Ի՞նչ պատժիչ գործողություններ է իրականացրել ՀՀ ԶՈՒ-ն, որ Մինսկի Խումբն այդպես վրդովվել է

Երեկ ուշ երեկոյան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հատարարություն են տարածել դեկտեմբերի 29-ին Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ կատարված զինված միջադեպի կապակցությամբ: Սա սույն միջադեպի վերաբերյալ արդեն երկրորդ սկանդալային հայտարարությունն է: Առաջինին`ՀԱՊԿ արդեն նախկին գլխավոր քարտույղար Նիկոլկայ Բորդյուժայի հայտարարությանն անդրադարձել ենք:

Մինսկի Խմբի հայտարարության մեջ հստակ պահանջ է ներկայացված հայկական կողմին`«անհապաղ վերադարձնել» մարտի ժամանակ սպանված ադրբեջանցի զինծառայողի դին, որն ինչպես հայտնի է, դեռեւս պահվում է ՀՀ Զինված ուժերի մոտ:

Սա սկանդալային արձագանք է, որովհետեւ նախկինում ԵԱՀԿ Մինսկի խումբը բազմաթիվ առիթներ է ունեցել նման խիստ պահանջ ներկայացնել ադրբեջանական կողմին, սակայն չի արել: Ապրիլյան պատերազմում ադրբեջանական գերության մեջ հայտնված հայաստանցի զինվորների խոշտանգումների, դիերի անարգման եւ անդամահատման առիթով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ոչ մի անգամ հղում չկատարեցին խնդրի մարդասիրական էությունը: Թերեւս իրենք էլ այն չէին մտապահել: Չինարիի միջադեպի հետ կապված, սակայն, հիշել էին. «Համանախագահները նաեւ պահանջում են առանց հապաղելու վերադարձնել մարմինը՝ 2010թ. Աստրախանի գագաթնաժողովի համաձայնություններին համապատասխան եւ մտապահելով այս խնդրի բացառապես մարդասիրական էությունը»,-ասված է հայտարարության մեջ:

Բուն միջադեպը համանախագահները ներկայացրել են որպես հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ներթափանցման փորձ, որի համար Բաքուն եւ Երեւանը շարունակում են մեղադրել միմյանց: Ադրբեջանցի զինծառայողն էլ, ըստ համանախագահների, զոհվել է մարտի ընթացքում: Համանախագահները, փաստորեն, երեւակայության լայն տեղ են թողնում կատարվածի վերաբերյալ:

Հայկական պաշտոնական տեսակետն այն է, որ զոհված ադրբեջանցի զինծառայողը հենց դիվերսիոն գորոծողություն կատարողն է, որը հայտնվել է սահմանից այս կողմ: Դին էլ պահվում է, որպես սրա ապացույց: Համանախագահների ներկայացրած տարբերակով մարտը, որի ընթացքում սպանվել է ադրբեջանցի զինծառայողը կարող էր լինել ադրբեջանական կողմում, կամ չեզոք գոտում, հայկական հատուկ ջոկատայաիններն էլ կարող էին դին իրենց հետ բերել-հասցնել հայկական դիրքեր:

Էդուարդ Շարմազանովը դիվերսիայի օրերին լրատվամիջոցների հետ զրույցում ասում էր, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոշկակարներ չեն, նրանց որեւէ բան բացատրելու կարիք չկա, որովհետեւ իրենք ավելի ստույգ տեղակատվություն ունեն կատարվածի մասին: Շարմազանովն իհարկե սա ասում էր ակնկալելով, որ ՄԽ-ն Ադրբեջանին դատապարտող հայտարարություն կանի: Նման ակնկալիքներ ուներ նաեւ ՀՀ ԱԳՆ-ն. «Միջազգային հանրությունը, առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն, անհապաղ քայլերով պետք է սթափեցնեն իրենց կոչերը ու պահանջները հանդգնորեն արհամարհող, դրանց հակառակ գնացող, իրականության զգացումը կորցրած ադրբեջանական ղեկավարությանը»,-ասվում էր միջադեպի օրը ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Համանախագահները փաստորեն ոչ մի անհապաղ քայլ չձեռնարկեցին Ադրբեջանին սթափեցնելու համար, փոխարենը Հայաստանից պահանջեցին անհապաղ հետ վերադարձնել ադրբեջանցու դին: Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր անդրադարձել է համանախագահների հայտարարությանը, սակայն դին վերադարձնելու պահանջը չնկատելու է տվել, ինչը կարող ենք համարել Հայաստանի պատասխանը նշված պահանջին:  

Ընդհանրապես Չինարիի միջադեպի շուրջ սկանդալներն ու խորհրդավորությունները շատ են: Ակնհայտ է, որ այդ օրը շատ ավելի մաշտաբային եւ լուրջ բախում է եղել, քան ներկայացվում է պաշտոնական հաղորդագրություններում: Թեպետ Հայաստանի ՊՆ պաշտոնյաները չեն էլ թաքցնում, որ հաղորդագրություններում ամեն ինչ չէ, որ ասվում է:

Երկու օր առաջ ՀՀ Զու գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը լրագրողների հետ զրույցում ներկայացնելով պաշտոնական տեղեկատվության մեջ առկա փաստերը, նշեց, որ մյուս գործողությունները գաղտնի են` լայն հանրությանը իրազեկելու եւ հրապարակման ոչ ենթակա: Այսօր Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը խոսելով դեկտեմբերի 29-ի միջադեպի մասին հայկական ԶԼՄ-ներից մեկին ասել է. «Ինչ վերաբերում է պատժիչ գործողություններին, այո՛, նման բան եղել է, բայց այդ մասին շատ բան ասելը ճիշտ չի լինի»:

ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը դեկտեմբերի 31-ին «Զինուժին» տված հարցազրույցում ասում է, որ ՀՀ զինված ուժերը ադրբեջանական դիվերսիոն փորձին տվել են համարժեք արձագանք, կատարվել են ինչպես կանխարգելիչ, այնպես էլ պատժիչ միջոցառումներ: «Յուրաքանչյուր կորուստ, որ ունենում ենք, մեր ողջ ժողովրդի եւ մեր ողջ երկրի կորուստն է, եւ չկա որեւէ գին, որը պարտադրելով հակառակորդին, մենք կլրացնենք այդ կորուստը: Բայց գինը միշտ լինելու է, եւ այդ գինը միշտ լինելու է անհամաչափ»,-ասում է Վիգեն Սարգսյանը: Նա անհամաչափ պատժիչ գործողությունների մասին խոսում էր նաեւ այս կիրակի հանրապետական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում:

Չի բացառվում, որ դեկտեմբերի 29-ին գործողություններն ընթացել են հետեւյալ սցենարով. նախ ադրբեջանցի փոքր թվով հատուկ ջոկատայիններ անցել են հայկական կողմ, սպանել երկու շարքային զինվորներին եւ նրանց օգնության հասած սպային, այնուհետեւ ՀՀ ԶՈւ հատուկ ջոկատայինների մի խումբ գործողությունների թատերաբեմը տեղափոխել է ադրբեջանական տարածք, որտեղ էլ տեղի են ունեցել մարտեր, զոհեր եւ այլն: Հիշեցնենք, ըստ ՀՀ ՊՆ-ի, ադրբեջանական կողմը 7 զոհ է տվել այդ օրը:

Արդյո՞ք այս հանգամանքն է համարվում անհամարժեք գին, թե այլ կորուստներ էլ են հասցվել, դժվար է ասել: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը, սակայն, հուշում է, որ պատժիչ գործողություններն ամեն դեպքում թեժ են եղել:

Տպել
23246 դիտում

Գյումրու «Մոր եւ մանկան Ավստրիական հիվանդանոց»-ում բրուցելոզով հիվանդ կովի արյուն է հետազոտվել. Տիգրան Պետրոսյան

Քարոզչական նախապատրաստման փուլն է

Մարալիկ-Լանջիկ ավտոճանապարհին մեքենա է կողաշրջվել. 29-ամյա վարորդը հոսպիտալացվել է

Արթիկում 46-ամյա էլեկտրիկը հոսանքահարումից մահացել եւ ընկել է բարձր լարման բջջի մեջ

Կուտոյանի մահը չի կարող ինքնասպանություն լինել․․․նա ինֆորմացիայի կենդանի կրող էր․ քաղաքագետ

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը զրույց է ունեցել Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ

Գեորգի Կուտոյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ հունվարի 19-ին, ժամը 17:50-ին

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է, Հարթաշեն-Տաշիրը՝ փակ

Վարչապետը ծանոթացել է CARD հիմնադրամի գործունեությանը և հանձնարարական տվել Էկոնոմիկայի փոխնախարարին

Խոսքի ազատության ու պետական շահերի նուրբ սահմանագիծը

Արսեն Թորոսյանը հանդիպել է «Հոսփիթլ Մենեջմենթ» ծրագրի մասնակիցների հետ

Կառավարությունն ամեն ինչ կանի Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքները լիարժեք բացահայտելու համար

ՀՀ եւ ԱՀ միջխորհրդարանական հատուկ նիստում Բաքվի հայկական ջարդերը դատապարտող համատեղ հայտարարություն է ընդունվել

ՀՀ գլխավոր դատախազությունը կապահովի Գեորգի Կուտոյանի մահվան բոլոր պատճառների ու հանգամանքների բացահայտումը

ՀՀ Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հրապարակել Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի հետ կապված

«Մամուլի շենքի»-ի հրդեհը մարված է. տարհանվել է 50 քաղաքացի

Ամփոփվել են ԶՈՒ ՌՔԿՊ զորքերում իրականացված աշխատանքները

«Դալմա Գարդեն մոլ»-ը հունվարի 19-ից կվերսկսի աշխատանքը

Բալային համակարգի ներդրումից հետո որոշ քաղաքացիներ բիզնես են սկսել. 1 բալն արժե 50-65 հազար դրամ, զեղչեր էլ չկան

Արցախի հայության գոյության միակ հնարավոր ճանապարհը Արցախի ինքնորոշումն է. Արարատ Միրզոյան