Գյումրու տնակային ավաններում ոջիլ է տարածված. Բալասանյանենց բաղնիքը նպատակին չի ծառայում

Գյումրու «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Վահան Թումասյանը, որը տարբեր սոցիալական ծրագրեր է իրականացնում Շիրակի մարզում, խուսափում է դրանցից մի քանիսի մասին բարձրաձայնել: Պարզվում է, «Շիրակ կենտրոնի» ծրագրերից մեկը նաեւ ոջլոտության դեմ պայքարն է:  

Armtimes.com-ը Վահան Թումասյանից հետաքրքրվել է ոջլոտության դեմ տարած պայքարի ծրագրի մասին եւ խնդրել մեկնաբանել Գյումրիում տիրող իրավիճակը:

Թումասյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ գյումրեցիներից շատերն արդեն երեք տասնամյակ ապրելով տնակներում՝ անմարդկային պայմաններում, ձեռք են բերել մի շարք հիվանդություններ, իսկ հիգիենիկ պայմանների բացակայությունը նպաստել է, որ շատերի մոտ ոջիլներ առաջանան եւ տարածվեն:

«Մենք նրանց հատուկ դեղորայք, շամպուններ, հագուստ եւ անկողնային պարագաներ ենք տրամադրում, որպեսզի կարողանանք պայքարել ոջիլների տարածման դեմ»,- նշեց Թումասյանը:

Armtimes.com-ի հարցին՝ Գյումրու տնակային ավաններում բնակվող քանի ընտանիք ունի այդ խնդիրը կամ «Շիրակ կենտրոնը» քանի գյումրեցու է օժանդակել՝ ոջիլներից ազատվելու համար, Վահան Թումասյանը չցանկացավ պատասխանել. «Սա գյումրեցու համար պատվաբեր թեմա չէ: Մենք շատ խնդիրներով ենք հայտնի, պետք չէ, որ եւս մեկն ավելանա»:

Տեղեկացնենք, որ Գյումրիում կա 3-3,5 հազար անօթեւան ընտանիք, ովքեր հերթագրված չեն բնակարան ստանալու հերթացուցակներում, ինչպես նաեւ չունեն անօթեւանի կարգավիճակ: Նրանք ապրում են քայքայված եւ ժանգոտված տնակներում, որտեղ բացակայում է սանհանգույցը, լողանալու համար տաք ջուր ունենալու հարմարությունները. նրանք չունեն նման տարրական պայմաններ ապահովելու ֆինանսական հնարավորություններ:

1-2 տարի է, տնակում բնակվողների լողանալու հարցը փորձում է կարգավորել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Նրա ջանքերով ստեղծվել է բարեգործական բաղնիք, որը ֆինանսավորվում է համայնքային բյուջեից: Բարեգործական բաղնիքի սեփականատերը Բալասանյանի քրոջ եւ իր առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանի դուստրն է՝ Լուսինե Սանոյանը:

Սույն բաղնիքից, սակայն, օգտվում են այն քաղաքացիները, ովքեր բարիդրացիական հարաբերություններ ունեն Գյումրու ավագանու «Բալասանյան» խմբակցության ներկայացուցիչների հետ:

Տպել
6126 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)