Չինարին երկրորդ Թալի՞շ պետք է դառնար, եւ որտեղ է Բորդյուժայի սկանդալային հայտարարությունը

10/01/2017 schedule10:52

Դեկտեմբերի 29-ին Ադրբեջանը հերթական դիվերսիոն հարձակումն իրականացրեց, այս անգամ ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ: Միջադեպի մանրամասները հայտնի են, երեք զոհ հայկական կողմում, ադրբեջանցու մեկ դի ՀՀ տարածքում, եւ ՀՀ ՊՆ-ի պնդումը, թե հակառակորդը եւս վեց զոհ է ունեցել:

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը այս կիրակի Հանրապետական հավաքակայանում լրագրողների հետ զրույցի ժամանակ դեպքի հետ կապված հետեւյալ մեկնաբանությունն արեց. «Այն, ինչ տեղի է ունեցել 3-րդ բանակային կորպուսի ուղղությամբ, մանրամասն վեր է լուծվել: Կարող ենք միայն ասել, որ հակառակորդը, որը խնդիր է իրականացրել, խոցվել է մեր կողմից, եւ դին գտնվում է մեզ մոտ, մնացած գործողությունները գաղտնի են: Ընդհանուր կարող եմ ասել, որ խումբը, որը մեկնել է օգնելու, բավականին հմուտ է եղել եւ հնարավորություն չի տվել հակառակորդին մինչեւ վերջ իր նպատակն իրականացնել»:

Դատելով Հակոբյանի մեկնաբանությունից եւ հենվելով ադրբեջանական հայտնի ձեռագրի վրա, կարող ենք ենթադրել, որ դեկտեմբերի 29-ի դիվերսիոն ներթափանցման փորձի նպատակը եղել է Թալիշում տեղի ունեցածի կրկնությունը: Եթե օգնության մեկնած խումբը չկարողանար կանխել վերջնական նպատակի իրականացումը, Չինարիի բնակիչները կարող էին ուղիղ հարվածի տակ հայտնվել, ինչպես եղավ Թալիշի ծերունիների հետ:

Սա սարսափելի վարկած է, սակայն իրականությունից հեռու չէ: Իսկ դա նշանակում է, որ ապրիլյան պատերազմից հետո ղարաբաղաադրբեջանական շփման գծի վերազինման գործողությունները պետք է շատ արագ նաեւ իրականացվեն հայաստանաադրբեջանական սահմանի ողջ երկայնքով: Իհարկե, նման հրատապության անհրաժեշտություն չէր առաջանա, եթե ի վերջո կատարվեին քառօրյայից հետո Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում նախագահների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները: Սակայն, թերեւս, ավելի շուտ մենք Ադրբեջանի հետ սահմանների ողջ երկայնքը կվերազինենք նոր տեխնիկայով, քան Կասպրշիկի գրասենյակը կընդլայնվի, կամ միջադեպերի հետաքննության միջազգային մեխանիզմներ կներդրվեն այնտեղ:

Եվ, այնուամենայնիվ, դեկտեմբերի 29-ի միջադեպը եւս մեկ անգամ առիթ հանդիսացավ, որ հայկական կողմն ապացուցի, որ հետաքննության մեխանիզմների ներդրումն առաջնային անհրաժեշտություն է, եւ պետք է օր առաջ կյանքի կոչել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: Այս մասին ասվում էր ՊՆ-ի եւ ԱԳՆ-ի հայտարարություններում:

Չինարիի միջադեպը թերեւս իր տեսակի մեջ առաջինն էր, որի շուրջ լուրջ դիվանագիտական սկանդալ բարձրացավ: Որպես կանոն՝ յուրաքանչյուր նման դեպքից հետո Հայաստանում մեծ քննարկում է ծավալվում, թե ինչու ՀԱՊԿ-ն չի անդրադառնում դրանց, հայտարարություն չի անում, չի դատապարտում Ադրբեջանի ոտնձգությունները կազմակերպության անդամ Հայաստանի նկատմամբ: Սույն հարցը բարձրացվեց անգամ Սերժ Սարգսյանի կողմից ՀԱՊԿ գագաթնաժողովներից մեկի ժամանակ, երբ նա իր ելույթում դաշնակից երկրներին նախատեց, որ նման իրավիճակներում հեռախոսը չեն վերցնում եւ չեն հետաքրքրվում, թե ինչ է կատարվում բարեկամ երկրում:

Հայաստանն արդեն երկար ժամանակ ապարդյուն աշխատանքներ է տանում սույն կազմակերպությունում իր դիրքերն ավելի շահեկան դարձնելու, լուրջ ազդեցություն եւ աջակցություն ձեւավորելու ուղղությամբ:

Դեկտեմբերի 29-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան սկանդալային հայտարարություն արեց  Չինարիի միջադեպի կապակցությամբ: Նա կատարվածն անվանեց ՀԱՊԿ անդամ երկրի տարածքում տեղի ունեցած սադրիչ գործողություն եւ հայտարարության մեջ նշեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն»: ՀԱՊԿ պաշտոնական կայքում հրապարակված սույն հայտարարության շուրջ պաշտոնական Բաքուն մեծ աղմուկ բարձրացրեց: Պաշտոնական Երեւանը նույնպես մեծ նշանակություն տվեց այս հայտարարությանը: Եվ իսկապես այն կարող էր շատ կարեւոր համարվել, ազդարարեր ի վերջո ՀԱՊԿ-ում Հայաստանի դիրքերի որոշակի բարելավման մասին, եթե չլիներ մեկ հանգամանք:

Նիկոլայ Բորդյուժան հայտարարությունն արեց այդ պաշտոնում իր պաշտոնավարման ավարտից մեկ օր առաջ: 2015-ի վերջին Բորդյուժայի պաշտոնավարման ժամկետը երկարացվել էր մինչեւ 2017-ի հունվարի 1-ը, իսկ ՀԱՊԿ վերջին`դեկտեմբերի 26-ի գագաթնաժողովում այն կրկին երկարացնելու որոշում չէր կայացվել, ինչը նշանակում էր, որ հունվարի 1-ից նա հեռանալու է:

ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը դեկտեմբերի 29-ին «Արմենպրեսի» հարցին ի պատասխան ասաց, որ ՀՀ ԱԳՆ-ն համապատասխան միջոցառումներ է ձեռնարկում Տավուշի մարզում ադրբեջանական զինուժի կողմից դիվերսիոն ներթափանցման փորձի հետ կապված: Այնուհետեւ եղավ ՀՀ ԱԳՆ հայտարարությունը, որով պաշտոնական Երեւանը միջազգային հանրությունից կատարվածի վերաբերյալ կոնկրետ արձագանք էր ակնկալում: Եվ ԱԳՆ հայտարարությունից շատ չանցած, նաեւ` ԱԳՆ-ի ձեռնարկած միջոցառումների արդյունքում, հրապարակվեց ՀԱՊԿ հեռացող գլխավոր քարտուղարի հայտարարությունը:

Թերեւս, մի քանի փաստական տվյալ ներկայացնելով, ինչպես ադրբեջանցի դիվերսանտի դիակի լուսանկարն է, պետք է որ դժվար չլիներ մեկ օրից պաշտոնը լքող Բորդյուժայի հետ բանակցել ընդհուպ մինչեւ հայտարարության կոնկրետ ձեւակերպումների շուրջ:

Եվ, այնուամենայնիվ, Բորդյուժայի հայտարարությունն ավելի շուտ ՀՀ ԱԳՆ-ի վրիպումն էր, քան՝ ձեռքբերումը: Իսկ ամենամեծ սխալը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» ձեւակերպման գայթակղությանը տրվելն էր: Արդյունքում`գուցեեւ կարճաժամկետ կտրվածքով Բորդյուժայի հայտարարությունը հարված էր Բաքվին եւ որոշակի ձեռքբերում Երեւանի համար, սակայն իսկապես խիստ կարճաժամկետ կտրվածքով:

Այսօր արդեն ո՛չ Բորդյուժան կա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, ո՛չ էլ նրա հայտարարությունը` ՀԱՊԿ պաշտոնական կայքում: Կայքը փակ է տեխնիկական վերազինման պատճառով: Ամեն ինչ հուշում է, որ բացվելուց հետո Բորդյուժայի հայտարարությունը այնտեղ չի լինի (կամ կլինի որոշակի խմբագրմամբ):

Տպել
11001 դիտում

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Հայկ Ղալումյան

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել