Վիրավոր զինծառայողը դուրս է եկել կոմայից, սեղմել ծնողների ձեռքերը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հյուսիս-արեւելյան սահմանին դեկտեմբերի 30-ին հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Գարիկ Վարդանյանը դուրս է եկել կոմայից: Չնայած սրան՝ երիտասարդի վիճակը շարունակում է մնալ ծանր: Նրա բուժումն իրականացվում է Երեւանի կայազորային հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում:

Ինչպես Armtimes.com-ի հետ զրույցում ասաց Գարիկի տատիկը՝ Զոյա Մարգարյանը, թոռը գիտակցության է եկել, կարողացել է թեթեւ սեղմել իրեն տեսակցության գնացած ծնողների ձեռքերը: «Գարիկը դեռ չի խոսում, միայն կարողանում է ինքնուրույն շնչել: Սնվում է կոկորդին միացված խողովակի միջոցով: Ինչ վերաբերում է ուղեղի այտուցին, բժիշկներն ասում են, որ աննշան փոքրացել է, ճնշումն էլ կարգավորվել է»,- ասաց զինծառայողի տատիկը:

Զոյա Մարգարյանը նաեւ տեղեկացրեց, որ բժիշկները չեն շտապում կանխատեսել՝ երբ զինծառայողի վիճակը կկայունանան, եւ նրան հիվանդասենյակ կտեղափոխեն: Մինչ այդ՝ տեսակցությունները թույլատրված են միայն Գարիկի ծնողներին, տատիկը նրան տեսնել չի կարողացել:

Հիշեցնենք, Գարիկ Վարդանյանը հրազենային վիրավորում ստանալու օրը տեղափոխվել էր Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, այնուհետեւ ուղղաթիռով՝ Երեւանի կայազորային հոսպիտալ (Մուրացանի հոսպիտալ):

Հրազենային վնասվածքը զինծառայողը ստացել էր մարտական հերթապահություն իրականացնելիս՝ դիտակետում, երբ կատարել է մարտական առաջադրանքը: Հակառակորդի դիպուկահարի գնդակը խոցել էր նրա դեմքը:

Նշենք, որ Գարիկ Վարդանյանը հունվարի 17-ին պետք է զորացրվեր: Ժամկետային զինծառայողն Արարատի մարզի Այգեստան գյուղից է, ընտանիքը զբաղվում է գյուղատնտեսությամբ, ունի մեկ քույր եւ մեկ եղբայր:

Տպել
13496 դիտում

Հայաստանում կբացվի խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիա

Ստեղծվում է ուսուցիչների արհմիություն. առիթը ԿԳՆ-ի մշակած էթիկայի կանոնների նախագիծն է

Արցախում գրանցվել է երկնիշ տնտեսական աճ. ներդրումների նվազման մասին լուրերը տեղին չեն. Արայիկ Հարությունյան

Տիգրան Ավինյանը եւ Մհեր Գրիգորյանը վերանշանակվել են փոխվարչապետերի պաշտոնում

Երջանկության նախագիծ. Սահակ Պողոսյան

Ամանորին ընդառաջ ՀՀ-ում գրանցվեց գնանկում, բայց դա եղավ չվճարված հարկերի եւ չկայացած բիզնեսի հաշվին. ՊԵԿ նախագահ

Թեհրանը կաջակցի Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը. Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար

Մոսկվան ողջունում է Բաքվի՝ ԼՂ հակամարտության կարգավորման լուծումներ գտնելու փորձերը. Լավրով

Լավրովը հույս ունի, որ կկարողանան ՌԴ վերադարձնել Ադրբեջանում ձերբակալված Մարատ Գալուստյանին

Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանը, խոսել է Պրահայում պահվող եղբոր՝ Նարեկ Սարգսյանի հետ

Մոսկվան պատրաստվում է հյուրընկալել Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը

Մենք ապրում ենք մշտական հեղափոխություննների ժամանակաշրջանում. Արմեն Սարգսյանի խոսքը Աբու Դաբիի համաժողովում

«Իմ քայլի» պատգամավորը հրաժարվել է մանդատից պատգամավորի ցածր աշխատավարձի պատճառո՞վ

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

2018 թվականին արտաքին առեւտրով ՀՀ է ներմուծվել 67 հազար 255 մեքենա. ՊԵԿ նախագահ

Փարիզում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ հանդիպումը

Փաթաթում ենք, տաքացնում ենք․ Գյումրու թիվ 10 դպրոցը դրսից սառցակալել է. (տեսանյութ)

Ոչ ազնիվ մեղադրանքներ. դեսպան Սերգեյ Մինասյանը պատասխանել է Արման Բաբաջանյանին

ՊԵԿ-ում աշխատակիցների օպտիմիզացիա է կատարվել, 128 աշխատակից ազատվել է աշխատանքից. Անանյան

2018 թվականին 1 տրիլիոն 306 մլրդ 3 մլն դրամ ներհոսք է եղել պետական բյուջե. ՊԵԿ նախագահ