21 պատգամավոր հեռացավ. ներկուսակցական առճակատումներ

18/01/2017 schedule14:05

Հունվարի 12-ին «Միացյալ ազգային շարժման» (ՄԱՇ) համամասնական ցուցակով Վրաստանի խորհրդարան անցած 27 պատգամավորից 21-ը եւ բազում այլ անդամներ հեռացան կուսակցությունից:

Ներկուսակցական առճակատումը, որը սկսվել է դեռեւս ՄԱՇ-ի իշխանության օրոք, ավելի ակտիվացավ նախորդ տարի Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին ընդառաջ: Կուսակցության համամասնական ցուցակը դուր չէր եկել Միխեիլ Սահակաշվիլիին, ինչն էլ Վրաստանի երրորդ նախագահի եւ ՄԱՇ-ի առաջնորդներից Գիգա Բոկերիայի միջեւ առճակատման հիմք էր հանդիսացել: Վրաստանյան լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկատվության համաձայն՝ Բոկերիան չի ցանկացել ընտրացուցակում ներգրավել նախկին ուժայիններին, ներառյալ ՆԳ նախկին նախարար Վանո Մերաբիշվիլիին եւ նախկին Սահմանադրական անվտանգության վարչության ղեկավար Դաթա Ախալայային, որոնց դեմ մի քանի քրեական գործ է հարուցված:

Վրաստանի խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում պարտվելուց հետո, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին հորդորեց ՄԱՇ-ի անդամներին խորհրդարան չմտնել եւ նաեւ չմասնակցել ընտրությունների երկրորդ փուլին, սակայն կուսակցության անդամների մեծամասնությունը չհամաձայնեց Սահակաշվիլիի հետ: Այնուհետեւ Սահակաշվիլին խոսեց նաեւ փողոցային պայքարի մասին, որը նույնպես հավանության չարժանացավ Բոկերիայի եւ իր համախոհների կողմից: Սահակաշվիլին սկսեց արդեն բաց քննադատել Բոկերիայի թիմին: Հարցազրույցներից մեկում նա նույնիսկ քննադատել էր իր ղեկավարած կուսակցության աշխատանքը:

Այս ամենին հաջորդեց Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավայի բաց նամակը բանտից, որտեղ Ուգուլավան ասում է, որ ՄԱՇ-ը չուներ վարչապետի թեկնածու եւ հավելում, որ ընտրություններում հաղթելու դեպքում Սահակաշվիլին չէր կարող զբաղեցնել վերոնշյալ պաշտոնը: Վրաստանի մայրաքաղաքի նախկին քաղաքապետը հրաժարվում է նաեւ ՄԱՇ-ի Թբիլիսիի գրասենյակի ղեկավարի պաշտոնից: Նամակում նա պահանջում է նաեւ կուսակցության կենտրոնական եւ տարածաշրջանային խորհրդի եւ ղեկավարի ընտրություններ անցկացնել: Նշենք, որ մինչ օրս ՄԱՇ-ի ղեկավար է հանդիսանում Միխեիլ Սահակաշվիլին, որին մեղադրանք է առաջադրված Վրաստանի քրեական օրենսգրքի մի քանի կետերի հատկանիշներով (333-րդ հոդվածի 3-րդ մասի «Բ» կետ (աշխատանքային լիազորությունների չարաշահում) եւ 117-րդ հոդվածի 5-րդ մասի «է» կետ (առողջությանը մտածված վնաս հասցնել):

Կուսակցության պառակտման մասին սկսեցին բաց խոսել Ուգուլավայի ազատության մեջ հայտնվելուց հետո: Հունվարի 9-ին ՄԱՇ-ի գործադիր քարտուղար Սերգո Ռատիանին հայտարարեց, որ կուսակցության տարանջատման մասին որոշում է կայացված: Նույն օրը խորհրդարանում նա վեճի է բռնկվել Նիկա Մելիայի հետ, որը ամեն կերպ պաշտպանում է Միխեիլ Սահակաշվիլիին: Վերջինս կուսակիցներին մեղադրել է Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ համաձայնություն ունենալու մեջ:

Գիգի Ուգուլավան բանտից ազատ է արձակվել սույն թվականի հունվարի 6-ին: Այժմ նրա դեմ 4 քրեական գործ է հարուցված: Նա մեղադրվում է դեռ 2007-ին «Իմեդի» հեռուստաընկերության վրա հարձակման, ինչպես նաեւ քաղաքացիների խաղաղ ցույցը ցրելու մեջ: Քրեական մյուս գործերով Թբիլիսիի նախկին քաղաքապետը մեղադրվում է «Մթածմինդա» այգին ապօրինի կերպով սեփականացնելու ու «Սիթի պարկ» ընկերության օգտին որոշումներ կայացնելու մեջ, ինչի արդյունքում պետբյուջեն կորցրել է ավելի քան 1 մլն լարի: Ուգուլավան մեղադրվում է նաեւ Թբիլիսիի զարգացման հիմնադրամի բյուջեից 48 մլն լարի վատնելու մեջ:

ՄԱՇ-ի որոշ անդամներ կուսակցության պառակտման համար մեղադրում են հենց Ուգուլավային.

«Բացվեցին բանտի դռները, իսկ մինչ այդ Ուգուլավան ապակառուցողական նամակ էր հրապարակել, ինչով գլխավորեց Միացյալ ազգային շարժման պառակտումը: Կարծում եմ, որ Գիգի Ուգուլավայի նամակը սկիզբ դրեց այս ամենին»,- հայտարարել է Նուգզար Ծիկլաուրին: Իր հերթին ՄԱՇ-ի առաջնորդներից Նիկա Մելիան հայտարարել է. «Հարգում ենք նրանց կարծիքը: Գնացողը գնաց, ուղղակի անսպասելի էր եւ անհանգստացած եմ, որ առաջին իսկ ասուլիսը անցկացրին Իվանիշվիլիի (Վրաստանի նախկին վարչապետ) ոճով:

Գիգի Ուգուլավան նախ հայտարարել է, որ ամեն կերպ կփորձի պահպանել միասնությունը: Նա նույնիսկ «պատրաստ էր մեկնել Ուկրաինա եւ խոսել Սահակաշվիլիի հետ», իսկ ավելի ուշ հայտարարեց, որ ՄԱՇ-ը միայն Սահակաշվիին չի ստեղծել: Նրա խոսքերով՝ Սահակաշվիլին ինքն իր համար գլխացավանք է դարձել:

«Միխեիլ Սահակաշվիլին յուրաքանչյուրիս համար ցավալի դեպք է դարձել: Այս մարդը այլեւս չի փայլում առաջնորդի որակներով: Մենք՝ քաղաքական գործիչներս, նման ենք մեքենաների, որոնք ծառայում են ձեզ: Երբ մեքենան կորցնում է իր գործառույթը, դեռ սիրում ես այն որպես հնություն: Այդ մեքենան կարող ես դեն նետել որպես մետաղի ջարդոն»:

Այժմ Միացյալ ազգային շարժում խմբակցությունը նոր ղեկավար ունի՝ Սերգո Ռատիանին, իսկ խմբակցության անունը այժմ «Եվրոպական Վրաստան է: Այս պահին ՄԱՇ-ի անդամները վերոնշյալ խմբակցության անդամ են, նրանք խմբակցության շարքերը կլքեն իրենց դիմումների հիման վրա: «Եվրոպական Վրաստանի» անդամների խոսքերով՝ նրանց հիմնական նպատակը Բիձինա Իվանիշվիլիի ռեժիմին հաղթելն ու ապագա ծրագրեր իրականացնելն է:

Հունվարի 20-ին ՄԱՇ-ի «Սահակաշվիլիական թիմը» պատրաստվում է համագումար անցկացնել, որին կմասնակցի 7000 պատվիրակ, իսկ նրանց առաջնորդ Միխեիլ Սահակաշվիլին կմիանա հեռուստակապով: Կուսակցությունում մնացած անդամները վստահ են, որ նախկին համախոհներից բաժանվելուց «Միացյալ ազգային շարժումը» չի տուժի:

Չնայած բոլոր տարաձայնություններին, երկու կողմերն էլ ընդունում են, որ «Միացյալ ազգային շարժման» պառակտումը բխում է իշխող «Վրացական երազանքի» շահերից:

Նորայր Գասպարյան
Թբիլիսի

Տպել
4115 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա