Թրամփը ՌԴ-ի հետ լավ հարաբերությունները «բարիք» է անվանել

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի Դաշնության հետ լավ հարաբերությունների հաստատումը բարիք է անվանել: Այս մասին հանրապետական քաղաքական գործիչը հունվարի 7-ին գրառում էր կատարել Twitter-ի իր միկրոբլոգում:

«Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունենալը, բարիք է, ոչ թե վատ բան: Միայն հիմար մարդիկ կարող են կարծել, որ դա վատ է», - հայտարարել է Թրամփը, ով հունվարի 20-ին կստանձնի ԱՄՆ նախագահի լիազորությունները:   

Նրա խոսքով, ԱՄՆ-ն առանց այդ էլ բավականին շատ գլոբալ խնդիրներ ունի: Նրա խոսքով, իր կառավարման շրջանում «Ռուսաստանը կհարգի մեզ ավելի շատ, քան այժմ»: «Երկու երկրները, հանարավոր է, համատեղ աշխատեն համաշխարհային մակարդակում մի շարք լուրջագույն եւ ակտուալ խնդրիների լուծման ուղղությամբ», - ասել է նա:

Ավելի վաղ ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամայի վարչակարգը նոր պատժամիջոցներ էր սահմանել Ռուսաստանի դեմ՝ Մոսկվային մեղադրելով Միացյալ Նահանգներում նախագահական ընտրությունների ժամանակ տեղի ունեցած հաքերային հարձակումների մեջ:

Թրամփը, սակայն հունվարի 6-ին վստահություն էր հայտնել, որ հաքերների հարձակումները չեն ազդել նախագահական ընտրությունների արդյունքների վրա: Նա «վհուկների որս» էր անվանել ամերիկյան կազմակերպությունների վրա Ռուսաստանից կիբերհարձակումների մասին հայտարարությունները:

Տպել
1971 դիտում

Վանում փախստականներ տեղափոխող ավտոբուս է կողաշրջվել․ 15 մարդ է զոհվել՝ այդ թվում երեխաներ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել Կրոնական հարցերով նախարարական հանդիպմանը

Շրջակա միջավայրի նախարարությունը JIKA-ի հետ համագործակցության նոր ծրագրեր է մշակվել

Արա լեռան մոտակայքում քաղաքացիները մոտոցիկլետներով իջել են ձորը և չեն կարողացել դուրս գալ

ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավարը կհանդիպի Շիրակի մարզի բնակիչներին

Վերջին հաշվառումից հետո Շիրակի մարզի գյուղերից նոր անօթեւան ընտանիքների տվյալներ են ստացվում

7 ոստիկան ազատվել է ծառայությունից, 2 ոստիկանի տրվել է խիստ նկատողություն (տեսանյութ)

Սիրիայի ԱՀ Մեծ Մուֆթին այցելել է Հալեպում տեղակայված հայկական հումանիտար առաքելության խմբի կենտրոն

Մինչ այժմ անտառը ծառայել է գռփելու, թալանելու, ընտրակաշառքի, քաղաքական դիվիդենտների. Տավուշի մարզպետ

Դատավոր Դավիթ Գրիգորյանի իրավունքների խախտման առթիվ փաստաբանը հաղորդում է ներկայացրել

Երևան քաղաքի Խանջյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում այրվում է ավտոմեքենա

Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Անշարժ գույքի կադաստրի պետկոմիտեի 5 ստորաբաժանումները կմիավորվեն մեկի մեջ, որը կտեղակայվի Վանաձորում

Արցախի խորհրդարանը կգումարի արտահերթ նստաշրջան

Հակոբ Արշակյանը Թեհրանում մասնակցում է «Սմարթ Իրան» կոնֆերանսին

ՀԱՕԿ-ը որոշել է էլ ավելի աբսուրդային քայլեր ձեռնարկել. բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Իջեւանում «բողոքի ակցիաների» հրահրման գործում իր դերն ունի ԱԺ նախկին կարկառուն ՀՀԿ-ական պատգամավորներից մեկը

Առանց միացյալ ջանքերի չեմ պատկերացնում, որ որևէ տեղ կհասնենք. Զարեհ Սինանյանն այցելել է «Ռուսաստանի հայերի միություն»

Այս պահին ոստիկանության տեսադաշտում 36 մարդ կա, որոնցից 22-ը բերման են ենթարկվել. Օսիպյան