Մեր մեջ ո՞նց կարող է կապ լինել. Արշակ Զաքարյանը՝ Վահան Մարտիրոսյանի հետ լուսանկարի մասին

Համացանցում տարածվել է մի լուսանկար, որում պատկերված է Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանը՝ կինոռեժիսոր Արշակ Զաքարյանի հետ, ով հանրությանը հայտնի է որպես «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Դիրքերում» հաղորդաշարի հեղինակ (հաղորդումը պատմում է ԼՂ ՊԲ դիրքերի, այնտեղ ծառայություն իրականացնող զինվորների ոգու, կենցաղի, զբաղմունքների մասին): Լուսանկարի տակ ընթացող քննարկումներում տարբեր մեկնաբանություններ կան, այդ թվում հայհոյախառն, բայց հիմնական մտահոգությունն այն է, որ բանակի բոլոր գաղտնիքներին տիրապետող անձը լուսանկարվել է թշնամի պետության գործակալ դարձած մեկի հետ:

«Այդ նկարն արված է Կառավարության շենքի դիմաց՝ գազի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիայի ժամանակ»,- մեզ հետ զրույցում բացատրեց Արշակ Զաքարյանը՝ շարունակելով. «Վահան Մարտիրոսյանն այդ ժամանակ ներկայանում էր որպես «Ներազգային քաղաքացիական շարժման» առաջնորդ եւ հազարավոր մարդկանց հետ՝ հանդիպում՝ նրանց վստահությունը շահելու նպատակով: Կռված տղաներից մեկն ինձ զանգեց, ասաց, որ գազի հետ կապված հաշվարկ է արել, լսեմ նրան: Վահան Մարտիրոսյանը եկավ մոտս, խնդրեց, որ գազի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիայի համար հայտարարություն գրեմ: Ակցիային ուշացած եկավ, ես բարկացա, ասացի՝ որ բան ես կազմակերպում ինչո՞ւ ես ուշանում: Հենց այդ ժամանակ էլ կողքս կանգնած է, նկարել են: Ես բացատրություն չունեմ տալու: Կարո՞ղ է այդ ժամանակ բոլորը գիտեին, որ Վահան Մարտիրոսյանը պիտի փախչեր Բաքու: Եթե գիտեին՝ կառավարության շենքի դիմաց կանգնած էր, թող իջնեին բռնեին»:

Հիշեցնենք, որ 2014 թվականին Վահան Մարտիրոսյանը գազի սակագնի բարձրացման դեմ ակցիա էր նախաձեռնել՝ կոչ անելով չվճարել փետրվար ամսվա գազի վարձը: Նա հայտարարում էր, որ Հայաստանում և Վրաստանում նախաձեռնել են գազի որակների համեմատության փորձ եւ պարզել, որ ՀՀ բնակչությանը մատկարարվող գազը վատ որակի է: 2015-ի սեպտեմբերին Մարտիրոսյանը կնոջ եւ երեխայի հետ ապաստան ստացավ Ադրբեջանում:

Արշակ Զաքարյանից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք այդ ակցիայից հետո այլ հանդիպումներ չեն ունեցել Մարտիրոսյանի հետ. «Երկրորդ անգամ հանդիպում են կազմակերպել ինչ-որ բռնաբարված աղջկա համար: Ինչ-որ աղջկա էին բռնաբարել, եկավ, ասաց մտավորականների ստորագրություն է հավաքում: Հետո առաջարկ արեց միջամտելու ՊՆ եւ այլն, ես անմիջապես հասկացել եմ, որ գործ սարքող է, վռնդել եմ: Դա է եղել մեր վերջին հանդիպումը: Իսկ հիմա չե՞ք տեսնում ես ու Վահանը ինչ պատերազմի մեջ ենք: Վահանի ու իմ մեջ կապ ո՞նց կարող է լինել: Մի կապ կա. ինչքան դավաճան կա՝ բացահայտում է, տանում Բաքու, մեր միջից հանում: Բացեք ֆեյսբուքը, տեսեք Վահանն իմ մասին ինչ է գրում. գրում է այն, ինչ այդ նկարը տարածողներն են գրում: Նույն խումբն է, այստեղ էլ հազար հատ ագենտ ունի իր նման: Գրողների կեսն էլ իր նման են, իր ընկերներն են»,- եզրափակեց Արշակ Զաքարյանը:

Տպել
20092 դիտում

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է դրդել Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին