Ծառուկյանը Գյումրիի ԲՀԿ-ականներին այսօր Երեւան է հրավիրել

Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն ակտիվացրել է նաեւ Գյումրու ԲՀԿ-ականներին:

Մինչ Ծառուկյանի հունվարի 17-ի հայտարարությունը՝ «... բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին՝ ձևավորելով լայն դաշինք», տեղի ԲՀԿ-ականներն անտրամադիր էին:

Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ հունվարի 18-ի երեկոյան գյումրեցի ԲՀԿ-ականները՝ մտերմիկ շրջանակով, հավաքվել են Գյումրու Անի թաղամասում գտնվող կուսակցության գրասենյակում. «Մեր Բդոենք (նկատի ունի Արմեն Բադեյանին, ով ակտիվ ԲՀԿ-ական է եւ ՀԱՕԿ Շիրակի մարզի ղեկավարը,-խմբ) ժողով էին արել, գնացել էինք, տեսնեինք, թե՝ ընտրություններին ինչ ենք անում: Դուխով առաջ ենք գնում»,- armtimes.com-ին տեղեկացրեց ժողովին մասնակցած ԲՀԿ-ականներից մեկը:

Ժողովին ներկա է եղել նաեւ նախկին ԲՀԿ-ական, բայց կուսակցությունից չհեռացած, ԲՀԿ-ի Շիրակի մարզի ռեյտինգային ցուցակի առաջատար Վարդեւան Գրիգորյանը:

Վերջինս armtimes.com-ի հետ զրույցում չհերքեց եւ չհաստատեց, հանդիպման մասին մեր տեղեկությունները` հրաժարվելով խոսել սույն թեմայի շուրջ:

Որոշ տեղեկությունների համաձայն՝տեղի ԲՀԿ-ականները քննարկել են, թե ով է լինելու Շիրակի մարզի ռեյտինգային ցուցակում: Մինչ այս հստակ է, որ ցուցակը գլխավորելու է Վարդեւան Գրիգորյանը: Նա եւս չի թաքցնում այդ իրողությունը:

Քիչ առաջ  armtimes.com-ին հայտնի դարձավ, որ այսօր՝ հունվարի 20-ին, Գյումրու որոշ ԲՀԿ-ականների հրավիրել են Երեւան՝ Ծառուկյանի հետ հանդիպելու: Այս հանդիպումից է կախված, թե ով է լինելու ԲՀԿ-ի մարզային ռեյտինգային ցուցակներում:

Նարեկ Կիրակոսյան

Տպել
4004 դիտում

Հայկական կողմի զոհերի թիվն ավելացել է եւս 26–ով. Արցախի ՊՆ-ն նոր ցանկ է հրապարակել

Առաջնագիծ մեկնեց օգոստոսին Լիբանանից հայրենադարձված պահեստազորի լեյտենանտ Արեգ Ասրապեանը. Զարեհ Սինանյան

Սահմանափակված է ՀՀ տարածքից ելքը պահեստազորում հաշվառված անձանց համար

Վիրավորվել է մոտ 30 քաղաքացիական բնակիչ. Արցախի ՄԻՊ-ի խոսքով՝ մարդկանց ոգին բարձր է, բայց զգուշավոր են

Վրացի իրավապահները ջավախահայերին թույլ չեն տալիս հումանիտար օգնությունը հասցնել սահման եւ փոխանցել հայկական կողմին

Փաշինյանը Մերկելին կոչ է արել գործադրել բոլոր ջանքերը՝ Թուրքիայի ապակառուցողական կեցվածքը սանձելու համար

Հայ ազգը եղել է, կա ու կլինի. միասին մենք ուժեղ ենք. Արթուր Աբրահամ

Ադրբեջանի ռազմաօդային և հրթիռային հարձակումներն ուղեկցվում են էթնիկ հայերի նկատմամբ մեծ ծավալի ատելության խոսքով. ՄԻՊ

Տեսանյութում բաց աղբյուրներով ապացուցվում է, որ Ադրբեջանն է հարձակվել հայկական կողմի վրա. Հովհաննես Մովսիսյան

Խնդիրը միայն Արցախը չէ, և սա պետք է բոլորս իմանանք. Արայիկ Հարությունյան

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը վաղը կքննարկի Արցախում ստեղծված իրավիճակը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ

Հայ դպրոցականները Մաթեմատիկայի միջազգային 61-րդ օլիմպիադայում նվաճել են 5 մեդալ

Գործ ունենք մի իշխանության հետ, որը ստում է ամբողջ աշխարհին, և աշխարհը գիտի այդ մասին. Արցախի նախագահ

Էս անգամ ուրիշ է. Գյումրու զինկոմիսարիատից շարունակում են մեկնել պահեստազորայինները

Արցախում հակառակորդի կրակից վիրավորված հղի կինն արու զավակ է ծնել, անունը՝ Մոնթե

Հումանիտար միջանցքների կարիք չկա, քանի որ Արցախը Հայաստանի հետ ունի սահման և այն բաց է. դեսպան

Արցախում հակառակորդի ինքնաթիռ է խոցվել. ԱՀ նախագահի խոսնակ

Կեսօրից հետո լայնածավալ հարձակում է սկսվել նաև Մռավի ուղղությամբ. Արայիկ Հարությունյան

Ադրբեջանական զինուժը շարունակում է թիրախավորել Արցախի հայկական գյուղերն ու քաղաքները. վարչապետ