկ Դավիթին` խուլիգանություն կատարելու համար: Իսկ դեկտեմբերի 28-ին նրանք դատապարտվեցին երկուական տարվա պայմանական ազատազրկման: Երեկվա նիստի ընթացքում դատարանը մերժեց բողոքող կողմի միջնորդությունը այն մասին, որ դատարան հրավիրվեն ու հարցաքննվեն մի շարք անձինք, որոնք մայիսի 31-ին գտնվել էին դեպքի վայրում եւ կարող են պատմել, թե ինչ է տեղի ունեցել իրականում:

Բերման չենթարկվեցին

Երեկ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում պետք է տեղի ունենար Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներ Սարգիս Գեւորգյանի եւ Դավիթ Քիրամիջյանի բողոքի քննությունը, սակայն նիստը հետաձգվեց: Նախորդ նիստին դատարանը որոշում էր կայացրել բերման ենթարկել գործով որպես տուժող անցնող Վարազդատ Թադեւոսյանին, վկաներ Ռուբեն Այվազյանին ու Լուսինե Թադեւոսյանին, որոնց ցուցմունքները հիմք էին հանդիսացել ընդդիմադիր երիտասարդներին երկու տարվա պայմանական ազատազրկման ենթարկելու համար: Երեկ, սակայն, նշված անձինք դատարան չներկայացան: Ըստ Արաբկիրի ոստիկանության ծառայող Կասյանի, որը պետք է կատարեր բերման ենթարկելու` դատարանի որոշումը, նշված անձինք չեն հայտնաբերվել: Դատական հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 27-ին, ժամը 12-ին: Ոստիկանությունը պարտավոր է մինչ այդ օրը հայտնաբերել եւ բերման ենթարկել մինչ օրս դատարանի որոշումներին չենթարկվող անձանց:

Պետք է մտածեն

Թեեւ երեկ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում դատախազ Ժ. Սահակյանը` հանդես գալով մեղադրական ճառով, հայտարարեց, որ Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Արեգ Գեւորգյանին առաջադրված մեղադրանքից հրաժարվում է, եւ միջնորդեց Գեւորգյանի դեմ հարուցված քրեական գործը կարճել` հանցակազմի բացակայության հիմքով, նիստը եւս մեկ անգամ հետաձգվեց: Բանն այն է, որ պաշտպան Ստեփան Ոսկանյանը պաշտպանական ճառում դատարանին միջնորդեց գործը կարճել ոչ թե հանցակազմի, այլ հանցադեպի բացակայության հիմքով: Դատավոր Համբարձումյանի խոսքով, քանի որ նշված գործը նախադեպային է, նախադեպային է նաեւ այն, որ թեեւ եւ մեղադրող, եւ պաշտպանական կողմերը միջնորդում են կարճել գործը, սակայն տարբեր հիմքեր են առաջարկում, եւ որոշում կայացնելու համար դատարանին ժամանակ է հարկավոր. «Քանի որ որոշակի պրակտիկա է ձեւավորվելու, սխալվելու իրավունք չունեմ»: Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Գեւորգյանը 2 տարվա պայմանական ազատազրկման է դատապարտվել, քանի որ, ըստ դատարանի, խուսափել էր պարտադիր զինծառայությունից: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 16-ին, ժամը 12-ին: Նշենք, որ նույն օրը, ժամը 11.00-ին նույն դահլիճում, նույն դատական կազմը քննելու է ՀԱԿ ակտիվիստներ Սարգիս Գեւորգյանի եւ Դավիթ Քիրամիջյանի գործով բողոքը:

Բավարարեց

Երեկ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներ Սարգիս Գեւորգյանի եւ Դավիթ Քիրամիջյանի գործով դատական նիստը: Նախորդ նիստի ժամանակ դատարանի կայացրած որոշման համաձայն, երեկ պետք է դատարան հրավիրվեին եւ հարցաքննվեին գործով որպես տուժող անցնող Վարազդատ Թադեւոսյանը, վկաներ Ռուբեն Այվազյանը եւ Լուսինե Թադեւոսյանը: Սակայն նշված անձինք երեկ դատարան չներկայացան: Բավարարելով ընդդիմադիր երիտասարդների փաստաբանների միջնորդությունը, դատարանը որոշում կայացրեց հաջորդ դատական նիստին բերման ենթարկել տուժողին եւ վկաներին: Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստի մասին կհաղորդվի լրացուցիչ: 2010 թ. դեկտեմբերի 28-ին դատավոր Մնացական Մարտիրոսյանը Գեւորգյանին եւ Քիրամիջյանին դատապարտել էր երկու տարվա պայմանական ազատազրկման: Գեւորգյանը մեղադրվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, իսկ Քիրամիջյանը` խուլիգանություն կատարելու մեջ: Գեւորգյանի եւ Քիրամիջյանի գործով առաջին ատյանի դատարանի վճռի հիմքում դրվել են հենց այս անձանց վկայությունները, սակայն նրանք չեն ներկայացել նիստերի, եւ այդպիսով Քիրամիջյանը եւ Գեւորգյանը հնարավորություն չեն ունեցել հարցեր ուղղել իրենց դեմ ցուցմունքներ տված անձանց:

Պետք է ներկայանան

Երեկ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվեց Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ Սարգիս Գեւորգյանի եւ Դավիթ Քիրամիջյանի գործով Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռի բողոքարկումը: Դեկտեմբերի 28-ին դատավոր Մնացական Մարտիրոսյանը Գեւորգյանին եւ Քիրամիջյանին դատապարտել էր երկու տարվա ազատազրկման, պատիժը, սակայն, պայմանականորեն չէր կիրառել եւ նշանակել էր փորձաշրջան: Գեւորգյանը մեղադրվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, իսկ Քիրամիջյանը` խուլիգանություն կատարելու մեջ: Երեկվա նիստի ժամանակ Քիրամիջյանի փաստաբան Լուսինե Ավագյանը միջնորդեց եւս մեկ անգամ դատարան հրավիրել գործով որպես տուժող անցնող Վարազդատ Թադեւոսյանին, վկաներ Լուսինե Թադեւոսյանին եւ Ռուբեն Այվազյանին: Գեւորգյանի եւ Քիրամիջյանի փաստաբանների խոսքով, առաջին ատյանի դատարանի վճռի հիմքում դրվել են հենց այս անձանց վկայությունները, սակայն նրանք չեն ներկայացել նիստերի, եւ այդպիսով Քիրամիջյանը եւ Գեւորգյանը հնարավորություն չեն ունեցել հարցեր ուղղել իրենց դեմ ցուցմունքներ տված անձանց:

Կոչ «Հայկական ժամանակ»-ից

 


Նիկոլ Փաշինյանի անձնական էջ

Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
 
 
1
 
2
 
3
 
4
 
5
 
6
 
7
 
8
 
9
 
10
 
11
 
12
 
13
 
14
 
15
 
16
 
17
 
18
 
19
 
20
 
21
 
22
 
23
 
24
 
25
 
26
 
27
 
28
 
29
 
30
 
31
 
 
 

facebook youtube twitter