Ամեն ինչ կարվի, որ գյուղացին չմնա առանց պարարտանյութի. Իգնատի Առաքելյան

24/12/2016 schedule15:45

Գյուղատնտեսության նախարարությունը հաջորդ տարվա համար կատարելագործելու է սուբսիդավորման գործիքները ի շահ գյուղացու: Այսօր իր տարեվերջյան ամփոփման ժամանակ հայտարարեց Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:


Մասնավորապես, բանակցություններ են տարվում կազմակերպությունների հետ` պարարտանյութի ներմուծման հետ կապված: Նախարարի խոսքով` մրցույթ է հայտարարվելու և ամեն ինչ կարվի, որ գյուղացին չմնա առանց պարարտանյութի:


Իգնատի Առաքելյանը կարեւորեց մասնավորի հետ աշխատանքները. «Ուժեղագույն մասնավորների հետ համագործակցություն ենք ստեղծելու, որպեսզի նրանք էլ դառնան լոկոմոտիվ մյուսների համար: Գյուղատնտեսության նախարարության աշխատանքի ուղղվածությունը լինելու է պետություն-մասնավոր համագործակցություն ստեղծել և այնպիսի մեխանիզմներ ներդնել, որը կբերի ոլորտի զարգացմանը»:


Գյուղատնտեսության նախարարը, անդրադառնալով անմշակ հողերին, նշեց, որ կա խնդիր դրանք մշակված դարձնելու համար.

«Հողեր կան, որ չեն մշակվում, քանի որ ոռոգում չունեն: Այդ խնդիրը պետք է լուծենք, եթե դրանից հետո մնան անմշակ հողեր, նոր կփորձենք հասկանալ, թե ինչու չի մշակվում, գուցեև ձեռք չի տալիս»:

Իգնատի Առաքելյանը գյուղատնտեսության ոլորտի լրջագույն խնդիրներից է համարում նաև գյուղտեխնիկայի մաշվածությունը:
«Այսօր գյուղտեխնիկան գտնվում է ոչ բարվոք վիճակում, ուստի փորձելու են մասնավոր հատվածի հետ համագործակցության արդյունքում թարմացնել գյուղտեխնիկան»,-նշեց նախարարը:

 

Անի Հակոբյան

Տպել
15144 դիտում

Մայիսի 25-ին Չինաստանի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան. 2 միջազգային պայմանագիր կստորագրվի

Մնացականյանը կմասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների նիստին, որտեղ քննարկվելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը. ԱԳՆ խոսնակ

ԱՄն քաղաքացի հայազգի Արա Դոլարյանը մեղադրվում է օտարերկրյա կառավարությանը զենքի ապօրինի վաճառքի եւ փողերի լվացման մեջ

«Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին քաշքշողների ինքնությունը պարզվել է. ոստիկանություն

Հայ սպորտսմեն Մանվել Մամոյանը «Գինեսի» նոր ռեկորդ է սահմանել Մոսկվայում

Անձրեւները կշարունակվեն նաեւ առաջիկա օրերին, տեղ-տեղ սպասվում է կարկուտ, քամու ուժգնացում

Առաջին անգամ Երևանում անցկացվել է սպորտային պարերի մինչև 21 տ. աշխարհի առաջնությունը

Գեղարքունիքի մարզի 8 գյուղերում 36 ժամ ջուր չի լինելու

Բացահայտվել է կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքը. մեղադրանք՝ նախկին ամուսնուն

Միշտ պիտի Արթուրի կողքը լինեմ. Կարո Փայլանը հանդիպել է 13-ամյա Արթուրի հետ

«Mercedes E» ավտոմեքենան բախվել է կայանած 2 այլ մեքենաների. 2 ուղեւորները հիվանդանոցում են

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների համար շարունակում է փակ մնալ

Վնասվածքից հետո ապաքինված Արթուր Ալեքսանյանը կմասնակցի միջազգային մրցաշարի

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային հանդիպումներ է անցկացրել Վաշինգտոնում

Այն, ինչ կատարվել է, մեզնից՝ ինձնից, Վահե Գրիգորյանից թաքուն է կատարվել. Սեդա Սաֆարյանը՝ գործի վարույթը կասեցնելու մասին

Սևան քաղաքում շմոլ գազից թունավորվել է 3 քաղաքացի

Քոչարյանն օգտվում է պաշտոնաթող նախագահի անձեռնամխելության երաշխիքից. դատարանի որոշման հիմնավորումները

«Փյունիկը» խիստ դժգոհ է մրցավարից. արձագանքել են հայտնի ֆուտբոլիստներ (տեսանյութ)

ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները երեք օրում բացահայտել են հանցագործության 101 դեպք

Գեղարքունիքի մարզի Արգիճի գետից 30-ամյա քաղաքացու դի է դուրս բերվել