ՍԱՊԾ-ն «Ծիրան» սուպերմարկետում ստուգումներ է անցկացրել

13/01/2017 schedule19:05

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն այսօր իր մասնագետին գործուղել է Երեւան քաղաքի Շինարարների 15 հասցեում գտնվող «Ծիրան» սուպերմարկետ, որտեղից քաղաքացին, իր իսկ պնդմամբ, իշխան տեսակի ձուկ էր գնել եւ փորի մեջ ճյուղավորված տարօրինակ գոյացություն հայտնաբերել:

Ինչպես armtimes.com-ին տեղեկացրեց ՍԱՊԾ պետի մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը, սուպերմարկետում իրենց աշխատակցին ցույց են տվել տեսախցիկների ֆիքսած պատկերը, որում երեւացել է, որ քաղաքացին ոչ թե ձուկն է հետ տարել, այլ միայն ճյուղավոր ինչ-որ գոյացություն՝ պնդելով, որ այն գտել է ձկան փորի մեջ:

«Որքան էլ մենք քաղաքացուն զանգահարել եւ հորդորել ենք ներկայանալ ՍԱՊԾ, նա, միեւնույն է, այդպես էլ չի եկել: Այդուհանդերձ, մեր աշխատակիցը գնացել է նշված սուպերմարկետ՝ տեղում հասկանալու՝ խախտում կա՞ եւ այդ մասին փաստեր առկա՞ են: Տեղում կենդանի մի քանի ձկան փոր են բացել՝ տեսնելու՝ նման գոյացություն կա, թե՝ ոչ: Արտառոց ոչինչ չի հայտնաբերվել, սանիտարական պայմանները եղել են նորմայի մեջ»,- նշեց ՍԱՊԾ պետի մամուլի քարտուղարը:

Նվարդ Առաքելյանը նշեց, որ որքան էլ կառույցի ցանկությունը մեծ է՝ խախտում լինելու դեպքում բացահայտել այն, սակայն քաղաքացու՝ ՍԱՊԾ-ի հետ չհամագործակցելը նման հնարավորություն չի ընձեռում: Նրա հավաստմամբ, իրենց ձեռքի տակ չէ անգամ ձկան վաճառքը փաստող ՀԴՄ կտրոնը, իսկ ճյուղավորված գոյացությունը շատ բարդ է նույնականացնել: Այստեղ էլ, նրա խոսքով, ՍԱՊԾ-ի գործառույթներն ավարտվում են:

Մանրամասներ ճշտելու համար այսօր եւս, ինչպես երեկ, փորձեցինք զանգահարել «Ծիրան» սուպերմարկետների ցանց: Զանգերին, սակայն պատասխանող չեղավ:

Հիշեցնենք, որ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը երեկվանից ուսումնասիրում է համացանցում հայտնված լուսանկարը, որում, քաղաքացու պնդմամբ, «Ծիրան» սուպերմարկետից Սուրբ ծննդյան նախօրեին գնված իշխան ձկան փորի մեջ ճյուղավորված տարօրինակ գոյացություն է պատկերված:

 Լուսանկարը՝ iravunk.com-ի

Տպել
8425 դիտում

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման