Դա փակված թեմա է. գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը՝ աշխարհազորայինների մոբիլիզացիայի մասին

11/01/2017 schedule20:47

«Պահեստազորի սպաների համահայկական միության» նախագահ, պահեստազորի գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը 2016-ի նոյեմբերի 7-ին հանդես եկավ հայտարարությամբ՝ աշխարհազորային ջոկատների հրամանատարներին խնդրելով մոբիլիզացնել կամավորական բոլոր ուժերը:

Նա այդ ժամանակ զբաղեցնում էր նաեւ Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնը եւ պաշտոնյայի շուրթերից նման հայտարարությունը մարդկանց բավականին վախեցրեց:

Այսօր փորձեցինք պարոն Ավետիսյանից պարզել, թե ի՞նչ արձագանք է գտել իր կոչը, արդյոք մոբիլիզացումը շարունակվում է: Պաշտպանության նախարարի խորհրդականն ասաց, որ դա փակված թեմա է, ինքն այլեւս չի զբաղվում այդ հարցով:

«Ընդամենը եղավ հայտարարություն, որ աշխարհազորայինները հավաքվեն, միասնական լինեն, զգոն լինեն, հավաք լինեն այդ օրերին»,- նկատեց գեներալ-մայորը՝ հավելելով, որ հայտարարությունը միայն այդ օրերին էր վերաբերում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ից 18-ը Ադրբեջանում անց էին կացվում ադրբեջանական բանակի պատմության մեջ թերեւս ամենախոշոր զորավարժությունները, որոնցում ներգրավված էր ավելի քան 60.000 զինծառայող, 700 հրթիռահրետանային կայանք, 150 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, ինչպես նաև շուրջ հինգ տասնյակ մարտական ինքնաթիռ եւ ուղղաթիռ:

Եվ Վարդան Ավետիսյանի մտահոգությունն այն էր, որ «մինչ մենք մեր ուշադրությունը բեւեռել ենք նորանշանակ կառավարության գործունեության վրա, հակառակորդը մարտական պատրաստության ամենաբարձր աստիճանի է բերում իր գրեթե ողջ բանակը, եւ զուգահեռաբար գործարկելով տեղեկատվական պայքարի ողջ զինանոցը, հասկացնում է, որ փորձելու է հասնել ապրիլյան օրերին չիրականացած իր նպատակներին»:

Տպել
3294 դիտում

Կորոնավիրուսի հետեւանքով մահացել է Սարհատ Պետրոսյանի մայրը՝ Ռուբինա Ղազարյանցը

KFS, «Փարվանա» ռեստորան, «Թումանյանի շաուրմա». կասեվել է մի շարք տնտեսվարողների գործունեությունը (տեսանյութ)

Սիլիկյան թաղամասի 5-րդ փողոցում ճանապարհահատվածը փլուզվել է, դարձել մասամբ երթեւեկելի

Քննադատելու բարոյական իրավունքը

Արայիկ Հարությունյանը՝ Լանզարոտեի կոնվենցիայի շուրջ կեղծ պնդումների մասին (տեսանյութ)

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում կորոնովիրուսի 8 դեպք կա. 1-ը՝ կենտրոնի հիվանդներից

«Մեյմանդար» շուկայի գյուղմթերք վաճառողները չեն կրել դիմակներ. խախտումները կներկայացվեն պարետատուն

Ուժեղացված ստուգայցեր մայրաքաղաքի Կենտրոն, Էրեբունի և Նորք-Մարաշ վարչական շրջաններում

Այսօր կիրականացվեն Մինսկ-Երևան-Մինսկ եւ Մոսկվա-Երևան չվերթները. քաղավիացիա

Նոր Նորք վարչական շրջանում տեղակայվել են անցակետեր․ ոստիկանություն (տեսանյութ)

Արտակարգ դեպք «Արմավիր» ՔԿՀ-ում. հայտնաբերվել է կորեացի կալանավորի կախված դին

«Հաղթանակ» զբոսայգուց դեպի Սարալանջ տանող ճանապարհին մեքենա է հրդեհվել

Լոռիում ցույց է. Սուրբ Հովհաննես եկած մարդիկ և մոտակա գյուղերի բնակիչները դժգոհ են պարետատան որոշումից (լուսանկարներ)

Արցախում կորոնավիրուսի 2 նոր դեպք է հաստատվել. վարակակիրների ընդհանուր թիվը 40 է

Արմեն Գրիգորյանը շնորհավորել է Արցախի ԱԳ նախարարին, ԱԱԾ տնօրենին ու ոստիկանապետին

Կորոնավիրուսի 355 նոր դեպք է հաստատվել, 6 մահ, երկուսը՝ այլ պատճառներով. ընդհանուր թիվը մոտենում է 10 հազարին

Արսեն Թորոսյանը հանդիպել է վերակենդանացման բաժանմունքների ղեկավարներին. քննարկվել են ընդհանուր մոտեցումները

ԱՄՆ-ում ցույցերի ժամանակ պղծվել է Դենվերում գտնվող հայկական խաչքարը (լուսանկար)

Հրդեհ Էջմիածին քաղաքի մթերային խանութներից մեկում․ տուժածներ չկան

Հրդեհ Վանաձորում. 7-ամյա երեխային այրվող բնակարանից դուրս են բերել հարեւանները, տան տիրոջը՝ փրկարարները (լուսանկարներ)