Մենք նույնիսկ չենք որոշել՝ մասնակցո՞ւմ ենք ընտրություններին, թե՞ ոչ. Ալեքսանդր Արզումանյան

ՀՀՇ վարչույթան անդամ, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը դեռեւս չի որոշել՝ առհասարակ մասնակցություն ունենալո՞ւ է գալիք խորհրդարանական ընտրություններին, թե՞ ոչ: Նա առավել եւս չի որոշել՝ արդյոք ընդգրկված է լինելու «Ծառուկյան դաշինքում», ինչպես այսօր գրել է մամուլը: Ալեքսանդր Արզումանյանին, հատկապես, վրդովեցրել է այն, որ առանց հստակ տեղեկություններ ունենալու՝ մամուլն այս մասին չճշտված տեղեկություններ է տարածում:

«Թերթերն ինչ հիմար բան ասես՝ գրում են: Քնում-զարթնում, մի բան մոգոնում, տպում են: Լուր են սարքում չեղած տեղից: Բայց մի՞թե մամուլը լիազորված է մեր անունից ինչ-որ բան գրել: Ես ընդամենը կարող եմ ասել, որ քաղաքական տարբեր ուժերի հետ բանակցությունների գործընթացը շարունակվում է, կավարտվի, կասենք: Մենք նույնիսկ դեռ չենք որոշել՝ մասնակցում ենք, չենք մասնակցում»,- Armtimes.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արզումանյանը:

Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների, Ծառուկյանի դաշինքի ցուցակում բավականին անսպասելի անուններ կարող են լինել՝ առնվազն 3 նախկին նախարարի։

Նրանցից մեկն, ըստ այդմ, մի քանի ամսով սոցապնախարար աշխատած իրավաբան Գեւորգ Պետրոսյանն է, մյուսը՝ նախկին արտգործնախարար, «Ժառանգության» ցուցակով պատգամավոր դարձած, հետո խմբակցությունը լքած Ալիկ Արզումանյանը, երրորդը՝ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը։

Տպել
4397 դիտում

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեհ Հասան Շուքրիին

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է

ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ

Յուրացման խոշոր դեպք է բացահայտվել Գեղարքունիքի Ջիլ համայնքում (տեսանյութ)

Խորհրդակցություն ԱԻՆ-ում. Շիրակի մարզում կկառուցվեն նոր հրշեջ-փրկարարական ջոկատներ

Արմեն Սարգսյանը հանդիպել է Ալբանիայի նախագահի հետ

«Հումորի լիգայի» լավագույն թիմերը հանդես կգան ներկայացմամբ

Դիմակները պատռելու ժամանակը. խմբագրական

Մանվել Գրիգորյանի պաշտպանը դադարեցնում է պաշտպանությունը զինվորի հացը յուրացնելու մասով

«Բոհեմ» թատրոնը նորամուծություն ունի, որով, ըստ Դուրյանի, առաջինն է ՀՀ-ում

Հրշեջները մարել են Երևանի Սեբաստիայի փողոցում բռնկված հրդեհը

Ավետիք Իսահակյանի անվան գրադարանը կընդլայնվի. ամեն օր մինչեւ 1500 այցելու է ունենում

Ռուսաստանաբնակ բժիշկ Գեւորգ Ստեփանյանի խափանման միջոցը փոխվել է

Ստաս Միխայլովը երեւանյան համերգի ընթացքում խոստանում է անակնկալներ

Պատիվ է, այն էլ՝ շատ մեծ, շատ ազդեցիկ ու զիլ թիմի մեջ լինելը. Ստյոպա Սաֆարյանը նոր աշխատանքի կանցնի

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է սենատոր Մենենդեսի հետ

«Սիմենս» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռոլանդ Բուշն Ա. Սարգսյանի հրավերով կայցելի ՀՀ

Օդի ջերմաստիճակը կնվազի 4-5 աստիճանով

Քննությունները մոտենում են. տագնապած են ուսուցիչներն ու աշակերտները. 1 տեքստ, 36 առաջադրանք

ՀՀ-ում տեղի կունենա բասկետբոլի ԵԱՏՄ երկրների գավաթի խաղարկություն