Ով է եղել Ամանորը եւ ինչ դնել ամանորյա սեղանին. խորհուրդներ ազգագրագետից

26/12/2016 schedule18:30

Ամանորին հաշված օրեր են մնացել, եւ բոլորը ջանում են որքան հնարավոր է ճոխ ու շքեղ նշել տոնը: Խանութներում եւ սուպերմարկետներում շարունակվում են հերթերն ու հրմշտոցները, մարդիկ փորձում են ընտրել ամենաթարմ ու համադամ պատառները՝ զարմացնելու Նոր տարուն իրենց շնորհավորելու եկած հարազատներին: Դե, իսկ խոզի բդի ընտրությունն առանձին արարողակարգ է, որի համար մարդիկ մինչեւ անգամ շրջաններ են մեկնում՝ տեղում «ծանոթով» ձեռք բերելու սպասված պատառը:

Ինչպես գլուխ հանել այս խառնաշփոթից, ինչպես արեւմտյան սովորույթների մեջ պահպանել ազգայինն ու ավանդականը: Ահա այս հարցերի շուրջ armtimes.com-ի թղթակիցը զրուցեց ազգագրագետ Լուսիկ Ագուլեցու հետ:

Վերջինս շեշտեց, որ հայերը, դեռ հին ժամանակներից սկսած, միշտ էլ ճոխ են նշել Ամանորը՝ գերդաստանով ու հարազատներով շրջապատված: Հայերը ճոխ են նշել նաեւ Նավասարդը, քանի որ այն առատ բերքի ժամանակահատված է եղել:

«Հիմա գործ ունենք մրցակցության հետ, երբ ամեն մեկը ցանկանում է, որ տոնական սեղանը ամենալավը լինի: Մինչդեռ պետք է գերակշռի հոգեւորը: Մարդիկ պետք է իմանան տոնի նշանակությունը, գաղափարախոսությունը, մինչդեռ նույնիսկ չգիտեն՝ ով է եղել Ամանորը, իսկ նա եղել է Վանատուր աստծու կինը: Նրանք իրար սեր են խոստովանել եւ խնձոր տվել: Կենաց ծառի վրա խնձոր կախելը հենց այս խորհուրդն ունի: Ամանորն իրենով մոր կերպարն է, մայրական սերը, որի պտուղները՝ ուրախությունը, հանգստությունը, համբերությունը, վեհանձնություն, ողջախոհությունն ու համեստությունը, պետք է ճաշակենք կլոր տարին»,- նշեց ազգագրագետը՝ հավելելով, որ մայրության գաղափարը սերտորեն կապված է նաեւ Սուրբ ծննդյան հետ:

Լուսիկ Ագուլեցուց հետաքրքրվեցինք՝ անձամբ ինքն այս տարի կենաց ծառ զարդարե՞լ է: Պարզվեց՝ ոչ: Փոխարենը զարդարել է փշարմավի (չիչխան) ճյուղերը: Ինչ վերաբերում է սեղանին դրվելիք տոնական ուտեստներին, ապա ազգագրագետը նկատեց, որ տոնին համահունչ են լոբին, փշատը, աղանձը, չրերը, փոխինձը, հալվան, ղավուրման, չորթանը, ղափաման, ընդեղենն ու խմորեղենը:

«Ամենակարեւորն, առհասարակ, իմացությունն է: Երիտասարդները պետք է շատ կարդան մեր ազգագրագետների ձեռնարկները: Այլապես Ամանորը կարող է վերածվել պարզունակ կերուխումի: Քչերը գիտեն, որ 1758 թվականից, ըստ Սիմեոն Երեւանցու ընդունած Կոնդակի, տարվա սկիզբ համարվել է հունվարի 6-ը` Սուրբ ծննդյան օրը: Մինչ տարվա սկիզբը` հունվարի 6-ը, մարդիկ պաս են պահել եւ ապա տոնել են Նոր տարին:

Այնուհետեւ՝ 1923 թվականին, Առաքելական եկեղեցին ընդունել է Հուլյան տոմարը, որով Նոր տարին նշվել է հունվարի 1-ին, իսկ Սուրբ ծնունդը՝ հունվարի 6-ին»,- հիշեցրեց մեր զրուցակիցը՝ միաժամանակ ուրախություն հայտնելով, որ ժամանակակից երիտասարդությունը կարոտ է արմատներին վերադառնալուն եւ նախնիներից ժառանգված սովորույթները պահպանելուն:

Տպել
5017 դիտում

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը