3 օր դասասենյակները տաքացնելուց հետո ջերմաստիճանը +5-ից չի բարձրացել

Արարատի մարզը միակն է հանրապետությունում, որի մի շարք համայնքների դպրոցներում, ինչպես երեկ, այնպես էլ այսօր, դասերը սկսվել են առավոտյան ժամը 10-ին: Դասաժամերից յուրաքանչյուրը տեւել է 30 րոպե: ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունն այդ դպրոցների տնօրեններին լիազորել է պարապմունքների տեւողությունը հարմարեցնել դասասենյակներում եղած ջերմաստիճանին:

Ինչպես armtimes.com-ի թղթակցին հայտնեց ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, բացի Արարատի մարզից՝ հանրապետության մյուս բոլոր մարզերի դպրոցներում ջեռուցման հարցը լուծված է, եւ դասաժամերը կազմակերպվում են ամբողջ ծավալով:

«Երբ Արարատի մարզի հանրակրթական հաստատությունների տնօրեններից ջեռուցման խնդիրների վերաբերյալ ահազանգեր ստացանք, որոշեցինք նրանց հանգիստ թողնել՝ թույլ տալով կրճատել պարապմունքների տեւողությունը: Բայց այսօր, երեկվա համեմատ, վիճակը նորմալացել է: Դասասենյակներում ջերմաստիճանն ավելի բարձր է, առաջիկա 2-3 օրերին ավելի կկայունանա: Այսպիսի իրավիճակներ նախկինում էլ են եղել, սակայն փորձը ցույց է տվել, որ խնդիրն աստիճանաբար, ինքն իրեն հարթվել է»,- հավաստիացրեց Կրթության եւ գիտության նախարարության պաշտոնյան:

Հիշեցնենք, որ երեկ՝ տարվա առաջին ուսումնական օրը, Արարատի մարզի Սայաթ-Նովա, Սիս, Նիզամի, Ռանչպար եւ մի շարք այլ համայնքների դպրոցներում ցրտի պատճառով դասերը սովորականից շուտ էին ավարտվել: Դասասենյակներում, 3 օր անընդմեջ էլեկտրական սալիկներ վառելուց հետո անգամ, ջերմաստիճանը շատ դեպքերում չէր բարձրացել 5 աստիճանից: Աշակերտներն ու ուսուցչական անձնակազմը ստիպված են եղել պարապել վերարկուներով:   

Տպել
3136 դիտում

Գերմանիան ևս դադարեցրել է զենքի արտահանումը Թուրքիա. Մերկելը Էրդողանին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը

Վայք քաղաքի բնակիչներից մեկի ավտոտնակում «Տրոտիլ» տեսակի 4 պայթուցիկ է հայտնաբերվել

Եղեգնուտ գյուղի 50-ամյա մի բնակիչ բենզասղոցի գործադրմամբ 63 ծառ է կտրել ու տարել իր բակ

Վանաձորի աղմկահարույց սպանությունների գործով Բագրատաշենի անցակետում հայտնաբերվել է եւս մեկ կասկածյալ

Ոստիկանները հայտնաբերել են «Դայմոնդ» ֆիթնես» ակումբի և մեկ այլ ԱՁ-ի տնօրեններին դանակահարողին

Աննա Հակոբյանն իրականացրել է հաշմանդամություն ունեցող Ռազմիկի երազանքը

Սարավան գյուղում այրվել են ավտոմեքենա և խոտածածկույթ

Արարատ Միրզոյանը Բելգրադում հանդիպել է Սերբիայի խորհրդարանի խոսնակի հետ

Բակո Սահակյանը այցելել է գյուղաշխատողի օրվա կապակցությամբ կազմակերպված տոնավաճառին

Եղանակային առումով նորից ունենալու ենք հրաշք շաբաթ, արեւային աշունը շարունակվում է. Սուրենյան

Թուրքական բանակը Ռաքքայի հյուսիս-արևելքում գրավել է Սուլուք բնակավայրը

Ստեփանակերտում կկառուցվի ֆրանկոֆոնիայի կենտրոն. Արցախում հուշագիր է ստորագրվել

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ֆրանսահայ նկարիչ Ռիշար Ժերանյանի մահվան կապակցությամբ

Ծեծկռտուք՝ Արարատի մարզում. Մասիսի Բ/Կ-ի տնօրենը քթի շրջանում վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

«Ավրորայի» հերոս Զանա Բուկար Մուստաֆան արդեն ժամանել է Երևան

Բակո Սահակյանը հանդիպել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հետ

Սպիտակ քաղաքում տնակ է հրդեհվել. տուժածներ չկան

Թուրքիան միտումնավոր կրակ է բացել Սիրիայում տեղակայված ամերիկյան դիրքերի վրա. Washington Post

Կոնգոյում վթարի ենթարկված օդանավը հայկական պատկանելություն չունի. ՀՀ վարչապետի խորհրդական

Ֆրանսիան դադարեցնում է սպառազինությունների արտահանումը Թուրքիա. որոշումն ուժի մեջ է մտնում անհապաղ