Երևան
27 °C
ՌԴ ՆԳ «Ինտերպոլի» ազգային բյուրոյի ղեկավար Ալեքսանդր Պրոկոպչուկը «Ինտերպոլի» փոխնախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ երեկ ծավալուն հարցազրույց է տվել «Իզվեստիա»-ին, եւ խոսել «Ինտերպոլ»-ի ռուսական բյուրոյի աշխատանքների եւ այլ երկրների հետ համագործակցության արդյունավետության մասին: Նա բերել է տարբեր օրինակներ, որոնցից մեկում հիշատակվում է նաեւ Հայաստանը:
Ըստ Պրոկոպչուկի, Կիպրոսի իրավապահների հետ ձեռնարկված համատեղ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է ռուսաստանցին, ով ոչ մեկ անգամ կեղծ ահազանգ է տվել նախապատրաստվող ահաբեկչությունների մասին: «Մասնավորապես, նա սպառնում էր պայթեցնել Լառնակայի օդանավակայանը, Հայաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի պետական օբյեկտներ: Հարուցվել է քրեական գործ «Ահաբեկչական ակտի մասին ակնհայտ սուտ հայտարարություն» հոդվածով»,- ասում է Պրոկոպչուկը:
Տեղեկությունն իսկապես տարօրինակ է: Ո՞վ է այդ ռուսաստանցին, ի՞նչ ազգություն ունի, ինչո՞ւ է կեղծ ահազանգեր տվել հատկապես այս երկրների վերաբերյալ: Կամ ինչո՞ւ են նրա հետաքրքրությունների տիրույթում հայտնվել ԵԱՏՄ երկրների, հատկապես՝ պետական օբյեկտները եւ ոչ թե օրինակ մարդաշատ վայրերը`մետրո, թանգարան, առեւտրի կենտրոն եւ այլն:
Պրոկոպչուկը նաեւ ասում է, որ ահաբեկչական ուղղվածության հանցագործություն կատարելու համար ներկայումս ռուսական կողմը «Ինտերպոլի» խողովակով հետախուզում է հայտարարել 1000 հոգու նկատմամբ: Հարց է առաջանում, իսկ արդյո՞ք այդ հազարի մեջ էլի կան Հայաստանի պետական կառույցների հետ կապված պլաններ ունեցող անձինք: Չէ՞ որ, եթե մի ռուսաստանցու մտքով նման բան է անցել, կարող է էլի մարդկանց մտքով անցած լինել: Եւ եթե այս մեկի ահազանգերը կեղծ են եղել, կարող է պարզվել, որ մյուսները անկեղծորեն են պլանավորում Հայաստանի պետական մարմիններում ահաբեկչություն իրականացնել: Պետական մարմին ասելով տվյալ դեպքում պետք է հասկանալ նաեւ պետական բարձրաստիճան պաշտոնյաներին` նախագահ, վարչապետ:
Հայկական լրատվամիջոցներն այս առիթով հիշեցնում են, որ հունվարի 17-ին «Ժողովուրդ» օրաթերթը լուր էր հրապարակել, թե ԱԱԾ-ն օպերատիվ տեղեկություն է ստացել, որ Սերժ Սարգսյանի դեմ մահափորձ է կազմակերպվում եւ այժմ վարձու մարդասպանին են փնտրում:
Այս երկու իրար հետ առաջին հայացքից ոչ մի կապ չունեցող տեղեկությունները լուրջ մտահոգություն են առաջացրել Հայաստանում: Իշխանության դեմ պայքարի ելած որոշ քաղաքական ուժերի անհանգստացրել է հեռանկարը, որ այս կարգի տեղեկությունների տարածումը կարող է նախընտրական ինչ-որ փուլում իշխանությունների ձեռքին գործիք դառնալ: Սերժ Սարգսյանը կարող է իր քաղաքական հակառակորդներին «կապել» պետության դեմ հանցագործություններ նախապատրաստողների հետ, քրեական գործ հարուցել, կալանավորել:
Սա, թերեւս իրադարձությունների զարգացման լավագույն տարբերակը կլինի, որքան էլ աբսուրդ է հնչում: Բանն այն է, որ առավել քան ռեալ է վտանգը, որ առաջիկա ընտրությունների համատեքստում Հայաստանում կարող է կրկին արյուն հոսել: Ընդ որում, տարբերակները մի քանիսն են. պետական որեւէ կառույցում ահաբեկչությունը, ինչպես 1999թ. հոկտեմբերի 27-ին, քաղաքական աղմկոտ սպանություն կամ առեղծվածային մահ, ինչպես վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ եղավ (2007 թվական, ապրիլին):
Հունվարի 24-25-ին կայացավ վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն: ՀՀ վերջին վարչապետը, որ նման բարձր ընդունելության էր արժանացել Մոսկվայում՝ Սերժ Սարգսյանն էր, 2007 թվականի սեպտեմբերին:
Վիճակագրության համաձայն, Հայաստանում իշխանությունը փոխանցվում է այն անձին, ով ընտրությունների շրջանում զբաղեցնում է վարչապետի պաշտոնը: Մեկ այլ վիճակագրություն էլ է ուրվագծվում. իշխանությունը փոխանցվում է միայն այն վարչապետին, ով ընտրությունից առաջ հատուկ վերաբերմունքի է արժանանում ՌԴ-ի կողմից:
Փաստն այն է, որ հիմա այդ դերում Կարեն Կարապետյանն է: Ամբողջ խնդիրը, սակայն այն է, որ Սերժ Սարգսյանը չի պատրաստվում իշխանությունը զիջել Կարապետյանին եւ ամեն ինչ անելու է նրա դիրքերն այն աստիճան թուլացնելու համար, որ նման բան հնարավոր չլինի:
Գործել ընդդեմ Կարապետյանի, նշանակում է գործել ընդդեմ նրա քաղաքական հովանավորի` Ռուսաստանի: Իսկ ՌԴ-ում փաստորեն կան քաղաքացիներ, ովքեր ՀՀ պետական համարվող օբյեկտների հետ կապված ահաբեկչական ծրագրեր ունեն: Եւ դեռ չգիտենք ԱԱԾ-ի կողմից փնտրվող վարձու մարդասպանը հայաստանցի է, թե՝ ռուսաստանցի:
Այս իրավիճակում Սերժ Սարգսյանի անվտանգության բազմապատկումը, պետք է միանգամայն նորմալ համարվի: Մյուս կողմից, Կարեն Կարապետյանը նույնպես իր անվտանգության հարցերում պետք է, թերեւս, ծայրահեղ զգոն լինի:
Զորամասի կրակային դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի
Երևան-Իրան միջպետական ճանապարհահատվածի երթևեկությունը վերականգնվել է
Սեփական դաշտում առաջին խաղը հաղթանակ բերեց «Սյունիքին» (լուսանկարներ)
Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 15 ՃՏՊ, կան 4 զոհ, 18 վիրավոր
Կորոնավիրուսով վարակման դեպքերը կրկին շատանում են. ստացիոնար բուժում ստացողների 80 տոկոսը չպատվաստվածներն են (տեսանյութ)
Արցախի ԱԽ գրասենյակը հայտնել է, թե ինչու է Բալասանյանը ՌԴ խաղաղապահների և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ այցելել Բերձոր
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Հայ աթլետները 5 մեդալ են նվաճել Բանակայինների համաշխարհային խաղերում
Կրակոցներ ու ծեծկռտուք Ծովինար գյուղում. 35-ամյա բնակիչը ձերբակալվել է
Փրկարարները բռնել են 1 սահնօձ, 2 շահմար, 3 անհայտ տեսակի օձ
Դպրոցականների միջազգային օլիմպիադաների մասնակիցները և հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ
Առինջ գյուղում մի խումբ երիտասարդներ հարվածել են պարեկներին, երկու անձ կալանավորվել է. ՔԿ
ՇՄ նախարարի տեղակալը շրջայց է կատարել ձկնաբուծարաններում, ծանոթացել խնդիրներին
Երիտասարդության օրը կնշվի 2022 թ. «Երիտասարդական մայրաքաղաք» Հրազդանում և ՀՀ մարզերում
Խստացված համատեղ վերահսկողություն միս-մսեղիքի սպանդանոցային ծագման նկատմամբ (տեսանյութ)
ՄՊՀ-ն վարույթ է հարուցել «Հայփոստի» ու ևս 2 ընկերության նկատմամբ
Բացահայտվել է վառելիքի ներմուծողների կողմից մշակված մեխանիզմների միջոցով հարկվող օբյեկտները թաքցնելու մատակարարման փորձ
Հայ հրաձիգները 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ են նվաճել գնդակային հրաձգության վազող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունում
Կցորդով մեքենայի կողաշրջման հետևանքով խաթարվել է Երևան-Իրան ավտոճանապարհի 341-342 կմ-ի երթևեկությունը
Արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված օդի ջերմաստիճանը կհասնի +40․․․+42 աստիճանի
Արարատի մարզի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվի
Արցախում մասնակի զորահավաքով զինվորական ծառայության զորակոչվածները կզորացրվեն
Վրաերթ Երևանի Ջրվեժ թաղամասում․ 85-ամյա քաղաքացին հոսպիտալացվել է
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Էկվադորի նախագահին
«Փյունիկ»-ը կշարունակի պայքարը ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլում
Երեկ և այսօր օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է. ՊԲ
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 2.2 հա տարածքում բռնկված հրդեհները
Երևանի քաղաքապետարանը տնտեսվարողներին հորդորում է զերծ մնալ կանգնակների տեղադրումից (տեսանյութ)
Հիմնանորոգվում է Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ճանապարհի մի հատվածը
ՊՎԾ-ի՝ 2022 թվականի առաջին կիսամյակում իրականացրած վերլուծական աշխատանքների արդյունքում կազմվել է 182 տեղեկանք
Երևանում ու մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում
Արմավիրում և Գեղարքունիքում ջրամատակարարման դադարեցումներ կլինեն
Քննարկվել են հուշարձանների զբոսաշրջային գրավչության բարձրացմանն ուղղված հարցեր
Զորամասի պահպանության գոտում անցկացվել են խնդիրների ճշգրտման և տեղազննման աշխատանքներ
«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի հետնամասում այրվում է կուտակած թուղթ (տեսանյութ)
Պատրաստ ենք անցնել գործնական դաշտ՝ քննարկելով համատեղ ծրագրերի հեռանկարները. Վահրամ Դումանյան
Բրազիլիայի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
Հայ լողորդները Հռոմում կմասնակցեն ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությանը
Դոլարի եւ ռուբլու փոխարժեքները նվազել են
Վթար Արաբկիրի թաղապետարանի շենքի դիմաց․ կա մեկ զոհ
© 2022 Հայկական ժամանակ