Թող 2017 թվականն իր հետ բերի քիչ կորուստներ. Սերժ Սարգսյանը մարտական հենակետ է այցելել

31/12/2016 schedule18:05

Հայաստանի Հանրապետության նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Պաշտպանության նախարար Վիեգեն Սարգսյանի հետ այսօր այցելել է հանրապետության հյուսիս-արևելյան հատվածի պետական սահմանի պահպանության տեղամաս և մարտական դիրք:

Նախագահը հանդիպել է մարտական դիրքում ծառայությունն անցկացնող զինվորների և հրամանատարների հետ, շրջայց կատարել մարտական հենակետում և ծանոթացել ծառայության անցկացման, ինչպես նաև զինվորների կենցաղային պայմաններին:

Հանրապետության նախագահը խրախուսել է ծառայության ընթացքում անձնվիրությամբ և խիզախությամբ աչքի ընկած մի խումբ սպաների և զինվորների` հանձնել նվերներ: Սերժ Սարգսյանը թեյի սեղանի շուրջ զրուցել է խրախուսանքի արժանացած զինծառայողների հետ, ապա Վեհափառ Հայրապետի և զինվորների հետ միասին մոմավառություն կատարել կից տեղադրված խաչքարի մոտ, որից հետո տոնական սեղանի շուրջ մարտական հենակետում ճաշել է զինծառայողների հետ: Նախագահը շնորհավորել է Հայոց բանակի բոլոր զինծառայողներին գալիք տոների կապակցությամբ, հղել բարեմաղթանքներ և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար: Նախագահը բաժակ է բարձրացրել բոլոր զինվորների, սպաների և նրանց վերադարձին անհամբեր սպասող ծնողների, ընտանիքների անդամների, սիրելիների համար, ում ամեն օր մեր զինծառայողները կարոտով հիշում են և ուժ ստանում նրանց պաշտպանելու մտքից:

«Ուզում եմ, որպեսզի դուք գիտակցեք, մինչև վերջ խորը գիտակցեք, որ նաև ձեզնից է կախված մեր երկրի հետագա բարեկեցությունը: Դուք այստեղ պաշտպանելով հայրենիքը` պետք է ետ վերադառնաք, դառնաք լավագույն մասնագետներ: Դուք պետք է լինեք այն շարժիչ ուժը, որն, ի վերջո, մեզ բերելու, հասցնելու է այն երկրների մակարդակին, որոնց մասին քիչ առաջ խոսում էինք:

Ուզում եմ նաև, որպեսզի դուք հստակ գիտակցեք, որ ձեր հրամանատարները շատ ավելի փորձառու են: Ուզում եմ վստահ լինեք, որ ձեր հրամանատարների ցուցումները` ուղղված ձեր անվտանգությունն ապահովելուն, ձեր կյանքը և նաև սահմանի այն հատվածը, որը ձեզ վստահված է, պաշտպանելուն, անառիկ պահելուն` պարտադիր են կատարելու համար:

Հրամանատարները մեր բանակի ողնաշարն են, և այդ ողնաշարի շուրջ կենտրոնանում, ձգվում են բոլոր մկաներն ու ոսկորները, դառնում մարմին: Մեր այդ մարմինը, ընհանուր առմամբ, առողջ է` մենք ունենք փայլուն հրամանատարներ, և նաև նրանց շնորհիվ է, որ ասում ենք` մեր բանակը մարտունակ է, մեր բանակն ի վիճակի է պաշտպանելու իր սահմանները: Մեր հրամանատարների, զինվորների և նրանց ընտանիքների կենացը: Այն մարդկանց կենացը, ովքեր ծնել, դաստիարակել են ձեզ և ուղարկել պաշտպանելու իրենց և ուրիշներին: Դուք, այստեղ լինելով, պաշտպանում եք ձեր ծնողներին, մեր քաղաքացիներին, մեր հայրենիքը:

Մենք միշտ ուրիշներից տարբերվել ենք նրանով, որ կարողացել ենք վերածնվել, կարողացել ենք պայքարել, նաև հերոսանալ, մեր սխրանքներով անմահանալ և, ի վերջո, եկել, հասել ենք 21-րդ դար` որպես անկախ պետություն: Մեր տարածաշրջանում բազմաթիվ երկրներ, բազմաթիվ պետություններ են եղել՝ թվով, տարածքներով մեզնից հաճախ ավելին, բայց մնացել են պատմության էջերում: Մենք, շնորհիվ, մեր զինվորների, սպաների, մեր նվիրյալների, եկեղեցու` հասել ենք այսօրվան: Հիմա հերթը մերն է` պահելու, պահպանելու, հաջորդ սերնդին փոխանցելու մեր անկախ պետությունը: Եվ ես շատ ուրախ եմ ու երջանիկ, որ մենք ունենք զինվորներ ու սպաներ, ովքեր դա անում են պատվով:

Ձեր ծնողների կենացը, ձեր քույրերի և եղբայրների կենացը, ովքեր անհամբեր սպասում են ձեզ: Լավ եղեք և առողջ: Խաղաղ ծառայություն ձեզ: Թող 2017 թվականն իր հետ բերի քիչ կորուստներ և շատ ավելի ուրախ ու երջանիկ պահեր»,- շնորհավորական խոսքում ասել է նախագահ Սարգսյանը:

Նախագահն այցելել է նաև Տավուշի մարզի Ազատամուտ համայնք, հանդիպել այդ համայնքի, ինչպես նաև Այգեհովիտի, Վազաշենի, Դիտավանի բնակիչների ու Իջևանի և Բերդի տարածաշրջանների սահմանամերձ համայնքների ղեկավարների հետ, շնորհավորել գալիք տոների կապակցությամբ, զրուցել համայնքային խնդիրների և զարգացման ծրագրերի, բնակիչներին հուզող, հետաքրքրող հարցերի շուրջ:

Տպել
3492 դիտում

Վաղվանից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին