Ոչիշխանական դաշտում նախընտրական խառնաշփոթ եւ սպասում է, իսկ Ծառուկյանը շուտով կխոսի

Ընդամենը 20 օր է մնացել Կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմում ներկայացնելու համար, բայց կուսակցությունների մի զգալի մաս դեռ չի հստակեցրել գլխավոր հարցերից մեկը՝ միայնա՞կ, թե՞ դաշինքով է մասնակցելու ընտրություններին, եթե միայնակ չի մասնակցելու, ապա որ կուսակցությունների հետ է դաշինք կազմելու:

Այդ առումով քաղաքական դաշտում կատարյալ անորոշություն է տիրում: Խոսքն այս պարագայում վերաբերում է ոչիշխանական ուժերին, քանի որ նրանք ունեն ռեսուրսների համախմբման եւ այդպիսով իշխանություններին հակակշիռ դառնալու խնդիր:

Միայն «Հանրապետություն», «Լուսավոր Հայաստան» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություններն են ավելի քան մեկ ամիս առաջ՝ դեկտեմբերի 12-ին, նախընտրական դաշինք ստեղծելու վերաբերյալ հայտարարություն արել: Դրանից հետո ուրիշ որեւէ կուսակցություն այդ ուղղությամբ հստակեցում չի արել: Խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերը դեռ բանակցում են: Ավելին, անգամ տպավորություն կա, որ նրանք իրենց անելիքները հստակեցնելու համար ինչ-որ բանի են սպասում: Ակնհայտ է, որ այդ ուժերի մի մասը սպասում է ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին Գագիկ Ծառուկյանի խոսքին: Այդ պատճառով իր անելիքը դեռ չի կարողանում հստակեցնել ինչպես Ծառուկյանի հիմնադրած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, այնպես էլ նրանից պոկված Վարդան Օսկանյանի «Համախմբում», Տիգրան Ուրիխանյանի «Ալյանս» կուսակցությունները, «Միասնություն» շարժումը եւ քաղաքական-հասարակական այլ կառույցներ: Ծառուկյանն ինքը վերադառնալու վերաբերյալ պարբերաբար հայտարարություններ է անում, ձգձգում է վերջնական խոսքն ասելու բաղձալի օրը՝ այդպիսով իր նկատմամբ սպասում ձեւավորում եւ իր շուրջն ուժեղացնում քաղաքական ինտրիգը:

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Ծառուկյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց հայտարարությունն այս շաբաթ կլինի: Նա, սակայն, դժվարացավ ասել՝ Ծառուկյանն ընտրություններին մասնակցելո՞ւ, թե՞ չմասնակցելու վերաբերյալ հայտարարություն կանի: Պարզապես հավելեց, որ Ծառուկյանի հայտարարությունը շատ շուտով կլինի եւ մինչեւ շաբաթվա վերջը չի ձգվի: Ծառուկյանի վերադարձը ոչիշխանական դաշտում որոշակի դիրքավորումներ ու պայմանավորվածություններ կփոխի: Ի դեպ, որոշ տեղեկությունների համաձայն, Գագիկ Ծառուկյանի հետ նախընտրական բանակցությունների մեջ է նաեւ ՀՀՇ-ն: Այս կուսակցության վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը նույնպես չցանկացավ մանրամասնել, թե դաշինք կազմելու համար որ ուժերի հետ է նախընտրական քննարկումներ անցկացնում: Նա ընդամենը հավելեց, թե քննարկումները դեռ շարունակվում են, եւ իրենց կուսակցությունը հակված է մասնակցելու ապրիլի 2-ի ընտրություններին:

Ընդամենն ուրվագծվում է, թե ինչ համախմբվածությամբ է ընտրություններին մասնակցելու պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Վերջինս տարեվերջին հայտարարեց, որ որոշել է ակտիվ «մասնակցություն ունենալ քաղաքական եւ մասնավորապես ընտրական գործընթացներին»: Նրան պաշտպանելու մասին են հայտարարում Վիկտոր Դալլաքյանն ու իր «Երրորդ ուժ» կուսակցությունը, ինչպես նաեւ Ամարասի Արթուրը՝ Արթուր Ալեքսանյանն ու այլ կառույցներ: Ի դեպ, չի բացառվում, որ այս թեւն էլ համագործակցի «Համախմբում» կուսակցության հետ: Հատկապես որ երկուսին կապում են Ռոբերտ Քոչարյանի հետ: Այս համատեքստում շատ զգուշորեն, բայց նախընտրական որոշակի ակտիվություն է դրսեւորում նաեւ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: Քաղաքականություն վերադառնալու համար, ամենայն հավանականությամբ, նա հենց այս ուժերի հետ է հույս կապում. հատկապես Վարդան Օսկանյանի հետ: Սամվել Բաբայանը հավանաբար հույս ունի, որ Ռոբերտ Քոչարյանին կհաջողվի ակտիվացնել ու որոշակի արդյունքի հասցնել դրանց, հակառակ պարագայում նա չի համարձակվի ակտիվ քաղաքականություն մտնել: Գաղտնիք չէ, որ Բաբայանը Սերժ Սարգսյանի հետ բավական լարված, գրեթե թշնամական հարաբերություններ ունի: Եվ չի բացառվում, որ այդ լարվածությունը Սամվել Բաբայանին նորից երկար ժամանակով հեռացնի Հայաստանից:

«Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը նույնպես նախընտրական դաշինք կազմելու համար բանակցություններ է վարում տարբեր կուսակցությունների հետ: Վերջինս հենց տարեսկզբին միավորումներ ստեղծելու վերաբերյալ առաջարկություն իջեցրեց քաղաքական ուժերին, բայց մինչ այժմ դեռ չի հստակեցնում, թե որ ուժերի հետ կարող է համագործակցել: Անցած շաբաթ էլ նա հայտարարել է, որ ապրիլյան ընտրություններին իր գլխավորած կուսակցությունը մասնակցելու է դաշինքով, ինչի վերաբերյալ արդեն իսկ մի քանի ուժերի մասնակցությամբ ստորագրվել է համաձայնագիր: Բագրատյանը, սակայն, մեզ հետ զրույցում չցանկացավ մանրամասնել, թե որ ուժերի հետ է համաձայնագիր ստորագրել: «Չեմ կարող ասել: Կուսակցությունը դաշինքի կողմնակից է եւ այդ ուղղությամբ աշխատանք է տանում»,- ասաց նա: Դեռեւս տարեվերջին տեղեկություններ կային, որ նա այդ նպատակով քննարկումներ է անցկացնում Խաչատուր Քոքոբելյանի «Ազատ դեմոկրատներ» կուսակցության, ինչպես նաեւ Դավիթ Շահնազարյանի հետ: Վերջինս երեկ մեզ փոխանցեց, որ Հայաստանում չէ, կվերադառնա՝ կանդրադառնա թեմային:

Եվ վերջապես, ում հետ են համագործակցելու ՀԱԿ-ը եւ Ստեփան Դեմիրճյանի ՀԺԿ-ն: Այս կուսակցությունները հավանաբար նորից երկուսով հանդես կգան: ՀԺԿ-ի դեպքում անգամ տեղեկություններ կան, թե նախընտրական քննարկումներ են ունեցել Վարդան Օսկանյանի, Վիկտոր Դալլաքյանի եւ այլոց հետ: «Դրանք ընդամենը խոսակցություններ են: Եղել են տարբեր հանդիպումներ, բայց լուրջ խոսակցություններ չկան»,- ասաց ՀԺԿ փոխնախագահ Գրիգոր Հարությունյանը:

Այնուամենայնիվ, ոչիշխանական դաշտում ՀԱԿ-ն ու ՀԺԿ-ն ունեն թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ որոշակի տարաձայնություններ, ինչը դժվարացնում է այլ ուժերի հետ համագործակցությունը: Ամենայն հավանականությամբ, այս երկուսը ապրիլի 2-ի ընտրություններին նորից միասին եւ միայնակ են մասնակցելու: «Առաջին հերթին մենք մեր դաշնակցի՝ ՀԱԿ-ի հետ ենք նախընտրական քննարկում անցկացնում»,- գրեթե հաստատեց Գրիգոր Հարությունյանը:

Տպել
5775 դիտում

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան