Վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել

29/12/2016 schedule21:25

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախքան օրակագային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:


Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության հիդրոէներգետիկայի զարգացման» հայեցակարգին, որի հիմնական նպատակն է ամրագրել ՀՀ կառավարության տեսլականը հիդրոէներգետիկայի ոլորտի զարգացման համար: Մասնավորապես, կամրագրվի ՓՀԷԿ-երում տեղադրվող սարքավորումներին ներկայացվող տեխնիկական պահանջների ապահովման հարցը, «Մեղրի», «Լոռիբերդ» և «Շնող» ՀԷԿ-երի կառուցման ապահովման հետագա ընթացքի տեսլականը և հիդրոակումուլիացիոն կայանի տեղակայման անհրաժեշտության որոշակիացումը: Հայեցակարգը նոր խթան կհանդիսանա ներդրումներ ներգրավելու համար, քանի որ նախատեսվում է ընդունել հիդրոէներգետիկայի զարգացման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկ, որտեղ կամրագրվեն հստակ միջոցառումներ ներդրումներն ավելի բարենպաստ դարձնելու նպատակով, ինչն իր հերթին կբերի ՀՀ էներգետիկ անվտանգության և անկախության ապահովման աստիճանի բարձրացման:

Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Կարեն Կարապետյանը կարևորել է 300 մեգաՎատտ հզորությամբ «Մեղրի», «Լոռիբերդ» և «Շնող» ՀԷԿ-երի կառուցման աշխատանքներն օր առաջ սկսելու, ներդրողների հետ աշխատելու անհրաժեշտությունը՝ էներգետիկ անվտանգության ապահովման առումով:


Գործադիրի որոշմամբ հավանություն է տրվել նաև «Արևային ֆոտովոլտային կայանների կառուցման ներդրումային ծրագրին, որի հիմնական նպատակն արևային ֆոտովոլտային կայանների կառուցման նպատակով ներդրումներ ներգրավելն է: Արևային ֆոտովոլտային կայանների կառուցման համար ընտրված տեղանքներից երկուսի համար «Արիես ինժեներիա» խորհրդատվական իսպանական ընկերությունն արդեն իրականացրել և ներկայացրել է տեխնիկատնտեսական հիմնավորումներ, իսկ չորս տեղանքների համար էլ նախապատրաստվում են: Ծրագրի իրականացումն ուղղված է ՀՀ-ում արևային էներգետիկայի զարգացման պետական քաղաքականության և դրա իրագործման մեխանիզմների ապահովմանը` ՀՀ տնտեսության դիվերսիֆիկացմանը, տնտեսական և էներգետիկ անկախության ամրապնդմանը, տնտեսական և էներգետիկ անվտանգությանը, էներգետիկ համակարգի հուսալիության աստիճանի բարձրացմանը, էներգախնայողությունը և վերականգնվող էներգետիկայի զարգացումը խթանող նոր արտադրությունների ստեղծմանը և ծառայությունների կազմակերպմանը, ինչպես նաև շրջակա միջավայրի, մարդու առողջության վրա տեխնածին ազդեցությունների նվազեցմանը: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն ընդգծել է, որ նախատեսվող կայանների համար կազմակերպվող մրցույթներն առավել արդյունավետ դարձնելու համար նախարարությունը նախատեսում է հունվարի վերջին անցկացնել հնարավոր ներդրողների ֆորում, որտեղ կքննարկվեն ներդրումների ներգրավման հնարավորությունները և հավանականությունները:

Կարևորելով նախարարության ներկայացրած ծրագրերը՝ գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ դրանք նախատեսում են մոտ 400-500 մլն ԱՄՆ դոլար ներդրումային փաթեթ: Վարչապետը նշել է նաև, որ հունվարի առաջին տասնօրյակից սկսած ամփոփվելու են նախարարությունների, գերատեսչությունների հաշվետվությունները, ինչպես նաև ամրագրվելու են 2017թ. անելիքները՝ հատկանշելով յուրաքանչյուր գերատեսչության մասով ներդրումների վերաբերյալ կանխատեսումները: «Այդ իսկ պատճառով ևս մեկ անգամ հիշեցնում եմ՝ պատրաստվենք, որպեսզի այդ օրն առարկայական խոսենք»,-նշել է կառավարության ղեկավարը:


