Վարչապետի հետ Մոսկվա մեկնող պատվիրակության կազմը հասել է 32-ի. 11-ը PR-ի համար է

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոսկովյան այցելության պատվիրակության կազմը գերազանցում է 30 հոգին: Armtimes.com-ը վարչապետի դեկտեմբերի 19-ի որոշումից տեղեկացավ, որ Կարեն Կարապետյանի հետ Մոսկվայում հունվարի 24-ին կլինի 32 անձ:

Ուշագրավն այն է, որ վարչապետի այցը լուսաբանելու համար պետության հաշվին Մոսկվա են մեկնելու «Տեղեկատվության եւ վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավարը, լուսանկարիչն ու օպերատորը, «Արմենիա» հեռուստաընկերության լրագրողն ու օպերատորը, «Հ2» հեռուստաընկերության լրագրողն ու օպերատորը, «Հ1»-ի, «Երկիր մեդիա»-ի լրագրողն ու օպերատորը: Բոլորը միասին՝ 11 հոգի:

Եթե հանենք «Տեղեկատվության եւ վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ի անձնակազմը, քանի որ նրանք պետության կողմից ստեղծված եւ վճարվող կազմակերպություն են, ապա հարց է առաջանում ինչպե՞ս կամ ի՞նչ սկզբունքով եւ կամ ինչո՞ւ են մասնավոր հեռուստաընկերություններից նկարահանող խումբ գործուղում այդ միջոցառմանը պետության հաշվին:

Վարչապետի որոշման մեջ հատուկ անդրադարձ կա այս հարցին. «Զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների գիշերավարձը եւ օդանավակայաններում սպասարկման ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության: … Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված մյուս ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների հաշվին»: Հետաքրքիր է՝ ուրիշ էլ ի՞նչ ծախս պետք է անեն ԶԼՄ ներկայացուցիչները այդ օրերին:

Նշենք, որ վարչապետի հետ Մոսկվայում կլինեն ՀՀ արտաքին գործերի, գյուղատնտեսության, տնտեսական զարգացման եւ ներդրումների, կապի, տրանսպորտի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարները, փոխվաչապետը, Կարեն Կարապետյանի երեք խորհրդականը եւ այլք:

Հիշեցնենք, որ վարչապետ Կարապետյանը Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդեւի հրավերով հունվարի 24-ին երկօրյա պաշտոնական այցով պետք է մեկնի ՌԴ: Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Նախատեսվում է քննարկել հայ-ռուսական համագործակցության օրակարգը: ՀՀ եւ ՌԴ վարչապետերը կանդրադառնան նաեւ Եվրասիական տնտեսական միության շրջանակում երկու երկրների ինտեգրացիոն համագործակցությանը, ինչը կնպաստի տարբեր ուղղություններով հայ-ռուսական փոխգործակցության ամրապնդմանն ու խորացմանը:

Տպել
8305 դիտում

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան