Ծննդկանն ու երեխան մահացել են, հարազատները ծեծել են բժշկին

Կիրակի` դեկտեմբերի 25-ին, Կապանի բժշկական կենտրոնում ծննդկանի մահվան դեպք է գրանցվել: Մինչեւ ծնվելը մահացած է եղել նաեւ պտուղը:

Բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Սամվել Միկոյանից տեղեկացանք, որ 26-ամյա կինն ընդունվել է դեկտեմբերի 24-ին, ժամը 14:00-ին: Այդ ժամանակ արդեն պտուղը մահացած է եղել: «Պտղի սրտի զարկերը չենք զգացել, ուղարկել ենք, «էխոյի», էխոսկոպիստը հաստատել է մեր ախտորոշումը` 37-38 շաբաթական մահացած պտուղ»,- ասաց Սամվել Միկոյանը:  

Բժշկի փոխանցմամբ, մահացած պտուղները շատ վտանգավոր են եւ բերում են ներանոթային մակարդելիության սիստեմի խանգարման: Եղանակային այս պայմաններում, 350 կմ ճանապարհ կտրելով, կնոջը Երեւան տեղափոխելը բժիշկները գնահատել են ռիսկային եւ որոշում է ընդունվել նրան հոսպիտալացնել: Հետագայում զարգացել է ծննդաբերական գործունեություն: Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 4:40-ին, ծնվել է մահացած երեխան: Այնուհետեւ բժիշկները նկատել են, որ արյան մակարդում բացարձակ տեղի չի ունենում:

«Մենք, մինչեւ ծննդաբերությունը այդ խնդիրը կանխատեսելով, պրոֆիլակտիկ նշանակումներ ենք արել, որ մակարդելիության սիստեմը մի քիչ բարելավվի: Հեղուկներ ենք ներարկել, ամեն ինչ արել ենք, բայց բժշկությունն այսօր ի զորու չէ, որ բոլոր խնդիրները 100 տոկոսով հաղթահարի: Ծննդաբերությունից հետո նույնպես արյան մակարդելիության սիստեմը կարգավորող դեղորայքներ ենք նշանակել, պլազմա ենք արել, որը պատվիրում ենք Գորիսից, մորից ենք փոխներարկել եւ այլն»,- մանրամասնեց բաժանմունքի վարիչը: Տեսնելով, որ կոնսերվատիվ` դեղորայքային մեթոդներն արդյունք չեն տալիս, որոշում է ընդունվել վիրահատել կնոջը: Բժիշկ Միկոյանի խոսքով, սկզբում վիրահատությունից փորձել են հնարավորինս խուսափել` հաշվի առնելով, որ դա եղել է կնոջ առաջին հղիությունը եւ նպատակ են ունեցել պահպանել արգանդը` մայրանալու հնարավորությունից հետագայում նրան չզրկելու համար:  

«Ուղղակի 26 տարեկան կին էր, զրկվել էր երեխայից, եթե մենք շուտ գնայինք վիրահատության, արգանդն անպայման պետք է հեռացնեինք, դրա համար չարչարվեցինք, որպեսզի գոնե արգանդը պահպանենք: Բայց, էլի եմ ասում, մենք փրկիչներ չենք: Ինչ-որ արել ենք, օգուտ չի տվել: Հետագայում տեսնելով, որ դեղորայքային միջոցն արդյունք չի տալիս, գնացել ենք վիրահատության: Վիրահատությունը դեռ չվերջացած, սրտի կանգ է տեղի ունեցել, որը վերականգնել հնարավոր չի եղել: Թե հետագայում դատաբժշկությունը եզրակացություն կտա, ես ինչ կարող եմ ասել»,- նշեց Կապանի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչը:

Հարցին, թե հնարավոր կլինե՞ր փրկել կնոջ կյանքը, եթե շուտ դիմեին վիրահատական միջամտության` չփորձելով պահպանել արգանդը, բժիշկը պատասխանեց.

«Գիտեք ինչ կա, նա ծննդաբերությունից հետո նորմալ քանակով արյուն է կորցրել: Եթե դա կազմում է քաշի համեմատությամբ 0.5 տոկոս, համարվում է թույլատրելի արյան կորուստ: Իր մոտ թույլատրելի արյան կորստից էլ ցածր է եղել: Եթե մենք գնայինք վիրահատության, կարող է ավելի շատ կորցներ եւ այս երեւույթներն ավելի շուտ զարգանային, դարձյալ չկարողանայինք փրկել կնոջ կյանքը»:

Կինը մինչեւ ծննդաբերելն իմացել է, որ արգանդում աղջնակն արդեն մահացած է: Բայց թե ինչ պատճառով դա կարող էր տեղի ունենալ, հայտնի չէ: Սամվել Միկոյանը նշում է, նման դեպքերին հատուկ մի շարք պատճառներ, ինչպես օրինակ, արյան բացասական ռեզուս, պորտալարի փաթաթում, այս պարագայում չեն եղել: «Այստեղ գուցե հավանական է զույգերի միջեւ անհամատեղելիություն, որ 37-38 շաբաթականում հանկարծ ներարգանդային մահ է տեղի ունենում: Պտուղը մենք ուղարկել ենք քննության: Դատաբժիշկները կպարզեն՝ ինչն է պատճառը»,- ասաց նա: Հղիության ընթացքը, ինչպես փոխանցել են Միկոյանին, չի ուղեկցվել բարդություններով:

Մահացած ծննդկանի ու երեխայի հարազատները համոզված են, որ իրենց ընտանիքին պատուհասած այս մեծ ողբերգությունը բժիշկների մեղքով է: Նրանք փորձել են վրեժխնդիր լինել:  

«Մենք` հայերս, սիրում ենք բռունցքներով հարցեր լուծել: Ոչ մի քաղաքակիրթ երկրում այսպիսի բան չի լինի, որ բժիշկն այսքան անպաշտպան լինի: Բոլոր նորմալ հիմնարկներում անվտանգության աշխատակիցներ կան: Երեւանի համարյա բոլոր բուժհիմնարկներում նույնպես անվտանգության աշխատակիցներ են նստած: Իսկ մեզ մոտ ինքնադատաստան են տեսնում: 20 հոգի դուռը բացեցին, թափվեցին վրաս, սկսեցին բռունցքներով, քացիներով խփել: Իրավունք չունենք բռունցքով մեր հարցերը լուծել, հասկանո՞ւմ եք: Մտածում են, որ մահ է եղել, ուրեմն բժիշկը մեղավոր է: Բայց բժշկությունը հարյուր տոկոսանոց չէ»,- ասաց մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի ղեկավար Սամվել Միկոյանը:

Հ.Գ. Կապանի բժշկական կենտրոնում տեղի ունեցածի վերաբերյալ երեկ հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն: Ըստ այդմ, Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝  ծննդկանի մահվան դեպքի առթիվ: 2016թ. դեկտեմբերի 25-ին՝ ժամը 14:20-ին, Կապանի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ ընկերության մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում գրանցվել է նորածնի, այնուհետեւ վերջինիս մոր՝ 1990 թ. ծնված Մարինե Իվանյանի մահը: Նախնական տվյալներով՝ Մարինե Իվանյանը 2016 թ. դեկտեմբերի 24-ին՝ ժամը 14:00-ին, «մահացած պտուղ» ախտորոշմամբ ընդունվել է «Կապանի ԲԿ» ՓԲԸ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք, որտեղ 2016թ. դեկտեմբերի 25-ին՝ ժամը 11:30-ին, ծնվել է մահացած պտուղը, որին հաջորդել է բուժվող հիվանդ Մարինե Վարդանի Իվանյանի մահը:

Սյունիքի մարզային քննչական վարչությունում դեպքի առթիվ  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով («Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը»): Նշանակվել են մահացած պտղի եւ Մ. Իվանյանի դիակի դատաբժշկական փորձաքննություններ: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Տպել
13969 դիտում

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում