ՀՀ-ում գործող ցիկլոնի ուժը կթուլանա, սակայն ամսի 31-ին հնարավոր է նոր ցիկլոնի ներթափանցում

Հայաստանի տարածքն այս պահին շարունակում է գտնվել Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, որն իր հետ բերել է ջերմաստիճանի բարձրացում եւ տեղումներ:

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ նախորդ օրերի հետ համեմատ օդի ջերմաստիճանը Հայաստանում արդեն բարձրացել է 10-15 աստիճանով:

«Այսօր գիշերն Արարատյան դաշտում գրանցվել է ընդամենը -6...-7 աստիճան ցուրտ՝ նախորդ օրերի -20...-22-ի փոխարեն: Հանրապետության ողջ տարածքում ձյուն է տեղացել. հատկապես առատ տեղումներ են գրանցվել Ջերմուկի հատվածում եւ Արարատյան դաշտում»,- մանրամասնեց Սուրենյանը:

Օդերեւութաբանն ընդգծեց, որ այսօր ամբողջ օրը ցիկլոնի ազդեցությունը կպահպանվի, իսկ վաղվանից սկսած ազդեցությունը կթուլանա:

«Ամպամածությունը կթուլանա եւ հիմնական տեղումները կդադարեն, բայց չի բացառվում, որ առանձին հատվածներում թույլ ձյունը շարունակվի: Ինչ վերաբերում է օդի ջերմաստիճանին՝  առաջիկա 5 օրերին այն էապես չի փոխվի: Ջերմաստիճանի նվազում չենք կանխատեսում, քանի որ եւ տաք օդային հոսանքները եւ ամպամածությունը պահպանվելու են»,- ասաց Գագիկ Սուրենյանը:

«Հիդրոօդերեւութաբանության եւ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լեւոն Վարդանյանն այսօր ԱԻՆ-ում ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ ներկայացնելով առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը՝ հայտնել է, որ դեկտեմբերի 31-ից նոր ցիկլոն է ներթափանցում հանրապետության տարածք, կանխատեսվում է առատ ձյուն, սակայն ջերմաստիճանի նվազում չի սպասվում:

Գագիկ Սուրենյանին խնդրեցինք մանրամասնել, թե ներթափանցող նոր ցիկլոնն ինչ ազդեցություն կունենա Հայաստանի եղանակի վրա եւ արդյո՞ք Երեւանում եւս Ամանորի առաջին օրերին տեղումներ են սպասվում:

Ի պատասխան Սուրենյանն ասաց, որ ցիկլոնը, որի մասին խոսել է Վարդանյանը՝ դեռ հստակ չի երեւում, ուստի դժվար է այսօր խոսել դրա ազդեցության մասին.

«Երբ օրը մոտենա, կերեւա, մենք համոզված կլինենք, կհայտարարենք: Հիմա դեռ համոզված չենք՝ կգա՞ ցիկլոն, թե՞ ոչ: Այս պահին նաեւ դժվար է խոսել դեկտեմբերի 31-ին եւ հունվարի 1-ին տեղումների հավանականության մասին»,- նշեց նա:

(Գագիկ Սուրենյանի լուսանկարը՝ Ներսես Մատինյանի)

Տպել
39195 դիտում

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտութուն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային