Լարսը երեկ մի քանի ժամով փակվել է. ի՞նչ կապ ունի «Մկրտության լոգանքը» դրա հետ

Երեկ գիշեր Լարսը մի քանի ժամով կրկին փակվել է բեռնատար ավտոմեքենաների համար՝ պայմանավորված ձյան տեղումներով: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից մեզ հայտնեցին, որ ճանապարհն այսօր բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում, իսկ կցորդիչով բեռնատարների համար՝ սահմանափակումներով:

Հարցին, թե ի՞նչ սահմանափակումների մասին է խոսքը՝ նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ հերթապահ Դանիելյանը պատասխանեց. «Ժամանակ առ ժամանակ բացվում, նորից փակվում է»:

Վլադիկավկազում «Թամարա» ընկերության ներկայացուցիչ Էրիկ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ Լարսի մոտ կուտակումներ չկան, ձյունը շատ քիչ է տեղացել:

«Երեկ այստեղ տոն էր, Ռուսաստանում ուղղափառները նշում էին Քրիստոսի մկրտության տոնը։ Ասում են, որ երբ սկսվում է «Մկրտության լոգանքը», միշտ ձյուն է տեղում: Մինչ այդ այստեղ դրական ջերմաստիճան էր, միայն երեկ է ձյուն տեղացել»,- ասաց Հովհաննիսյանը:

Ճանապարհների վիճակը Հայաստանում

Հայաստանում տեղումներ այսօր են գրանցվել: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից վստահեցրին, որ ժամը 18:00-ի դրությամբ փակ ճանապարհներ չկան, ավտոճանապարհները հիմնականում անցանելի են՝ բացառությամբ Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածի մի հատվածի:

Տիգրանաշենի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում, Դիլիջան-Իջևան հատվածում, Մ-16 ավտոճանապարհի Նոյեմբերյան-Ջուջեւան հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Եղեգնաձոր-Արենի հատվածում, Արագածոտնի մարզի Աշտարակ, Թալին եւ Կոտայքի մարզի Աբովյան, Եղվարդ քաղաքներում էլ մառախուղ է: Լոռու մարզում, Արագածոտնի մարզի Ապարան, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր եւ Ջերմուկ քաղաքներում տեղում է թույլ ձյուն:

Երեւան-Իջեւան երթուղայինի վարորդներից Արմեն Խաչատրյանը մեր զրույցում հայտնեց, որ Երեւանից մինչեւ Սեւանի թունել ճանապարհը նորմալ է, Դիլիջանից սկսած ճանապարհը ձնով է պատվել, տեղումները շարունակվում են:

Տպել
4178 դիտում

Երեւանում Բեթհովենի գործերը կնվագեն իր համերկրացի դաշնակահարն ու աշխարհահռչակ Ջոն Նելսոնը

Ձևավորվում է Ղարաբաղյան հարցի բանակցային նոր բովանդակություն. Նիկոլ Փաշինյան

Շուտով կստեղծվի միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը բանակում բարեփոխումների օրակարգը կդարձնի իր աշխատանքային թեմա

ՖՆ ջանքերով Հայաստանը հանվել է ԵՄ-ի հետ հարկային հարցերով չհամագործակցող երկրների «Մոխրագույն ցուցակից»

ԱՄՆ-ը ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցների ցանկը

Ամենաատելի օլիգարխն ասում է՝ ոտերս մաքրելու եմ. արդարադատությունն է իր ոտքերը օրենքով սահմանված կարգով մաքրելու

Հրազդան ԲԿ-ի տնօրենին աշխատանքից ազատելը պայմանավորված է առանձնապես խոշոր չափի ֆինանսական չարաշահումներով

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվել է Սուրբ Վարդանանց զորավարների տոնը 

Իդլիբում դաժան մարտեր են ընթացել ողջ օրվա ընթացքում. զոհեր կան հակամարտող 2 կողմում էլ

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն ընդունել է Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը (ուղիղ)

Գագիկ Ծառուկյանի տան դիմաց գտնվող «Մուլտի» բենզալցակայանում ՊԵԿ-ը ՀԴՄ խախտման 2-րդ դեպքն է արձանագրել

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վարչական պատասխանատվության է ենթարկել «Թոյս լանդ» ՍՊԸ-ին

Երվանդ Մանարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա փետրվարի 21-ին, վերջին հրաժեշտը՝ փետրվարի 22-ին

Արաբկիրի համայնքային ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (տեսանյութ)

Դավիթի մոտ հիվանդանոց էր եկել առողջապահության նախկին նախարարը, որին Սերժ Սարգսյանն էր ուղարկել. տուժողի հոր ցուցմունքը

20 խոշորացված համայնք փոքր դրամաշնորհ է ստացել. ՏԿԵ նախարարություն

Հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզչական խորհուրդը կայացնում է ապօրինի, հակասպորտային որոշում. Արսեն Ջուլֆալակյան

Ատելության քարոզ տանում է ոչ թե իշխանությունն, այլ ատելության քարոզ տարվում է իշխանության նկատմամբ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