Ռոբերտ Քոչարյանին պատշաճ հենարան է պետք. Օհանյանը կհաջողի՞, թե՞ Օսկանյանի նման կտապալվի

Երեկ «Ժամանակ»-ում լուր էր տպագրվել, թե Սեյրան Օհանյանի մուտքը քաղաքականություն եւ ամբողջ օրակարգը համակարգվելու է Ռոբերտ Քոչարյանի կողմից: Օհանյանն, ըստ այդմ, լինելու է պրոքոչարյանական բոլոր քաղաքական ուժերի առանցքը: Նշվում էր Վարդան Օսկանյանի անունը` «Համախմբում» կուսակցությունով, Վիկտոր Դալլաքյանի, Արամ Գասպարի Սարգսյանի անունները:

Հոկտեմբերի վերջին նույն թերթը գրել էր, որ իրենց տեղեկություններով Սեյրան Օհանյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ եւ չի բացառվում, որ Օհանյան-Դալլաքյան-Օսկանյան ուժերով վերկուսակցական մի մարմին ստեղծվի, որի նախագահ կընտրվի Ռոբերտ Քոչարյանը: Նշվում էր նաեւ, որ դեկտեմբերի վերջին Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տալու, որով ազդարարելու է ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին:

Վարդան Օսկանյանն արդեն հաստատել է, որ նման դաշինքի շուրջ աշխատանքներ են տարվում`նշելով, որ խոսքը շատ ավելի լայն ֆորմատի մասին է:

Քոչարյանի խոսքը, սակայն, հետաձգվում է:

Անցյալ շաբաթ Վիկտոր Սողոմոնյանը armtimes.com-ին ասաց՝ 2017-ի ընտրություններին Ռոբերտ Քոչարյանի մասնակցել-չմասնակցելու հարցին հնարավոր կլինի պատասխանել հունվարին:

Դրանից մեկ շաբաթ առաջ, սակայն, նա խոստացել էր հաջորդ շաբաթվա սկզբին, այսինքն մոտավորապես դեկտեմբերի վերջին, ավելի առարկայական պատասխաններ տալ: Նշել էր, որ Քոչարյանը մեկնելու է Մոսկվա՝ մասնակցելու «Սիստեմա»-ի տնօրենների խորհրդի նիստին: Ենթադրվում էր, որ վերադարձից հետո պետք է ընտրություններին Քոչարյանի հնարավոր մասնակցության մասին հարցերին համապարփակ պատասխաններ տրվեին, հավանական է` նշված հարցազրույցի միջոցով:

Հետաձգման համար կարող էր լինել երկու պատճառ. կամ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ վերջնական որոշում չի կայացվել, կամ հայկական քաղտեխնոլոգիական հայտնի ոճի մեջ որոշվել է Սեյրան Օհանյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունների մեջ ինտերվալ թողնել, որպեսզի նախ առավելագույնս շրջանառվի Օհանյանի խոսքը, որից հետո կարվի արդեն ձիով քայլը: Թեեւ այս երկուսը միմյանց չեն բացառում, նույնիսկ լրացնում են:

Դատելով մինչ այժմ ընտրված մարտավարությունից, սույն քաղաքական միավորը փորձում է երկրաչափական պրոգրեսիայի էֆեկտ ստանալ: Հիշեցնենք, նախ եղավ Վիկտոր Դալլաքյանի հայտարարությունը, հետո՝ Սեյրան Օհանյանի: Մինչեւ Քոչարյանի հայտարարությունը, ըստ մտահղացման, տարբեր քաղաքական ուժեր, անհատներ, ազատամարտիկներ կհայտարարեն Օհանյանին սատարելու մասին: Եվ երբ պահը հասունանա եւ քաղաքական միավորը համապատասխան կշիռը ստանա, իր վերադարձի մասին կազդարարի արդեն Ռոբերտ Քոչարյանը:

Երեկ Վիկտոր Սողոմոնյանը հայտարարություն տարածեց, որտեղ բացարձակապես հիմնազուրկ անվանեց տեղեկությունը, թե Սեյրան Օհանյանը ուղղորդվում է Ռոբերտ Քոչարյանի կողմից: «Ակնհայտ է, որ նման «լուրեր» հորինողները, ովքեր, ցավոք սրտի, շարունակում են գործել հասարակական կարծիքի ձեւավորման տիրույթում, ոչ միայն անառողջ երեւակայություն ունեն, այլեւ խորապես ստրկամիտ են: Նրանք ոչ մի կերպ չեն կարողանում հավատալ, որ մեծ ճանապարհ անցած մարդիկ կարող են առաջնորդվել բացառապես սեփական որոշումներով»,-ասված է հայտարարության մեջ:

Սողոմոնյանի սույն հայտարարությունը ընկալվել է որպես հերքում: Իրականում այն ավելի շատ PR էր, հայտարարության մեխն այն էր, որ Սեյրան Օհանյանը «մեծ ճանապարհ անցած մարդ է», որն առաջնորդվում է սեփական որոշումներով: Իսկ ո՞վ է ասում, որ նա չի կարող որոշել քաղաքական ուղին շարունակել Ռոբերտ Քոչարյանի հետ:

Քոչարյանի անվան հետ կապվող լրատվական կայքերը վերջին երկու օրվա ընթացքում տասնյակ նյութեր են հրապարակել Սեյրան Օհանյանի մասին: Մեկ կայքում կարելի է 7 հրապարակում կարդալ. հարցազրույցներ, վերլուծություններ այն մասին, թե ինչ հեռանկար ունի Օհանյանի քաղաքական հայտը եւ այլն:

Հարցազրույցներում առանձնահատուկ շեշտվում է, որ Օհանյանը ազնիվ է եւ պաշտոններից հրաժարվեց`փոխարենը երկիրը քրեաօլիգարխիկ համակարգից ազատելու գործընթաց սկսելով: Արդեն գրել ենք, որ Օհանյանի հայտարարությունից հնարավոր չէ կռահել՝ ինչու է մտնում քաղաքականություն, ինչ նպատակներ ունի: Հասկանալի չէ, թե որտեղից են վերցված քրեաօլիգարխիկ համակարգը ոչնչացնելու մասին նրան վերագրվող մտքերը:

Վերլուծություններում պաշտպանության նախկին նախարարին էլ ավելի տարօրինակ մտքեր են վերագրվում: Կարելի է, օրինակ, հանդիպել հետեւյալ բովանդակությամբ վերնագրի. «Ղարաբաղյան խնդրի լուծման տարբերակն ըստ Սեյրան Օհանյանի»: Պարզվում է՝ Սեյրան Օհանյանը ղարաբաղյան խնդրի լուծման տարբերակ ունի: Նման եզրահանգման վերլուծության հեղինակը եկել է ապրիլյան պատերազմից հետո լրագրողների հետ զրույցում Օհանյանի արած հետեւյալ հայտարարությունից. «Պատերազմի ժամանակ միշտ էլ լինում են եւ՛ կորուստներ, եւ՛ ձեռքբերումներ, եւ սույն փաստով չարժե ընկճվել, այլ պետք է մտածել, թե ինչ անել, որ հետագայում ունենալ ձեռքբերումներ»:

Որոշ ժամանակ առաջ նույն մարտավարությամբ ստեղծվեց եւ նշյալ կայքերի միջոցով փորձ էր արվում մեծ քաղաքական կշիռ հաղորդել Վարդան Օսկանյանի կուսակցությանն ու նրա շուրջ հնարավոր դաշինքին: Նորից ինֆորմացիոն «բադիկներ», օրական 7-8 հոդված, հարցազրույց, վերլուծություն: Օսկանյանի եւ «Համախմբում» կուսակցության դեպքում, սակայն, լուրջ հաջողություններ չգրանցվեցին:

Ռոբերտ Քոչարյանի վերջնական որոշումը թերեւս կախված կլինի նրանցից, թե Սեյրան Օհանյանի ֆիգուրն ինչ ռեզոնանս կառաջացնի: Որպեսզի նա նորից քաղաքական գործընթացներին մասնակցի, անհրաժեշտ է քիչ թե շատ պատկառելի քաղաքական հենարան ձեւավորել, ինչը չհաջողվեց անել՝ օգտագործելով Օսկանյանի ֆիգուրը:

Տպել
8538 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)