Վանաձորում միայն դեկտեմբերի 31-ին կոտրվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 10 մարդ

10/01/2017 schedule14:25

«Մի բուռ ավազն ինչ է, չցանեցին». տոնական օրերին հաճախ կարելի էր այսօրինակ արտահայտություններ լսել Վանաձորի բնակիչներից, որոնք փողոցներում տեղաշարժվում էին կատարյալ զգուշավորությամբ ու կրիայի դանդաղությամբ:

Բայց զգոնության մի փոքր թուլացում, եւ դու արդեն հիվանդանոցում ես` կոտրվածքներ ստացած, որովհետեւ հանրապետության երրորդ քաղաքի փողոցներն ու մայթերը պատված են մի քանի սանտիմետր հաստությամբ սառցաշերտով: Մեր ունեցած տեղեկություններով, միայն դեկտեմբերի 31-ին այս կամ այն կոտրվածքի պատճառով Վանաձորի բժշկական կենտրոն է դիմել տասը մարդ: Հիվանդանոցի փոխտնօրեն Արտակ Եդոյանը երեկ մեզ հետ զրույցում հաստատեց այդ թիվը` հավելելով, որ նախորդ տարվա միեւնույն օրը կոտրվածքներով հիվանդանոց ընդունվածների թիվը եղել է հինգը:

2017 թվականի հունվարի 1-ից 9-ն ընկած ժամանակահատվածում նմանատիպ խնդիրներով բուժհաստատություն է դիմել ընդհանուր առմամբ 52 տուժած: Նախորդ տարվա առաջին օրերին կոտրվածք ստացածների թիվն ավելի մեծ է եղել` 55-ը: Ամեն դեպքում, վանաձորցիներն ասում էին, որ իրենց քաղաքի համար սառույցները նորություն չեն, թեպետ այս տարին աննախադեպ է: Ընդ որում, մինչեւ մուտքի դուռը անանցանելի էր նույնիսկ քաղաքի հիվանդանոցի հարակից տարածքը` այցելուների համար իրական վտանգ ստեղծելով վնասվածք ստանալ հենց բժիշկների քթի տակ:

Արտակ Եդոյանը չպատասխանեց, թե առողջապահական հաստատության շրջակայքը մաքուր պահելու պարտականությունն ումն է` իրե՞նցը, թե՞ քաղաքապետարանինը: «Ճիշտն ասած` ես դա չեմ կարող ասել, չգիտեմ` ում գործառույթն է: Ես բուժգծով փոխտնօրենն եմ, այդ տեխնիկական հարցերը իմ խնդիրների մեջ չեն մտնում: Ես զբաղվում եմ հիվանդների բուժական հարցով»,- ասաց նա: Հետաքրքրվեցինք` իսկ հիվանդանոցի տարածքում ընկնելու եւ կոտրվածք ստանալու դեպքեր եղե՞լ են: Փոխտնօրենն այս հարցը նույնպես շրջանցեց. «Ձեզ թվում է` ես պիտի հետաքրքրվե՞մ` որտեղ է հիվանդն ընկել, ինչ է եղել, ա´յ ժողովուրդ ջան: Մեզ հետաքրքրում են միայն հիվանդների առողջական խնդիրները: Մնացածը` որտեղ է ընկել, ինչպես է ընկել, ինչու է ընկել, խնդրում եմ համապատասխան մարմիններին դիմեք»:

Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի առաջատար մասնագետ Միշա Ազարյանը հավաստիացրեց, որ քաղաքի ձյան ու սառույցի դեմ պայքարում արվել է հնարավորն ու դեռ մի բան էլ ավելին:

«Ձյան տեղումները սկսվելուն պես մենք պարբերաբար կատարել ենք ձնամաքրման աշխատանքներ քաղաքի գրեթե բոլոր փողոցներում: Մաքրման աշխատանքներից հետո իրականացվել է աղատրում: Աղատրում կատարվել է օրումեջ` պարբերաբար: Մենք ձեռք ենք բերել նաեւ ավազ: Ավազի եւ աղի խառնուրդով նորից տվել ենք աղատրում, որպեսզի կպչողականությունը ավելի բարձր լինի, քանի որ ավազը ավելի կպչողականություն ունի աղի հետ: Միեւնույն ժամանակ մայթերի մաքրման աշխատանքներին օգնել է նաեւ բնակչությունը, տարբեր իրավաբանական անձինք իրենց սեփականության դիմացի տարածքի մաքրման աշխատանքներն են կատարել, մենք էլ մեր կողմից ինչքան հնարավոր է մաքրման աշխատանքներ ենք իրականացրել, որպեսզի կարողանանք բնակչությանը ապահովել սառույցներից, դժվար անցանելիությունից»:

Հարցրինք, թե եթե այդքան աշխատանք է իրականացվել, ինչո՞ւ են Վանաձոր քաղաքի փողոցները սառցաշատ: «Աղը գործում է մինչեւ -5 աստիճանում: Եթե մենք այդքան աղատրում չկատարեինք, անանցանելի կլիներ ընդհանրապես: ...Եղանակային պայմաններն այսպիսին էին` սկզբից տաքացավ-տաքացավ, ձնախառն անձրեւ եկավ, ու միանգամից ցրտեց, երեք օր անընդհատ տեղումներ եղան: Մենք հնարավորություն չունեինք եղանակային այդ բարդ պայմաններում ամբողջ քաղաքը մաքրելու, որովհետեւ չունենք այդքան նյութատեխնիկական բազա, որպեսզի ամեն փողոց մտցնեինք երկու-երեք հատ մեխանիզմ ու անընդհատ մաքրեին, եւ գոյացավ սառցաշերտ: Դրա համար մենք դիմեցինք ավազի հետ խառնուրդով աղատրման մեթոդին, ու կարողացանք ինչ-որ արդյունքի հասնել: Եթե դուք տեղյակ եք Երեւանի փողոցների եւ մայթերի վերաբերյալ, կզգաք, որ մենք ավելի շատ աշխատանքներ ենք կատարել: Եթե Երեւանը մայրաքաղաք է, ունի այդպիսի մեծ հնարավորություններ, եսիմ քանի տասնյակ տեխնիկա, ու այնտեղ մայթերն ու փողոցները սառցապատ վիճակում են, ինչից բողոքում են հեռուստատեսությամբ, մամուլով եւ այլն, մենք մեր ուժերի ներածին չափով, նույնիսկ առավելագույնս ենք դրանք օգտագործել, որպեսզի կարողանանք այդ աշխատանքներն իրականացնել»,- շարունակեց Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցը:

Ինչ վերաբերում է Վանաձորի բժշկական կենտրոնի շրջակա հատվածի ձնամաքրման աշխատանքներին, նա ասաց, որ դրանց կազմակերպման պարտավորությունը հիվանդանոցի ղեկավարությանն է: «Հիվանդանոցի տարածքը` բակը, աստիճանները եւ այլն, պարտավոր է հիվանդանոցը մաքրել իր ուժերով: Դա բուժհաստատության ղեկավարության խնդիրն է»,- նշեց Միշա Ազարյանը:

Տպել
3767 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)