Հանրապետական կուսակցությունը ռեյտինգային թեկնածուների որս է սկսել

Հայտնի է, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում որդեգրած հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգն այնքան էլ այդպիսին չէ:

Համամասնականին զուգահեռ ռեյտինգային ընտրակարգ կոչվածը որոշակի տարբերությամբ եկել է փոխարինելու նախկին մեծամասնական ընտրակարգին, ընդ որում, բավական սանձարձակ կերպով: Խնդիրն այն է, որ այդ ռեյտինգային համարվող թեկնածուներին տրված յուրաքանչյուր ձայնը մեխանիկորեն գնալու է տվյալ թեկնածուին ներկայացնող կուսակցության օգտին: Մինչդեռ նախկինում մեծամասնականով առաջադրված թեկնածուն հիմնականում իր համար էր աշխատում, իր ռեսուրսներն օգտագործում էր հիմնականում սեփական անձին ձայն բերելու համար: Իհարկե, եթե այդ թեկնածուն որեւէ կուսակցություն էր ներկայացնում, նա աշխատում էր նաեւ դրա օգտին, բայց այս դեպքում նրա գործադրած ջանքն ու եռանդը, ծախսած ռեսուրսները համեմատաբար նվազ էին: Սահմանադրական փոփոխություններով եւ ռեյտինգային ընտրակարգ ներդնելով՝ իշխանությունները մեկտեղեցին այդ ջանքերն ու հնարավորությունները:

Այս դեպքում ռեյտինգայինը մեծամասնականից տարբերվում է նրանով, որ թեկնածուն ինքնուրույն չի կարող առաջադրվել, նրան անպայման պետք է որեւէ կուսակցություն ներկայացնի: Այդպիսով, ռեյտինգայինով առաջադրված թեկնածուի օգտին գրանցված ցանկացած ձայն միաժամանակ նաեւ այդ թեկնածուին ներկայացնող կուսակցությունն է ստանում: Իսկ առաջադրված թեկնածուն որպեսզի շատ ձայն հավաքի ու պատգամավոր դառնա, պետք է առավելագույն հնարավորություններ ներդնի իր, տվյալ դեպքում նույնն է, թե կուսակցության համար: Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին կուսակցությունները տարածաշրջանային իրենց ռեյտինգային ցուցակներ են ընդգրկելու բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց բնակավայրից, աշխատավայրից, շրջապատից, բարեկամական շրջանակներից, ընտանիքից ու գերդաստանից կարող են ձայներ բերել:

Հատկապես իշխանություններն իրենց ռեյտինգային ցուցակներ են ընդգրկում տվյալ տարածքում ոչ միայն առավել հեղինակություն, ազդեցություն եւ ռեսուրսներ ունեցող գործիչների, այլեւ նվազ հնարավորությունների տիրապետող մարդկանց, ովքեր թեկուզ մի քանի հազար ձայն կարող են բերել իրենց համար: Այդ մարդիկ կարող են լինել ինչպես մարզերը ներկայացնող քաղաքական գործիչները, պատգամավորները, պետական համակարգի ամենատարբեր պաշտոնյաները, դպրոցի տնօրենները, որոնք կարող են իրենց ենթակաների, ուսուցիչների ու աշակերտների միջոցով ձայներ ստանալ, այդպես էլ մասնավոր համակարգի՝ հատկապես հանրային ծառայության ոլորտի ընկերությունների պաշտոնյաները, որոնք իրենց ենթակայության տակ ունեն բազմաթիվ աշխատողներ:

Իհարկե, այս պաշտոնյաներից ընդամենը շատ քչերը պատգամավոր կդառնան: Նրանց ներկայացնող կուսակցությունները, ինչպես միշտ, շատերից նախապես մանդատից հրաժարվելու դիմումներ կվերցնեն, որպեսզի հետագայում հանկարծ որեւէ մեկի մտքով չանցնի գայթակղվել ու պատգամավոր դառնալ:

Առաջիկա խորհրդարանական ընտրություններից սկսած Հայաստանում լինելու են ընդամենը 13 ընտրատարածք (նախկին 41-ի փոխարեն)՝ 4-ը Երեւանում, 9-ը մարզերում: Եվ յուրաքանչյուր կուսակցություն յուրաքանչյուր ընտրատարածքում կարող է մինչեւ 15 ռեյտինգային թեկնածու ներկայացնել՝ պայմանավորված այդ մարզի կամ տարածքի բնակչության քանակով: Յուրաքանչյուր 15 հազար բնակչի հաշվարկով հնարավոր է ներկայացնել մեկ ռեյտինգային թեկնածու:

Այդպիսով, օրինակ, Արարատի մարզն ունի մոտ 260 հազար բնակչություն, ուրեմն յուրաքանչյուր կուսակցություն այնտեղ կարող է առաջադրել 16-17 ռեյտինգային թեկնածու: Հայտնի է, որ այդ մարզից առաջադրվելու ցանկություն կամ պարտավորվածություն ունեն հատկապես բազմաթիվ ՀՀԿ-ական գործիչներ, սկսած նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանից: Այդ մարզում կարող են առաջադրվել նաեւ նրա որդին՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, նրա զարմուհին՝ պատգամավոր Կարինե Պողոսյանը, Ավշարի գինու գործարանի սեփականատեր եղբայրները՝ Արամայիս եւ Արայիկ Գրիգորյանները, պատգամավոր Մուրադ Մուրադյանը:

Գրեթե նույնքան բնակչություն ունի Շիրակի մարզը, որտեղ նույն ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով առաջադրվելու ցանկություն ունեն, օրինակ, պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանը, Արման Սահակյանը, Աշոտ Աղաբաբյանը, Մարտուն Գրիգորյանը, ինչպես նաեւ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդիներից մեկը, նախագահականի վերահսկողական ծառայության պետ Ֆելիքս Ցոլակյանն ու այլք:

Այս օրերին ՀՀԿ-ն ակտիվորեն աշխատում է իր թե՛ համամասնական, թե՛ ռեյտինգային ցուցակի վրա: Իհարկե, Սերժ Սարգսյանն այս օրերին Հայաստանում չէ, բայց կուսակցության տարածքային կառույցներն աշխատում են տարածքային թեկնածուների ներկայացման համար: Այս թեմայի շուրջ էլ զրուցեցինք ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադեւոսյանի հետ:

- Պարոն Թադեւոսյան, ե՞րբ պատրաստ կլինեն ՀՀԿ-ի համամասնական եւ ռեյտինգային ցուցակները:

- Աշխատանքները սկսել ենք, սահմանված ժամկետում որոշում կընդունենք: Մարզային կառույցներից ներկայացված առաջարկությունները դեռ պետք է լսենք:

- Իսկ ի՞նչ սկզբունքով եք ընտրելու ձեր ռեյտինգային թեկնածուներին:

- Մոտեցումը հետեւյալն է, մենք մեր կուսակցական ընկերներից, ինչպես նաեւ ոչ կուսակցական ընկերներից ընտրելու ենք թեկնածուներ, ընդգրկելու ենք թե՛ ռեյտինգային, թե՛ ընդհանուր ցուցակում:

- Ինչպե՞ս եք որոշելու, թե ձեր կուսակցական կամ ոչ կուսակցական ընկերներն ինչ հեղինակություն կամ հնարավորություն ունեն տվյալ տարածքում:

- Ինչ է, մենք ինֆորմացիա չունե՞նք մեր ընկերների մասին: Մենք լսելու ենք մեր ընկերներին, քննարկումներ ենք անցկացնելու, համադրելու ենք հնարավորությունները: Առաջին անգամ չէ, որ ընտրությունների ենք մասնակցում: Այնպիսի մարդիկ են ընդգրկվելու ռեյտինգային ցուցակում, ովքեր վայելում են ժողովրդի վստահությունը եւ կարող են ձայն բերել ոչ միայն կուսակցության, այլեւ իրենց համար կամ հակառակը:

- Բայց դա չի նշանակում, չէ՞, որ նրանք բոլորը կդառնան պատգամավոր:

- Իհարկե, չի նշանակում: Դուք կարծում եք, մենք 100 տոկոս ձա՞յն կստանանք: Դա բացառվում է:

- Իսկ ռեյտինգայիններից ովքե՞ր կդառնան պատգամավոր: Ովքեր շատ ձա՞յն կբերեն, թե՞ ում կուսակցությունը նպատակահարմար կհամարի:

- Դեռ չեմ կարող ասել, դեռ ընդհանուր ցուցակը պատրաստ չէ: Նման հարց չի քննարկվել:

- Իսկ ճի՞շտ են այն տեղեկությունները, որ Սերժ Սարգսյանն ու վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ի համամասնական ցուցակում չեն լինի:

- Նման հարց չենք քննարկել, եւ չեմ դա կարող որեւէ կերպ մեկնաբանել: Հատկապես, նմանատիպ լուրջ հարցադրման պարագայում:

Տպել
9070 դիտում

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն պարզաբանում է տարածել

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Նշանակվել է Աբովյանի քննչական բաժնի պետ

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ

Սյունիքով ու Վայոց ձորով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու մասին լուրերը կեղծ են

Բաքուն և Երևանն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, չհամաձայնեցված հոդվածներ կան․ Պեսկով

«Նիվա»-ներ են բախվել, դրանցից մեկը նաև ծառին է հարվածել․ կա վիրավոր

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել

Մալաթիա-Սեբաստիայում բարեկարգման աշխատանքներ են

Առաջին անգամ ՀՀ-ն մասնակցում է ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին․ Սիմոնյան (լուսանկարներ)