Փարիզը «սադրանք» է անվանել Թրամփի մտադրությունը տեղափոխել ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ

15/01/2017 schedule18:30

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Մարկ Էրոն քննադատել է  ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իսրայելում Միացյալ Նահանգների դեսպանությունը Թել-Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մտադրությունը:

Ինչպես հայտնում  է Le Figaro-ն, Ֆրանսիայի ԱԳ նախարարը Թրամփի այդ հայտարարությունն անվանել է «սադրանք»: «Կարծում եմ, որ դա անհնար է իրականացնել, եւ որ այն կհանգեցնի լուրջ հետեւանքների», - ասել է նա:   

Le Figaro թերթը հիշեցնում է, այժմ Փարիզում տեղի է ունենում Միջին Արեւելքի հարցերով միջազգային համաժողով, սակայն Իսրայելն ու Պաղեստինը դրան չեն մասնակցում:

Հիշեցնենք, որ իր նախընտրական քարոզարշավում Դոնալդ Թրամփը մեծ համակրանք էր ցուցաբերում Իսրայելի նկատմամբ: Նա կոչ էր արել ԱՄՆ-ին արգելափակել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւը, որը Իսրայելից պահանջում է վերջ տալ Պաղեստինի օկուպացված տարածքներում հրեական բնակավայրերի ստեղծման քաղաքականությանը:

Բացի այն նա խոստացել էր Իսրայելում Միացյալ Նահանգների դեսպանությունը Թել-Ավիվից տեղափոխել Երուսաղեմ:

Վերոնշյալ բանաձևին կողմ են արտահայտվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 14 անդամները: Միացյալ Նահանգների ներկայացուցիչը ձեռնպահ է քվեարկել:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն բանաձևան «ամոթալի» է որակել եւ հրաժարվել այն կատարել:

Տպել
2361 դիտում

Ստեփանավանում 81-ամյա տղամարդը ինքնասպան է եղել շենքի տանիքում

Դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպել է Լեհաստանի ԱԳՆ պետական քարտուղարի հետ

«Զինված խմբի» գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանին հիվանդանոց են տեղափոխել

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Գարեգին Բ եւ Արամ Ա կաթողիկոսներին

«Բժիշկներ առանց սահմանների» միության հայաստանյան առաքելությունը ԱԻՆ-ին ռադիոմետրեր է նվիրել

Արգենտինայում կյանքից հեռացել է Ցեղասպանությունը վերապրած 106-ամյա հայուհին

4 նախկին նախարար ստորագրել են Ամուլսարում հանքի թույլտվությունը. ՀԲՃ-ն անուններ է հրապարակում (լուսանկարներ)

Ուսուցչին որպես բեռնաձի օգտագործելով՝ կրթության որակ չի ապահովվի. մանկավարժները սպառնում են գործադուլով

ԱԱԾ-ն բացահայտել է ՍԱՊԾ մի խումբ աշխատակիցների կողմից կաշառք պահանջելու եւ ստանալու դեպքեր

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում 117 ապօրինի հատված ծառ է հայտնաբերվել

Ղազախստանի թղթադրամների եւ մետաղադրամների վրա այսուհետ չեն լինի ռուսերեն գրառումներ

Պետական մակարդակով կազմակերպած երթը ոճրագործության բացահայտման քայլերից մեկն է. Մարտի 1-ի զոհերի հարազատներ

Հուլիսի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումը, 3 տարի անց՝ վաճառքը

Ջավախքի Հեշտիա գյուղում ԱրՄաթ ինժեներական լաբորատորիա է բացվել

Մուշուրբան, պարկապզուկը, կոխն ու որդան կարմիրը՝ մշակութային ժառանգության նոր արժեքներ

Վարչապետին ճիշտ են ասել. Մարտի 1-ի գործը ջուր է. Յուրի Խաչատուրովի պաշտպան

Լաս Վեգասը մեզ համար լոկ խաղատների աշխարհ չէ. Մխիթար Հայրապետյան

Օրը ցերեկով մեքենա ջարդուխուրդ անող երիտասարդներից մեկը քիչ առաջ 1 միլոն 500 հազար դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Հայաստանը և Սուրբ Աթոռը հանդես կգան գիտակրթական ու մշակութային համատեղ նոր ծրագրերով

Ըմբիշ Միհրան Հարությունյանը կարծում է, որ իրեն չեն ցանկանում տեսնել ՀՀ հավաքականում