Կբարձրանա Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի հանրային հաշվետվողականությունը և գործունեության թափանցիկությունը
 

2015թ.-ին ընդունված համապատասխան որոշմամբ սահմանվել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմը: Մասնավորապես, սահմանվել է, որ խորհրդի կազմում ընդգրկվում են նաև 2 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, սակայն խորհրդի ստեղծման պահից դեռևս ոչ մի հասարակական կազմակերպություն չի անդամակցել վերջինիս: Չանդամակցելու պատճառներ են հանդիսանում հասարակական կազմակերպություններին ներկայացվող խիստ չափանիշները, հասարակական կազմակերպությունների թվաքանակի հետ կապված խնդիրները: Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝ կառավարությունը փոփոխություններ է կատարել 2015թ. որոշման մեջ: Նախատեսվում է ներգրավել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների առավել մեծ թիվ, այդ թվում՝ մասնավոր հատվածը ներկայացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ: Առաջարկվում է նաև մեղմացնել 2015թ. որոշմամբ սահմանված հասարակական կազմակերպություններին ներկայացվող չափանիշները: Արդյունքում կբարձրանա Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի հանրային հաշվետվողականությունը և գործունեության թափանցիկությունը, կապահովվի հասարակական կազմակերպությունների ակտիվ մասնակցությունն, ինչն իր հերթին կհանգեցնի խորհրդի գործունեության արդյունավետությանը:


Գործարար ծրագրերի գնահատման համար կսահմանվեն առավել կարճ ժամկետներ

Ազատ տնտեսական գոտիների գործունեությունը կարգավորող իրավական դաշտի կատարելագործման նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Համապատասխան որոշումը մշակվել է՝ հիմք ընդունելով գործարարների մտահոգություննները, մասնավոր հատվածից ստացված առաջարկությունները, որոնց համաձայն՝ անհրաժեշտ է կրճատել հայտատուների ներկայացրած գործարար ծրագրերի գնահատման ժամկետները: Որոշման նպատակն է աջակցել բիզնես միջավայրի զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացմանը, պետության կողմից քաղաքացիներին և բիզնես միավորներին մատուցվող ծառայությունների բարելավմանն ու պարզեցմանը: Մասնավորապես, լիազոր մարմինը հայտն ստանալուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում այն էլեկտրոնային եղանակով ուղարկում է հանձնաժողովի անդամներին: Հանձնաժողովի անդամները հայտն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում են ներկայացված փաստաթղթերը՝ ելնելով կարգով սահմանված չափանիշներից և ներկայացնում են հայտի վերաբերյալ գնահատական: Հանձնաժողովի գնահատած հայտը և համապատասխան եզրակացությունը լիազոր մարմինը ներկայացնում է ՀՀ կառավարություն` քննարկման ոչ ուշ, քան հայտն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:
 

Տարբերակված մոտեցում՝ առավելապես բարձր ռիսկայնություն ունեցող կազմակերպություններում ստուգումների անցկացման համար

Կառավարությունը հաստատել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից ոչ պարենային արտադրանքների և ծառայությունների նկատմամբ պետական վերահսկողության իրականացման ստուգաթերթերը: Այսպիսով, նորաստեղծ տեսչական մարմինը կունենա բավարար հնարավորություններ հանրապետությունում ըստ գնահատված ռիսկի վերահսկվող կազմակերպությունների նկատմամբ տարբերակված մոտեցում ցուցաբերելու և առավելապես բարձր ռիսկայնություն ունեցող կազմակերպություններում ստուգումների անցկացման համար: Արդյունքում տեսչական մարմնի ներուժն առավել արդյունավետ կօգտագործվի օրենքով սահմանված լիազորությունների իրականացման առումով, հետևաբար, իրատեսական նոր հիմքեր կստեղծվեն տնտեսվարող սուբյեկտների կողմից ոլորտում օրենսդրության հնարավոր խախտումների բացահայտման և կանխարգելման համար: Նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ռիսկերի վրա հիմնված ստուգումների համակարգի ներդրումը թույլ կտա շուկայի վերահսկողության տեսչական մարմնին ռեսուրսներն առավելապես և արդյունավետ կերպով նպատակաուղղել դեպի պետական վերահսկողության ենթակա այն կազմակերպությունները (գնահատվող օբյեկտներ), որոնք աշխատանքային հարաբերությունների տեսանկյունից առավել ռիսկային են:


Գործադիրն ընդունել է «ՀՀ 2017թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» որոշում, որով առաջարկվում է սահմանել «ՀՀ 2017թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքով հաստատված ֆինանսական ցուցանիշների եռամսյակային համամասնությունները և այն միջոցառումները, որոնք անհրաժեշտ կլինեն իրականացնել տարվա ընթացքում բյուջեի կատարումն ապահովելու նպատակով:

Կարևորելով փաստաթուղթը՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ հստակ ձևակերպված հայտանիշերը կբարձրացնեն ֆինանսական կարգապահությունը, և յուրաքանչյուր սուբյեկտ կհասկանա իր հնարավություններն ու անելիքները:

Օպտիմալացում, կրճատում, ֆինանսական միջոցների տնտեսում


Կառավարության որոշմամբ կլուծարվի ՀՀ ֆինանսների նախարարության «Ուսուցման կենտրոն» ՊՈԱԿ-ը՝ պայմանավորված պետական կառավարման ապարատի օպտիմալացման, ինչպես նաև ՀՀ պետական բյուջեից պետական կառավարման մարմնին հատկացվող միջոցների նվազեցման անհրաժեշտությամբ: Կենտրոնն ունի 19 հաստիքային միավոր, և վերջինիս տարեկան պահպանման ծախսերը կազմում են շուրջ 110 մլն ՀՀ դրամ: Կենտրոնի գործառույթները նախարարությունը կիրականացնի այլ կազմակերպությունների միջոցով՝ տնտեսելով հատկացվող միջոցները, որոնք հետագայում կուղղվեն պետբյուջե:


ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումները վերակազմակերպելու, հաստիքները կրճատելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Որոշմամբ նախատեսվող կառուցվածքային փոփոխությունների արդյունքում կկրճատվեն հաստիքային միավորներ և կհստակեցվեն նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները, ինչի արդյունքում ակնկալվում է կառուցվածքային ստորաբաժանումների կողմից կատարվող աշխատանքների արդյունավետության պահպանում ավելի քիչ ռեսուրսներով: Որոշման ընդունումը փոփոխություններ կառաջացնի պետբյուջեում՝ ծախսերի նվազեցման մասով:
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Մասնավորապես, համապատասխան լրացումներ և փոփոխություններ կկատարվեն ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության գործառույթներում: Նախարարության և դրա ենթակա կազմակերպությունների օպտիմալացման արդյունքում հաստիքները կկրճատվեն 293-ով կամ 23 տոկոսով, կկրճատվեն նաև 30 միավոր տրանսպորտային միջոցներ: Արդյունքում 2017թ. կտնտեսվի մոտ 740 մլն ՀՀ դրամ:


ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի որոշ նմանատիպ գործառույթներ իրականացնող ստորաբաժանումների գործունեությունն առավել արդյունավետ կազմակերպելու, մարզպետարանի առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացմանը քաղաքացիական հասարակության մասնակցությունն ապահովելու և պետական ապարատի օպտիմալացման անհրաժեշտությամբ պայմանավորված կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Մասնավորապես, նախատեսվում է լուծարել մարզպետարանի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը՝ ստեղծելով մարզպետի մամուլի քարտուղարի հաստիք: Օպտիմալացման շրջանակում նախատեսվում է կրճատել նաև 1 փոխմարզպետի հաստիք: Այսպիսով, որոշմամբ առաջարկվում է իրականացնել կառուցվածքային փոփոխություններ, ինչի արդյունքում նախատեսվում է մարզպետարանին հատկացված հաստիքների մոտ 15-20 տոկոսով կրճատում:


Գործադիրի որոշմամբ առաջարկվել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմին ամրացված 11 միավոր տրանսպորտային միջոցը հետ վերցնել և ամրացնել ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմին՝ հետագայում ՀՀ կառավարության սահմանած կարգով օտարելու նպատակով: Հիմնավորման համաձայն՝ այդ ծառայողական մարդատար ավտոմեքենաները գտնվում են սարքին վիճակում, սակայն դրանց շահագործումը նպատակահարմար չէ, քանի որ պահանջում է լրացուցիչ ծախս` վառելիք, վերանորոգում և այլն:

Կմիաձուլվեն «Փոքր Մհեր» կրթահամալիրը և Ապարանի ռազմամարզական վարժարանը

Կառավարությունն ընդունել է «Փոքր Մհեր» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի Նուբարաշենի մասնաճյուղի գործունեությունը դադարեցնելու, «Փոքր Մհեր» կրթահամալիր» և «Ապարանի ռազմամարզական վարժարան» ՊՈԱԿ-ները միաձուլման ձևով «Նուբարաշենի մասնագիտացված դպրոց» ՊՈԱԿ վերակազմակերպելու մասին» որոշում՝ կրթության ոլորտում գործող ՊՈԱԿ-ների թվաքանակի կրճատման և դրանց գործունեության օպտիմալացման նպատակով: Վերակազմակերպման արդյունքում կրթահամալիրի Նուբարաշենի մասնաճյուղի հենքի վրա կստեղծվի հանրակրթական հիմնական մասնագիտացված ծրագրեր իրականացնող ՊՈԱԿ, որի գործունեության առարկան հանրակրթական հիմնական (1-9-րդ դասարաններ) ծրագրերի իրականացումն է: Մասնագիտացված դպրոցի նպատակը ծրագրերին համապատասխան սովորողների դաստիարակության ապահովումն է, մասնագիտացված կրթություն ստանալու համար պայմանների ստեղծումը: ՊՈԱԿ-ների միաձուլման արդյունքում կապահովվի դրանց գործունեության արդյունավետության բարձրացումը և պետական բյուջեի միջոցների արդյունավետ օգտագործումը:
Գործադիրը հաստատել է նաև Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնում Արմեն Մուրադյանի ընտրության արդյունքները:


Աջակցություն կստանա ներդրումային հերթական ծրագիրը


Կառավարությունը թույլատրել է «Արմենիա վայն» գործարան ՍՊԸ-ին օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ներմուծվող հումքերն ու նյութերն ընկերությունն օգտագործելու է գինու և կոնյակի արտադրության համար։ Դրանք չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերությանն անհրաժեշտ տեխնիկական չափանիշներին։ Արտոնությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես արդյունք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:
 

 

Կապահովվի պատժից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի կիրառման արդյունավետության բարձրացումը


Հավանության է արժանացել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ 2016. մայիսի 17-ի ՀՕ-49-Ն օրենքի 1-ին հոդվածը չեղյալ ճանաչելու մասին», «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Նախագծերի ընդունման դեպքում կապահովվի պատժից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի կիրառման արդյունավետության բարձրացումը: Մասնավորապես, կհստակեցվեն պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի և անկախ հանձնաժողովի գործառույթները՝ բացառելով նույնաբնույթ գործառույթների իրականացումը, կսահմանվեն հստակ չափանիշներ, որոնք կդրվեն և՛ անկախ հանձնաժողովի, և՛ դատարանի պատճառաբանված որոշումների հիմքում, դատապարտյալն իրավունք կունենա մասնակցելու իրեն վերաբերող որոշումների կայացմանը և իրականացնելու համապատասխան պաշտպանություն, այդ թվում՝ բողոքարկելով անկախ հանձնաժողովի որոշումները:


Գործադիրը հավանություն է տվել «Բանկերի և բանկային գործունեության մասին», «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին», «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Օրինագծերի նպատակը բանկային, ապահովագրական համակարգերի կարգավորման և վերահսկողության դաշտի համապատասխանեցումն է միջազգային պահանջներին: Մասնավորապես, «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում նախատեսվում է Պարտավորության և եկամտի հարաբերակցության (DTI) և Պահանջի և գրավի (LTV) հարաբերակցության առավելագույն չափերի սահմանում: «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում նախատեսվում է «Համակարգային նշանակություն ունեցող ապահովագրական ընկերություն» հասկացության սահմանում և վերջիններիս նկատմամբ ավելի խիստ հիմնական տնտեսական նորմատիվների սահմանման հնարավորություն, ներքին աուդիտի ստորաբաժանման գործունեության սահմանման փոփոխություն, ներքին աուդիտի, արտաքին աուդիտի և պատասխանատու ակտուարի պաշտպանության մեխանիզմների ներդնում, կյանքի ապահովագրության պորտֆելի փոխանցման դեպքում ապահովադիրների առարկությունների ներկայացման ընթացակարգի ներդնում և այլն: Նախատեսվում է նաև ապահովագրության պայմանագրերի կնքման, փոփոխության, պայմանագրերի սպասարկման գործընթացի նկատմամբ լրացուցիչ պահանջների սահմանման հնարավորություն. սպառողների շահերի առավելագույն պաշտպանվածության, ինչպես նաև ապահովագրական խարդախությունների կանխարգելման նպատակով ԿԲ-ին իրավասություն է տրվել սահմանել ապահովագրության պայմանագրերի կնքման, փոփոխության, պայմանագրերի սպասարկման գործընթացի նկատմամբ, ինչպես նաև ապահովագրական միջնորդների և նրանց գործունեության նկատմամբ:

Կարեն Կարապետյանը ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանից հետաքրքրվել է, թե արդյոք անընդհատ նվազեցնելու են վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Ի պատասխան ԿԲ նախագահը նշել է, որ եթե դրա կարիքը լինի՝ կնվազեցնեն: Հիշեցնենք, որ 2016 թ. դեկտեմբերի 27-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 6.25 տոկոս:


Կառավարությունը քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Էլինար Վարդանյանի, Ստեփան Մարգարյանի, Վահե Հովհաննիսյանի և Թևան Պողոսյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Օրինագծով առաջարկվում է աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորման պահանջներում սահմանել կազմակերպության կողմից երկու աշխատող որակավորված աուդիտոր ունենալու պահանջ՝ ներկայումս գործող հինգ աշխատող որակավորված աուդիտոր ունենալու պահանջի փոխարեն: Կառավարության եզրակացության համաձայն՝ հինգ որակավորված աուդիտոր աշխատակից ունենալու պահանջ սահմանելու դրույթն առաջադրվել է՝ հաշվի առնելով աուդիտորական ծառայությունների առանձնահատուկ բնույթը տարբեր ոլորտների հետ առնչվելու և աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությունը, ինչպես նաև այդ ոլորտներում մասնագիտական բազմակողմանի գիտելիքներ ունեցող մասնագետներ պահանջվելու հանգամանքը: Այսինքն, փոփոխության նպատակն ի սկզբանե եղել է մատուցվող աուդիտորական ծառայությունների որակի բարձրացումը: Այդուհանդերձ, գործնականում հինգ աշխատող աուդիտոր ունենալու իրավական պահանջը դժվարություններ է առաջացրել աուդիտորական ընկերությունների մոտ: Ներկայումս ՀՀ ֆինանսների նախարարությունը մշակում է աուդիտորական գործունեության ոլորտի կարգավորման նոր օրենսդրական փաթեթ, որով նախատեսվում է ներդնել աուդիտորական ծառայությունների որակի նկատմամբ վերահսկողության արդյունավետ համակարգ, վերանայել աուդիտորական կազմակերպությունների լիցենզավորման գործընթացը՝ աուդիտորական կազմակերպությունների ռեեստր ներդնելու միջոցով, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում փոփոխել աուդիտորների պահանջվող նվազագույն թվաքանակը: Կառավարությունը նպատակահարմար չի համարում ներկայացված օրենքի նախագծի ընդունումը՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ առաջադրված օրենսդրական փոփոխության համար բավարար հիմնավորումներ չեն ներկայացվել:


Երկարաձգվել է էլեկտրոնային կշեռքների կենտրոնացված համակարգի տեղադրման ծառայությունների մատուցման ժամկետը


Կառավարության որոշմամբ առաջարկվել է կնքված՝ էլեկտրոնային կշեռքների կենտրոնացված համակարգի տեղադրման ծառայությունների մատուցման պայմանագրով սահմանված ժամկետը երկարաձգել. 2017թ. հունվարի 11-ի փոխարեն սահմանվել է մինչև 2017թ. ապրիլի 30-ը ներառյալ: Էլեկտրոնային կշեռքների կենտրոնացված համակարգի տեղադրման ծառայությունների մատուցման նոր ժամկետի սահմանումը պայմանավորված է Դիլիջանի ուսումնական կենտրոնում, Բավրա մաքսակետում ընթացող վերակառուցման շինարարական աշխատանքներով:
2016թ. մարտ ամսից Բագրատաշենի մաքսակետում տեղադրված «Ռապիսկան» մակնիշի ռենտգեն զննող սարքն ապամոնտաժվել է Գոգավան մաքսակետ տեղափոխելու նպատակով: Այդ պատճառով այս տարվա ընթացքում սարքը չի շահագործվել, և սպասարկման վճարը չի օգտագործվել և տնտեսվել է: Կառավարության որոշմամբ ծրագրով նախատեսված և չծախսված 110.0 մլն ՀՀ դրամը կտեղափոխվի ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ:
Գործադիրն ընդունել է նաև ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Գուգարքի տարածաշրջանային մաքսատան Բագրատաշեն մաքսակետի տարածքից «Դյութի ֆրի Հոլդինգ» ՍՊԸ-ին կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելու մասին որոշում: Որոշման ընդունումը կնպաստի հողամասերի օգտագործման արդյունավետության բարձրացմանը, ներդրումների ծավալների և աշխատատեղերի ստեղծման բարձրացմանը:
 

Կպարզեցվի առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունների տրման գործընթացը


Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած մի շարք որոշումներում: Համապատասխան որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում քաղաքացիական ավիացիայի արդյունավետ կառավարման համակարգի ներդրման և ոլորտի անխափան գործունեության ապահովման անհրաժեշտությամբ: Արդյունքում ՀՀ ավիացիայի բնագավառի, բացառությամբ ռազմականի, քաղաքականությունը մշակող, ինչպես նաև թռիչքային և ավիացիոն անվտանգության տեխնիկական կարգավորման լրազորված մարմին է ճանաչվում ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը: Որոշմամբ նախատեսվում է դեպի ՀՀ և ՀՀ-ից կանոնավոր ու երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունների տրամադրման գործընթացի արդիականացում և առցանց համակարգի ներդրում, որի արդյունքում կկրճատվի նախկինում պահանջվող փաստաթղթերի ցանկը և կպարզեցվի թույլտվությունների տրման գործընթացը:

Ի պատասխան վարչապետի հարցմանը, թե քանի ավիաընկերության են դիմել բանակցելու առաջարկով՝ Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը տեղեկացրել է, որ դիմել են 40-ից ավելի ավիաընկերությունների՝ հիմնականում Եվրոպայում տեղակայված: «Ներկայում արդեն պատասխան ունենք 3-4 ավիաընկերությունից: Առաջիկայում նախատեսում ենք անցկացնել տեխնիկական քննարկումներ»,-ասել է Ս. Ավետիսյանը: Կարեն Կարապետյանը հորդորել է հսկողություն սահմանել, քանի որ այդ հարցը չափազանց կարևոր է:


Հանրապետության բոլոր քաղաքներում բացօթյա հրաձգարաններ կկառուցվեն


Կառավարությունը հավանություն է տվել հրաձգություն մարզաձևի զարգացման հայեցակարգին: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը վեցամսյա ժամկետում կմշակի և կառավարություն կներկայացնի հայեցակարգից բխող ՀՀ հրաձգություն մարզաձևի զարգացման ռազմավարությունը և միջոցառումների իրականացման 2018-2024 թթ. ծրագիրը: Ըստ հիմնավորման՝ հրաձգություն մարզաձևը զարգացնելու և ՀՀ բնակչությանը զենքով ինքնապաշտպանություն սովորեցնելու համար, մասնավորապես, անհրաժեշտ է հանրապետության բոլոր քաղաքներում 2018-2024թթ. կառուցել բացօթյա հրաձգարաններ: Անհրաժեշտ է նաև առաջիկայում վերանորոգել եղած հրաձգարանները և դրանք ապահովել զենքով ու զինամթերքով: Հրաձգարանների կառուցումը հաջորդող տարիներին պետք է կրի շարունակական բնույթ: Մարզաձևի զարգացման կարևորագույն նախապայմաններից է հանրակրթական դպրոցներում, նախնական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում կրակելու հմտությունների ուսուցանումը նախնական զինվորական պատրաստության դասաժամերին:


Տարեվերջյան նիստի ավարտին Կարեն Կարապետյանը շնորհավորել է բոլորի Նոր տարին և Սուրբ ծնունդը. «Լավ հանգստացեք, լավ եռանդով վերադարձեք, որովհետև 2017 թվականի ռեժիմը լինելու է շատ ավելի ծանր»:
 

Տպել
3386 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին