Արդյոք Գագիկ Ծառուկյանի փեսաները պատգամավոր դառնալու մտադրություն ունեն

Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական ցուցակի կազմման աշխատանքներն ընթացքի մեջ են: Ցուցակում ներգրավված անձանց անուններն այս պահին էլ ճշգրտման փուլում են, եւ այս առումով առայժմ որեւէ հստակություն չկա: Armtimes.com-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, համաձայն որոնց ցուցակում ընդգրկվելու են նաեւ Ծառուկյանի 3 փեսաները:

«Տարբեր քաղաքական ուժերի եւ անհատների հետ բանակցությունները շարունակվում են: Դեռ որեւէ նորություն չկա, այնպես որ ցուցակում ներկայացված անձանց վերաբերյալ հստակություն չի մտցվել: Այդ մասին ոչինչ չեմ կարող հաղորդել»,- ասաց Իվետա Տոնոյանը:

Հարցին՝ տիրապետո՞ւմ է տեղեկատվության՝ արդյոք Գագիկ Ծառուկյանի փեսաներն առհասարակ առաջադրվելու ցանկություն ունեն, մեր զրուցակիցը նշեց՝ որ այդ մասին ինքը ոչինչ չգիտի:

Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ Գագիկ Ծառուկյանն այս օրերին զբաղված է նախընտրական ցուցակի կազմման աշխատանքներով։ Որոշ տեղեկություններով՝ Ծառուկյանի դաշինքում նոր մարդկանց պակաս չի լինի։ Ցուցակում կլինեն ինչպես իր նախկին թիմակիցները, այնպես էլ իր հետ երբեւէ առնչություն չունեցած անձիք։

Գագիկ Ծառուկյանը որոշել է իր երեք փեսաներին՝ Ուկրաինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդուն՝ Դավիթ Մանուկյանին, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդուն՝ Արգամ Աբրահամյանին եւ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանին ընդգրկել նախընտրական ցուցակում:

Տպել
4646 դիտում

Գյումրու Վարդանանց հրապարակի եղեւնիները կհանվեն

Կոմպոզիտորների՝ Դիլիջանի ստեղծագործական տունը կարճ ժամանակում պետք է դարձնենք ծաղկուն ու խնամված վայր. Աննա Հակոբյան

Հրաժարվեք Հայաստանում օտարերկրյա ներդրողների գործունեության մեջ քաղաքական ենթատեքստ փնտրել. «ԳեոՊրոՄայնինգ»-ը՝ ԶԼՄ-ներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացել է խորհրդակցություն երեխաների որդեգրումների թեմայի վերաբերյալ

«Սիթի օֆ Սմայլ/Ժպիտների քաղաք»-ը անհրաժեշտության դեպքում կաջակցի 21-ամյա Արամի բուժմանը

Կեղծված են և՛ ԱԺ պատգամավորի բլանկի ձևը, և՛ իմ ստորագրությունը. Հրաչյա Հակոբյանը մեկնաբանել է ռուսական կայքի հոդվածը

Նիկոլ Փաշինյանի վերջին այցից հետո զբոսաշրջիկների թիվը Գյումրիում կրկնապատկվել է. Սամվել Բալասանյան

Գերմանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել Scorpions-ի «Փոփոխությունների քամի» երգի հնչյունների ներքո

Գտնվում ենք այն քոթեջում, որտեղ ապրել և ստեղծագործել է Առնո Բաբաջանյանը, մթնոլորտը հիասքանչ է. Աննա Հակոբյան

Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը ազատ է արձակվել

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային

Երևանի թիվ 17 հիմնական դպրոցի կառավարման խորհուրդը հայտարարում է տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ

Ձերբակալվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի անտառագետը

Արցախում 2 տարեկան երեխան թունավորվել է մոր տված սխալ դեղահաբից

Քննարկվել է «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման հարցը

«Պոբեդա»-ն այսօր կվերականգնի Գյումրիում ձմեռային չվացուցակով թռիչքների ավիատոմսերի վաճառքը

Սոնա Աղեկյանը քաղաքապետարան է ներկայացել կոյաջրերի տարայով. նրան բերման են ենթարկել

Հայաստանում անշարժ գույքի գործարքները աճել են, եւ աճը մարզերի ու ոչ Երեւանի հաշվին է. Նիկոլ Փաշինյան

Մալաթիայի շուկայի տարածքում հրդեհը բռնկվել է արագ սննդի կետում. մանրամասներ

Ծնելիության ցուցանիշի նվազման տեմպը դանդաղում է. Արսեն Թորոսյան